Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա

ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։ Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3–ին ժամը 11։00–ին։Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննիօ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկորրդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
13:40 - 28 օգոստոսի, 2019
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

Վենետեիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը համապատասխանամ գրություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղարից: Այդ մասին ասվում է ՍԴ հայտարարության մեջ:«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»,-ասվում է ՍԴ հայտարարության մեջ:
12:05 - 22 օգոստոսի, 2019
Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը |armtimes.com|

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը |armtimes.com|

armtimes.com։ Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրության պահանջը: ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում: Նախորդ՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրությունը Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոն չէր սահմանում։ Այսինքն, ըստ էության, այդ պաշտոնը ստեղծվել եւ միանգամից թափուր է մնացել գործող՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018 թվականի ապրիլի 9-ից։ Այսինքն, սահմանված տասնօրյա ժամկետից անցել է արդեն մեկ տարուց ավելի, սակայն ՍԴ-ն չի ընտրել փոխնախագահ։Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը մեր զրույցում հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ թեպետ ինքը տեղեկություն չունի՝ ՍԴ-ում քանի անգամ է փոխնախագահի ընտրության փորձ արվել, բայց մինչեւ հիմա այդ պաշտոնի թափուր մնալը օրենքի խախտում է։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորը:Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Վոլոդյա Հովհաննիսյանը, որի լիազորությունները, սակայն, դադարել են 2018-ի հունիսի 15-ին՝ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով։ Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասը օրվա ընթացքում, անցկացվել է ՍԴ փոխնախագահի ընտրություն, սակայն ՍԴ փոխնախագահ չի ընտրվել․ թեկնածուներ Ալվինա Գյուլումյանից, Հրանտ Նազարյանից, Աշոտ Խաչատրյանից ոչ մեկը չի ստացել ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Դրանից հետո ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու չի առաջադրվել, ինչպես նաեւ որեւէ ինքնառաջադրում չի եղել, իսկ համաձայն ՍԴ մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանում ՍԴ փոխնախագահի ընտրությունը իրականացվում է այն ժամանակ, երբ առաջադրվել կամ ինքնառաջադրվել է ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու։Սահմանադրական դատարանից մեկնաբանեցին, թե ՍԴ փոխնախագահ ընտրած չլինելու դեպքում Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքի պահանջման չկատարման վերաբերյալ մեր ենթադրությունները հիմնազուրկ են, քանի որ ՍԴ փոխնախագահի ընտրությունը պայմանավորված է փոխնախագահի առնվազն մեկ թեկնածուի առաջադրման կամ ինքնառաջադրման փաստով, իսկ ՍԴ եւ նրա յուրաքանչյուր դատավորի անկախությունը, ի թիվս այլնի, ենթադրում է փոխնախագահի չընտրության գործընթացի իրականացում բացառապես կամավորության հիմունքներով․ Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:40 - 22 օգոստոսի, 2019
Հայաստանը նախաձեռնել է Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց |azatutyun.am|

Հայաստանը նախաձեռնել է Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց |azatutyun.am|

azatutyun.am։ Հայաստանը նախաձեռնել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթացը: Արտաքին գործերի նախարարությունը այս մասին արդեն ծանուցել է հանձնաժողովի քարտուղարությանը: Տեղեկությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին Արդարադատության նախարարությունից։ 1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է: Վենետիկի հանձնաժողովը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց երկու պատճառով: Նախ՝ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Մեկ շաբաթ անց հաղորդվեց, որ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողովին է դիմել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։  
06:27 - 01 օգոստոսի, 2019
Դատախազությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցած վարույթի մասին

Դատախազությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցած վարույթի մասին

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները, հարկ ենք համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ:Դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ: 2019թ. հուլիսի 27-ի որոմամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, եզրահանգելով, որ երկու դրվագներով առկա է դատավորի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքներին առնչություն ունենալու հիմնավոր կասկած, դրանցով համաձայնություն է տվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր: Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները: ՀՀ դատախազությունը, ելնելով ավելորդ հրապարակայնությամբ դատավորի ինստիտուտի հեղինակությունը չվնասելու սկզբունքից, շարունակում է նշված քրեական գործով թույլատրելի նվազագույն չափով տեղեկատվություն տրամադրելու գործելակերպը: Այս համատեքստում անթույլատրելի ենք համարում իրենց «իրավապաշտպան» հռչակած խիստ սուբյեկտիվ առանձին «քաղաքական գործիչների», իրավաբանների կողմից դատախազության այդ գործելակերպի շահագործմամբ, առանց գործի նյութերին և փաստական տվյալներին ծանոթ լինելու, դրանց աղավաղման և հանրային թյուր կարծիք ձևավորելու էժան մանիպուլյատիվ շահարկումները: Հորդորում ենք զերծ մնալ արդեն հանրածանոթ, սակայն իրեն սպառած հնարքներից, հատկապես մասնագիտական պատշաճության հետ որևէ աղերս չունեցող կողմնակալ ու շահագրգիռ դիրքորոշումներ արտահայտելու, էթիկայի սահմաններից դուրս որակումներ հնչեցնելու դրսևորումներից: Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված և առողջ մտահոգություններ ունեցողներին հիշեցնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների մասին, որոնք անվերապահորեն տարածվում են ենթադրյալ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու գործառույթներից:   ՀՀ Գլխավոր դատախազություն
07:26 - 30 հուլիսի, 2019
Սահմանադրական ճգնաժամը շարունակվում է, քանի դեռ ՍԴ անդամներն այնտեղ են․Կարապետ Բադալյան |lragir.am|

Սահմանադրական ճգնաժամը շարունակվում է, քանի դեռ ՍԴ անդամներն այնտեղ են․Կարապետ Բադալյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է փաստաբան Կարապետ Բադալյանը։ Պարոն Բադալյան, Հայաստանում փաստաբանական հանրույթը կարծեք թե երկու մասի է բաժանվել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու հետ կապված։ Նշվում է, որ մեծ փաստաբանական թիմ է ձևավորվում, և շատերը պատրաստակամ են նրան պաշտպանել։ Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ սա խայտառակություն է և քաղաքական հետապնդման արդյունք, թե՞ սրանք չափազանցված գնահատականներ են։ Դրանք չափազանցված գնահատականներ են, որովհետև, եթե հիշում եք, ԲԴԽ անդամների մի մասը, մասնավորապես ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեցին, որից հետո Դատավորների ընդհանուր ժողովը իր կազմից ԲԴԽ նոր անդամներ ընտրեցին։ Բացի այդ, ԲԴԽ նախագահ ընտրվեց դատավորների կազմից ընտրված ԲԴԽ անդամներից մեկը։ Այսինքն, կարծես թե, դատավորներն իրենց ինքնիշխանության իրականացման հնարավորություն ստացան։ Սա ավելի շատ դատավորների համայնքի ներքին խնդիրն է, որովհետև իրենք են այդ ԲԴԽ-ն ընտրել, և ԲԴԽ-ն դատական համակարգի բարձրագույն մարմինն է։ Եթե դժգոհելու պատճառ ընդհանրապես ունեն, թող առաջին հերթին իրենց կատարած ընտրությունից դժգոհեն։ Երկրորդ, ենթադրենք դա Դավիթ Գրիգորյանը չէր, այլ մեկ այլ դատավոր էր, որը պաշտոնեական կեղծիքի համար որպես մեղադրյալ պետք է ներգրավվեր։ Ինչպիսի՞ն պետք է լիներ փաստաբանների ու դատավորների արձագանքն այդ դեպքում։ Պետք է ասեին՝ չէ, պետք չէ պաշտոնեական կեղծիքի համար որևէ մեկին մեղադրե՞լ։ Իհարկե, նման բան չէին ասի։ Այսինքն՝ սա ավելի շուտ իրավիճակային արձագանք է, որ փորձում են միավորներ հավաքել զուտ այդ գործի հանրային հնչեղության հաշվին։ Ես այստեղ որևէ բովանդակային բան չեմ տեսնում, որ ինչ-որ խայտառակություն է կամ այս ուր է գնում համակարգը և այլն։ Ոչ, ես նման բան չեմ տեսնում։ Տեսակետ կա, որ հիմա դատական անիշխանություն ու քաոս է՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով իշխանությունների կողմից դատական բարեփոխումների դեռ չիրականացված ծրագիրը։ Հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը այդ քաոսի արդյունքն է։ Քաոս չէ։ Այն, որ դատական համակարգն իր տեղում չէ, իր դերը չի կատարում, դրա հետ կապված վեճ չկա, բոլորն ընդունում են։ Այն, որ 50 փաստաբաններ միացել են, դա շատ լավ է, փաստաբանի գործն իրավապաշտպանությունն է։ Թող 100 փաստաբան միանա, դա իրենց գործն է։ Անկախ նրանից՝ 50 թե 100 մարդ կմիանա, դա ոչինչ չի փոխում։ Ուղղակի դատական համակարգն իր հանդեպ վստահությունը կորցրել է շատ վաղուց ու հիմա պետք է վերագտնի իրեն։ Սա այդ վերագտնելու պրոցեսներից մեկն է։ Երբ դատավորներից մեկը պաշտոնեական կեղծիք է կատարել, նրա նկատմամբ պետք է պատասխանատվության միջոցներ կիրառվեն։ Թե՞ պետք է թողնեն, որ նա շարունակի պաշտոնեական կեղծիք կատարել ու անպատիժ մնալ։ Իմ կարծիքով, նրանք, որոնք կողմ են, որ օրենքի իշխանություն լինի, պետք է կողմ լինեն, որ գործընթացը գնա։ Թող գործը դատարան գնա, դատարանն էլ պարզի՝ Դավիթ Գրիգորյանը պաշտոնեական կեղծիք արել է, թե ոչ։ Թե՞ դատավորների գործերը չպետք է գնան դատարան։ Սա խտրական մոտեցում է։ Ինչ է թե նա Քոչարյանի գործն է քննել ու նրան կալանքից ազատել է, գրավ է կիրառել, ուրեմն իր հանդեպ ոչ մի գործ չի՞ կարող լինել։ Նշվում է, որ եթե նա Քոչարյանի գործը քննած դատավորը չլիներ, հաստատ իր նկատմամբ չէր կիրառվի նման մոտեցում։ Ազնիվ չէ այդպես մոտենալը, որովհետև եթե որևէ դատավորի նկատմամբ նման բան բացահայտվեր, ապա հաստատ նա կկանգներ դատարանի առջև։ Խոսքը հանցագործության մասին է, պաշտոնեական կեղծիք է կատարվել։ Այսինքն՝ մենք ուզում ենք դատարան, որտեղ դատավորները պաշտոնեական կեղծի՞ք են կատարում։ Մեր ուզածն այն է, որ մարդկանց օրենք պարտադրող անձինք իրենք ևս ենթարկվեն ու հետևեն օրենքին։ Ուղղակի հիմա պահը բռնել են ու իրենք իրենց PR են անում։ Իսկ ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումների քայլերն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դրանք ուշացած չեն՝ հաշվի առնելով, որ 1,5 տարի է անցել, բայց մենք դեռ չունենք հանրության վստահությունը վայելող դատական իշխանություն։ Այդ հեղինակազրկումն ու վստահության կորուստը տասնամյակների հետևողական «աշխատանքի» արդյունք է, դա մեկ օրում չի ձևակերպվել։ Այս մեկ տարում, տեսեք, թե ինչքան փոփոխություններ եղան, գործադիր իշխանությունը փոխվեց, ԱԺ ընտրություններ տեղի ունեցան։ Դրանք հսկայական փոփոխություններ են, իսկ դատական համակարգը մեծ, կարևոր համակարգ է, որի փոփոխությունը այդպես միանգամից չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ դա ուշացած է, որովհետև եթե հետևեք օրենսդրական նախաձեռնություններին, որ այս վերջին շրջանում կառավարությունն է անում, ցույց է տալիս, որ հստակ գործողությունների հերթականություն ու տրամաբանություն կա, որը բերելու է դատական համակարգի առողջացման ու բարելավման։ Այդ քայլերն արվում են։   Ավելին՝ lragir.am-ում
07:12 - 30 հուլիսի, 2019
Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան |shantnews.am|

Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան |shantnews.am|

shantnews.am։ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»:Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս են աշխատում: «Ի՞նչ է նշանակում՝ ինչպես ենք աշխատում: Աշխատում ենք հանգիստ, գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի էմասնակցում»,- ասաց նա: Հարցին՝ ի վերջո, Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է թե՞ անդամ, նա արձագանքեց.«Ես ՍԴ նախագահն եմ»: Նա նաև նշեց, որ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» հասկացությունների մեջ տարբերություն չկա, թեպետ դա ևս մի օր կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա:
13:14 - 04 հուլիսի, 2019
Նախկինում ընտրված ՍԴ անդամներն ունեն նույն լեգիտիմությունը, ինչ նոր կանոններով ընտրված դատավորները. իրավագետ Վահե Գրիգորյան

Նախկինում ընտրված ՍԴ անդամներն ունեն նույն լեգիտիմությունը, ինչ նոր կանոններով ընտրված դատավորները. իրավագետ Վահե Գրիգորյան

tert.am: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի շրջանակում անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը: Պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը նշեց, որ Վահե Գրիգորյանի այդ պնդման համար հիմք է ծառայում Սահմանադրության 16-րդ գլխի 213-րդ հոդվածը:Նշենք, որ 213-րդ հոդվածը բաղկացած է երկու նախադասությունից: Առաջին նախադասությունը հետևյալն է՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց լիազորությունների համաձայն և մինչև 2005 թ. փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը»: Երկրորդ նախադասությունը՝ «Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»:Ստացվում է՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվեց՝ համաձայն երկրորդ նախադասության»: «213-րդ հոդվածը գտնվում է եզրափակիչ և անցումային դրույթներին նվիրված գլխում: Անցումային դրույթները, չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, պետք է ապահովեն դրա միասնականությունը և զերծ պահեն հակասություններից: Ապահովելով Սահմանադրության միասնականությունը և այն, որ զերծ պետք է լինեն ներքին հակասություններից՝ անցումային դրույթները նաև ապահովում են Սահմանադրության նորմերի շարունակականությունը: 213-րդ հոդվածի առաջին նախադասությունն ասում է, որ այն անձինք, որոնք ՍԴ դատարանի անդամներ են ընտրվել, շարունակում են պաշտոնավարել, քանի դեռ չի ավարտվել իրենց պաշտոնավարման ժամկետը: Դրանով առաջին նախադասությունն ասում է, որ ՍԴ անդամները դառնում են ՍԴ դատավորներ և դա անհրաժեշտ է, որ ապահովվի ՍԴ միասնականությունը: Այսինքն՝ ՍԴ անդամներ հասկացության փոխարեն օգտագործվում է ՍԴ դատավորներ հասկացությամբ»,-ասաց Լյուֆթենհանդը:  
09:03 - 04 հուլիսի, 2019
3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 38 հազար եվրո. ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ունեցվածքը |armtimes.com|

3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 38 հազար եվրո. ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը 2019 թվականի մայիսի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:Տարեսկզբում Գյուլումյանն ունեցել է 38 հազար եվրո եւ 800 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 38 հազար եվրո եւ 660 հազար դրամ: 2018-ին Գյուլումյանն ունեցել է 12 մլն 282 հազար 539 դրամի չափով եւ 10 հազար 110 եվրոյի չափով եկամուտ, որից 1 մլն 361 հազար 960 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 5810 եվրո գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 4300 եվրոն եւ 10 մլն 920 հազար 609 դրամը գոյացել է 5 տարբեր աշխատավարձերից եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:Գյուլումյանի պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 6 անշարժ գույք՝ 3 բնակարան, 2 հողամաս եւ 1 ավտոտնակ: ՍԴ անդամն ունի նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ 240» մակնիշի:Գյուլումյանի ամուսինը՝ Արիստակես Սողոմոնյանը, կնոջ հետ զուգահեռ ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Սողոմոնյանը 2018-ին 3 հազար եվրո փոխառության է հանձնել, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:Շարունակությունը՝ armtimes.com
13:30 - 03 հուլիսի, 2019
ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին [մաս 2-րդ]

ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին [մաս 2-րդ]

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին եւ ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ: 1-ին մասը՝ այստեղ Իմ մոտեցումը խնդրի լուծմանը. Ինքս ունեմ իմ նախընտրելի տարբերակը սույն ճգնաժամի հաղթահարման համար, սակայն ձեռնպահ կմնամ դրա հրապարակումից մինչեւ Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից իրենց մոտեցումների ձեւավորումը: Ես չեմ բացառում նաեւ Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից եւ Դատարանի անդամների եւ դատավորների համախոհությամբ միջանկյալ որեւէ տարբերակի քննարկումը, եթե դա խնդրի շուրջ հանրային կոնսենսուսի կարող է հանգեցնել եւ Դատարանին թույլ տալ նախկին բեռի թոթափումից հետո լիարժեքորեն անցնել իր՝ Հայաստանի սահմանադրական կառուցվածքում իշխանության գլխավոր գրավիտացիոն կենտրոնի եւ իշխանության ճյուղերի հավասարակշռող մեխանիզմի դերը: Սույն գրության նպատակը Սույն նամակի մեջ վերը թվարկված իմ հիմնավորումների հիմքով ես պնդում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը կիրառելիս դրա ֆորմալիստական մեկնաբանության արդյունքում առաջին հերթին կուսակցական որոշումների եւ գործողությունների շարքի իրագործմամբ Դատարանի կազմը համալրվել եւ Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը կատարվել է Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված եւ Սահմանադրի իրական նպատակների անտեսմամբ եւ դրանց իրագործման հանրային շահին դեմ՝ փաստացի կասեցնելով Սահմանադրի կողմից իր իսկ սահմանած Դատարանն ունենալու հեռանկարի իրագործվելը մինչեւ 2035թ.-ը, այն պայմանավորելով կուսակցական որոշմամբ եւ նույն կուսակցության անդամի նշանակմամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալով: Ես նպատակ ունեմ Դատարանի առջեւ ծառացած խնդիրների այս խումբը, սկսած Դատարանի ներքին ինքնավարության եւ դատավորների կողմից իրենց նախագահին ընտրելու եւ վերջացրած Դատարանի կազմի սահմանադրականությանն հարցին՝ վերջնական որոշման հասնել: Խնդրի խորությունը եւ լուծման՝ Դատարանի հնարավորություններից դուրս լինելու առանձնահատկությունը, այս ձեւաչափի ընտրության հիմքն է: Սահմանադրությամբ Դատարանի կազմությանը մասնակից բոլոր սահմանադրական մարմիններն ունեն իրենց պատասխանատվությունը այս ճգնաժամի լուծման համար: Նրանք բոլորն էլ ունեն Սահմանադրության դրույթների իրենց լիազորություններին վերաբերելի մասով մեկնաբանության եւ կիրառության պատասխանատվություն այն պայմաններում, երբ Սահմանադրության նորմերի վերջնական մեկնաբանության համար կոչված բարձրագույն դատական ատյանն ի վիճակի չէ դա ապահովել այս պահին: Դատարանը պետք է վերջապես ձերբազատվի կուսակցական դատարանի եւ կուսակցական որոշումներով եւ նպատակահարմարությամբ ձեւավորված դատարանի հանրային ընկալումից: Մինչդեռ վերը թվարկված իրողությունները էականորեն խոչընդոտելու են Դատարանին՝ իր նկատմամբ հարգանքի եւ հեղինակության, իր գործունեության նկատմամբ հանրային վստահության վերականգնման գործում: Ակնհայտ է, որ իրավիճակը ստանդարտ չէ եւ, որքանով ես եմ հասկանում Դատարանում իմ ունեցած հանդիպումներից, նման հարցերի քննարկումը նույնիսկ ընդունված պրակտիկա այս դատարանում չի եղել: Հնարավոր է, որ ստանդարտ չեն լինելու խնդրի լուծման ճանապարհները, եւ, այդուհանդերձ, դրանք չեն կարող շեղվել սահմանադրականության ուղեծրից: Ափսոսում եմ, որ առնվազն այս՝ Դատարանի ներքին ինքնավարությանը վերաբերող կարեւորագույն գործառույթներից մեկի՝ դատավորների կողմից Դատարանի նախագահի ընտրության հարցին մեկ առանձին վերցրած քաղաքական կուսակցության միջամտությունը եւ դրա որոշման փաստացի պարտադրումը իր ժամանակին՝ Դատարանի նկատմամբ հարգանքի պահանջով դիմադրության չի արժանացել հենց Դատարանի անդամների կողմից: Անհանդուրժելի եմ համարում որեւէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբավորման կողմից Դատարանի գործունեության նկատմամբ նման վերաբերմունքը, առավել եւս՝ Սահմանադրի նպատակներին հակադրվելով կուսակցական որոշումների փաստացի պարտադրումը Դատարանին: Ես հուսով եմ, որ այս քննարկումները մեզ տանելու են Դատարանի համար գործունեության բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, ոչ թե՝ ապակառուցողական հակադրվածության տրամադրության: Եւ, կարեւորելով խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտությունը եւ սույն գրության հասցեատերերին՝ խնդրի բնույթից բխող իրավական անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում եմ իրենց մոտեցումները ձեւավորել եւ քննարկումները սկսել օր առաջ: Դատավոր Վ. Գրիգորյան
10:56 - 29 հունիսի, 2019
ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին [մաս 1-ին]

ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ Վահե Գրիգորյանի նամակը իշխանություններին [մաս 1-ին]

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը որն ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներին եւ ՍԴ դատավոր Արման Դիլանյանին ներկայացնում ենք ամբողջությամբ: «Մեծարգո տիկնայք եւ պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են եւ ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը: Սույն գրությամբ շարադրանքի լեզուն զերծ է (որքան հնարավոր էր) իրավաբանական շարադրանքին հատուկ ֆորմալ տերմինաբանությունից՝ նպատակ հետապնդելով վերհանել խնդրի էությունը եւ այն քննարկման առարկա դարձնելով լուծել սույնի հասցեատեր եւ Դատարանի դատարանակազմության ընթացակարգում մասնակից սահմանադրական մարմինների եւ Դատարանի անդամների ու դատավորների միջեւ հնարավոր համախոհությամբ, քանի որ սույն խնդրի լուծման այլ հնարավոր տարբերակ առկա չէ, ինչը կբացատրվի ներքեւում: Սահմանադրական նորմերի պահանջների եւ փաստերի հակիրճ նկարագրությունը Սահմանադրության 166 հոդվածի 1-ին մասի համաձայն, Դատարանը կազմված է ինը դատավորներից: Սահմանադրության 170 հոդվածի 5-րդ մասի համաձայն, որոշումներն ու եզրակացությունները, պայմանավորված գործի բնույթով, ընդունվում են Դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ մնացած հարցերով որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված է, որ Դատարանի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այնուհետեւ՝ նույն հոդվածով նախատեսվում է դատավորների թափուր տեղերի համար առաջադրումների հաջորդականությունը: Ներկայում գործում են Դատարանի երկու դատավոր (դատավորներ՝ պարոն Ա. Դիլանյանն ու ես), որոնք ընտրվել են 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների ուժի մեջ մտնելուց հետո եւ մինչ այդ նշանակված Դատարանի 7 անդամ (դատարանի անդամներ՝ տիկնայք Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը, պարոնայք Հ. Նազարյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը): Վերաբերելի նորմերի լեզվաբանական մեկնաբանությունը Դատարանի դատավորի եւ Դատարանի անդամի կարգավիճակների տարբերությունն անառարկելիորեն ակնհայտ է՝ ընդհուպ մինչեւ ճանաչված Սահմանադրի կողմից Սահմանադրության, օրինակ՝ 166, 170 եւ 213 հոդվածների շարադրանքում՝ հստակ տարբերակմամբ: Այսինքն՝ Սահմանադիրը Սահմանադրության 213 հոդվածում Դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին նշմամբ չէր կարող նկատի ունենալ Դատարանի դատավորներին եւ դատավորներից ընտրված նախագահին՝ Դատարանի անդամների եւ Դատարանի դատավորների կարգավիճակների չհամընկնման պատճառով: Այլ խոսքով, այս հոդվածով նորմերի լեզվաբանական վերլուծությամբ պաշտոնական ժամկետը չի ավելացվել դատավորների համար՝ վերջիններիս տակ նկատի ունենալով Դատարանի անդամներին: Դատարանի անդամների պաշտոնի վերափոխում չի կատարվել այս հոդվածով: Ավելին, եթե Սահմանադիրը Սահմանադրության 213 հոդվածում Դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին նշումով նպատակադրված լիներ Դատարանի անդամների եւ անդամներից ընտրված նախագահի պաշտոնավարումը երկարացնել դատավորի կարգավիճակում մինչեւ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, ապա նույն հոդվածի առաջին նախադասության վերջին բառին կետադրական նշանի հավելումից հետո կավելացներ՝ «որպես դատավորներ» բառերը, ինչը չի արվել: Ինքնին, այս նորմերի միայն լեզվաբանական մեկնաբանմամբ ակնհայտ է, որ Սահմանադրի կողմից Դատարանի անդամները եւ նրանցից ընտրված նախագահը դատավորների կարգավիճակ չեն ստացել, քանի որ նպատակային հստակություն ավելացնող այս մոտեցմանը («որպես դատավորներ» հստակեցնող շարադրանքը, եթե այդպիսին լիներ Սահմանադրի կամքը) Սահմանադրի կողմից չդիմելը ոչ թե հստակության ապահովմանն ուղղված շարադրանքի թերություն է, այլ Սահմանադրի ուղիղ դիտավորություն՝ Սահմանադրական դատարանի անդամներին եւ անդամներից ընտրված նախագահին չօժտել դատավորի կարգավիճակով: Բայց սույն խնդրի լուծումը հնարավոր չէ միայն կիրառելի նորմերի լեզվաբանական մեթոդով մեկնաբանությամբ: Այս մեթոդի կիրառման նպատակն էր վերհանել այն իրողությունը, որ Սահմանադրության տեքստը չի պարունակում Դատարանի անդամի պաշտոնի նույնացում, վերափոխում, վերանվանում կամ անվանափոխություն նշանակող արտահայտություններ կամ շարադրանք Դատարանի դատավորի պաշտոնի ուղղությամբ: Արդ, Սահմանադրության տեքստում դրանք (Դատարանի անդամները եւ դատավորները) ոչ միայն նույնական չեն, այլեւ՝ նպատակայնորեն տարբերակված են: Սահմանադրի նպատակին համապատասխանությունը. Դատարանի անդամի պաշտոնը Դատարանի դատավորի պաշտոնի անվերապահորեն վերափոխման մասին Սահմանադրության 213 հոդվածի մեկնաբանությունը չի կարող լինել Սահմանադրի կամքի դրսեւորում: Ավելին, նման մեկնաբանությունը արմատապես մերժելի է հենց Սահմանադրի՝ Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին ուղիղ հակոտնյա լինելով: Այսպես. 2015թ.-ի Սահմանադրությամբ փոփոխություններն իրենց հիմքում ունեցել են այն անհրաժեշտության գիտակցումը (ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների 2014թ.-ին հաստատված հայեցակարգի 2.6.3 կետի), որ պետք է հստակ ամրագրվեր սահմանադրական վերահսկողություն իրականացնող դատական այս մարմնի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովումը, դրա իրականացման համար նախատեսելով անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքներ: Հետեւաբար, Սահմանադրության նորմերի բովանդակությունը բացահայտելիս անհրաժեշտաբար պետք է տեսադաշտում պահել, ես կասեի՝ առաջին հերթին, Սահմանադրի նպատակը: Այդ նպատակը, անառարկելիորեն, ներառում է նաեւ Դատարանի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքների ամրագրումը, ներառյալ՝ Դատարանի կազմավորմանն ուղղված կարգն ու երաշխիքները: Եւ այսու, այս՝ դատարանակազմական կարգն ու երաշխիքները օր առաջ կյանքի կոչելու անհրաժեշտությունն իսկ հենց Սահմանադրի կամքն է՝ ունենալ հենց այս կարգով ձեւավորվող եւ գործող դատարան եւ հրաժարվել նախկին դատարանակազմական կարգի կիրառումից: Այս նպատակի իրագործման համար 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունները ներառել են Դատարանի կազմավորման սկզբունքորեն նոր եւ տարբերվող մոտեցում, որը կոչված է եղել բարձրացնելու դատավորների ե՛ւ անկախության, ե՛ւ նրանց ընտրության գործընթացով բարոյական եւ մասնագիտական, ինչպես նաեւ՝ այլ որակների ստուգման արդյունավետությունը: Այս նպատակի համար ընտրվել էր Դատարանի կազմության գործընթացում ներգրավել Ազգային ժողովը, Հանրապետության նախագահին, Կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը մասնակից դարձնելու տարբերակը: Այս դերակատարների ներգրավմամբ Սահմանադրությամբ նախատեսվեց 2 դատարանակազմական դերակատարների միաժամանակյա գործարկումը յուրաքանչյուր դատավորի ընտրության հարցում՝ Դատարանի դատավորի թեկնածուի ներկայացնող (Հանրապետության նախագահ, Կառավարություն կամ Դատավորների ընդհանուր ժողով) եւ ընտրող մարմին (Ազգային ժողով): Եւ դատավորի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվեց 12 տարի ժամկետով՝ հակառակ նախկինում Դատարանի անդամի համար նախատեսված ցմահ ժամկետի (65 կամ 70 տարի պաշտոնավարման ժամկետներով՝ կախված, թե որ խմբագրությամբ Սահմանադրության գործողության ժամանակ է նշանակվել այդ անդամը): Այս փոփոխությունների՝ Դատարանին վերաբերելի մասով առանցքային տարրերից էին նաեւ քաղաքական մարմինների կողմից Դատարանի նախագահի ընտրության հարցին միջամտության չեզոքացումը եւ այս լիազորության դելեգացումը Դատարանի դատավորներին, որպես Դատարանի անկախության եւ ներքին ինքնավարության նկատմամբ պահանջված հարգանք: 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունների ընդունման պահից ի վեր հստակորեն հայտնի է եղել Սահմանադրի նպատակը՝ օր առաջ ունենալ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության պահանջներին համապատասխան ձեւավորվող/կազմավորվող Դատարան, որում դատավորները պետք է ընտրվեին նոր ձեւավորված ընթացակարգով, 12 տարի պաշտոնավարման ժամկետով, Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կողմից՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: Իսկ Սահմանադրության 213 հոդվածի, որպես անցումային նորմեր նախատեսող դրույթի, ուղիղ նպատակը պետք է լիներ այս նպատակն օր առաջ կյանքի կոչելն ու իրականություն դարձնելը, իհարկե այլ՝ ուշարժան շահերի հաշվի առնմամբ: Արդյունքում՝ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանն իր (1) կառուցվածքով եւ (2) դատարանակազմական ընթացակարգերով նախկինում գործող դատարանների համեմատ արդեն իսկ դրանցից ակնհայտորեն եւ էականորեն տարբերվող դատարան է: 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրության համաձայն Դատարանի համեմատությամբ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանն ունի ներկայացվածության ավելի բազմազան շրջանակ (3 դատավորները պետք է անհրաժեշտաբար լինեն դատավորների կորպուսից) եւ դատարանակազմական ընթացքի նկատելիորեն ավելի հավասարակշռված մոդել, որտեղ թեկնածուների ներկայացումն ու ընտրությունը կատարվում են տարբեր մարմինների կողմից, որոնցից երկուսը (դատավորների ընդհանուր ժողովը եւ Հանրապետության նախագահը) ընտրող մարմնի՝ Ազգային ժողովի հետ չունեն (կամ չպետք է ունենան) քաղաքական-կուսակցական կապվածություն՝ սրանով ապահովելով նաեւ ընտրվող դատավորների ընտրության ընթացքում կուսակցական շահերի հնարավոր չեզոքացումը: Մինչդեռ, Սահմանադրության 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը հիմք է ընդունվել Դատարանի մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը (Հանրապետության 4-րդ նախագահի երդմնակալության եւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրը) անդամների եւ նախագահի պաշտոնների ինքնըստինքյան դատավորի եւ դատավորներից ընտրված Դատարանի նախագահի կարգավիճակների վերափոխման համար, կարող էր հանգեցնել կամայականությունների համար ազատ տիրույթի ձեւավորման, երբ 213 հոդվածը կիրառվում է ոչ թե Սահմանադրի նպատակին համահունչ անցումային տրամաբանությամբ, այսինքն՝ հնարավորինս արագ եւ առանց բարդությունների Սահմանադրության փոփոխված դրույթները ուժի մեջ մտնելուն նպաստելը, այլ՝ հակառակը՝ Սահմանադրի կողմից սահմանված դատարանի կազմության կանոնների եւ նախանշված տեսակի դատարան ունենալու հնարավորությունը հնարավորինս հետաձգելը՝ մեկ կոնկրետ վերցրած կուսակցության կամ քաղաքական ուժի (անկարեւոր է, թե որ կուսակցության կամ քաղաքական ուժի մասին է խոսքը) բացարձակ հայեցողության գործադրմամբ եւ շահերի համար: Այսինքն, Սահմանադրության փոփոխություններն ընդունված լինելով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ այն ուղղակիորեն վերափոխում է Դատարանի անդամի պաշտոնը Դատարանի դատավորի պաշտոնի, մինչեւ ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի կանոնների ուժի մեջ մտնելը, բաց կարող էր լինել այնպիսի կամայականության կիրառման համար, որի սահմանափակումն այսպիսի մեկնաբանությամբ անհնար է: Մասնավորապես, հղվելով քննարկման առարկա հանդիսացող կոնկրետ ժամանակահատվածի (2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը) կոնտեքստուալ առանձնահատկություններին, ես չեմ կարող անտեսել, որ 2005թ.-ի սահմանադրական փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված երկու առանցքային դատարանակազմական մարմինները (Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովը), որոնք նշանակել են Դատարանի անդամներին, եղել են մեկ քաղաքական կուսակցության որոշիչ ազդեցության տակ: Այսինքն, 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ընդունման պահից մինչ դրանով նախատեսված նորմերի ուժի մեջ մտնելու պահը (2018թ.-ի ապրիլի 9-ը) տեւած 2,5 տարվա ընթացքում մեկ կուսակցության կողմից կատարվող նշանակումների ազդեցությունը, որն արդեն իսկ մինչ այդ պահը նշանակել էր Դատարանի անդամների զգալի մասին (իսկ վերջին նշանակմամբ՝ ապահովեց իր նշանակած անդամների մեծամասնությունը Դատարանում) արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների ընդունված լինելու պայմաններում, երբ հստակ էր, որ նախկին (2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված) դատարանակազմական կարգը չէր գործելու մոտ ապագայում (տառացիորեն 40 օր անց), մեկ քաղաքական կուսակցության բացարձակ հայեցողությամբ կայացված որոշումներով (Դատարանի անդամ նշանակելու եւ նրան 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոնների ուժի մեջ մտնելուց 20 օր առաջ Դատարանի նախագահ նշանակելու) Դատարանի նկատմամբ 2015թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված դրույթների զգալի մասի գործողությունը հետաձգվել է մինչեւ 2035թ.-ը, սրա հիմքում նույն կուսակցության անդամին մինչեւ 2035թ.-ը Դատարանի անդամ եւ Դատարանի նախագահ տեսնելու մասնավոր եւ կուսակցական շահից զերծ որեւէ այլ նկատառման հրապարակային պարզաբանման բացակայությամբ: Հետայսու՝ նյութին վերաբերելի փաստարկումներում անձանց անունները նշելու նպատակը փաստերի ճշգրտությունն ապահովելն է, ոչ թե անձանց վրա շեշտադրումներ կատարելը, որոնց նկատմամբ անձնական հարգանքից զատ այլ վերաբերմունք չունեմ: Այսպես. – Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պրն. Հրայր Թովմասյանը, նույն կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի կողմից 2018թ.-ի մարտի 1-ին առաջադրվել է Դատարանի անդամի պաշտոնում, որում ընտրվել է հաջորդ օրը՝ 2018թ.-ի մարտի 2-ին՝ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 40 օր: Այսինքն, իր կուսակցության առաջադրմամբ եւ իր կուսակցության նշանակմամբ պրն. Թովմասյանն իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված դատավորի պաշտոնավարման համար 12-ամյա սահմանափակման վրա հասնելուց 40 օր առաջ նշանակվել է Դատարանի անդամ, ինչով նա, ընկնելով 213 հոդվածի ազդեցության տիրույթ՝ դուրս է մնացել իր պաշտոնավարման 12-ամյա սահմանափակման ազդեցությունից: Սրանով իսկ իր կյանքի տեւողությամբ շարունակելով Դատարանը պահել անցումային կանոնների ազդեցության տակ՝ իր եւ իր նախկին կուսակցության համագործակցությամբ հետաձգելով Սահմանադրի նախանշած եւ սահմանած ընթացակարգով եւ տեսքով Սահմանադրական դատարանի վերջնական ձեւավորման պահը՝ գրեթե կրկնակի ավելի ժամկետով (մոտ 17 տարի), քան հենց Սահմանադրությունների կյանքն է Հայաստանում. – Այնուհետեւ՝ Դատարանի անդամ նշանակվելուց հետո 20-րդ օրը, երբ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր կանխատեսելիորեն 20 օր, Դատարանի անդամ պրն. Հ. Թովմասյանը, իր նախկին (20-օրյա վաղեմությամբ հրաժարված) կուսակցության առաջադրմամբ եւ իր նախկին կուսակցության նշանակմամբ իր կուսակցության ծանրակշիռ մասնակցությամբ մշակված սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարման համար 6-ամյա սահմանափակման վրա հասնելուց 20 օր առաջ նշանակվել է Դատարանի նախագահ՝ դրանով իսկ օգտվելով 213 հոդվածի իր կողմից տրված մեկնաբանությունից՝ դուրս մնալով այս կարգավիճակում իր պաշտոնավարման 6-ամյա սահմանափակման ազդեցությունից: Այսու, իր նախկին կուսակցության կողմից նշանակվելով Դատարանի նախագահի պաշտոնում, իսկ Սահմանադրության 213 հոդվածի իմ կողմից մերժելի մեկնաբանությամբ իր պաշտոնավարումը դիտարկվելով որպես Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարանի նախագահի պաշտոնավարում ցմահ ժամկետով՝ մինչեւ իր 65 տարեկան լրանալը (ըստ 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ժամկետ), ոչ միայն սրանով Դատարանը մեկ մարդու կյանքի տեւողությամբ արգելափակվել է անցումային դրույթների ազդեցության տիրույթում, փաստացի նաեւ՝ Սահմանադրի նախնական եւ իրական նպատակներին հակառակ (ունենալ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Դատարան՝ դատավորների կողմից ընտրվող նախագահով), այլ սրանով փաստացի արգելափակվել է մեկ մարդու կյանքի տեւողությամբ Հայաստանի սահմանադրական արդարադատության ատյանի դատավորների կողմից Դատարանը ներկայացնող պաշտոնատար անձին ընտրելու իրավունքը՝ նվազագույնը 3 անգամ՝ առանց որեւէ ողջամիտ պարզաբանման դատավորների այս՝ ներդատարանական ինքնավարության կարեւորագույն եւ ընդգծված հարգանք պահանջող իրավունքը մեկ առանձին վերցրած կուսակցության եւ իր նախկին անդամի կողմից սահմանափակելու մասին. – Անհնար է անտեսել, որ վերը նշված երկու լրջագույն որոշումները կայացրած Ազգային ժողովն ինքնին ձեւավորված է եղել 2015թ.-ի Սահմանադրությամբ նախատեսված ընտրակարգով, որի նոր բաղադրիչը՝ կայուն մեծամասնության ապահովման նպատակով հաշվարկը կիրառելի է եղել 2017թ.-ին ընտրված Ազգային ժողովի դեպքում: Արդ, որեւէ դեպքում պատկերացնելի չէ, որ Սահմանադիրը, Սահմանադրության փոփոխություններով ընդունելով եւ մեծապես գնահատելով Դատարանի դիրքն ու դերը, եւ, որպես դրա հավաստում Դատարանի դատավորի ընտրության համար պահանջ նախատեսած լինելով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայները, 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նախատեսված ժամկետում թույլ տար, որ ընտրողների ձայների կեսից ավելիից էականորեն ավելի քիչ ձայն հավաքած որեւէ քաղաքական ուժ ի վիճակի լիներ ընտրել Դատարանի անդամ (իսկ նույն մեկնաբանության համաձայն նաեւ՝ դատավոր), որը ոչ միայն պետք է հավասարապես ընդունվեր առնվազն 3/5 ձայներ ստացած դատավորների Դատարանում, այլ նաեւ պաշտոնավարեր այդ դատավորներից 1,5 անգամ ավելի ժամկետով, առանց ողջամիտ որեւէ բացատրության. – Ես՝ այլեւս Դատարանի դատավորի երդման թելադրանքով, չեմ կարող լռություն պահպանել նաեւ այն իրողության կապակցությամբ, որ Սահմանադրի նպատակներին հակոտնյա այս գործընթացի հնարավորությունը ծնվել է Դատարանի նախկին նախագահ պրն. Գ. Հարությունյանի կողմից իր պաշտոնավարման առավելագույն ժամկետը լրանալուց 22 օր առաջ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանին իր հրաժարականի դիմումով դիմելով: Մասնավորապես՝ վերջինս 2018 թվականի մարտի 2-ին հայտարարել էր. «Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»: Ես ամենեւին էլ պատահական չեմ համարում ժամանակագրական պատահականություններն այս իմաստով. Ազգային ժողովի հերթական նիստերն ավարտվում էին 2018թ.-ի մարտի 23-ին, ինչը համընկնում էր պրն. Գ. Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, իսկ հաջորդ հերթական նիստը պետք է տեղի ունենար 2018թ.-ի ապրիլի 10-ին, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց մեկ օր հետո (երբ Դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների կազմից եւ կողմից): Մինչդեռ, անհասկանալիորեն 22 օր տրված հրաժարականի փաստի հետաքրքիր զուգադիպմամբ, պրն Հ. Թովմասյանը ձեռք էր բերել Դատարանի նախագահ ընտրվելու հնարավորությունը ոչ միայն ցմահ պաշտոնավարման ժամկետով (այսինքն՝ 3 անգամ ավել, քան մի քանի օր անց ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ էր նախատեսվում), այլ նաեւ՝ իր կուսակցության կողմից այս պաշտոնում ընտրվելու հնարավորությունը, դատավորների կողմից ընտրվելու կարգի փոխարեն: Արդ, այսպիսի գործելաոճով եւ մեխանիզմների գործադրմամբ Դատարանի դատավորների կողմից Դատարանի նախագահ ընտրելու Դատարանի ներքին ինքնավարության դատավարական մեխանիզմը չեզոքացնելը, որը տեղի է ունեցել, եթե պատահականություն համարել, ապա խիստ անհավանականորեն ճշգրիտ զուգադիպած փաստերի հերթականության բերումով, լիովին խոցելի են դարձնում Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ներկայացված մեկնաբանությունը, որը, այս իրողությունների փաստմամբ, ոչ միայն չի բխում Սահմանադրի կամքից, այլեւ՝ ուղղակիորեն դրա իրագործմանը դեմ «փաստերի պատահական հաջորդականությունների» հարուցմամբ ուղղակիորեն հանդիսանում է Սահմանադրի նպատակների իրագործման խոչընդոտ: Որեւէ ողջամիտ կասկածից վեր է, որ Սահմանադրության 213 հոդվածին տրված մեկնաբանությունը հիմք է ծառայել եւ փաստված իրողությամբ հանգեցրել է այնպիսի գործողությունների, որոնք հետաձգել են Սահմանադրի կամքի օր առաջ իրագործումը, առնվազն 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ հաստատապես հայտնի է եղել Սահմանադրի կամքը Դատարանի ձեւավորման սկզբունքների եւ գործունեության, ինչպես նաեւ ներդատարանական ինքնավարության հարցերի վերաբերյալ: Ապաեւ, եթե այս պարզ իրողության փաստմամբ այս հոդվածի նման մեկնաբանության Սահմանադրի կամքին համապատասխանությունն այլեւս լրջագույն կասկածի տակ է, որն առ այսօր չի բարձրաձայնվել Դատարանի որեւէ անդամի կողմից, եւ պարզաբանման կարիք ունի առհասարակ այս՝ 213 հոդվածի մեկնաբանման ողջ շրջանակը: Վերը նշվածը ոչ թե եւ ոչ միայն Սահմանադրի կամքին տրամագծորեն հակառակ եւ բարձր հավանականությամբ հնարավոր սցենար է եղել, ինչպիսին Սահմանադիրը չէր կարող կամենալ եւ նպատակադրել 213 հոդվածի անցումային դրույթներով, այլ նաեւ՝ արդեն փաստված եւ ի կատար ածված ծրագիր, անկախ նրանից՝ այն իր տակ ունեցել է համապատասխան մտադրություն, թե՝ ի կատար է ածվել ակամա գործողությունների զուտ եւ խիստ պատահական համընկնման եւ որեւէ մեկի կողմից այս ընթացքին հետեւելիս, ներառյալ նաեւ՝ Դատարանի անդամների, Սահմանադրի կամքին հակառակ որեւէ միտում չնկատելով: Եթե՝ առաջինը, ապա սա լրջագույն պարզաբանման կարիք ունի: Կրկնեմ, որ վերը նկարագրվածը տեղի չի ունեցել Սահմանադրության որեւէ նորմի ձեւական խախտմամբ, այլ՝ Սահմանադրության 213 հոդվածի կամայականությունների համար ընդարձակ տիրույթ նախատեսող մեկնաբանությամբ, ինչը հանդիսանում է նաեւ Դատարանի մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ նշանակված դատարանի անդամների պաշտոնավարման ավտոմատ վերափոխման մոտեցման հիմք՝ դեպի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարում: Վերը նշվածը տեղի է ունեցել Սահմանադրության 213 հոդվածի՝ սրան նախկինում տրված մեկնաբանության ողջ ծավալի խստիվ ձեւական համապատասխանությամբ, սակայն Սահմանադրի նպատակներին ուղղակիորեն հակառակ: Ապաեւ, Սահմանադրության 213 հոդվածի դրույթների մինչ այսօր ունեցած կիրառության շրջանակը պետք է հանդիսանա քննարկման առարկա՝ վերը նկարագրված խնդիրների լուծումները գտնելու նպատակի համար: Արդ, որպես Դատարանի դատավոր, Սահմանադրին տրված իմ երդման թելադրանքով, ինձ համար արմատապես մերժելի է Սահմանադրի կամքին ձեւական համապատասխանության, սակայն Նրա նպատակների դեմ որեւէ մոտեցում, որի ընդամենը մեկ դրսեւորումը հակիրճ փորձեցի շարադրել: Եւ իմ համոզմունքը շարադրելիս ես որեւէ կարեւորություն եւ նշանակություն չեմ տալիս այն իրողությանը, թե ինչու այս հարցը մինչ այսօր չի բարձրաձայնվել Դատարանի որեւէ անդամի կողմից: Ես իմ դատողությունների հիմնավորվածության եւ գործողությունների անհրաժեշտության մեջ համոզվածություն ունենալիս՝ դրանց հրապարակման եւ դիմելու հարցում չեմ կարող ինձ կաշկանդել այլոց պատկերացումներով եւ մոտեցմամբ: Սահմանադրական դատարանի անդամի երդման մասով Դատարանի անդամները մինչ այսօր գտնվում են Դատարանի անդամի երդման ներքո եւ մինչ այսօր չեն երդվել որպես Դատարանի դատավորներ: Դատարանի անդամների երդումն էականորեն տարբեր է Դատարանի դատավորի երդումից: Մասնավորապես. – Ազգային ժողովի կողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստն է. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` պահպանել Սահմանադրությունը, լինել անաչառ, բարձր պահել սահմանադրական դատարանի անդամի կոչումը»: Սույն տեքստն անփոփոխ պահպանվել է նաեւ Ազգային ժողովի կողմից 1997թ.-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում. – Ազգային ժողովի կողմից 1995թ.-ի նոյեմբերի 20-ին 2006թ.-ի հունիսի 1-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն Դատարանի անդամի երդման տեքստը փոփոխվել է ըստ հետեւյալի. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը». – 2018 թվականի հունվարի 17-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն Դատարանի դատավորի երդման տեքստը հետեւյալն է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:» Նվազագույն եւ որեւէ կասկած չունենալով Դատարանի անդամների մասնագիտական բարեխղճության եւ ազնվության, ինչպես եւ նրանց բարձր մարդկային որակների եւ հատկանիշների նկատմամբ, այլ շրջադարձորեն հակառակը՝ վստահ լինելով այդ որակներին, նրանք, ինչպես եւ յուրաքանչյուր հրապարակային երդում տված անձ, պետք է անհրաժեշտաբար իրենց երդմանը հավատարիմ մնալով դեռ շարունակեին մնալ Դատարանի անդամ եւ բարձր պահել այդ Դատարանի անդամի պատիվը (տե՛ս երդումների տեքստերը մեջբերված վերեւում): Մինչդեռ, եթե Սահմանադրության 213 հոդվածի թելադրանքով նրանք այլեւս դատավորներ պետք է լինեն, ինչպես պնդում են, ապա՝ արդյո՞ք հենց իրենց իսկ տրված երդման հետ չի առաջին հերթին Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության հակասությունը: Ապաեւ՝ կամ երդումը, կամ 213 մեկնաբանության իրենց տարբերակը: Միաժամանակյա գործողություն չկա. սրանք համատեղելիություն չունեն: Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որեւէ առարկության այս սկզբունքի դեմ՝ որպես դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկի, կիրառության դեմ մերժելի է: Սակայն այս սկզբունքը պետք է կիրառվի իր նպատակային նշանակության ուղղությամբ եւ չի կարող դառնալ հակառակ նպատակների պաշտպանության գործիք: Դատավորների անփոփոխելիության սկզբունքը կոչված է դատավորներին եւ դատարանները (ինչպես եւ համարժեք գործառույթ իրականացնող այլ ատյաններին) պաշտպանել իշխանության այլ ճյուղերի կամ այլ աղբյուրների ազդեցություններից: Այն, այլ խոսքով, դատավորների եւ դատարանների անկախության պաշտպանություն է: Այս սկզբունքը չի կարող բացարձակ դիտվել եւ ենթակա է ողջամիտ սահմանափակումների: Այս սկզբունքի կիրառությունը պետք է առավելագույնս ապահովվի, երբ խոսքը վերաբերում է քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում միջամտությունների հավանականությանը դատական իշխանությանը: Սակայն, 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունը ոչ քաղաքական ուժի իշխանության մեջ փոխատեղման, ոչ էլ դատական իշխանության, առավել եւս՝ Դատարանի նկատմամբ դրա անկախությանը միջամտելու համար թիրախավորված գործընթաց է եղել: 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով կատարվել է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում պետության մոդելի ամենաարմատական փոփոխությունը, որը համակել է ինչպես գործադիր եւ օրենսդիր, այնպես էլ դատական իշխանության ողջ սպեկտրը: Ավելին, այս փոփոխություններն ինքնին հանգեցրել են հենց Դատարանի կազմության, դրա ընթացակարգերի եւ լիազորությունների էական փոփոխությունների, դատավորների կարգավիճակի ներդրման դատարանում, խորհրդարանական Հանրապետությունում Դատարանին նոր՝ առավել ծանրակշիռ դերով օժտելուն: Արդ, Սահմանադրի նպատակն է եղել օր առաջ այդ փոփոխությունների կյանքի կոչելը, որի դիմաց դատավորների անփոփոխելիության սկզբունքի մասնակի զիջումը ոչ միայն չէր կարող խոնարհեցնել Դատարանի անկախությունը, այլեւ՝ փոփոխություններով հանդերձ, նոր Սահմանադրության գործարկմամբ այն պետք է էլ առավել ընդգծված եւ ամրապնդված լիներ: Մինչդեռ, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը, ձեւականորեն հղում տալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին, կիրառվել է 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, ոչ թե Դատարանի անկախության պաշտպանության նպատակ հետապնդող մոտեցում կարող է դիտվել, այլ դրա տրամագծորեն հակառակը: Այնպես, ինչպես դատավորների անփոփոխելիության սկզբունքը փորձ է եղել մեջբերել Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության համար, այն ավելի շատ դարձել է մեկ քաղաքական կուսակցության որոշմամբ Դատարանի (այլեւս՝ Սահմանադրությամբ երաշխավորած) իր ներկայացուցչական մարմինները ընտրելու ինքնավարության միջամտությանը եւ Դատարանի՝ Սահմանադրությամբ նախատեսված մոդելի կյանք իրագործումը շուրջ 2 տասնամյակ հետաձգելուն: Եւ ես խորապես ափսոսում եմ, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում գործուն դերակատարություն են ունեցել իրենց փորձագիտական միջամտություններով տարբեր հարցերի վերաբերյալ, գլխովին անտեսել են հենց այն իշխանության եւ նրա ներկայացուցիչների՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի վկայակոչմամբ թույլ տված քաղաքական միջամտությունները, որոնց հետ նույն միջազգային կազմակերպությունները ուղիղ կապի մեջ են եղել այս ողջ ընթացքում: Սա խոր հիասթափության եւ այդ կազմակերպությունների կողմից քաղաքական-կուսակցական կողմնապահության արդարացված տպավորություն կարող էր թողնել հայաստանյան հանրության շրջանում: Եւ այսու, մեր պետության սահմանադրական մոդելի ամբողջական փոփոխության պայմաններում, երբ արմատապես վերափոխվել են գործադիր, օրենսդիր եւ, մասամբ՝ դատական իշխանությունների կազմավորման, ընթացակարգային եւ գործառութային կարգավորումները, Դատարանի դատավորների՝ Սահմանադրությամբ նախատեսված մասնագիտական եւ ներկայացուցչական բազմազանության պայմաններում ձեւավորվելիք նոր կազմը կարող էր որեւէ կերպ եւ որեւէ խնդիր առաջացնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի հետ: Ավելին, շարունակելով հենց դեռ նախորդ սահմանադրական ընթացակարգերից օգտվելու հնարավորությունից, միջազգային կազմակերպությունների աչալուրջ հսկողության տակ եւ առանց որեւէ առարկության հանդիպելու օրվա քաղաքական իշխանությունը ամբողջացրել է Դատարանի նկատմամբ իր վերահսկողական լծակները՝ Դատարանի անդամ ընտրելով իր անդամին եւ անմիջապես վերընտրելով ցմահ (մինչեւ 65 տարեկան պաշտոնավարման ժամկետում) նախագահի կարգավիճակում՝ դրանով իսկ Հայաստանին՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի պաշտպանության ներքո զրկելով մինչեւ 2035թ.-ը Սահմանադրի կողմից նախատեսված Դատարանն ունենալու հենց նույն մարդկանց եւ միջազգային կազմակերպությունների կողմից գործուն կերպով հրամցված մոդելից, որպես ամենաարդյունավետ Դատարան մոդել: Իմ՝ դատավորի տրված երդումս ինձ արգելում է այս իրողությունը, ներառյալ նաեւ միջազգային կազմակերպությունների մասով, չբարձրաձայնելու շռայլությունը: Դատարանի հեղինակության հարցն ու խնդիրը Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ունեցած մեկնաբանության ներքո Սահմանադրի կամքին հակառակ նշանակմամբ եւ դրանով էլ ավելի խորացնելով հայաստանյան հանրության աչքում մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող ատյանի հանրային ընկալումը, զուտ միայն իրավական դատողությունների սահմանափակելու անհնարինությամբ այս խնդրի լուծումը նաեւ ունի Դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, հեղինակության պաշտպանության ասպեկտ: Ես չեմ կարող այս հարցի շրջանակներում, իմ կարգավիճակով պայմանավորված, ծավալվել ավելի, քան նշվեց, սակայն սույն նամակի հասցեատերերից յուրաքանչյուրին պետք է խնդրեմ սա տեսադաշտում պահել: Եւ ես ցավով եմ նկատում, որ այս պարզ իրողությունն առ այսօր անտեսված է եղել Դատարանի անդամների կողմից՝ առնվազն այնքանով, որքանով որ մեկ քաղաքական կուսակցության եւ իր նախկին անդամի կողմից Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը ուղղակիորեն հանգեցրել է Դատարանի ներքին ինքնավարության ամենակարեւոր հարցերից մեկի՝ իր նախագահի ընտրության եւ այդ ընտրության հնարավորության Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետից մոտ 3 անգամ եւ այնպիսի փաստերի եւ գործողությունների զուգամիտմամբ, որ կարող են կասկած հարուցել Դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության մասին: Լուծման տարբերակներ Այս խնդիրը՝ Սահմանադրության 213 հոդվածի ճշգրիտ եւ կամայականություններից զերծ պահող մեխանիզմ նախատեսող մեկնաբանությունը չի կարող լուծման առարկա հանդիսանալ Դատարանում (եթե այն նույնիսկ որեւէ կերպ բարձրացվի Դատարանի առջեւ որեւէ վարույթի շրջանակներում), քանի որ խնդրո առարկան հենց Դատարանի կազմի գերակշիռ մեծամասնության դատավորի պաշտոնում պաշտոնավարման սահմանադրականությանն է վերաբերում (թեկուզեւ սահմանադրականության այդ խնդիրն իր ողջ սրությամբ ծագել է այս նորմերի 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղ գտած իրողությունների խոցելի սահմանադրականությունից): Այլ խոսքով, ակնհայտ է, որ՝ – Սահմանադրության որեւէ դրույթով մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակը expressis verbis չի վերափոխել Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակի. – մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները Դատարանի նշանակված անդամները երբեւէ չեն տվել Դատարանի դատավորի երդում եւ շարունակում են պաշտոնավարել իրենց՝ Դատարանի անդամի նախկինում տրված երդման ներքո՝ փաստացի որպես Դատարանի անդամներ. – Սահմանադրության 213 հոդվածի առաջին նախադասությունը, որով կարգավորվում է Դատարանի նախկինում նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետը, չի կարող մեկնաբանվել որպես Դատարանի անդամի կարգավիճակից դեպի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակի վերափոխման, քանի որ նման մեկնաբանությունը կամայականության եւ նույն նորմը Սահմանադրի կամքին հակառակ կիրառության դաշտ կձեւավորեր եւ, փաստացի, այդպես էլ տեղի է ունեցել, ինչպես նկարագրված է վերեւում. – Սույն խնդրի լուծումը դուրս է Դատարանի լուծման հնարավորությունից, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է այս պահի դրությամբ Դատարանի 7 անդամների սահմանադրաիրավական կարգավիճակին եւ Դատարանի մեկ անդամի նշանակման եւ Դատարանի նախագահ ընտրվելու հարցին. – Այս խնդրի խորությունը հստակ եւ վերջնական մեկնաբանություններով վերջնականորեն լուծելու պահանջ է առաջացնում, սակայն չկա որեւէ ատյան, որն իրավասու եւ ի զորու է տալ այդ վերջնական լուծումը: Ամենախոր հարգանքով վերաբերվելով միջազգային փորձագետներին եւ Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս հարցի քննարկման լավագույն ձեւաչափը Դատարանի դատարանակազմական լիազորություններով օժտված սահմանադրական մարմինների քննարկման եւ համախոհությամբ լուծման տիրույթում է՝ Դատարանի անդամների եւ դատավորների մասնակցությամբ, որի կապակցությամբ ստորեւ ներկայացնում եմ խնդրի լուծման իմ տարբերակները: Ես համարում եմ, որ այս հարցի լուծումը խիստ ներքին սուվերենության տիրույթում է եւ ավելի շատ պետք է ստանա այն հարցի պատասխանը, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու իր Դատարանի նկատմամբ հարգանքն ու վերահաստատելու դրա անկախության երաշխիքները, այն ազատելով կուսակցական դատարանի հնարավոր ընկալումներից հանրության շրջանում՝ ձերբազատելով Դատարանին կուսակցականացվածության ծանրությունը իր հեղինակության եւ հանրային վստահության համար կրելու բեռից: Տարբերակ 1 Դատարանի անդամների եւ դատավորների, ինչպես նաեւ Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը: Եթե այս տարբերակն է ընտրվում, ապա սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով եւ դրա ձեւավորման ընթացքում մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձեւավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձեւավորման համար՝ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով հետապնդվող Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչեւ 2035թ.-ը սպասելը: Տարբերակ 2 Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը եւ 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը: Իրավական անվտանգության նկատառումներից ելնելով Դատարանը կարող է անդրադառնալ նաեւ 2018թ.-ի ապրիլի 9-ից մինչ այդ դատարանի կազմության պահը կայացված որոշումների հարցին՝ մեկ եւ ընդմիշտ կնքելով նաեւ այդ հարցի վերջնական լուծումը, իսկ մինչ այդ որոշման կայացումը 2018թ.-ի ապրիլի 9-ից կայացված որոշումների իրավական ուժը անվերապահորեն ճանաչվելու է: Այս տարբերակի դեպքում թեկնածուների եւ նրանց ընտրության ընթացքում պետք է ապահովվի առավելագույն համախոհություն ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության, ինչպես նաեւ թեկնածուներ ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինների միջեւ՝ մեկընդմիշտ ազատելով Դատարանին մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ատյան համարելու հանրային ընկալման իներցիայից: Այս կապակցությամբ մասնագիտական համայնքի եւ քաղաքացիական հասարակության ներգրավումը խիստ խրախուսելի կլինի: Մանրամասները մասնագիտական աշխատանքային քննարկման առարկա կարող են լինել: Տարբերակ 3 (ամեն դեպքում). Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը եւ մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամներն ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ եւ օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից: Սակայն, քանի որ այս տարբերակը պայմանավորված է Դատարանի անդամների բացառիկ հայեցողությամբ, դրա լուծումը մնում է բացառապես Դատարանի անդամների լուծման տիրույթում եւ դուրս է սույն գրության մյուս հասցեատերերի լուծման տիրույթից եւ երկրորդային տարբերակ պետք է դիտարկվի ամեն դեպքում այս պայմաններում: Շարունակությունը՝ այստեղ
18:23 - 28 հունիսի, 2019
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը. ՍԴ որոշում

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։Սահմանադրական դատարանի որոշումը ստորև․«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում:»
12:33 - 27 հունիսի, 2019
Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր քայլ է. կարծում եմ՝ ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան |tert.am|

Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր քայլ է. կարծում եմ՝ ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ինքն էր աղմուկ բարձրացրել մեկ տարի առաջ Նախագահի կողմից առանց մրցույթի թեկնածու առաջարկելու պրակտիկայի դեմ՝ պահանջելով, որ այդ գործընթացը տեղի ունենա հրապարակային ու թափանցիկ մրցույթի միջոցով, բայց երբ Նախագահը նրա թեկնածությունն առաջարկեց առանց մրցույթ հայտարարելու, նա այլևս չդժգոհեց։ Նա Վահե Գրիգորյանի մասնագիտական ունակությունները կասկածի տակ է դնում այն հայտարարությունից հետո, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելն իրավաչա՞փ էր, թե երկրորդ անգամ իրավունք չկար նրան առաջադրելու։ - Իմ կարծիքն այդ մասին արդեն բազմիցս հայտնել եմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ինքս հաջորդ երկու անգամները հրաժարվել եմ իմ թեկնածության կրկին առաջադրումից։ Բացի այդ, Վահե Գրիգորյանն ինքն էր աղմուկ բարձրացրել մի տարի առաջ Նախագահի կողմից առանց մրցույթի թեկնածու առաջարկելու պրակտիկայի դեմ՝ պահանջելով, որ այդ գործընթացը տեղի ունենա հրապարակային ու թափանցիկ մրցույթի միջոցով։ Բայց երբ Նախագահը նրա թեկնածությունն առաջարկեց առանց մրցույթ հայտարարելու, նա այլևս չդժգոհեց այդ պրակտիկայից ու չհրաժարվեց իր թեկնածությունից։ Փաստորեն, նրա համար անընդունելի էր միայն առանց մրցույթի ուրիշի թեկնածության առաջադրումը, իսկ սեփական թեկնածությունն առանց մրցույթի առաջադրելը լավ էլ ընդունելի է։ Սա չափազանց անսկզբունքային մոտեցում է։ Մյուս անսկզբունքայնությունը սեփական թեկնածությունն առաջադրելու խնդրանքով երեք անգամ հանրապետության Նախագահին դիմելն է, որին ինքը մինչև հիմա համարում է ոչ լեգիտիմ։ Եվ վերջապես անսկզբունքային մոտեցում է հայտարարել, թե չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին, բայց երեք անգամ դիմել է այդ պաշտոնում առաջադրվելու համար։ Այսպիսի անսկզբունքային մարդը չի կարող լինել ՍԴ դատավոր։ Բացի այդ, նա ունի անթաքույց քաղաքական համակրանք իշխող կուսակցության հանդեպ։ Անվիճելի է, որ նա քաղաքականապես չեզոք չէ, ուստի չի բավարարում նաև ՍԴ դատավորին ներկայացվող այդ պահանջը։ Կարելի է հիշել նաև ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը նրա մասին և այլն։ Հետևաբար, նրա թեկնածության առաջադրման համար կային բազմաթիվ խոչընդոտներ, ինչն անտեսվել է ՀՀ նախագահի կողմից։ - ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։ Նրա հիմնավորումները սահմանադրական կամ իրավական համարո՞ւմ եք, այն իրավաբանակա՞ն վեճ է, թե իրավագիտության աղավաղում Վահե Գրիգորյանի կողմից։ - Վերևում ասվածին ավելանում է, փաստորեն, նաև նրա բարձր մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ լուրջ կասկածը՝ կապված Սահմանադրության նորմերի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ այդ հարցը լրջորեն քննարկելուց, որովհետև դա վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն է։ Բայց մյուս կողմից՝ իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Դրա դեմը պետք է առնել, այլապես հետևանքները կարող են կործանարար լինել երկրի համար։ Շատ ադեկվատ իրավաբաններ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Սահմանադրության այդպիսի խեղաթյուրման առնչությամբ, անգամ իրավագիտության սկզբունքների հիման վրա մանրամասն մեկնաբանել այդ հարցին վերաբերելի նորմերը, ինչի կարիքն իրականում չպիտի լիներ։ Սակայն երբ սահմանադրական նորմերը պրիմիտիվ մեկնաբանման են ենթարկվում ՍԴ դատավորի կողմից, դա արդեն չափազանց լուրջ սպառնալիք է երկրի սահմանադրականության նկատմամբ, և պետք է միանգամից դրա դեմն առնել։ Ես իմ գործընկերների կարծիքներին կավելացնեմ միայն հետևյալը։ Իրավանորմերի մեկնաբանման հարցի առնչությամբ պետք է տարբերակել երկու բան՝ ճի՞շտ է արդյոք նորմի մեկնաբանությունը, և պարտադիր ուժ ունի՞ արդյոք այդ մեկնաբանությունը։ Որ իրավանորմերի մեկնաբանությունը նույնպես կարող է լինել ճիշտ կամ սխալ, ինքնին հասկանալի է, որովհետև իրավագիտությունը գիտություն է, ինչպես ցանկացած այլ գիտություն, և ունի իր օրենքներն ու սկզբունքները, որոնց հիման վրա չափվում են այդ գիտության արդյունքները։ Այն, որ իրավագիտությունը մեկնաբանման գիտություն է, ամենևին չի նշանակում, թե կարելի է անել ցանկացած հիմար պնդում ու անունը դնել մեկնաբանություն։ Մեկնաբանությունը նույնպես ունի կանոններ ու չափանիշներ, որոնցով էլ չափվում են մեկնաբանման արդյունքներն իրենց ճիշտ կամ սխալ լինելու տեսանկյունից։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի, օրինակ, համալսարանում գնահատել իրավաբան ուսանողների քննական աշխատանքները, որովհետև իրավաբանական խնդրի անգամ ամենահիմար լուծման դեպքում դրա հեղինակը կկարողանար պնդել, թե դա նորմի իր ընկալումն է ու վերջ։ Ցանկացած լուծում կլիներ ճիշտ։ Ինքնին հասկանալի է, որ դա այդպես չէ։ Իրավաբան ուսանողները նույնպես կտրվում են քննությունից, որովհետև սխալ են լուծում առաջադրված խնդիրը, օրինակ՝ կիրառման ենթակա նորմի սխալ կամ առնվազն անընդունելի մեկնաբանման պատճառով։ շարունակությունը՝ այստեղ
16:48 - 24 հունիսի, 2019
Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունը․ Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել․ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյան |armtimes.com|

Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունը․ Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել․ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյան |armtimes.com|

armtimes.com: «Հերիք չի՞՝ բռնաբարեք Սահմանադրությունն ու օրենքները. նախ՝ դրանք գրելիս եւ ընդունելիս ուշադիր լինեիք,որ հակասություններ չլինեն, իսկ մեկնաբանելիս պետք է առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներով եւ տրամաբանությամբ...Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել՝ ոչ համաձայն գործող կամ նախկին սահմանադրությունների եւ ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության շուրջ ստեղծված աղմուկին։ Հիշեցնենք՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը, մտնելով ՍԴ, դառնում է երկրորդ դատավորը, եւ քանի որ մյուս դատավորն այս պահին բացակայում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։ «Նախկին Սահմանադրությամբ՝ անդամներն առանձին կարգավիճակ են ունեցել, դատավորներն՝ առանձին: Իսկ, օրինակ, գործող ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր են դատավորները՝ ընդգծելով, որ դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները նույնպես դատավորներ են:Ինքնըստինքյան դատավոր չեն դառնում»,-գրել է Օհանյանը։ «Հայտնի անեկդոտը հիշեցի: Նույնն է, եթե ասենք, որ ԲԴԽ բոլոր անդամները դատավորներ են, ինչպես դատավոր անդամները: Սակայն, եթե ԲԴԽ-ի դեպքում այդ իրավիճակը նորմալ է, բխում է օրենքից, ապա ՀՀ Սահմանադրական դատարանի դեպքում նորմալ չէ, օրենքից չի բխում. ընդհակառակը, հակասում է օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը,որը սահմանում է,որ ՍԴ-ն կազմված է 9-ը դատավորներից,ովքեր ընտրվում են ԱԺ կողմից,12 տարի ժամկետով, եւ ընտրված ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ 6 տարի ժամկետով: Ի՞նչ է ստացվում: ՀՀ Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածի համաձայն՝ «ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել» մինչեւ 65 տարեկան դառնալը, առանց օրենքով սահմանված կարգով ընտրվելու եւ դատավորի կարգավիճակի,իսկ օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորներ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը 12 տարի հետո պետք է հեռանա՞ն (Սահմանադրության համաձայն՝ երկրորդ անգամ չեն կարող ընտրվել):Նորմա՞լ է նման խտրականությունը.իհարկե ոչ: Նորմա՞լ է ՍԴ-ի անդամների «արտոնությունը». իհարկե ոչ: Ավելին՝ այս պարագայում նրանք մեխանիկորեն հայտնվում են օրենքից դուրս, ոչ լեգիտիմ կարգավիճակում: Այլ կերպ ասած՝ առկա է հակասություն (կոլիզիա) ՝ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի (հատուկ նորմ) եւ անցումային (ընդհանուր նորմ)՝ 213 հոդվածի միջեւ, որի դեպքում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» համաձայն՝գործում է հատուկ նորմը... Կհարցնեք ի՞նչ անել: Թեեւ, ինչպես նշեցի գործում է հատուկ նորմը, սակայն հարցին լուծում տալու համար,կարծում եմ, անխուսափելիորեն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն փոփոխի Սահմանադրության 213 հոդվածը..․Հանրաքվեի անհրաժեշտություն չկա: Մնացածը, ինչպես ասում են,տեխնիկայի հարց է»,-եզրափակել է նախկին դատավորը։
13:43 - 22 հունիսի, 2019