ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

 |armenpress.am|

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում: Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
22:23 - 20 հունվարի, 2022
Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցման պատճառով
 |armenpress.am|

Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանրապետության բնակչությանը կոչ է արել սովորել ռացիոնալ սպառել էներգիան ճգնաժամի պայմաններում, քանի որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել սակագների բարձրացումը։ Այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն: Հունվարին «Մոլդովագազ» ընկերությունը դժվարությունների է բախվել «Գազպրոմին» հաջորդ վճարումը մարելու հարցում, քանի որ գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 450 դոլարից հասել է 646 դոլարի։ Խնդիրը լուծելու համար հանրապետության խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է մտցրել։ Սպասվում է, որ փետրվարի 1-ից գազի սակագինը կարող է բարձրանալ 30%-ով։ «Գազի և, համապատասխանաբար, այլ էներգակիրների թանկացումը ծանր բեռ է դրել կենցաղային սպառողների, տնտեսության և պետության վրա, մենք ամբողջովին կախված ենք տարածաշրջանի շուկայական գներից, և այսօր շուկայում իրավիճակը հետևյալն է. մենք պետք է սովորենք էներգիան ավելի ռացիոնալ սպառել, մեզ անհրաժեշտ է տների ջերմամեկուսացում, որտեղ մենք ապրում ենք, պետք է էներգիա խնայել հանրային հաստատություններում: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք նվազեցնել ջեռուցման և լույսի ծախսերը»,- իր ֆեյսբուքյան  ուղերձում գրել է Սանդուն:  
21:31 - 20 հունվարի, 2022
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես
 |1lurer.am|

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջիմ Բենքսը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների սահմանման և այլ նպատակների մասին» օրինագիծը՝ տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքից: Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՌԴ-ն անջատել միջազգային ֆինանսական գործարքների SWIFT համակարգից, պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, կառավարության այլ  անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, որոշ գործարարների և լրագրողների նկատմամբ: Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին էր անդրադարձել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի, այդ թվում՝ երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից: Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ:
20:59 - 20 հունվարի, 2022
Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ

 |armenpress.am|

Բլինկենը Լավրովի հետ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ի և դաշնակիցների դիրքորոշումը Ուկրաինայի հարցի շուրջ |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնի Վաշինգտոնի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին hայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունները բխում են Գերմանիայի և ԱՄՆ-ի շահերից։
20:05 - 20 հունվարի, 2022
Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայում, ասել է, թե Ռուսաստանն ու Իրանը անբավարար են համարում համագործակցության ներկայիս մակարդակը ու վճռական են տրամադրված մեծ քայլերով զարգացնել այն։ Անցած տարի Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռայիսիի առաջին այցն է Մոսկվա։ Նախօրեին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտավորապես՝ 3 ժամ տևած հանդիպման մասին Իրանի նախագահն ասել է․ «Ես տեսա, որ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք երկկողմ և միջազգային հարաբերությունների շուրջ, շատ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ունենք։ Հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները՝ մենք մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, առևտրի, գիտության ու մշակույթի ոլորտներում և ուրիշ շատ ուղղություններով», - Պետդումայում ասել է Իրանի նախագահը։
17:01 - 20 հունվարի, 2022
Արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ վերահսկելու տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը |aravot.am|

Արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ վերահսկելու տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության հետ, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը: «Առավոտի» հարցը 2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝  չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիեւի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ: Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝  նա հայտարարել է, որ «Լաչինի միջանացքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»: Խնդրում ենք մեկնաբանել՝ արդյո՞ք նախագահ Ալիևի տվյալ պնդումը հիմնավորված է, հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով: Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղաշարժը: Ռուսաստանի ԱԳՆ պատասխանը Հիշեցնենք, որ Ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության: Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝  խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին:
14:11 - 20 հունվարի, 2022
Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը |azatutyun.am|

Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «աղետ կդառնա» Մոսկվայի համար, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Եթե նրանք [Ռուսաստանի իշխանությունները] անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար», - Սպիտակ տանը կայացած ասուլիսում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները «պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը»։ Ոչ մի հիմք չկա պնդելու, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական չեն լինի ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեմ պատասխան գործողությունների հարցում, հավելել է ԱՄՆ նախագահը։ Միացյալ Նահանգների հանրապետական սենատորներն էլ հայտարարել են, որ դեմոկրատների հետ աշխատում են Ուկրաինային օգնելու նոր օրինագծի վրա: Նրանք առաջարկում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում անջատել ռուսական բանկերը SWIFT վճարային համակարգից: Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ: Ավելի վաղ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն էր օրինագիծ առաջարկել, որը պատժամիջոցներ էր նախատեսում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի: Սենատոր Քևին Քրամերը լրագրողներին ասել է, որ «ավելի լավ է ընդունել ինչ-որ բան, քան՝ ոչինչ», հավելելով, որ արդեն իսկ առկա տարբեր առաջարկները կարող են միավորվել մեկ օրենսդրության մեջ:
12:01 - 20 հունվարի, 2022
Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

The Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia reacted to the statement of Azerbaijani Foreign Minister Jeyhun Bayramov that Yerevan's preconditions on the issue of the beginning of delimitation are unacceptable for Baku.  "I think there is some misunderstanding on the issue. The Armenian side has no preconditions for delimitation. We are speaking about the arrangements. The trilateral statement adopted by the Prime Minister of the Republic of Armenia, the President of the Russian Federation and the President of the Republic of Azerbaijan in Sochi on November 26 reads that the sides agreed to "undertake steps towards increasing security and stability on the Azerbaijani-Armenian border and to take the matter to the establishment of a bilateral delimitation and demarcation commission." This arrangement was reiterated and an agreement on the withdrawal of troops was reached on December 14 during a trilateral meeting of the leaders of Armenia and Azerbaijan in Brussels, mediated by the President of the European Council. Accordingly the proposals of the Armenian side are not about preconditions, but the implementation of the agreements reached. The Republic of Armenia believes that the delimitation process should launch soon, in accordance with the above-mentioned agreements," RA MFA spokesperson Vahan Hunanyan said.        
11:15 - 20 հունվարի, 2022
Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ «Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», - ասել է Պեսկովը։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։
15:08 - 19 հունվարի, 2022