Գալուստ Սահակյան

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր։ 

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բանասեր է:

1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում աշխատել է փականագործ: 1972-1991թթ. Երեւանի թիվ 30 դպրոցում աշխատել է ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 31.05.2012-07.05.2014թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ: 2018 թվականից այլեւս խորհրդարանում չէ։

Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։ Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական  ընկալումով։ Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի  քաղաքական դաշտում,  և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։ Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»: Ավելի վաղ հայտել էինք, որ մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:
12:01 - 20 դեկտեմբերի, 2022
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լուրը հաստատել են ՀՀԿ-ից։ Գալուստ Սահակյանը ծնվել էր 1948 կամ ապրիլի 8-ին։ ՀՀ պետական և քաղաքական գործիչը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր,  2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։ Նա ծանր հիվանդություն ուներ։ Քաղաքական գործունեությունը 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ։
18:44 - 18 դեկտեմբերի, 2022
Գալուստ Սահակյանի որդին մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում. գործով անցնում է նաեւ փաստաբան |armtimes.com|

Գալուստ Սահակյանի որդին մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում. գործով անցնում է նաեւ փաստաբան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի եւ Երեւանի քաղաքապետարանի երեք նախկին աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին: Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նիստի օր դեռեւս նշանակված չէ: Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ վերջերս, երբ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու եւ քաղաքացիական գործի շրջանակում ապացույցներ կեղծելու համար: Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Սահակյանը Երեւանի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը շուկայականից էականորեն ցածր գնով ձեռք բերելուց հետո՝ 2003 թվականի հունիսին, դիմել է քաղաքապետարան՝ դրա ընդլայնման եւ բարեկարգման նպատակով լրացուցիչ հողատարածք տրամադրելու համար, սակայն պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է միայն 2004 թվականի փետրվարին, իսկ այդ ժամանակ արդեն տեղի է ունեցել կադաստրային արժեքների փոփոխություն, ըստ որի՝ հողատարածքի գինը մոտ երեք անգամ ավելացել է, եւ Սահակյանը հին՝ առավել ցածր գին վճարելու համար, կեղծել է պայմանագիրը՝ նշելով, որ այն կնքվել է ոչ թե 2004 թվականի հունիսին, այլ 2003 թվականի փետրվարին, եւ հայցադիմում ներկայացնելով ընդդեմ քաղաքապետարանի՝ կեղծ ապացույցով կարողացել է այն ձեռք բերել հին արժեքով. «Արդյունքում՝ պետությանը որպես հողամասի կադաստրային արժեք վճարման ենթակա 51.347.400 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 16.623.437 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով 34.723.963 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Տիգրան Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը ծանրաբեռնվածության պատճառով մեզ հետ երկար զրուցել չկարողացավ, միայն նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում. «Երկու անգամ հարցաքննվել է՝ դիրքորոշում հայտնելով, որ չի ընդունում, այն որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված իրենց ազգանվան, իրենց ընտանիքի հետ»: Պաշտպանի խոսքով՝ ամիսներ տեւած նախաքննության ընթացքում Տիգրան Սահակյանի մասնակցությամբ որեւէ առերեսում չի եղել, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նրա դեմ ցուցմունք տվող անձ չի եղել:  Նշենք, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ 2004 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, այդ ժամանակ՝ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ներկայումս Փաստաբանների պալատի անդամ, գործող փաստաբան Կարեն Սարդարյանին. նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ըստ մեղադրանքի՝ Սարդարյանը, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով ապահովել քաղաքապետարանի շահերի պաշտպանությունը դատարանում, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Արման Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ (խոսքը Գալուստ Սահակյանի մյուս որդու մասին է, որն այդ ժամանակ եղել է քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը,- խմբ.), հայցադիմումում նշված կեղծ փաստական տվյալների վերաբերյալ առարկություն չի ներկայացրել դատարանին, փոխարենը նույն վարչության առաջին կարգի մասնագետի հետ պատասխանել են, որ հարցի գնահատումը եւ ըստ էության լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը, որի արդյունքում ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ Տիգրան Սահակյանի: Մեր զրույցում Կարեն Սարդարյանն ասաց, որ ինքը եվս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինչի վերաբերյալ տվել է մանրամասն ցուցմունք. ըստ Սարդարյանի՝ ինքն առհասարակ տեղեկություն չի ունեցել` ինչ-որ կեղծիք կատարվել է թե ոչ, հիմա էլ չգիտի, եւ կարծում է՝ դա դատարանը կպարզի: Կարեն Սարդարյանի խոսքով՝ տվյալ ժամանակահատվածում վարչության պետը եւ գլխավոր մասնագետը գտնվում էին գործուղման մեջ, եւ ողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր իր եւ այլ աշխատակցի վրա. «Այդ ամբողջ վարչությունում մնացել էին երեք հոգով, որից մեկը անձնական պատճառներով չէր կարող շատ ծանրաբեռնվել, ուստի ողջ ծանրաբեռնվածությունը իմ եւ այդ աշխատակցի վրա էր, բայց մենք ոչ միայն պարտականություն չունեինք բոլոր գործերով դատարանում ներկայացնել քաղաքապետարանի շահերը, այլ անգամ ֆիզիկապես չէինք հասցնում. համեմատության համար ասեմ, որ այսօր քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում երեք բաժին կա եւ տասնյակից ավելի աշխատակիցներ»: Հարցին՝ որպես վարչության պետի պաշտոնակատար՝ ինքը հնարավորություն չի՞ ունեցել իմանալու՝ կնքված պայմանագրի ամսաթիվը կեղծված է, թե ոչ, Սարդարյանը պատասխանեց, որ պետը պարտականություն չունի բոլոր դատական գործերի նյութերը ուսումնասիրելու, այլ միայն պետք է ապահովի դատական պաշտպանություն. «Կոնկրետ դեպքում գործն ի սկզբանե մակագրվել է վարչության այլ աշխատակցի, ես նույնիսկ չեմ էլ իմացել՝ նա ծանոթացել է այդ նյութերին, թե չէ, բայց դա, ըստ էության, նրա իրավունքն է, ոչ թե պարտականությունը, ես նրան էլ չեմ մեղադրում, որովհետեւ այդպիսի գործերով ընդհանուր մոտեցում կար, որ աշխատողն էլ կարող է չգնալ»: Ըստ Սարդարյանի՝ այդպիսի բազմաթիվ գործեր են եղել, որոնցով, եթե պարզապես իրավական գնահատականի հարց է եղել, իրենք չեն ներկայացել դատարան՝ հայտնելով, որ խնդրի լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը. ըստ նրա՝ դա նորմալ պրակտիկա է եղել եւ այսօր էլ կա, սակայն քննիչի կողմից դա անհասկանալիորեն չի ստուգվել: Կարեն Սարդարյանը նշեց՝ ինքը որեւէ շահ չուներ Սահակյաններին օգնելու, քանի որ նրանց հետ, առավել եվս՝ քաղաքապետարանի մշակույթի վարչության, երբեւէ չի առնչվել. նրա խոսքով՝ քաղաքապետարանում աշխատել է 2001-2006 թվականներին, սակայն ոչ մի անգամ նրանք իրեն խնդրանքով չեն դիմել եւ նրանց համար էլ որեւէ մեկը իրեն չի դիմել. «Դրանից մի քանի ամիս հետո ես ազատման դիմում գրեցի, բայց քաղաքապետը չմակագրեց, համոզեց՝ մի քիչ էլ մնամ, 2006 թ. արդեն, երբ սկսեցի զբաղվել գիտական-մանկավարժական գործունեությամբ, երկրորդ անգամ դիմում գրեցի եւ դուրս եկա, ուզում եմ ասել, որ ես կառչած չեմ եղել այդ պաշտոնից, որ մի հատ էլ ինչ-որ մեկի համար հանցանք կատարեի»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:26 - 14 սեպտեմբերի, 2020