Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել: Մեղադրանքն առաջադրվել է մասնավորապես ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Երեկ հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:56 - 18 հունիսի, 2020
Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»:
10:42 - 15 հունիսի, 2020
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․  Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․ Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

news.am: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրանց ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։
16:26 - 14 հունիսի, 2020
Տիկին Հովհաննիսյանն իր եզրահանգումները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա․ Գոռ Աբրահամյան

Տիկին Հովհաննիսյանն իր եզրահանգումները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էր էջում գրել է․ «Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին արված գրառմամբ փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը: Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում, սակայն, տիկին Հովհաննիսյանը, այնքան է շտապել, որ իր հաշվարկներն ու եզրահանգումները կառուցել է բացարձակ անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա: 1. Հանցավորության և սպանությունների աճի մասին Եթե տիկին Հովհաննիսյանը մի փոքր հետևողական լիներ և թերթեր նաև դատախազության պաշտոնական կայքում առկա ՀՀ դատախազության նախորդ տարիների հաղորդումները, կնկատեր, որ հանցագործությունների թվի աճ արձանագրվում է՝ առնվազն վերջին 10 և ավելի տարիներին (առանձին բացառություններով): Օրինակ՝ 2009թ. հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 54.6%-ով, 2016թ. 10.1%-ով, 2017թ.՝ 8.1%-ով, 2018թ.՝ 11.2%-ով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ չնայած վերոնշյալին՝ հանցավորության աճի միտումները տիկին Հովհաննիսյանին, չգիտես ինչու, անհանգստությունն արտահայտելու տեղիք չէին տալիս այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավորի և փոխնախագահի կարգավիճակի բերումով ուներ խորհրդարանի ամբիոնից դրանք հնչեցնելու հնարավորություն: Սակայն առավել տարակուսելին այն է, որ խաղալով կոնտեքստից կտրված ստերիլ թվերի հետ՝ տիկին Հովհաննիսյանը ո՛չ Դատախազության հաղորդման և ո՛չ էլ ՀՀ գլխավոր դատախազի ելույթում «չի նկատել» այն վերլուծված բազմաթիվ օբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են հանցագործությունների թվի ավելացման վրա, այդ թվում՝ հանցագործությունների արձանագրման, գրանցման ցուցանիշների բարելավումը, լատենտային բնույթ կրող, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բազմապատիկ ցուցանիշների ավելացումը և այլն: Ինչ վերաբերում է սպանությունների թվի ավելացմանը, տիկին Հովհաննիսյանը համեստորեն շրջանցել է նաև այն իրողությունը, որ աճը տեղի է ունեցել 2018թ. արձանագրված՝ այս բնույթի հանցագործությունների աննախադեպ նվազման (35 դեպք) ֆոնին և անգամ 2019թ. ավելանալու պարագայում չի հասել 2017թ. պատկերին՝ (49 դեպք): 2. Կալանավորման միջնորդությունների և դրանց վերաբերյալ արված մակերեսային հետևությունների մասին Վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը՝ տիկին Հովհաննիսյանը, համառ ջանքերով փորձում է հակասություններ պեղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ դատախազության ներկայացրած վիճակագրական տվյալների մեջ՝ ընդհանրացնելով, թե ամեն կերպ փորձ է արվում պատրանք ստեղծել, որ «հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը»: Թերևս, տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը նախ փորձ չի արել հասկանալու երկու մարմինների կողմից տրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների նման շոշափելի տարբերությունների պատճառը: Իսկ պատճառն առավել քան պարզ է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նրա հարցման ձևաչափին համահունչ, տրամադրվել են 2019թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ԲՈԼՈՐ միջնորդությունների տվյալները, որը, ներառում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) մեղադրյալների վերաբերյալ տվյալները: Մինչդեռ Դատախազութան հաղորդման մեջ նշված հոդվածի մասով տվյալները ներառված չեն հասկանալի՝ իրավական համապատասխան վերլուծություններն օբյեկտիվ ներկայացնելու նպատակով: Ընդ որում՝ հենց նմանատիպ շփոթության տեղիք չտալու համար հաղորդման մեջ փակագծերում այդ մասին արված է հատուկ նշում (էջ 38): Չի՞ տեսել տիկին Հովհաննիսյանը այդ նշումը, թե՞ չտեսնելու է տվել... Ավելին. չնայած ՀՀ դատախազության հաղորդման մեջ մանրակրկիտ «պեղումներ» կատարելու հանգամանքին, տիկին Հովհաննիսյանը «չի նկատել», որ Դատախազությունն ինքն է հաղորդման մեջ օբյեկտիվորեն նշել, որ նախորդ տարվա համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն ավելացել են՝ նշելով դրա նույնքան օբյեկտիվ և անհերքելի պատճներն ու հիմնավորումները (էջ 38): Ուղղակի զավեշտալի են «հեղափոխական օրերի դատախազությանը» ամեն կերպ ամենահումանիստականը և ամենաառաջադեմը ներկայանացնելու մեղադրանքները, եթե նկատի ունենանք, որ խափանման միջոց կալանավորման պրակտիկան փոփոխելուն ուղղված նախաձեռնությունը ՀՀ դատախազությունը ցուցաբերել է սկսած դեռևս 2017թ.-ից՝ կատարված խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա. և դրան գործառնական նշանակություն է տվել ՀՀ դատախազության կոլեգիայի 04.08.2017թ. որոշման ընդունմամբ: 3. Կաշառքի գործերի վերաբերյալ. Տիկին Հովհաննիսյանը հակասություններ է բստրել նաև կաշառքի հետ կապված գործերի առնչությամբ ՀՀ դատախազության հաղորդման և կառավարության տարեկան զեկույցի միջև՝ նշելով, թե դատախազության առավելագույն հաշվարկներով այդ գործերի թիվը 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324: Այստեղ, ինչպես նաև իր հետագա բոլոր թվային համադրությունների մեջ տիկին Հովհաննիսյանը շատ անհաջող ձևով գործադրել է ամենահաճախ կիրառվող և շաբլոնային մանիպուլյացիոն հնարքներից մեկը. համադրել անհամադրելին և հանրությանը հրամցնել իր համար ցանկալի պատկեր: Բանն այն է, որ իր վկայակոչած՝ ՀՀ կառավարության գործունեության 2019թ. զեկուցում զետեղված կաշառքին վերաբերող թիվը՝ 324, վերաբերում է արձանագրված հանցագործության ԴԵՊՔԵՐԻՆ: Մինչդեռ դատախազության բոլոր հաղորդումներում, դրա վերաբերյալ վիճակագրական տվյալները վերաբերում են հանցագործության դեպքերով նյութերի նախապատրաստմանը, քրեական գործերի հարուցմանը, վարույթում քննվող գործերին և դրանցով հետագա դատավարական փուլերին: Տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը չգիտի հանցագործության դեպքերի և քրեական վարույթների տարբերությունը: Ընդ որում՝ անհասկանալի է՝ նա որտեղի՞ց է վերցրել կաշառքի 60 գործի վերաբերյալ թիվը, քանի որ տարեկան հաղորդման մեջ, օրինակ, 101-րդ էջի 3-րդ պարբերությունում, որը վերաբերում միայն կաշառք ստանալուն, հստակ նշված է. «Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ վարույթում քննվել է 63-ով կամ 32.6%-ով ավել քրեական գործ (2018թ.-193 գործ, 2019թ.-256 գործ), 17-ով կամ 85%-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան քան 2018թ.-ին (2018թ.-20 գործ, 2019թ.-37 գործ) և դատի է տրվել 9-ով կամ 20.9%-ով ավել անձ (2018թ.-43 անձ, 2019թ.-52 անձ)»: 4. Պետությանը պատճառված վնասների մասին Այս հատվածում, տիկին Հովհաննիսյանը, իսկական «շիլաշփոթ» է սարքել և այնքան խճճվել, որ ընդհանրապես կորցրել է տրամաբանության թելը: Մասնավորապես, նա նշում է, որ հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, թե պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ և որ դա ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ, ըստ տիկին Հովհաննիսյանի, 2018թ. հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։ Նախ՝ 1.2 մլրդ դրամի վերականգնման մասին ՀՀ գլխավոր դատախազը նշել է բացառապես պետական շահերի պաշտպանության գործառույթի կատարման համատեքստում, ընդ որում բացառապես դատախազական ներգործության միջոցների (նախազգուշացումներ, ուսումնասիրություններ) կիրառմամբ ընդհանուր վերականգնված վնասի առնչությմաբ: Հատուկ ընդգծեմ, որ դրանում առհասարակ ներառված չէ քրեական գործերով վնասի վերականգնման ցուցանիշը: Բայց, տիկին Հովհաննիսյանը միայն իրեն հասկանալի տրամաբանությամբ վերոնշյալ, կրկնում եմ՝ բացառապես պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2019թ. վնասների վերականգնման ցուցանիշը համադրել է ոչ ավել ոչ պակաս...2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննված և ավարտված քրեական գործերով վերականգնված վնասի չափի հետ: Մեկ այլ մասում էլ պնդում է անում, թե մի կողմից, իբր, դատախազությունը նշում է քրեական գործերով 12.4մլրդ դրամի վերականգնման մասին, մյուս կողմից խոսում բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում շուրջ 1.4 մլրդ դրամի վերականգնման մասին: Այն բանում, որ սա կոռուպցիոն քրեական գործերով վնասի վերականգնման և պետական շահերի պաշտպանության գործիքակազմի՝ միմյանց հետ օրգանական կապ չունեցող տվյալների համադրության վիճակագրական «աճպարարության» հերթական դրսևորումն է, կարելի է համոզվել՝ ընդամենը ծանոթանալով թե ինչի մասին է խոսվում ՀՀ դատախազության գործունեության 2019թ. հաղորդման՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վկայակոչված 103-րդ էջում և ինչի մասին՝ 152-րդ էջում: Ափսոս, որ նախկին արդարադատության նախարարը քրեական վարույթների և դատախազության գործառույթներից միայն մեկի՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի գործիքակազմի արդունքների տարբերությունը չի պատկերացնում: Չբավարարվելով այսքանով՝ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչել է 2019թ. ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ մի լրատվամիջոցի կողմից ԱԱԾ-ից ստացած տվյալների և ՀՀ դատախազության հաղորդման մեջ նշված տվյալների նույնպիսի մի «աջապսանդալի» հիման վրա իր արած գրառումը, որին անգամ հարկ չէինք համարել անդրադառնալ՝ դրա աբսուրդայնության պատճառով: Որովհետև գրառման հեղինակը փորձել էր համադրել և համեմատել ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում 2018 թվականի մայիսից մինչև 2020թ. մարտ ՔՆՆՎՈՂ (ըստ գրառման մեջ նշվող ձևակերպման) քրեական գործերով պատճառված վնասի չափը և ՀՀ դատախազության կողմից ներկայացված 2018 և 2019թթ. տվյալները, որոնք վերաբերում են բացառապես կոռուպցիոն բնույթի՝ ՄԻԱՅՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ ու ԱՎԱՐՏՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ պետությանը պատճառված վնասի չափին և վերականգնմանը (էջ 102): Այսիքն այս դեպքում ևս գործ ունենք ակնհայտորեն անհամադրելի տվյալների զուգահեռման հետ: Վերոնշյալը, թերևս, ավելորդ մեկնաբանության տեղիք չի թողնում, թե իրականում ում երևակայության արգասինքն են ներկայացվող թվերը: Նման տխուր պատկեր, իհարկե, չէր լինի, եթե գրառման հեղինակին առաջնորդեր ոչ թե մանիպուլյատիվ մեթոդներով դատախազության նկատմամբ անվստահության հերթական դոզան հանրութանը ներակելու, այլ իրավիճակը և ներկայացված տվյալները խորությամբ ըմբռնելու և անհրաժեշտության դեպքում հնարավոր սխալներն ու թերացումներն (որից ապահովագրված չի ոչ ոք) ուղղելու սրտացավ քաղաքացիական մոտեցումը: Ցավոք, սակայն, ունենք այն, ինչ ունենք»:
22:37 - 08 հունիսի, 2020
ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ.  իրադարձությունների կապակցությամբ  դատապարտված Իսահակ Մալխասյանին

ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. իրադարձությունների կապակցությամբ դատապարտված Իսահակ Մալխասյանին

ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում: 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։ Դատավճիռը Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով: ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ այս բնույթի գործերով դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործով 2008թ. մեղադրական դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ: «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործում առկա հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Ի. Մալխասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և ճանաչել վերջինիս անմեղությունն իրեն մեղսագրված արարքներում: ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, երեկ կայացրած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է այն:
12:40 - 06 հունիսի, 2020
Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է |armtimes.com|

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ապրիլի 9-ի որոշման դեմ պաշտպանների բողոքը. «Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, և եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
14:52 - 03 հունիսի, 2020
Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին․ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար: Ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ: Պետք է հաշվի առնել, որ 2008թ. ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել: Եթե 2008թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք:Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը: Բերեմ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթին վերաբերող ընդամենը մեկ վիճակագրական համեմատություն:Եթե 2008թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման և 16.593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) և 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն, եթե 2008թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 130,7 գործ: Բայց ինչպես գիտենք, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը դատախազության գործառույթներից միայն մեկն է: Ընդհանուր պատկերն առավել ամբողջական դարձնելու համար նշեմ մյուս գործառույթների հետ կապված այլ տվյալներ ևս: Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ օրինակ 2015թ. համեմատությամբ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով: Բացի վերոնշյալը, չպետք է մոռանալ, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որոնց համաձայն ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված ևս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաև ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք: Հարկ է նշել նաև, որ հաշվի առնվել նաև միջազգային փորձը: Մասնավորապես՝ ԵԽ անդամ մի քանի պետություններում 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակի համեմատական դիտարկումը վկայում է, որ 2016թ. 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակը, օրինակ ՌԴ-ում կազմել է 25, Լատվիայում 23, Լիտվայում 24, Բուլղարիայում 21, Մոլդովայում 19, Սլովակիայում 17,Լեհաստանում 15, իսկ Հայաստանում՝ շուրջ 11 դատախազ: Եվ ըստ կատարված ուսումնասիրության, քննիչների թվաքանակի աճի հետ համադրությամբ, առկա էր դատախազության համակարգում դատախազների թիվն 65 դատախազով և ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատանքներին օժանդակող 8 աշխատակիցներով (ընդհանուր՝ 73 հաստիքով) ավելացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված էր ՀՀ վարչապետի կողմից համապատասխան որոշման կայացումը»:
11:16 - 03 հունիսի, 2020
Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Այս մասին գրել է Գոռ Աբրահամյանը։  «Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա: ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի): ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։ Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։ Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- գրել է նա:
22:45 - 29 մայիսի, 2020
Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության բողոքները: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ այսօր կայացրած որոշումներով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված բողոքները: Մասնավորապես, բավարարվել են ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները: Մարտի 1-ով դատապարտյալ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, բեկանել կայացված դատական ակտերը եւ որոշել քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:
16:30 - 25 մայիսի, 2020
Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ: Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին: «Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում: Ընդ որում, նշված անձնաց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»։
14:36 - 15 մայիսի, 2020
Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանել է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը


 |armenpress.am|

Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանել է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպանական թիմը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ, եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը։ «Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնաբանել այդ կապակցությամբ պաշտպանական թիմի արած հայտարարությունը՝ դա համարելով պաշտպանական տակտիկայի բաղադրիչ: Սակայն եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում, կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, ապա, մնալով քրեական դատավարության շրջանակներում, հանրային կարծիքի վրա ներազդելուց զերծ մնալով, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորությունից: Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով ներկայացվող հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի: Կամ պարզապես կարող էին և կարող են հանցագործության մասին հաղորոդում տալ, ինչը որքան տեղյակ եմ, չի արվել»,- ասաց Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ այն հանգամանքը, որ Խաչատրյանի պաշտպանների համար գուցե կանխատեսելի զարգացումները հաշվի առնելով՝ նախապես արվում են քննչական մարմնի գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ դնող հայտարարություններ, դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի գործողությունները հենց այդպիսին են կամ կարող են այդպիսին լինել: «Արգելանքի միջոցի կիրառումը պայմանավորված է քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներով, վարույթի շրջանակներում մեղադրյալի հնարավոր կանխատեսելի վարքագծի հաշվառմամբ: Հակառակ դեպքում, նախապես հայտարարություններ հնչեցնելով միշտ կարելի է քրեական հետապնդման մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մանիպուլյատիվ էֆեկտով հանրային ցանկացած կարծիքը ձևավորել»,- ասաց Աբրահամյանը։ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվեն նաև քննությամբ ձեռք բերված այն հանգամանքները և այն հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվել է մեղադրանքը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
21:09 - 30 ապրիլի, 2020
Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն |armtimes.com|

Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են։ Այս մասին հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք դատախազությունը որեւէ իրավական գործընթաց սկսե՞լ է Գեւորգյանի հայտնած տեղեկությունների հետ կապված, որոնք վերաբերում են Միքայել Մինասյանին եւ այլ անձանց․   «Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են: Մ. Մինասյանը մեկ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասվում է Աբրահամյանի պատասխանում։  Հիշեցնենք, որ երեկ «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, թե իր նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղղակի եւ անուղղակի ճնշումներ են եղել՝ օտարելու Ucom ընկերությունը: Ի պատասխան՝ հայտարարություն տարածեց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ նշելով, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ ցանկություն են հայտնել պետությունից թալանած գումարները հետ տալ: «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:... Նշեմ նաեւ, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»,- նշել է Գեւորգյանը: Շարունակություն՝ armtimes.com-ում
15:55 - 29 ապրիլի, 2020