ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առաջարկվում է մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրել փորձագիտական նպատակներով օգտագործել թմրամիջոցները |armenpress.am|

Առաջարկվում է մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրել փորձագիտական նպատակներով օգտագործել թմրամիջոցները |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին թույլատրել թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը փորձագիտական նպատակներով օգտագործելը։ Ազգային ժողովում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։  «Օրենքի առաջին մասում ֆիքսված է, որ այն լիզենզավորման ենթակա գործունեություն է, երկրորդ մասում նախատեսված են բացառություններ։ Բացառության մեջ ներառված են Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը։ Մեկ ՊՈԱԿ դուրս էր մնացել բացառությունից՝ ԳԱԱ համակարգում գործող ՊՈԱԿ-ը, որը բավականին ծավալի փորձաքննություն էր իրականացնում հոգեմետ և հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ, և դրա հանդեպ որոշակի խտրական մոտեցում կար: Այդ մոտեցումը վերացնելու համար, նաև հաշվի առնելով, որ գործ ունենք հոգեմետ և հոգեներգործուն նյութերի հետ, առաջարկվում է բացառությունները հանել և բոլոր ՊՈԱԿ-ներին տալ համապատասխան լիցենզիա՝ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու համար»,- ասաց Զեյնալյանը։ Պատգամավորի խոսքով՝ բացառությունների մեջ միայն մնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին և ոստիկանության ստորաբաժանում է, այլ ոչ թե ՊՈԱԿ և լիցենզավորման ենթակա չէ։ «Անցումային դրույթներով նախատեսում ենք 3 ամիս ժամկետ, որպեսզի նշված ՊՈԱԿ-ները հասցնեն դիմեն լիցենզավորման»,- եզրափակեց Զեյնալյանը։
13:24 - 19 հունվարի, 2022
ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանշանները

ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ախտանշանները

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ գոտկատեղի ցավ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։ Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում մեկ օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները»:
11:09 - 19 հունվարի, 2022
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեսթերի վերաբերյալ որոշման մեջ որևէ հիշատակում չկա բարերարի, բարեկամի, հարևանի հաշվին թեստ հանձնելու մասին, այլ կա հիշատակում պետության մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ բառացիորեն գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եվ այդ միտքը ասում է, որը բոլորս գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող են լինել։ Եվ այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, չեն ցանկանում ընկալել, դրա հետևանքները իրենք կրելու են այս կամ այլ ձևով, որովհետև մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին ևս հետևանքներ պետք է առաջացնի»,- նշեց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը այդ հարցի լուծումը տվողը չէ, որովհետև ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիր իշխանության, բայց ՍԴ-ն կարող է հուշում և ուղենիշ տալ գործադիրին, և դա ՍԴ-ն արել է։ «Ինչո՞ւ է ՍԴ-ն վերլուծել, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, ՊՇՌ թեստերի գները բարձր են։ Այդ ինչո՞ւ է արվում։ Առողջապահության նախարարի կամ այս իշխանությունների ընկալմամբ դա արվում է նրա համար, որ մարդիկ բարերարներ, հարևաններ կամ բարեկամներ գտնեն»,- ասաց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ ամենազորեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լինեն։ Վարդևանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ դնել այս հարցը Կառավարության առջև։ «Եթե իշխանությունը լինում է իրավունքի կողքը կանգնած, իրավունքը հարգող, սահմանադրությունը հարգող, նման իրավիճակներ չեն առաջանում։ ՍԴ որոշումից հետո իշխանությունն անմիջապես ներողություն է խնդրում, ի դեպ, սա շատ մարդկային եմ ասում, դրանից հետո ասում է, որ նախորդ կատարված բոլոր ծախսերի մասով իրենց վրա փոխհատուցման բեռը չլինի, բայց նոր ծախսերը կսկսեն փոխհատուցել։ Այստեղ առաջանում է սոցիալական համերաշխություն»,- ասաց Վարդևանյանը։
13:15 - 18 հունվարի, 2022
Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը: Հիշեցնենք, 2021 թվականի նոյեմբերի 25-ի Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել էր պարզել «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերության պատճառները: Պետական վերահսկողական  ծառայության պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության գործընկերների հետ ուսումնասիրում էին հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները:
11:31 - 18 հունվարի, 2022
Հայաստանում արձանագրվել է «օմիկրոն» շտամի 7 դեպք

Հայաստանում արձանագրվել է «օմիկրոն» շտամի 7 դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի 7 դեպք: ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: «Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։  Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,-ասված է հաղորդագրությունում։
17:43 - 17 հունվարի, 2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով  կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի: Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
10:47 - 17 հունվարի, 2022