Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

hetq.am: «Մենք դառնագույն պարտություն ենք կրել, առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ՝ ինչպիսի ուժեր են ներգրավված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում։«Լրջանալու պահն արդեն հնացած է։ Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեց առաջին նախագահը։ Նրա խոսքով՝ կար դուրս գալու հեշտ, քաղաքակիրթ լուծում, դա երկու նախագահներին արված իր առաջարկն էր, թեև Տեր-Պետրոսյաի խոսքով՝ իրենց շարքերում ևս եղել են մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց առաջարկը․ «Այս քայլով կարող էին երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանները գիտեիք, ոչ ես, ոչ իրենցից մեկը չէինք հավակնում պետական որևէ պաշտոնի, ստեղծում էինք տեխնոկրատների մի կառավարություն, լուրջ մի կառավարություն, և հնարավորություն էր ստեղծվում 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը»,- նշեց առաջին նախագահը՝ հավելելով, որ դրանից հետո «Նիկոլի ֆենոմեն» չէր լինի։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրենց հայտնվելը խորհրդարանում կլինի զսպող, կկատարեն արբիտրի դեր։ Նա կոչ արեց պայքարել մինչև վերջ։
21:58 - 18 հունիսի,2021
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, նշում է․«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության, կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը։ Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն։ Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից։ Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։ Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ Շնորհակալություն»։
23:25 - 17 հունիսի,2021
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Ֆեյսուքի իր էջում. «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։   Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։   Նրանք պիտի ստանան զրո քվե։ Ապագա կա»:  
14:41 - 17 հունիսի,2021
Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Առաջին ալիքին տված հարցազրույցին․ «Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ: Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը: Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ: 1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը: 2.Մենք ունենք դաշնակիցներ: Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում: Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից: 3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին: Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը: Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել: Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»:
23:07 - 16 հունիսի,2021
Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, եղել են քաղաքական սուր քննադատություններ։ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսելով ընտրություններից իր սպասելիքների և քարոզարշավի մասին՝ այսպես ասաց առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Բայց սա դեռ ծաղիկներն են։ Մենք ընտրությունների ընթացքում և հետո կտեսնենք դրա արդյունքները։ Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո,- ասաց նա, ապա հավելեց,- ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»։Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքով երկու իրար հետ մրցակցող հիմնական ուժերն են լինելու, ապա պետության ճեղքումը կանգեցնել հնարավոր չի լինի։Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը կոմպրոմիսների չի գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ աշխարհի ոչ մի երկրում ընտրությունների ժամանակ կոմպրոմիսներ չեն լինում, յուրաքանչյուր ուժ պայքարում է իր տեղերի համար։ «Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է մեզ մոտ ձևավորվում խորհրդարանը, գուցե հարկադրված գնանք այդ ճանապարհով։ Կա՛մ պիտի գնան, որ Կառավարություն ձևավորվի, կա՛մ պիտի չգնան, նորից ընտրություններ լինեն, և այսպես պերմանենտ ցնցումների մեջ լինենք»,- ասաց նա
22:49 - 15 հունիսի,2021
ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|

ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վեճերը, միջադեպերը շարունակվելու են, մինչև երկու երկրները հստակ պայմանագիր չստորագրեն: Այս մասին նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով սովետական սահմանների հնարավոր բացասական ազդեցությանն արցախյան հարցին: «Թույլ տալ-չտալը մեզնից կախված չէ: Միջազգային հանրությունը՝ հանձին ՄԱԿ-ի,  Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ: Այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է: Սահմանային վեճերն անընդհատ լինելու են, մինչև վերջ ի վերջո Հայաստանն Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա ամեն օր է լինելու՝ գերիներ, հովիվներ փախցնել և այլն: Այդպիսի անկայուն վիճակ է»,-հավելեց նա: Հարցին, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հարցի հետագա լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենից ճիշտ չէ ճշգրիտ տեղեկություններ սպասելը: «Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան-խմբ.) հետ: Ես պետք է իմանամ, թե ինչպիսին է գործընկերների մտադրությունը: Նրանք դա ասում են միայն Նիկոլին: Ինչ վերաբերում է ռուսական զորքերին…սխալ պատկերացում կա, թե 5 տարի հետո ռուսական զորքերը հեռանալու են Ղարաբաղից: Ինչու եք պանիկա գցում, թե ռուսները 5 տարի հետո հեռանալու են»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա, նպաստի, որ պատերազմի հետևանքով դուրս եկածներ հետ գնան Արցախ: Այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են:
16:23 - 10 հունիսի,2021
Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Հարևան բոլոր պետությունները, անգամ բարեկամ պետությունները պետք է հստակ սահմանագծեն տարածքները, այստեղ խնդիր չկա, գուցե, ուշացել ենք, մենք շուտ պիտի անեինք այդ բանը, սա պարտադիր պայման է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:Հարցին, թե արդյոք այդ սահմանազատումները չեն անդրադառնա Արցախի հարցի վրա և առաջ չի գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այս հարցը վաղուց կա:«Երեսուն տարի է՝ այս հարցը կա, Ադրբեջանը պնդելու է տարածքային ամբողջականության հարցը, միշտ: Իսկ, թե ինչ ազդեցություն կունենա սա Արցախի ճակատագրի վրա, ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ Հայաստանի ներկայացուցիչների տեսակետները, դա միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք այլևս խաղացող չենք»,- ասաց նա:
15:27 - 10 հունիսի,2021
Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին։  «Իմ առաջարկը մերժվել է (երեք նախագահների դաշինք կազմելու վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ Կփորձենք սխալ որոշումներ չկայացնել»։ Դիտարկմանը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել քաղաքականությունը, առաջին նախագահն ասաց․ “Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։ Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց իր՝ նախագահ լինելու շրջանում է Ղարաբաղը դուրս բերվել բանակցություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․  «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուրիշ ոչինչ, իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում,  եթե չընթանային, ոչմիբան չէր ստացվի։ Ասում են՝ իբր Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուրզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չի, բանակցությունը այն է, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն  ՄԽ համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները և այլն։ Փոխանակ դա քաջալերեին, գովեին, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով, (այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի),  հիմա մի պատրվակ է գտել, որ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեrացրել են Լևոն Տեր Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»։
15:09 - 10 հունիսի,2021
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

"You should ask not me, but Nikol Pashinyan. I was at his house, he has definitely recorded it, let him show it", said the first president of Armenia and the leader of the "Armenian National Congress" party, PM candidate Levon Ter-Petrosyan during a press conference, referring to Nikol Pashinyan's statement that in 2018 he has told Pashinyan that he should hand over the lands. "I went there to tell him something. If you have followed my publications, I have always been concerned about the Karabakh issue, regardless of whether it was during the time of Kocharyan, Serzh Sargsyan, or Nikol Pashinyan. I told him the following: "Your first task should be to fix the legacy that you have received from Serzh Sargsyan in the Karabakh issue with a document". He asked "What document?" and I said, "I am dictating now, you should write a letter to the Minister of Foreign Affairs, saying that you're demanding to present you the situation of the Karabakh settlement as of April 18 within two days". I told him why he needed to have it, that is after knowing what kind of legacy you have got, you will bring a better solution and that will be your honor, and if you bring a worse solution, that will be your disgrace, ” said Levon Ter-Petrosyan
14:49 - 10 հունիսի,2021
Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան

Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան

hetq.am: «Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն»: Նման միտք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը:Փաշինյանը հարցրեց` արդյոք այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի զավակները միլիոնատեր ու միլիարդատեր դառնան, որ սեփական ժողովրդին ստրկացնեն ու հաղթանակած ժողովուրդը վախենա փողոց դուրս գալ: Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր քաղաքական թիմի առջև հարց է բարձրացրել, թե արդյոք պետք է հավակնեն իշխանության, և երկար քննարկումներից հետո պատասխանն այն էր, որ պետք է հավակնեն, սակայն որոշողը ժողովուրդն է` կլինեն, թե ոչ: Քարակերտ համայնքում էլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել: «Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Փաշինյանն ինքն է ժամանակին ասել` վերջում առաջին նախագահը միշտ ճիշտ է դուրս գալիս: Փաշինյանը պնդեց` դեռ 2012 թվականին է արձանագրել այդ վերջը: Հիշեցնենք, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, որ այդ թիմի անդամ չէ և չի կիսում վերջինիս գաղափարները: Այն ժամանակ ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն չէր տալիս պատգամավորներին խմբակցությունից դուրս գալ. հնարավոր էր միայն մանդատը վայր դնել: «Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, դա իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ»,-ասաց նա:
21:10 - 07 հունիսի,2021
Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյնանն անդրադարձավ միջազգային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի․ «Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ Մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ, անցել է 70 տարվա այդ սովետական շրջանը, Ղարաբաղյան շարժումը 90-ական թվականներին լրջագույն դասեր էր քաղել պատմությունից, և մենք ստեղծեցինք պետություն, տարանք հաղթանակներ»։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե մի սերնդի ընթացքում կրկնենք նույն սխալը, ընկնենք նույն անդունդը, կդառնանք աշխարհի համար խղճահարության արժանի ազգ․ «Կընկնենք Սոմալիի, Եմենի օրը, ուզո՞ւ մ ենք այդ երկրների շարքին դասվել»։ Տեր-Պետրոսյանն իր կուսակիցներին կոչ արեց վարել հանգիստ սառնասիրտ քարոզչություն․ «Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ։ Ինչ կուզի՝ անեն, թող իրենց ցույց տան։ Ձեր փաստարկները այնքան հզոր են, որ բացարձականապես կարիք չունեք նման բանակռվի մեջ մտնելու»։
17:59 - 07 հունիսի,2021
Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանագավոր ընտրությունները։ Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նշեց, ոչնչի առջև չեն կանգնելու, և կոչ արեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի։ «Մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա»,- հավելեց նա։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կար մի հրաշալի միջոց այս վիճակից դուրս գալու, շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն և ձևավորելու մի նորմալ, հրաշալի ճգնաժամային կառավարություն․ «Կար նման միջոց։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից ոչ ոք՝ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ ես չենք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելուն։ Միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին, կձևավորվել մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված կառավարություն։ Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում։ Հիմա այդպես պրոֆեսիոնալներ պետք է լինեին, ովքեր հանգիստ, 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը»։ Հրաշալի լուծում էր, այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հավաքվում, դաշինք եք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց մեր փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ի՞նչ է լինելու, ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ժամանակ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում միջադեպեր են լիենլու տեղամասերում և դա կարող է անկառավերլի դառնալ»։ Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ երկու ուժերի բերած ծրագրերին։ «Ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի, այդ թղթերին, լավաշներին, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին ինչ ասեմ, բացառձականապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել և որն են մինչև վերջ կատարել, այդպիսի բան չկա , գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են լռիվ այլ բան»։ Վարչապետի թեկնածուն ասաց, որ ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում․ «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի թաքցնում, ասում է՝ ես գալու եմ և մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ այն, որ իր շտաբներից մի երկուսի վրա հարձակում էր եղել, ասաց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի, իր բնավորությամբ գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ է պահանջել, պատժել է նրան։ Առյուծի պատմությունը․ լավ, Նիկոլը սրբապատկեր էր սարքել այդ նկարը, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց կես ժամ պատմել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներին խփել, իր նման հարուստ միլիարդատերների հետ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել։ Ասում է, որ դա ընդունված է, շատ ճիշտ է ասում, բայց դուք հիշում եք մոտ 10 տարի առաջ Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել»։ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև այն դրվագին, թե ինչու ինքն ու Քոչարյանը մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը․ «Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին, ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009 թվականին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։ Տեր-Պետրոսյանը ասաց, որ իր համար մի ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանը արդեն քանի անգամ խոսում է արժանապատիվ խաղաղությունից․ «Ես իմ խոսքերը ձրի տալիս եմ բոլորին, բայց երբ ես արժանապատիվ խաղաղությունն առաջին անգամ արտասանեցի անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս ա, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա լավատգույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։ Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք։ Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետև այդ բոլոր համակիրները մեկը քոչարյանով է մարդ դարձել, հարստացել, պաշտոն ստացել, մյուս մասն էլ Փաշինյանով։ Սա արհամարհելի գործոն չէ, նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի։ Իհարկե նաև ճամբարափոխ են լինում»։
17:40 - 07 հունիսի,2021
Փաշինյանը Առաջին նախագահին մեղադրում է մի բանում, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Փաշինյանը Առաջին նախագահին մեղադրում է մի բանում, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությանը: Գրառումը՝ ստորև. «Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»: Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ. Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»:
16:07 - 28 մայիսի,2021
Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։ «Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»: Բա որ ասում ենք՝ սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը, ապա շարունակել՝ նշելով, որ «իրականը գտեն այս հղմամբ»։ Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հրապարակված հոդվածը՝ այստեղ։
14:09 - 28 մայիսի,2021
Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ասաց, որ ինչքան էլ ինքը կամ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի հետ կապեր ունենան, Հայաստանի պատասխանատուն հիմա Նիկոլ Փաշինյանն է, և վերջինիս է պաշտոնական Մոսկվան հայտնում տարածաշրջանում իր ծրագրերի մասին․ «Փաշինյանին, ես վստահ եմ, Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչը մտադիր է անել այս տարածաշրջանում և, ընդհանրապես, Ղարաբաղի և Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Փաշինյանն ուրիշ խնդիր ունի․ նա անգամ չի հասկանում՝ ռուսներն իրեն ինչ են ասում»։ Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ Տեր-Պետրոսյնաը նշեց, որ նոր կառավարության առաջին քայլը պիտի լինի պետական մեքենան գործի գցելը․ «Էսօր պետական մեքենան ջախջախված է, կառավարելությունը զրոյի է հավասար։ Մենք էսպիսի վիճակ ունեցել ենք 90-ին, երբ որ մենք մտանք խորհրդարան, և ես ընտրվեցի Գերագույն խորհրդի նախագահ, նույն վիճակն էր Հայաստանում․ պետական մեքենա գոյություն չուներ, ոստիկանությունը չկար, տեղական ինքնակառավարման մարմինները չկային։ Ո՛չ նորմալ ֆինանսավորում կար, ո՛չ բյուջեի կատարողական կար։ Դատարանները չէին աշխատում։ Հիմա այդպիսի վիճակ է, գոյություն չունի, եթե կա էլ, ոչ թե երկրի կայունությամբ է զբաղվում, այլ փորձում են իշխանություններն օգտագործել քաղաքական նպատակներով ոստիկանությանը, անվտանգության մարմիններին»։
23:43 - 27 մայիսի,2021