ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թթ. եւ 2016 թ. փետրվարի 24-ից գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում եւ համակարգում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Գործող նախարարը Անդրանիկ Փիլոյանն է։ Տեղակալներն են Արմեն Փամբուխչյանը, Արկադի Բալյանը, Արա Նազարյանը։

ՀՀ ԱԻ նախարարն ամերիկյան կողմի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱԻ նախարարն ամերիկյան կողմի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 20-ին ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, հրամանատար Վիկտոր Ռոմանենկովը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր սերժանտ Էդիդիոնգ Գլոդովսկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին՝  շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և ընդգծել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների բնագավառում սկիզբ է առել 2003թ.-ից:  Անցած տարիների ընթացքում  իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, բազմաթիվ ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: «Գերատեսչության ղեկավարն, ի թիվս այլ ծրագրերի, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ Շիրակի մարզում երկու հրշեջ–փրկարարական ջոկատների շենքերի հիմնանորոգման և կառուցման  (Գյումրի 2, Ախուրյան) ծրագրին: 2022թ. դրա շրջանակում նախատեսվում է Աշոցքի նոր հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցման ավարտը և բացումը: Մեկնարկել են «Սևան ազգային պարկի» տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցման աշխատանքները: Հայ–ամերիկյան համագործակցության շրջանակում ընդգծվել են նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպան Լին Թրեյսին, վերահաստատելով փոխգործակցության շարունակականության և ընդլայնման ամերիկյան կողմի պատրաստակամությունը, նշել է, որ անվտանգության տեսանկյունից մեծապես կարևորվում են աղետների ռիսկերի նվազեցմանը և արձագանքմանն առնչվող ծրագրերը:   Գեներալ Էդվարդ Լ. Վոնն էլ ընդգծել է, որ երկու երկրներն արդեն 30 տարի ունեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, ինչը հիմք է տալիս ընդլայնելու ծրագրերն՝ ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական առումով: ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:  
18:51 - 20 հունվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է), Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:50 - 20 հունվարի, 2022
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:41 - 19 հունվարի, 2022
«Մեղրու սար» հատվածում բուք է. կան դժվարանցանելի ճանապարհներ

«Մեղրու սար» հատվածում բուք է. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:16 - 16 հունվարի, 2022
Ջերմուկ-Վայք, Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները բքի պատճառով փակ են

Ջերմուկ-Վայք, Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք (ավտոճանապարհի 9-րդ կմ՝ խցանման պատճառով), Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների (բուք) միջհամայնքային ավտոճանապարհները։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  
10:07 - 15 հունվարի, 2022
Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածներում, Աշոցքում, «Զանգեր»-ում ձնաբուք է

Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածներում, Աշոցքում, «Զանգեր»-ում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
09:41 - 14 հունվարի, 2022
Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը

Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը

Ավտոմեքենայի հարվածից հունվարի 13-ին վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը, որի վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշիսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա),  Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 13-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
20:24 - 13 հունվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
09:32 - 13 հունվարի, 2022
Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի որոշ համայնքներում ձյուն է գալիս

Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի որոշ համայնքներում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։ Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
22:45 - 12 հունվարի, 2022