Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին

ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին

Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին չվերթը: Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները: Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար: Բոլոր ուղևորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով: «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
16:32 - 17 հունիսի,2021
ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: «Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։ «Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
16:08 - 14 հունիսի,2021
Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար |aliq.ge|

Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:  Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: «Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք  շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին: Հունիսի 6-ին Ռիկերը ժամանել էր Վրաստան՝ պաշտոնապես սկսելով շրջագայություն` Հարավային Կովկասի երկրներում: Զալկալիանին շեշտում է,  որ ամերիկյան պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի՝ Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո հարցի քննարկումը շարունակելու նպատակով: Վրաստանի արտգործնախարարը հույս ունի, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա` ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:
10:33 - 13 հունիսի,2021
Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան  |armenpress.am|

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան |armenpress.am|

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել է Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։
22:50 - 12 հունիսի,2021
Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 10 տոկոսով. Ղարիբաշվիլի |armenpress.am|

Վրաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 10 տոկոսով. Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի տնտեսության աճը 2021 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կկազմի 10 տոկոս, իսկ ըստ վատագույն սցենարի՝ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի կառավարությունը 2021 թվականին երկրի տնտեսական աճի կանխատեսումը վերանայել Է 4,3 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս: Ֆինանսների նախարարությունը դիտարկում Է իրադարձությունների զարգացման երեք սցենար: Լավատեսական սցենարի համաձայն, կանխատեսվում Է զբոսաշրջության ավելի արագ աճ՝ 2019 թվականի 40-45 տոկոսի մակարդակով: Ենթադրվում Է դինամիկ տնտեսական աճ նաեւ տնտեսության մյուս հատվածներում: «Տնտեսության վերականգնումն արդեն սկսվել Է, իսկ ապրիլին գրանցվել Է 45 տոկոս աճ, ինչն աննախադեպ ցուցանիշ Է եւ բացառիկ դեպք: Մայիսին մենք նույնպես սպասում ենք բարձր ցուցանիշի: Համապատասխանաբար, տնտեսությունը վատագույն սցենարով կաճի 7 տոկոսով, իսկ լավատեսականով՝ ավելի քան 10 տոկոսով»,-ասել Է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ բարձր տնտեսական աճը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, իսկ զբոսաշրջիկների թվի աճը եւ տնտեսության բացումը դրականորեն կանդրադառնա բնակչության բարեկեցության վրա: Վրաստանի տնտեսության բնագավառում զբոսաշրջության բաժինը COVID-19-ից առաջ կազմել Է մոտավորապես 10 տոկոս: Ուստի դրա վերականգնումը չափազանց կարեւոր Է երկրում գործարար ակտիվության վերստեղծման համար: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս Է հասցրել տեղի բիզնեսին: Վրաստանի տնտեսությունը շարունակում Է վերապրել COVID-19-ի ծանր հետեւանքները, որն ընդգրկել Է բացարձակապես բոլոր ոլորտները: Տնտեսության անկման տեմպերն արագացան կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում, ինչը հանգեցրեց 2020 թվականին ՀՆԱ-ի 6,2 տոկոսով նվազման, հաղորդել Է Sputnik-ը:
14:24 - 10 հունիսի,2021
Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միջամտի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սա կրկին կդառնա ուկրաինացի գործընկերների հետ քննարկման առարկա: Այս մասին Զալկալիանին հայտարարել է` պատասխանելով լրագրողների տրված հարցին, գրում է Грузия Онлайн կայքը:Ինչպես նշել է նախարարը, դեսպանը, որը հետ էր կանչվել Ուկրաինայից Սաակաշվիլիի պատճառով, արդեն վերադարձել է աշխատանքային գործընթաց և այսօր ներկա է գտնվել Ուկրաինայի վարչապետի պատվիրակության հետ հանդիպումներին: Ըստ Զալկալիանիի, կարևոր է, որ Ուկրաինան, որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, հարգի Վրաստանի օրենսդրությունը:«Դեսպանը վերադարձել է Կիև և սկսել է իրականացնել իր լիազորությունները:  Նա պատվիրակության հետ մասնակցում էր հանդիպումներին: Մեր ուկրաինացի գործընկերները քաջատեղյակ են այս թեմայի շուրջ մեր դիրքորոշմանը: Մեզ համար, այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր է հարգել միմյանց պետականությունն ու օրենսդրությունը: Երբ որևէ միջամտություն է տեղի ունենում այլ երկրի գործունեությանը, այդ թվում`ընտրական օրենսդրության խախտում, դա, իհարկե, անընդունելի է: Մենք դա ասել ենք մեր ռազմավարական գործընկերոջը և ընկերոջը: Սա դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է: Դեսպանին հետ կանչելուց հետո մենք ոչ մի օր չենք ընդհատել հարաբերություններն ու կապը: Ես անընդհատ կապի մեջ էի ուկրաինացի գործընկերոջս հետ, մենք ունեցել ենք հեռախոսազրույցներ, նամակագրություն, հանդիպել ենք տարբեր ձևաչափերով և քննարկել` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Դեսպանը վերադարձել է, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան աճող դինամիկայով:Ուկրաինայի վարչապետը նույնպես հայտարարություն է տարածել ԶԼՄ-ների համար այն մասին, որ իրենց դիրքորոշումը այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի ազդում Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի քաղաքականության ձևավորման վրա, նա չունի գործադիր իշխանության մեջ այն դիրքը, որը փորձում էին ներկայացնել, նա միայն ունի խորհրդատուի գործառույթ: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր օրենսդրության խախտում չլինի: Եթե նա խառնվի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մենք դա կքննարկենք մեր ուկրաինացի գործընկերների հետ: Ես բոլորին կոչ եմ անում հարգել Վրաստանի օրենսդրությունը և մեր պետականությունը»,-ասել է Զալկալիանին:
15:46 - 03 հունիսի,2021
Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

<di1lurer.am: v>Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, այդ մասին, ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքի՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:   «Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Իհարկե խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին:    «Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ, և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է:     Շարունակությունը՝ 1lurer.am-ում։ 
13:03 - 02 հունիսի,2021
Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք այսօր արձանագրում ենք, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, դիրքավորվում են, տեխնիկապես ամրանում են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ: ՊՆ-ն այսօր հաստատեց, որ 6 օրից ավելի է՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, դեռ մի բան էլ պատգամավորներն ասում են, որ Տավուշի որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, եթե որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում, ապա այդ նույն տարածքներում ևս ադրբեջանական դրոշներ ենք տեսնելու: «Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին անցնելու դեպքում մենք ՀՀ-Վրաստան-Ռուսաստան միջպետական մայրուղու վրա կունենանք ադրբեջանական ԶՈՒ և ադրբեջանական վերահսկողություն»,-ասաց նա և հավելեց, որ այսօր անգամ դժվարություն ունենք պահպանելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները և ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել Հայաստանի սահմանները: Ըստ նրա՝ եթե Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ գյուղերը անցնեն Ադրբեջանի տարածքով, ապա Երևանից Բերդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով. «Եթե հանկարծ Տիգրանաշենն անցի Ադրբեջանին, Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
17:34 - 25 մայիսի,2021