Պակիստան

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել |azatutyun.am|

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լիցքավորված մեքենան մխրճել է չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ պակիստանցի վարորդը: Մարտի 26-ին Խայբեր Փախտունխվա նահանգում տեղի ունեցած հարձակման զոհերը աշխատում էին Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող խոշոր հանրային ենթակառուցվածքային նախագծերում: Հարձակման պատասխանատվությունը մինչ այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել։ 2021 թվականի հուլիսին էլ չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ էր ռումբ տեղադրվել, որի պայթյունի հետևանքով 13 մարդ էր սպանվել, ավելի քան 20-ը վիրավորվել։ Պակիստանի իշխանությունները պնդում են, որ այդ հարձակումը ծրագրել է Մուհամմադ Թարիկ Ռաֆիկը՝ Պակիստանի «Թահրիկ-է թալիբան» խմբավորման բարձրաստիճան հրամանատարը, որը նաև պատասխանատու է Պակիստանում մի շարք այլ ահաբեկչությունների համար: Իսլամաբադը Ռաֆիկի մահվան մասին հայտնել է անցյալ տարվա ամռանը ։
17:46 - 26 մարտի, 2024
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները
 |tert.am|

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Պակիստան է ժամանել՝ նպատակ ունենալով կարգավորել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները, որոնք սրվել էին անցած շաբաթ փոխադարձ հրթիռային հարվածներից հետո, գրում է ՏԱՍՍ-ը: Իրանի արտգործնախարարն Իսլամաբադ է ժամանել Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Գիլանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳՆ ղեկավարի և Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի միջև: Առաջիկա բանակցությունների հիմնական թեման երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցումն է, որն առաջացել էր հունվարի 16-ին Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու շտաբների վրա Իրանի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Իրանցի զինվորականների չհամաձայնեցված գործողությունները հանգեցրել էին Իսլամաբադի անմիջական արձագանքին: Պակիստանն ի պատասխան հարվածել էր Իրանի տարածքին:
11:31 - 29 հունվարի, 2024
Ակնկալում ենք, որ Պակիստանը կկանխի իր երկրում ահաբեկչական խմբավորումների ստեղծումը. Իրանի ԱԳՆ |news.am|

Ակնկալում ենք, որ Պակիստանը կկանխի իր երկրում ահաբեկչական խմբավորումների ստեղծումը. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է պակիստանյան անօդաչու թռչող սարքերի «անհամաչափ և անընդունելի» հարվածները երկու երկրների սահմանի մոտ` Իրանի տարածքում։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Irna-ն։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Պակիստանի անհամաչափ և անընդունելի գործողությունները՝ գյուղացիների վրա հարձակումների տեսքով, որոնք Իրանի քաղաքացիներ չեն, ասված է հայտարարության մեջ։ «Իրանը հավատարիմ է երկու ժողովուրդների և Իրանի ու Պակիստանի կառավարությունների միջև բարիդրացիության և եղբայրության քաղաքականությանը, սակայն թույլ չի տալիս թշնամիներին սրել երկու երկրների միջև լավ և եղբայրական հարաբերությունները», - ասվում է Իրանի ԱԳՆ-ում: «Իրանը ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը համարում է իր կարմիր գիծը և ակնկալում է Պակիստանի կառավարությունից կատարել իր պարտավորությունները՝ կանխելու Պակիստանում բազաների և զինված ահաբեկչական խմբավորումների ստեղծումը»,- ասվում է հայտարարության մեջ։
10:47 - 19 հունվարի, 2024
Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակի․ Իրանում կսկսեն լայնածավալ զորավարժություններ
 |tert.am|

Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակի․ Իրանում կսկսեն լայնածավալ զորավարժություններ |tert.am|

tert.am: Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» ծածկանունով հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim-ը: Հատկանշական է, որ զորավարժությունների մասին հայտարարվել է Իրանի տարածքին Պակիստանի օդային հարվածներից հետո: Զորավարժություններում առաջին անգամ կկիրառվեն մի շարք առաջադեմ համակարգեր, ասել է ՀՕՊ բազայի հրամանատար Խաթամ ալ-Անբիան։ Միևնույն ժամանակ Պակիստանի բանակը բերվել է «չափազանց բարձր» մարտական պատրաստվածության վիճակի, գրում է Reuters-ը։ Այս որոշումը կայացվել է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են չափազանց  բարձր պատրաստվածության վիճակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Անվտանգության ուժերի անանուն ներկայացուցիչը հավելել է, որ իրանական կողմի ցանկացած «արկածախնդրություն» Պակիստանի դեմ բուռն պատասխան կստանա։
13:04 - 18 հունվարի, 2024
Մինչ Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելը երկրների ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
 |1lurer.am|

Մինչ Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելը երկրների ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելուց առաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները, քննարկել տարածաշրջանում վերջին զարգացումները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է բարեկամական երկկողմ հարաբերությունները զարգացնելու և պաշտոնյաների միջև շփումները շարունակելու կարևորությունը։ Նա ընդգծել է՝ Իրանը հարգում է հարևան Պակիստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Աբդոլլահիանը շեշտել է՝ Պակիստանի տարածքում գործող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը վտանգում է թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի անվտանգությունը։ Դիվանագետը վստահեցրել է, որ իրանական ուժերը չեն թիրախավորում Պակիստանի խաղաղ բնակչությանը: Ջալիլ Աբբաս Ջիլանին ևս նշել է, որ Իրանի անվտանգությունը Պակիստանի անվտանգությունն է: Նա Թեհրանին կոչ է արել տեղեկություններ տրամադրել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին։ Նա պնդել է, որ Պակիստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պակիստանյան ուժերի գործն է։
12:53 - 18 հունվարի, 2024
Պակիստանի վարչապետը վերադառնում է Դավոսից Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով
 |news.am|

Պակիստանի վարչապետը վերադառնում է Դավոսից Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով |news.am|

news.am: Պակիստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Անվաար-ուլ-Հակ Կակարը ընդհատել է մասնակցությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ շտապ վերադառնում է Իսլամաբադ։ Ինչպես տեղեկացրել է The News International թերթը, կառավարության ղեկավարը հայրենիք շտապ վերադարձի որոշումը կայացրել է այն պատճառով, որ հունվարի 16-ին Իրանի Զինված ուժերը անօդաչուների եւ հթրիռների օգնությամբ հարված են հասցրել «Ջեյշ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման շտաբներին Պակիստանի տարածքում։ Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանի ԶՈւ-ն հարված է հասցրել «Ջեյլ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին, որոնք գտնվում էին պակիստանյան տարածքում։ Գործողության իրականացման ժամանակ կիրառվել են անօդաչուներ եւ հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Հունվարի 18-ին Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի հարվածներ է հասցրել Իրանի Սերավան (Սիստան եւ Բելուջիստանի նահանգ) օկրուգի մի քանի շրջանների՝ հայտարարելով, որ իրենց թիրախը «ահաբեկիչների թաքստոցներն էին»։
11:58 - 18 հունվարի, 2024
7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին

7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին

Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Իրանի տարածքին` Սիեստան և Բելուջիստան նահանգին՝ նշելով, որ «մի շարք ահաբեկիչներ են սպանվել օպերացիայի արդյունքում»։ Իրանական կողմը հայտարարել է 7 զոհի մասին, այդ թվում՝ 3 կին և չորս երեխա։ Բոլորն էլ օտարերկրացի են։ Այս մասին․ ինչպես փոխանցում է Mehr-ը, հայտնել է Ալիռեզա Մարհամատին։ Նշվում է, որ Պակիստանը վերջին տարիներին Իրանի հետ հաղորդակցության շրջանակում մշտապես իր լուրջ անհանգստությունն է հայտնել ապաստարաննեերի ու սրբավայրերի վերաբերյալ, որտեղ բնակություն են հաստատել պակիստանական ծագում ունեցող ահաբեկիչները, որոնք իրենց կոչում են «Սարմաչարներ»։ Ըստ Պակիստանի ԱԳՆ-ի՝ դրանք տարածքներ են, որոնք տվյալ երկրի տարածքում են, բայց դուրս են երկրի կառավարության վերահսկողությունից։ «Մեր լուրջ անհանգստությունների արդյունքում որևէ գործողության բացակայության պատճառով այս, այսպես կոչված, Սարմաչարները, շարունակել են թափել անմեղ պակիստանցիների արյունը անպատժելիության մթնոլորտում։ Այսօր առավոտյան գործողությունն իրականացվել է այս, այսպես կոչված, Սարմաչարների կողմից մոտալուտ լայնածավալ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ վստահելի հետախուզության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ում ընդգծել են՝ Պակիստանը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապահովելու իր ժողովրդի անվտանգությունը, ինչը «սրբազան է, անձեռնմխելի և սուրբ»։ «Պակիստանը լիովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա գործողությունը միմիայն հետապնդում էր Պակիստանի սեփական անվտանգությունն ու ազգային շահը, որն առաջնային է և ենթակա չէ խախտման»,- հայտնում են Պակիստանի արտաքին գերատեսչությունից։ Նշվում է նաև, որ առաջնորդվելով ստանձնած միջազգային պարտավորություններով՝ Պակիստանը երբեք որևէ պատրվակով կամ որևէ իրավիճակում թույլ չի տա, որ վիճարկվեն իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Իրանը եղբայրական երկիր է և Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանքով և ջերմությամբ է լցված Իրանի ժողովրդի նկատմամբ։ Մենք միշտ կարևորել ենք երկխոսությունն ու համագործակցությունը՝ դիմակայելու ընդհանուր մարտահրավերներին, ներառյալ ահաբեկչության սպառնալիքը, և կշարունակենք ջանքեր գործադրել համատեղ լուծումներ գտնելու համար»,- ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
10:52 - 18 հունվարի, 2024
Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել |tert.am|

Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել |tert.am|

tert.am: Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին»: «Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», - պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը: Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։ Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։
10:03 - 18 հունվարի, 2024
Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

news.am: Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի հրթիռային հարձակումը իր տարածքում, որի հետևանքով երկու երեխա է զոհվել, ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ,։ Այդ մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ «Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի օդային տարածքի անհիմն խախտումը և հարձակումը Պակիստանի տարածքի վրա... Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը լիովին անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Իրանի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեք աղջիկ վիրավորվել է։ Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հարվածի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը։      
10:04 - 17 հունվարի, 2024
Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է Ադլ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։ Դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը ներխուժել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, ինչի հետևանքով 11 ոստիկան էր մահացել։ Միջադեպից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը և Պակիստանի իր գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանին քննարկել էին երկու հարևանների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Ջիլանին նաև դատապարտել էր ահաբեկչությունը՝ այն բնութագրելով որպես ընդհանուր սպառնալիք Իրանի, Պակիստանի և ավելի լայն տարածաշրջանի համար։
09:09 - 17 հունվարի, 2024
Ադրբեջանի նախագահն ընդունել է Պակիստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին
 |azatutyun.am|

Ադրբեջանի նախագահն ընդունել է Պակիստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։ Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ալիևը նշել է, որ երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, ներառյալ ռազմական ոլորտը։ Նա բարձր է գնահատել Պակիստանի կառավարության և ժողովրդի կողմից Ադրբեջանին ցուցաբերած մշտական աջակցությունը: «Այն, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել նրա ագրեսիայի պատճառով՝ Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսևորում է»,- նշել է նախագահը: Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև կա հաջող համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում և կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը: Անդրադառնալով միջազգային ասպարեզում երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցին՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ Պակիստանի վեճում մշտապես աջակցում է Պակիստանին։ Ալիևը վստահություն է հայտնել, որ Մունիրի այցը կամրապնդի երկու երկրների համագործակցությունը։ Մունիրն, իր հերթին շնորհավորել է պետության ղեկավարին «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի և այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների իրականացման գործում Ադրբեջանի հաջողության կապակցությամբ»։
13:21 - 01 նոյեմբերի, 2023
Պակիստանի ընդդիմության կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետի նստավայրի վրա
 |armenpress.am|

Պակիստանի ընդդիմության կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետի նստավայրի վրա |armenpress.am|

armenpress.am: Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության հիմնադիր Իմրան Խանի կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆի` Լահորում գտնվող նստավայրի վրա: Այս մասին հաղորդում է NDTV պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը։ Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 500 մարդ եկել է վարչապետի նստավայրի մոտ և հրկիզել այնտեղ կայանված ավտոմեքենաները։ «Նրանք նաև հրկիզող խառնուրդով ռումբեր են նետել վարչապետի տան վրա»,- հավելել է Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ հարձակման պահին նստավայրում եղել է միայն պահակախումբը: Խռովարարները նաև հրկիզել են պահակակետը: Ոստիկանական ջոկատների ժամանելուց անմիջապես հետո ցուցարարները ցրվել են։ Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ բողոքի ցույցերի երկու օրերի ընթացքում ցուցարարները Փենջաբի նահանգում հրկիզել են 14 կառավարական օբյեկտ ու շենք և 21 ոստիկանական մեքենա։ Բողոքի ցույցերը Պակիստանում սկսվել են մայիսի 9-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Իմրան Խանը կոռուպցիայի մեղադրանքներով ձերբակալվեց Հաշվետվությունների ազգային բյուրոյի (տնտեսական հետախուզություն) աշխատակիցների կողմից: Հետաքննության վարկածով` քաղաքական գործիչը կնոջ և իր կուսակցության առաջնորդների հետ միասին հիմնել է «Ալ-Քադիր համալսարանի» ստեղծման տրաստ և իրենց գործողություններով 50 միլիարդ ռուփիի (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 173 միլիոն ԱՄՆ դոլար) վնաս է հասցրել պետական ​​բյուջեին։ Չորեքշաբթի օրը Իսլամաբադի դատարանն ութ օրով ձերբակալել է Խանին։ Բացի Խանից, Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է նաև «Թեհրիք-ի-Ինսաֆ»-ի փոխղեկավարներ Ֆավադ Չաուդրիին և Շահ Մահմուդ Քուրեշին, ինչպես նաև կուսակցության գլխավոր քարտուղար Ասադ Ումարին։ Խանի կալանավորումից անմիջապես հետո նրա կուսակցությունը կոչ է արել զանգվածային հանրահավաքներ կազմակերպել ամբողջ երկրում: Ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները կարգադրել են բանակային զորամասեր ուղարկել Փենջաբի և Հայբեր Պահտունհվայի նահանգներ, ինչպես նաև Պակիստանի մայրաքաղաք, որտեղ անցկացվում են ամենամեծ բողոքի ցույցերը։
12:54 - 11 մայիսի, 2023