Վլադիմիր Կարմիրշալյան

Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Ծնվել է 1952թ. մարտի 2-ին։ 1977-1978 թթ. - Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրության քաղաքական տեղեկատվության բաժնի երկրորդ քարտուղար։ 1978-1985 թթ. - Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրի օգնական։ 1985-1989 թթ. Վիետնամում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, ապա՝ հյուպատոս։ 1991-1992 թթ.  ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջին գլխավոր վարչության տնօրեն։ 1992-1994 թթ.  ՀՀ արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի վարչության տնօրեն։ 1994-1995 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն։

1995-1998 թթ.  Ժողովրդավարության և մարդու իրավունքների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրեն։ 1998-2000 թթ.  ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական մարդու իրավունքների հարցերով։ 1998-2000 թթ.  ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ 2000-2006 թթ. Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2006-2012 թթ. Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2012 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից։ 2013 թվականից ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետն է։

2019 թվականից՝ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։