Սարգիս Թորոսյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գործող տեղակալ։ Ծնվել է 1985թ․ օգոստոսի 24-ին։

Աշխատանքային գործունեություն

2006 – 2011թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն, իրավական ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ

2009 – 2014թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկական իրավունքի ամբիոնի դասախոս

2014թ. - ՀՀ արդարադատության ակադեմիա, դասախոս (ՀՀ վարչական դատարանի դատավորների ամենամյա վերապատրաստում)

2011 - 2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարություն, նախարարի առաջին տեղակալի օգնական (փորձագետ-խորհրդատու)

2014թ. - ՀՀ արդարադատության նախարարություն, օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև՝ վարչության պետ

2014 – 2018թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ, իրավաբանական վարչության խորհրդատու

2015թ.-ից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի և պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս

2018թ. հունվարի 8-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար

2018-2019 թթ.- վարչապետի աշխատակազմի սոցիալական վարչության պետ

2019 թ. ապրիլի 10-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։