Հայաստանի թատերական գործիչների միություն - ՀԹԳՄ

Հայաստանի թատերական գործիչների միություն։ Հիմնադրվել է 1987 թվականի հունվարի 19-ին, Երևանում՝ Հայկական թատերական ընկերության (ՀԹԸ) հիման վրա, որը կազմակերպվել էր 1940 թվականին, Երևանում, Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ Միությունը միավորում է ՀՀ թատրոնի գործիչներին, ընդգրկում հանրապետական թատրոնների և այլ ստեղծագործական միությունների 32 սկզբնական կազմակերպություն, ինչպես և Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Ստեփանակերտի (1994 թվականից) բաժանմունքները։

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Բագրատ Գևորգյանը։ Այս մասին տեղեկանում է Հայաստանի Թատերական գործիչների միության տարածած ցավակցական հաղորդագրությունից: ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում ժամը 14.00-ին: Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին Երևանում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։ 2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի։
16:14 - 16 նոյեմբերի, 2022
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում։ Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-74թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում: Ուսանողական տարիներին աշխատել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1975-77թթ աշխատել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-98թթ կրկին` Վանաձորի պետական թատրոնում` որպես դերասան: 1977-82թթ բնակվել և աշխատել է Ռուսաստանում: 1998թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001թ. եղել է դերասան և գլխավոր բեմադրիչը: 2003թ-ից հանդես է եկել Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, որոնցից է 2008թ. Լոռու փառատոնում ստացած մրցանակը` լավագույն տղամարդու դերակատարման համար: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
09:58 - 12 սեպտեմբերի, 2022
Թատերական գործիչների միության նամակը Նիկոլ Փաշինյանին

Թատերական գործիչների միության նամակը Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է. Մեծարգո պարոն Վարչապետ. Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։ ՊՈԱԿ-ի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Թատերաշխարհի գործիչների խորին համոզմամբ` այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել մշակույթի նախարարությունը։ Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն։ Նամակը ստորագրել են. Արմեն Էլբակյան – Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստՎարդան Մկրտչյան – Գ .Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենԱրմեն Խանդիկյան – Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստՎահե Շահվերդյան – Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստԿարո Շահբազյան – Հ.Պարոնյանի անվան թատրոնի տնօրենԿոնստանտին Օրբելյան – Ա լ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարԺիրայր Դադասյան – Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչԱրա Երնջակյան – Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստՌուբեն Բաբայան – Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչՄհեր Մկրտչյան – «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարՀայկ Խերանյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրենԴավիթ Հարությունյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարԷմին Թորոսյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենԱրթուր Սահակյան – Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչՍարգիս Չոլոյան – Գոյ թատրոնի տնօրենՀռիփսիմե Առաքելյան – Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենՎիգեն Ստեփանյան – բեմադրիչ, դերասանՆելլի Շահնազարյան – գրող, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենՄարիաննա Մխիթարյան – «Արմմոնո» փառատոնի տնօրեն, դերասանուհիՍոնա Մելոյան – թատերաքննադատ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարՀակոբ Ղազանչյան – Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ  
05:25 - 01 ապրիլի, 2019