Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ․ հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել

Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ․ հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել

Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։ «Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ բացի դրանից՝ Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: «Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում»,- հավելեց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:  «Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։  
22:18 - 29 հոկտեմբերի, 2020
Պատերազմի ընթացքում տարածված կեղծ տեղեկությունները. թարմացվող

Պատերազմի ընթացքում տարածված կեղծ տեղեկությունները. թարմացվող

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունները գրեթե նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Այս պատերազմի ողջ ընթացքում չեն դադարում նաեւ ինֆորմացիոն մարտերը:  Ադրբեջանական մեդիայում մեկը մյուսի հետեւից կեղծ տեղեկություններ են շրջանառվում, որոնց մի մասը հայտնվում է նաեւ մեր մեդիատիրույթում, մի մասն էլ նախատեսված է հենց իրենց լսարանի համար: Ստորեւ ներկայացնում ենք, թե այս օրերին ինչ մանիպուլյատիվ կամ կեղծ տեղեկություններ են շրջանառվել։ Շարքը պարբերաբար թարմացվում է։ 29.10.2020 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Հայաստանին են փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմիններ, ինչպես նաեւ 2 քաղաքացիական անձանց՝ 85 ամյա Եվգենյա Բաբայանին եւ Միշա Մելքումյանին։ Այնինչ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ գրառմամբ հայտնեց զոհված 29 զինծառայողների մարմինների փոխանցման մասին, իսկ Infocom-ի հետ զրույցում ասաց, որ միայն մեկ քաղաքացիական անձ է փոխանցվել։ Նա նշեց, որ քաղաքացիական անձը Հաջիեւի հիշատակած երկու քաղաքացիներից մեկն է։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է: 28.10.2020 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն էր կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:2. Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:3. Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:   27.10.2020 ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն  որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ: 26.10.2020 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ կարճ անդրադարձ է կատարել Արցախում ընթացող պատերազմին և Հայաստանին։Թրամփի ելույթը բավականին արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն  մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել:Սակայն իր ելույթում Թրամփը Կոսովո-Սերբիա համաձայնագրի մասին խոսում է որպես իր դիվանագիտական ձեռքբերում, մեծ հաջողություն և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ |fip.am| 21․10․2020   Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը­­» հայտնում է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը:«Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը:   20․10․2020   Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները: Սակայն ռուս սահմանապահների, ռուսական ջոկատի տեղակայումը Սյունիքում` մասնավորապես Մեղրու անցակետում, ամենեւին էլ նորություն չէ:Դեռեւս Խորհրդային միության տարիներից ի վեր` 1955 թվականից, Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ սահմանը: Անկախացումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու ջոկատն է պահպանում այն:Սակայն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին այս բովանդակությամբ հրապարակումները կարող են որոշակի ենթադրությունների առիթ դառնալ:Սյունիքի մարզպետարանից մեր զրույցում եւս հաստատեցին, որ տարածվող տեղեկությունները նոր չեն, եւ որ Մեղրիի ջոկատը արդեն 65 տարի է` տեղակայված է Սյունիքի մարզում: Մարզպետարանից նշեցին, որ ջոկատն այս պահին եւս պահպանում է միայն Հայաստանի եւ Իրանի սահմանը։ Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել, Արծրուն Հովհաննիսյանը հերքեց։ Նա նշեց, որ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողացել են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։   19.10.2020 Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել էին տեղեկություն, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը։ Տեղեկությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող տեղեկությունը։Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:   18.10.2020   Չինական CGTN միջազգային մեդիա կազմակերպությունը ինսթագրամյան էջում հրապարակել է Ստեփանակերտում արված լուսանկարները` որպես Ադրբեջանական Գյանջա քաղաքում արված նկարներ: Հուղարկավորության ընթացքում արված լուսանկարներին կից գրության մեջ ասվում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած բնակիչները վշտով լի աչքերով աղոթում են:Այս լուսանկարները ներկայացվել են որպես ադրբեջանական` չնայած այն հանգամանքին, որ լուսանկարներից մեկում ակնհայտորեն երեւում է Արցախի Հանրապետության դրոշը, ներկա գտնվողներից մեկն էլ ԱՀ ԱԻՊԾ աշխատակցի համազգեստով է: Մեկ այլ նկարում էլ երեւում է ծաղկեպսակ, որի վրա գրված են հայերեն բառեր: Lուսանկարներից մի քանիսի հեղինակը Ֆրանս Պրեսս գործակալության (AFP) լուսանկարիչ Արիս Մեսսինիսը: Վերջինս այս լուսանկարները հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, որից հետո դրանք լայն տարածում գտան նաեւ հայկական մեդիա տիրույթում: Լուսանկարիչը լուսանկարներին կից գրել էր.«Նրանք դա անվանում են կորուստ, բայց ցավը զգալ չեն կարող: Ծառայակից ընկերների հուղարկավորությունները Ստեփանակերտում 2020 թ. Հոկտեմբերի 17-ին, քանի որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում կռիվը շարունակվում է»: Հայկական լրատվականների և վերջիններիս ֆեյսբուքյան էջերի նմանությամբ ստեղծվում են կեղծ էջեր, որոնց նպատակը Հայաստանում թշնամու քարզչական քաղաքականությունն իրականացնելն է։ Խոսքը, մասնավորապես, «lurer.live» կայքի և վերջինիս ֆեյսբուքյան էջի՝ «Լուրերի» մասին է, որի հրապարկումներից մեկն այսօր տարածել էին ոչ միայն հակառակորդի ֆեյսբուքյան էջերը, այլև ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։Այս կայքը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության «1lurer.am» կայքի նմանությամբ։ Նպատակը՝ Հայաստանում ընթերցողների մեծ լսարան ունեցող լրատվամիջոցի անունից կեղծ լուրերի տարածումն է՝ մարդկանց առավել արժանահավատ թվալու համար։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացրեց, որ կայքի և ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։   17.10.2020   Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, տարածելով պատերազմական գործողություններում թիրախների խոցման կադրեր, դրանք ներկայացրել էր որպես Արցախում տեղակայված ռազմամթերքի պահեստի ոչնչացում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ իրականում ներկայացված տեսանյութում հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ  տեղակայված հոսպիտալի խոցումն է։  Վերջին օրերին Ադրբեջանի նախագահի մակարդակով ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով  դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի սանձազերծած ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին:   16.10.2020 Պանթյուրքիստական «Günaz TV»-ն, ինչպես նաև իրանական «Sepahcybery» տելեգրամյան ալիքները հրապարակել են զինվորականների մասնակցությամբ մի տեսանյութ՝ նշելով, թե Հայաստանը մարտերին «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԿԲ) ահաբեկիչ զինյալներին է ներգրավել։ Իրականում, որպես ապացույց ներկայացվող տեսանյութում ոչ թե ՔԿԲ ահաբեկիչ զինյալներ են, այլ Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք կամավորագրվել են՝ պաշտպանելու Արցախի Հանարպետությունը ադրբեջանական հարձակումներից։Տեսանյութում հնչող խոսքն էլ եզդիերեն է, որում վերջիններս ասում են՝ «Ո՞վ ենք մենք, եզդիներն ենք»։ Տեսանյութում տեսանելի է նաև եզդիների դրոշը։Բացի այդ՝ տեսանյութում երևացող անձինք նույնական են եզդիական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնց լուսանկարները դեռևս երեկ տարածվել էին ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Նույն տեսանյութը տեղադրվել էր նաև ինստագրամում գործող եզդիական «Pers_tna» ալիքում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։ 15.10.2020 «Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով  հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։ Խաբեություններից խուսափելու համար կոչ ենք անում փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։ Հայկական լրատվական դաշտում տարածվում է մի հոդված, ըստ որի՝ Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին։ Կայքերը հղում են կատարում Al-Monitor միջազգային լրատվակայքին։Al-Monitor-ն այս մասին իսկապես հայտնել է, սակայն դեռ այս տարվա մայիսի 31-ին։ Այսինքն՝ լուրի իսկությունը ճիշտ է, բայց այն նոր չէ։ InfoPort լրատվականն իր հրապարակման մեջ հղում է արել նաեւ Razminfo կայքին, բայց վերջինս էլ այն հրապարակել է այս տարվա հունիսի 2-ին։Սակայն երբ լրատվամիջոցները այն տարածում են արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների եւ այս ընթացքում  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միջազգային նոր կոալիցիա ստեղծելու կոչի, ապաեւ Արցախի խորհրդարանի՝ համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն ստեղծելու կոչի ֆոնին, կարող է սխալ տպավորությունների եւ ենթադրությունների առիթ տալ։Ընդ որում, Al-Monitori այդ հոդվածում խոսք անգամ չկա Հայաստանի կամ Արցախի մասին։ Հոդվածում, որը հայաստանյան ու արցախյան լրատվականներում տարածվել էր դեռեւս հունիսին, խոսվում է այն մասին, որ Եգիպտոսը հայտնել է Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկությունն էին տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Հյուսնունցը ողջ և առողջ է, շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները:   14.10.2020 Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածում էին «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է վերագրված Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր»-ը խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։ Տեքստի հեղինակը ոչ միայն Արա Պապյանն է, այլեւ «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» վերնագրով հոդվածում, որտեղից վերցված է տվյալ հատվածը, խոսք անգամ չկա Սերգեյ Լավրովի մասին։Ավելին՝ 490 էջանի այս ժողովածուում միայն մեկ անգամ է հիշատակվում Սերգեյ Լավրովի անունը, այն էլ որպես բարձրակարգ դիվանագետի օրինակ։ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունները, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, կեղծիք են: «Զինուժ մեդիայի» հետ զրույցում ինքը` Սանամյանն է հերքում իր մահվան մասին լուրը: Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել էր էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: 13.10.2020 Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։Տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար, անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին: Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ-ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։Կապանի ԲԿ-ն բնակչությանը հորդորում է  լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունից եւ զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։ 12.10.2020 Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր էին տարածում, թե Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել:Aliq Media-ն հրապարակել է քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված դրամական փոխանցման տեսանյութը:Ի դեպ` «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում: Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:  Արցախի ՊՆ-ն հայտնեց նաեւ, որ ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը, իսկ օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո:  11.10.2020 ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկեց որպես պարզունակ սադրանք և հրավիրեց շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։ Պաշտպանության բանակը հայտնեց, որ հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, իսկ Ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: 09.10.2020 ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները  հերթական կեղծիքն են` ավելացնելով, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են  հակառակորդի բավարար թիրախներ։ ՊՆ նաեւ նախազգուշացրեց, որ ադրբեջանական զինուժի՝ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։ 08.10.2020   Hayeli.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե հայտնի է դարձել պետական դավաճանության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի անունը։ ՀՀ Ազգային անվտանգության՝ նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին հաղորդում եղավ: Hayeli.am-ի փոխանցմամբ «… այդ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ազգականն է, և այժմ նա Խառատյանի հետ հեռացել է երկրից»։  «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ ԱԱԾ-ն լուրն ապատեղեկատվություն էր անվանել՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրաված է այլ անձ, իսկ վերջինիս անունը հրապարակման ենթակա չէ։ ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:   06.10.2020 Կեղծ կամ հին լուսանկարները շարունակում են տարածվել սոցցանցերում: Բավական շատ էր տարածվում ծերունու լուսանկարը, որտեղ վերջինս, ի հեճուկս իր շուրջը կատարվող ավերածությունների, շարունակում է մնալ իր արդեն իսկ ավերված բնակարանում։ Այս լուսանկարը ևս Արցախյան պատերազմի հետ կապ չունի, այն արվել է 2017 թվականին Սիրիայում։  Լուսանկարում պատկերված մարդը հնաոճ ավտոմեքենաների սիրահար Մուհամմեդ Անիսն է՝ հնդկական WION լրատվականի լրագրողի կողմից 2017-ին Սիրիայում նկարահանված ռեպորտաժի հերոսը։ Վիրակապով ժպտացող երեխայի լուսանկարը, որն ակտիվորեն տարածվում է ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, իրականում նույնպես բավական հին է. արվել է 2007 թվականին Հայաստանում: Այս մասին հիշատակվում է «Յունիսեֆ Հայաստանի» կայքում և ֆեյսբուքյան էջում։ Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի ռազմական օդակայանը «հօդս է ցնդել»։ Դրանից հետո տարատեսակ հարթակներով սկսեցին տարածվել իբր Գյանջայի օդակայանը «երեկ և այսօր» պատկերող լուսանկարները։ Իրականում լուսանկարներում պատկերվածներից և ոչ մեկը Գյանջայի օդանավակայանը չէր։ «Երեկվա» նկարում պատկերված է Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանի օդանավակայանը, և նույնիսկ շինության վրա է երևում LƏNKƏRAN գրվածքը։ Իսկ «այսօրվա» նկարում պատկերված է Ուկրաինայի Լուգանսկի օդանավակայանը, որը 2014-ին լուրջ վնասներ է կրել Դոնբասում ընթացող պատերազմի ժամանակ։ Այսինքն, ո՛չ «երեկվա», ո՛չ էլ «այսօրվա» նկարներում իրականում պատկերված չէ Գյանջայի օդակայանը։ Որոշ դպրոցներում տարածվող ապատեղեկատվություններին ի պատասխան, թե դպրոցները փակվում են, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նման բան չկա, ու հիմք էլ չկա նման որոշման համար, անհրաժեշտության դեպքում որոշում կկայացվի: Վերջինիս խոսքով` ներկայում բնականոն ընթացք է, բացականերն էլ քիչ են: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ հակառակորդն այս օրերին կոտրում է www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով: Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ: Բացի այդ՝ նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորեց նաեւ չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին: Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ էր տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն էր ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնեց, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված են ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական կողմն է թիրախավորում խաղաղ բնակչությանը (ոչ թե հայկական կողմը)՝ խուճապ առաջացնելու նպատակով։  Սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման և խեղաթյուրման: Սոցցանցերում` մասնավորապես Facebook-ում, նորից  շրջանառվում է այս տարվա հուլիսին երեւան եկած տեղեկություն, ըստ որի` ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրնագիծը: Ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ օրինագիծը առաջ էր քաշել Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: 2021 թվականի` Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր այս փոփոխությունների փաթեթը: Twitter սոցիալական հարթակում ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ, որը տարածում է կեղծ տեղեկություններ։ Ջալալ Հարությունյանը թվիթերում չունի միկրոբլոգ։   05.10.2020   «Дождь»-ի եթերում սխալմունք էր տեղի ունեցել. Ադրբեջանի Թարթառ քաղաքում տեղի ունեցածի լուսաբանման ժամանակ Ստեփանակերտի գնդակոծության կադրերն են հայտնվել եթերում։ «Дождь»-ը հայտնել էր, թե եթերում տեղի ունեցածը սխալմունք է, որի համար ներողություն է խնդրում իր բոլոր հեռուստադիտողներից։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, թե իբր Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի եւ Ապշերոնի տարածքները։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ այս հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։ Նույն օրը CNN-ի թուրքական ծառայությունը՝ CNNTÜRK-ը, 8 րոպեանոց նյութ պատրաստեց «ԱՍԱԼԱ-ի եւ ՀՑԱՄ-ի (JCAG) ահաբեկչության արյունոտ պատմությունը» վերնագրով։ Ռեպորտաժում շրաջանառվում էր թեզ այն մասին, թե Արցախի Հանրապետությունում կռվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Լրատվականը ռեպորտաժի ընթացքում հրապարակել էր կադրեր, իբրեւ ՔԱԿ զինյալները կռվում են «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնեց, որ լրատվականի՝ որպես ապացույց հրապարակած դրվագները կեղծված են։ Մասնավորապես՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշի կողքին երեւացող նարնջագույն, կապույտ, կարմիր դրոշը իրականում պատկանում է կոլումբիական ազգային բանակին (FARC), ուստի դրոշի վրայի քարտեզը Կոլումբիայինն է: Հաջորդիվ, փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ, լրատվամիջոցը հրապարակեց նաեւ 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդել, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։Սակայն պազրվեց, որ այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։   4.10.2020   ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որեւէ տիպի կրակ չի վարվել։ ՊՆ-ն մեկնաբանեց, որ սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։ Նույն օրը տարածվեց Թուրքիայի երկու քաղաքացիների՝ Արտաշատում շրջելու ու զինվորականների համար գումար հավաքելու պատրվակով տներ ներխուժելու լուրը։ Այն նույնպես ապատեղեկատվություն էր։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել էր. «Գիտեք, այդ հարցերը, կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակի ավելի լայն համատեքստում»:Փաշինյանի այս հայտարարությունը որոշ լրատվականներ աղավաղել էին։ Այսպես, «Հրապարակը», հղում անելով ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը, հետեւյալ վերնագիրն էր դրել նյութին. «Հայաստանը պատրաստ է քննարկել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»։ Իսկ հոդվածում Փաշինյանի խոսքը մեջբերված է՝ «պետք է քննարկվեն», այնինչ նա ասել է՝ «կարող են քննարկվել»։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով կեղծ էլեկտրոնային հասցե էր ստեղծվել։ Ստեփանյանն անմիջապես հայտարարել էր, որ բացված [email protected] էլեկտրոնային հասցեն իրական չէ: Նա ավելացրել էր նաեւ, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։  Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրաիլը), բացարձակ սուտ է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի: Այս կեղծ լուրը հերքել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու հարձակողական բոլոր գործողությունները:    3.10.2020   Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել էր հակառակորդի շրջանառած կեղծ լուրը։ Թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ եւ առողջ են։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երեւանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ աշխատակիցները։ Այս ահազանգից հետո տարբեր լրատվականներ, վերնագրերում հղում անելով ԱԻՆ-ին, գրել էին, թե Երեւանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա, ինչը տպավորություն էր ստեղծում, թե արկի հայտնաբերումն արդեն իսկ կայացած փաստ է։ Սակայն, ԱԻՆ-ը հայտնել էր ոչ թե արկի հայտնաբերման, այլ ստացված ահազանգի մասին, ինչից հետո ինժեներասակրավորական խումբը պարզել էր, որ խոսքը մեկ Ֆ-1 տեսակի հին նռնակի մասին է։ ԱԻՆ-ի փոխանցմամաբ՝ նռնակը արդեն իսկ հանձնվել է ոստիկանությանը։ Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: ԱԱԾ-ն պարզել էր, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռեւս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով եւ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում են, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երեւանում, իսկ Հայաստանից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով: Հակառակորդի կողմից տեղեկատվական եւ կիբերհարձակումների փորձերը շարունակվում էին։ Ըստ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի»՝ հայկական ինֆորմացիոն դաշտում գործող B2barmenia.com կայքը, իրականում, ինտերնետային խարդախության դասական օրինակ է։ Թուրքական ագրեսիայի դեմ իբրեւ քվեարկություն կատարելու համար բացված այս կայքի նպատակը օգտահաշիվներ շորթելն է։ Մուտք գործելով կայք՝ ընթերցողներին առաջարկվում է մուտքագրել էլեկտրոնային հասցեն եւ գաղտնաբառը։ Սխալվելու եւ այդ ինֆորմացիան հայտնելու դեպքում՝ ֆեյսբուքյան էջը կհայտնվի հաքերների ձեռքում եւ նրանց տնօրինման տակ։   2.10.2020   Ստեփանակերտ քաղաքի բնակիչների տարհանման մասին տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը: ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ Քաղաքացիների շրջանում եւ սոցցանցերում տարածվող այն տեղեկությունը, թե Արարատի եւ Արմավիրի մարզերում թուրքական դիվերսիոն խմբեր են ներթափանցել, եւս չէր համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական Report գործակալությունն էլ հրապարակել էր լուսանկար, իբրեւ թե Հայաստանի բանակի 6-րդ լեռնահրաձգային գնդին օգնության գնացող 193-րդ առանձին գրոհային գումարտակի մարտական դրոշով։ ՊԲ-ն սա որակեց ակնհայտ ապատեղեկատվություն եւ փնթի բեմադրության արդյունք` ավելացնելով, որ նշված զորամասի մարտական դրոշը մարտական գործողությունների շրջանում է՝ հուսալի պահպանության ներքո եւ անձնակազմին մղում է նոր սխրանքների: Ադրբեջանական լրատվականները (Day.az, oxu.az, baku.ws եւ այլն) «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված էին հրապարակել։ Ըստ լրատվամիջոցների՝ ինֆորմացիան հաստատող լուսանկարներ են հրապարակվել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Day.Az-ը, մասնավորապես, շեշտել էր, թե լուսանկարներում սիրիացի ահաբեկիչների հետ միասին հայկական զինված ուժերի սպաներ կան։Այս լուսանկարները համացանցում հայտնվել են դեռեւս 2019 թվականին եւ ներկայացնում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Սիրիայում ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքը։ Լուսանկարներն արվել են միջոցառման ժամանակ։ Հայկական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ դատի հանձնախմբին, տեղեկացնում են, որ Միչիգանն այսօր ընդունած բանաձեւով ճանաչել է Արցախի Հանրապետությունը՝ դառնալով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվող այս լուրն իրականում նորություն չէ։ Միչիգանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս 2017 թ․-ի սեպտեմբերի 28-ին՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձեւը։ Համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որտեղ ասվում րէ, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեեւ տարվում է Ադրբեջան: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեսանյութում երեւացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հայտարարություն, թե «ստացված տեղեկատվության համաձայն»՝ գիշերային մարտերի ժամանակ հայկական զինված ուժերի նահանջող զինվորների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնել է, որ տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է։ Հայ զինվորների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարություններ էին տարածում, թե ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է եւ չի համապատասխանում իրականությանը:Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով եւ տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որեւէ հրթիռ չի արձակվել»:   1.10.2020   Ապատեղեկատվություն տարածեց ադրբեջանական Trend.az-ը. «Հարյուրավոր հայեր մեքենաներով լքում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, թե սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են հայերը լքում Լեռնային Ղարաբաղը։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվակայքը կցել էր անձայն տեսանյութ։«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնեց, որ այն հրապարակվել է երկու օր առաջ՝ aratta_armenia_ անունով ինստագրամյան էջում` կից գրությամբ` «Կամավորներով մեքենաների շարասյունը՝ Ղարաբաղ տանող ճանապարհին»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերից սկսած՝ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին հրետակոծում են Թարթառ քաղաքը։ Արցախի պաշտպանության բանակից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել էին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ 30.09.2020   Ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը սկսվեց հայատարարությամբ, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ եւ հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե հարվածը հասցվել է Harop տեսակի կործանիչ ԱԹՍ-ով։ Որպես ապացույց էլ ներկայացրել էին կործանիչի նկարը, սակայն հրապարակված նկարն առնվազն 4 տարվա հնություն ուներ: Բունկերի ոչնչացման մասին տեղեկությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում: Մեդիա տիրույթում նորից կեղծ նկարներ տարածվեցին: Սոցցանցերում տարածվում էին նկարներ, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը եւ Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրեւ թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեց, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։ Սոցցանցերում տարածվող հաջորդ լուսանկարը Հայաստանի դրոշի գույներով լուսավորված Ադրբեջանի Flame Tower կոչվող աշտարակներինն էր: Նշվում էր, թե այս օրերին հայ հաքերներն են դրոշի պատկերը տեղադրել շենքերին: Սակայն լուսանկարը նոր չէր. այն Բաքվի աշտարակներ վրա հայտնվել էր 2018 թվականին` Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով կեղծ լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում, այս անգամ թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրեւ հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետեւանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետեւանք։ Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռեւս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսական լրատվամիջոցների միջեւ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին: Հանդիպման ընթացքում եւ դրան հաջորդող րոպեներին ադրբեջանական եւ ռուսական մի շարք լրատվականներ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացրին խեղաթյուրված։Մասնավորապես՝ oxu.az, media.az, dw.com, militarynews.ru եւ այլ լրատվակայքեր, հղում անելով interfax.az-ին, հայտնել էին, թե Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պետրաստ չէ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ռուսաստանի մասնակությամբ։ Այսպիսով վերջիններս տպավորություն էին ստեղծել, թե ՀՀ վարչապետը կողմ է բանակցություններին, սակայն ոչ ՌԴ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցությանը։ Իրականում, սակայն, լրատվականները խեղաթյուրել էին խոսքերը եւ ներկայացրել սեփական հայեցողությամբ։ Հիշյալ թեմայով Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ ոչ այնքան տեղին է խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ»։ Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն էր տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։ Տեղեկությունը հրապարակել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն որոշ ժամանակ անց հեռացրել էր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին լուրը։   29.09.2020   Կեղծ լուրերի մեկնարկը տրվեց Ադրբեջանական կայքերի տարածած կեղծ տեղեկություններով այն մասին, թե Ադրբեջանական բանակի գնդակոծության արդյունքում ոչնչացվել է Մարտունիի զորամասերից մեկը, եւ սպանվել է բարձրաստիճան սպա: Երեկ մամուլի ասուլիսի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը հերքեց մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելու մասին լուրը: Հովհաննիսյանը հերքեց նաեւ Մարտունու զորամասի ամբողջական ոչնչացման մասին ադրբեջանական կայքերի տարածած լուրը` նշելով, որ հայտարարությունն անգամ խոսում է ներկայացված ցածր որակի, ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին, թե իբր զորամասն ամբողջությամբ ոչնչացված է: Թյուրըմբռնման առիթ դարձավ Razm.info-ի թվիթերյան անգլերեն էջում թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունը, որը, ինչպես հետո նշվեց, առաջացել էր թարգմանչական սխալի ու անհաջող ձեւակերպման պատճառով: Տպավորություն էր ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։ Սակայն իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձեւ թռիչքներ էր կատարել, ըստ ամենայնի՝ հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չէր մտել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեսենջերի միջոցով ակտիվորեն տեղեկություն էր տարածվում այն մասին, թե կեսգիշերից մինչ ժամը 03:30 անհրաժեշտ է անջատել բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները (հեռախոս, համակարգիչ եւ այլն), քանի որ սպասվում է շատ բարձր ճառագայթում: Գրավոր տարբերակից բացի՝ սույն տեղեկությունը տարածվում էր նաեւ ձայնային հաղորդագրության միջոցով: Տարածվող տեղեկությունը կեղծ էր, եւ էլեկտրոնային սարքավորումները անջատելու անհրաժեշտություն չկար: Հաջորդ ապատեղեկատվությունը այն մասին էր, թե Թալիշում զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ Ադրբեջանի հայտարարությունից ժամեր անց հրապարակվեց տեսանյութ, որտեղ Լեռնիկ Բաբայանը խոսում է իր «մահվան» լուրերի մասին: «Զինուժը» նույնպես հեռախոսազանգ էր ունեցել փոխգնդապետի հետ: Ադրբեջանից տարածվող այս տեղեկությունը նույնպես անհեթեթ սուտ էր: Ապատեղեկատվությունների հոսքը շարունակվեց թուրքական խայտառակ սխալով: Թուրքական քարոզչությունը սերբ հայտնի դերասանին ներկայացրել էր իբրեւ Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան եւ պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce -ը Twitter-ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ. «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում...»: Արմինե Մուսայելյան անունով ֆեյսբուքյան էջը փորձում էր տվյալներ հավաքել հայ զինծառայողների մասին: Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզել էր, որ Արմինե Մուսայելյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան էջը կոտրել է հակառակորդը։ 28.09.2020   Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր կեղծ տեղեկություններ՝ Հայաստանի տասնյակ միավոր տեխնիկայի ոչնչացման, ինչպես նաեւ 550 զինծառայողների սպանվելու կամ վիրավորվելու մասին: Մասնավորապես, նշվում էր, թե ոչնչացվել են 22 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 15 զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգեր, 18 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 8 հրետանային համակարգ, կենդանի ուժի կորուստներն էլ կազմել են ավելի քան 550 սպանվածներ ու վիրավորներ: Այս ամենը հերքեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ասուլիսի ժամանակ հայտարարելով, որ մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա բացարձակ կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, պաշտպանական գերատեսչությունը հայտնում է դրա մասին: Սեպտեմբերի 28-ի հաջորդ ապատեղեկատվությունն առավել մեծ տարածում գտավ: Խոսքը Ադրբեջանի գեներալ Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի մասին է: Հայաստանյան կայքերում եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող այս կեղծ տեղեկության սկզբնաղբյուրը ադրբեջանական ֆեյսբուքյան էջն էր, որին էլ հղվել էին լուրը հրապարակած բոլոր լրատվականները: Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց նաեւ այս տեղեկությունը՝ նշելով, որ կենդանի գեներալ գերեվարված չէ: Իսկ ահա Տիգրան Բալոյան անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որը ֆեյսբուքյան տիրույթում տարածել էին ավելի քան 4300 օգտատերեր: Ըստ հրապարակման` Ռուսաստանից գնված ռազմական տեխնիկան մեզ է հասնում Իրանի տարածքով, քանի որ Վրաստանն արգելափակել է իր տարածքով փոխադրումը, իսկ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարում Վրաստանի տարածքով:Չնայած այն հանգամանքին, որ այս գրառումը բավականին մեծ տարածում էր գտել, այնուամենայնիվ մինչեւ պաշտոնական հերքում տալը՝ օգտատերն այն արդեն ջնջել էր: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն էլ յութուբյան իր վիդեոբլոգում ասել էր, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։ Իրս իրականում Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չէին համապատասխանում իրականությանը։ Այս թեմայով առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Ադրբեջանական եւ թուրքական մեդիատիրույթում շարունակում էր շրջանառվել կեղծ թեզն այն մասին, թե Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք աջակցում են հայկական կողմին՝ ադրբեջանցիների դեմ պայքարում։ Նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրել էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված եւ YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը եւս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Թուրքական պաշտոնական աղբյուրները եւս առաջ էին տանում այս կեղծ թեզը։ Այս տեղեկությունը հերքվել է բազմիցս։ Դրան անդրադարձել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտանական աղբյուրները։ Մասնավորապես, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին խոսելով թեմայի մասին, հերքել էր այն։ Զարա Խաչատրյան
17:15 - 29 հոկտեմբերի, 2020
Խաղաղ բնակիչներից անհաջողությունների վրեժը չենք լուծելու, կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

Խաղաղ բնակիչներից անհաջողությունների վրեժը չենք լուծելու, կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացվել է մեր կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս հայտնեց, որ որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, և այս կապակցությամբ հայկական կողմը հրավիրում է ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունը։  «Մենք նշել ենք, որ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչ, Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության թե՛ ահաբեկիչ, թե՛ հրոսակ։ Իրենք դժոխքում են լինելու։ Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և՛ նահանջներ, և՛ առաջխաղացումներ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 
22:38 - 28 հոկտեմբերի, 2020
Բերձորի ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

Բերձորի ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր  ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։  Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհհանիսյանը։ Վերջինս հայտնեց, որ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Հովհաննիսյանը այս ուղղությամբ որևէ առանձին,առարկայական զարգացում այս։ Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ։ Սակայն, այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն։ Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժող ուղղված ցանկ վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- ասաց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան։ Դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ։
22:30 - 28 հոկտեմբերի, 2020
Մարտերի սաստկությունն ընկել է, չնայած հաջողություններին որոշ տեղերում՝ հակառակորդն առաջվա թափանիվն այլևս չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերի սաստկությունն ընկել է, չնայած հաջողություններին որոշ տեղերում՝ հակառակորդն առաջվա թափանիվն այլևս չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Քանի որ հակառակորդի հարձակողական բռունցքները ջարդված են, և բլից-կրիգը տապալված է, հիմա նրանք կարծես թե անցնում են ավելի առանձին խայթոցների, առանձին ուղղություններով դիվերսիոն գործողությունների և որոշ տեղամասերում` մարտավարական մակարդակի հարձակողական ներուժի պահպանմանը:  Այս մասին երեկ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման եթերում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ռազմական գործի մեջ ընդհանրապես այսպես է. երբ փորձում ես հարձակում իրականացնել, քո պոտենցիալը մաքսիմում աշխատում ես մի փուլում կիրառել, որ ջարդես պաշտպանությունն անդառնալիորեն ու անցնես: Երբ դա չի ստացվում, պարզ է` երկրորդ, երրորդ կամ չորրորդ փուլերի ժամանակ առաջին փուլի խտությունը չես կարող ապահովել. այդքան միջոց, մարդ չկա: Այն հարաբերակցությունը, որն առաջին օրերին կար, որին փաստացի մեր ԶՈՒ-ն դիմակայեց փայլուն կերպով, այլևս չկա»,- նշեց նա:  Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը մոբիլիզացիա, վերախմբավորումներ է կատարում,  հասկանում հակառակորդի մտահղացումը, սխալները շտկում, և հիմա հակառակորդը նույն թափն այլևս չի կարող ապահովել:  Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեր օդային պաշտպանության իրավիճակը զգալիորեն փոխվել է: «Դա հեռու է հիանալի լինելուց, բայց վերջին օրերին գրեթե օր չկա, որ մեկ-երկու և շատ կարևոր, բարդ ԱԹՍ-ներ չխոցվեն, ընդ որում՝ ամենատարբեր հատվածներում՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ»,- ասաց նա։ Անդրադառնալով առաջնագծի իրավիճակին՝ Հովհաննիսյանը նշեց, որ եղել են շատ բնակավայրեր, որոնք թշնամին կարողացել է գրավել, հետո մեր հրետանին շաբաթներ շարունակ թույլ չի տվել մտնել այդ բնակավայր: «Եվ երբ այլ տեղերում մեզ մոտ պրոբլեմ է առաջացել, մենք նոր հետ ենք քաշել հրետանին, նրանք մոտեցել, նստել են այդ բնակավայրում: Նույն վիճակը լինելու է Սանասար-Որոտանում, որը մենք հին անունով Կուբաթլու անվանեցինք: Այս պահին այնտեղ որոշակի մարտեր կան, բայց եթե գլոբալ նայենք, մեծ հաշվով կորցրած ենք համարում այս պահին ժամանակավոր: Պատերազմը շատ մանևրային է, արագ է․ դուրս գալը, ներս գալը, գրավելի, զիջելը, հակագրոհելը, հետ վերցնելը շատ արագ կատարվող պրոցեսներ են: Դրա համար մենք անդադար աշխատում ենք մարդկանց բացատրել, որ խուճապ պետք չէ ունենալ»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամենակարևոր բանը ցանկացած պատերազմի ժամանակ տարածքի կորուստը չէ․ ամենակարևոր բանը ԶՈՒ մարտունակության և կառավարման պահպանումն է: «Երբ քո ԶՈՒ-ն մարտունակությունը պահպանում է, ոչնչացված չէ քո ԶՈՒ-ն՝ որպես առանձին ինստիտուտ, և կառավարման համակարգը պահպանված է, այսինքն՝ կառավարման օղակները հստակ մեկը մյուսից աշխատում են, հրահանգն իջնում է, և բոլորն իրենց խնդիրը կատարում են (որոշ տեղերում թերանում են, որոշ տեղերում չեն թերանում. դա էկական չէ), նշանակում է` դու շարունակում ես խնդիրներդ լուծել»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած մենք կորուստ ենք կրել, մասնավորապես, միջին սպայական կազմից, հիմա դասընթացներ են անցկացվում, պահեստազորից, նախկին զինվորականներից համալրումներ են իրականացվում: «Այսինքն՝ համակարգը շարունակում է աշխատել, իր թերությունները վերացնելով, շտկելով՝ առաջ է գնում: Դրան գումարած՝ մարտերի խտությունը, սաստկությունն ընկել է, այսինքն՝ ավելի հեշտ է դարձել պրոցեսներն իրականացնել: Որովհետև հակառակորդին մեծ հարված է հասցվել` չնայած նրա հաջողություններին որոշ տեղերում, նա առաջվա թափանիվն այլևս չունի»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նոր ռեզերվներ, ահաբեկիչների նոր խմբեր է բերել, բայց վստահեցրեց, որ դա հակառակորդին իրավիճակից չի փրկելու: «Ի վերջո, այդ կեղծ հաղթանակների շղթան եկավ, ինչ-որ մի տեղ կանգնեց, ու այլևս հնարավոր չէ ամեն օր հորինել, որ նրանք նոր քաղաք են գրավել: Եվ ժողովուրդը նրանց հարց է տալու՝ բա ո՞ւր են նոր քաղաքները, գյուղերը»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նաև խոսեց այն մասին, թե ինչպիսին է զորքի մարտական ոգին։ Նա վստահեցրեց՝ 18-20 ամյա ժամկետայինների մարտական ոգին փայլուն է: «Ինչ վերաբերում է պահեստազորին, կամավորներին, ինչ-որ մի պահ՝ հատկապես պատերազմի առաջին օրերին, խնդիրներ եղել են, ազնվորեն պիտի ասենք: Այստեղ, բացի բազում այլ խնդիրներից, կա նաև գիտական խնդիրը. երբ մարդը գնում է մի պատերազմ, որն ինքը չի պատկերացրել, իր համար դա անծանոթ պատերազմ է, այլ ֆորմատի, այլ խտության պատերազմ է, ընկնում է քաոսային իրավիճակի մեջ։ 90-ականների պատկերացումով 2020-ին գնում ես պատերազմ, և քո մոտ սկսում է խնդիր առաջանալ: Բարեբախտաբար դա տևել է պատերազմի առաջին մեկ-երկու շաբաթը, դա հարթված է այսօր, և վստահաբար կարող եմ ասել, որ այսօր լրիվ այլ մթնոլորտ է տիրում»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ պահեստազորայինների կամավորականներից շատերը սպասում էին, որ իրենց բոլորի գլխին պետք է լինի միջին օղակի հրամանատար, բայց մենք միջին օղակի հրամանատարական կազմից զգալի կորուստ ենք կրել։ «Հիմա այս խնդիրն էլ է լուծվում։ Մենք բարեբախտաբար այս տարիների ընթացքում, քանի որ մեր բանակը միշտ տոկոսային առումով մեր բնակչության համեմատ մեծ թիվ է կազմել, պահեստազորում միշտ ունեցել ենք մեծաթիվ զորացրված սպաներ, որոնց հիմա տարել, նորից վարժեցնում ենք, դնում ենք հաստիքների, և դա շատ լավ աշխատում է»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում
15:24 - 28 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում»,- նշեց նա։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող հաստատել, թե կոնկրետ որ պետության հատուկ ջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի Զինված ուժերում, և Ադրբեջանի ԶՈՒ-ն փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությունը ամենատարբեր՝ տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, փաստ է: «Պատերազմը շարունակվում է: Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է. մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ նույնիսկ թողնելով որոշակի տեխնիկա: Բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, բարդություն ունի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։ Նա վստահեցրեց, որ հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը: «Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը։
22:32 - 27 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է զարգացում ապահովել անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է զարգացում ապահովել անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Միաժամանակ, մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև  լարվածությամբ»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ։ «Հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումը ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա՝ ցուցադրելով նաև ռազմաճակատում իրավիճակը ներկայացնող քարտեզ։ Հովհաննիսյանը հայտնեց, որ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: «Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով  փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել:   Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար:
22:23 - 27 հոկտեմբերի, 2020
Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է․ Արծրուն Հովհաննիսյան

Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամերիկյան բլոգներից մեկը, կարծեմ, հրապարակեց ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին Ադրբեջանի օդանավակայանում կայանված թուրքական F16-երը: Մենք ունենք ապացույցներ և տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են F16-երը կոնկրետ զենքեր կիրառել, գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքումա ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսելով ադրբեջանական կողմի սպառնալիքների մասին, վերջինս հայտնեց,որ հայկական կողմը դրանցից չի  զարմանում և չի  վախենում: Ադրբեջանի սպառնալիքները տեսնում ենք արդեն մոտ մեկ ամիս և գործողություններն ենք տեսնում:  «Երեք մայրաքաղաքներում փորձեցին հաստատել հրադադար: Երեք մայրաքաղաքներից հրադադար չհաստատելու փորձերից հետո շատ հստակ գնահատականներ են հնչել մինչև այդ պայմանավորվածությունները և պայմանավորվածություններից հետո: Եվ հասցեական նշել են` ով չի ուզում հաստատել, և ով է խախտում»,- խոսելով հրադադարի մասին ասաց ՊՆ ներկայացուցիչը:  Անդրադառնալով հայկական արտադրության ԱԹՍ-ներին Հովհաննիսյանը շեշտեց, որ ցավոք, դրանց կիրառությունը քանակապես մեծ չէ, բայց նրանք ունեն իրենց դերակատարությունը: Եվ հայկական միտքն այս ուղղությամբ շարունակում է աշխատել:  «Հետախուզությունը հետևում է ռադիոտեխնիկական և այլ հետախուզության միջոցներով: Տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները, ռազմական միտքը տեղում է: Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին,  ինչքան էլ որոշ տեղերում ստիպված ենք լինում, օրինակ, նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել շատ հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ (8-ից 10 անգամ, 10-ից 12 անգամ` որոշ տեղերում, ավել ուժեր են կանգնած մեր զորքերի դիմաց)»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը: Վերջինս ընդգծեց, որ հրամանատարությունը վճռական է, քաջ է և գործողություններին տիրապետում է մինչև վերջ: Հովհաննիսյանի խոսքով՝  հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը, հարձակման հետմղումը և զրահատեխնիկայի խոցումը: Նման դեպքերը հարյուրավոր են:  «Զորահավաքն ընթանում է բնականոն հունով, նոր ձևավորվող  ստորաբաժանումներն անցնում են համապատասխան մարտական պատրաստություն, ներդաշնակման փուլ, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն: Եվ քանի որ որոշ տեղերում վիճակը լինում է ծանր, դժվար մարտեր են ընթանում, ինչ-որ տեղերում հերափոխ չի կարող կատարվել: Ինչ-որ տեղերում, որտեղ համեմատաբար հանգիստ է, հարձակումները շատ չեն, հերթափոխներն ընթանում են բնականոն հունով: Բացի դրանից` առավել մարտունակ ստորաբաժանումները, առավել պատրաստված, հաճախ փորձված, որոշ մարտական գործողություններով արդեն անցած ստորաբաժանումները հանվում են, վերախմբավորվում են, տարվում են ավելի կարևոր ուղղություններ: Սա բնական պրոցես է պատերազմի ընթացքում»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը:
22:57 - 26 հոկտեմբերի, 2020
Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:  «Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել,  բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:  Նույն ժամանակ նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են.  Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:  Վերջինս հայտնեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: «Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնսիկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին:  Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ։ Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը, հակատանկային միջոցը ձեռքին, տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Հոհհաննիսյանը: 
22:32 - 26 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի․ Արծրուն Հովհաննիսյան

«Ես նշել եմ՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի հետ համատեղ: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը խոսքով՝ այս մարտական գործողություններում հաղթել նշանակում է մեր անվտանգությունն ապահովել, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ։ «Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարևորը, թերևս, Էրդողանի հայտարարությունն էր` կապված իր եղբայր Ալիևի հայտարարությունների և իր նկատմամբ եղած ճնշումների հետ: Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա, իբր, պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար, շարունակվում է մեր լինելիության և մեր գոյապայքարի պատերազմը»,- եզրափակեց իր խոսքը Հովհաննիսյանը։
22:37 - 25 հոկտեմբերի, 2020
Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- ասաց նա։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ՝ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում, երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են:  «Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց նա Հովհաննսիյանը հայտնեց, որ հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: 
22:28 - 25 հոկտեմբերի, 2020
Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի է․ Արծրուն Հովհաննսիյան

Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի է․ Արծրուն Հովհաննսիյան

Ասյօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը հայտնեց, որ այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասով, ապա դրա մասին կհայտնեն։ Անդրադառնալով Ստեփանակերտին հասված հարվածներին՝ նա նշեց․ «Չեմ կարող ասել՝ երեկ Ստեփանակերտին ինչով են հարվածել, որովհետև հարձակման միջոցները շատ տարբեր են լինում։ Չեմ կարծում, որ եղել է կոնկրետ ինքնաթիռ»։ Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմը սաստիկ է, դաժան է, մարտական գործողությունները շատ խիտ, հագեցած, դինամիկ են։ «Խնդրում եմ՝ հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները ներկայացնում ենք։ Ո՛չ հաջողություններից է պետք ծայրահեղ ոգևորություն ապրել, ո՛չ դժվարության մեջ մտածել, որ մեր վիճակը անելանի, անհույս է»,- եզրափակեց նա։
22:33 - 24 հոկտեմբերի, 2020
Կենտրոնական ուղղությամբ այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ․ Արծրուն Հովհաննիսյան

Կենտրոնական ուղղությամբ այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ «Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։ Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ի մի ստորաբաժանումը մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը ձորերը»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Արծրուն Հովհաննիսյանը նաև մարտական գործողությունների ինտերակտիվ քարտեզ ներկայացրեց՝ նշելով, որ կարմիրով այն հատվածներն են, որոնք լրիվ կամ մասնակիորեն վերահսկում է հակառակորդը։     «Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, որովհետև, ինչպես նշել եմ, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ՝ դրանք արագ փոփոխվում են։ Շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզադիվերսիոն խումբ կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ՝ զրահատեխնիկայով կամ թեթև տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ, և դա անմիջապես Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ներկայացվի որպես հաջողություն, իսկ հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ շպրտվի։ Եվ հակառակը․ կարող են նահանջել այդ ուղղությամբ, հետո հակահարձակում իրականացնել։ Այնպես որ, քարտեզը ստատիկ չէ»,- ասաց նա։   Տեսանյութում՝ ինտերակտվ քարտեզը։
22:26 - 24 հոկտեմբերի, 2020
Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի: «Եթե այդ կարիքն առաջանում է հընթացս, ապա հընթացս էլ լուծվում է ԶՈՒ մատակարարման և ծառայությունների միջոցով: Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունը համակարգելու համար կան համապատասխան հասցեներ»,- ասաց նա։ Նա նաև նշեց, որ երբ նշում են, որ իրավիճակը ծանր է, այստեղ լարված է և այլն, հենց խոսում է այն մասին, որ մենք նկարագրում ենք իրավիճակը ռազմաճակատի տարբեր հատվածներում: «Նշում ենք ուղղությունները, նշում ենք, որ հյուսիսում կամ հարավում հարաբերական հանգիստ է, մյուս ուղղությամբ, օրինակ, ավելի ծանր է: Ես հասկանում եմ, որ բոլորդ ցանկություն ունեք ավելի շատ իմանալու: Մենք, բարեբախտաբար, ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ: Հայկական լրատվական տիրույթի որևէ արգելանք գոյություն չունի՝ բացառությամբ ադրբեջանական կայքերի, որոնք ուղղորդված, պատերազմական կանոնների համաձայն, տեղեկություններ էին տարածում մեր հանրության համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ գիտեն, որ շատերի պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան ամեն մի գյուղի, դիրքի, կամրջի, գետի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություն ստանալու ցանկություն: «Բայց պատերազմի ժամանակ այնքան էլ տեղին չեն նման պահանջմունքները, մենք հստակ իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը՝ ծանր ձևով: Բայց պատերազմի դինամիկան շատ մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, հետևաբար պետք չեն ոչ բացարձակ մեծ էյֆորիան, ոչ էլ ընկճվածությունը, որ դրսևորում են հատկապես համացանցում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
23:03 - 23 հոկտեմբերի, 2020
Վաղվանից քարտեզով ներկայացնելու ենք որոշակի տեղեկություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղվանից քարտեզով ներկայացնելու ենք որոշակի տեղեկություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող- խմբ.), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտեզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ: Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- նշեց նա։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ րոպեներ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ ևս կատարվել է, ամենայն հավանականությամբ, հրթիռակոծում, մի քանի միավոր հրթիռ է արձակվել: «Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը, մեծ հաշվով, ռազմաճակատի տարբեր հատվածներում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել կամ վրեժը խաղաղ բնակիչներից: Այսօր արդեն երրորդ-չորրորդ դեպքն է, ինչ Արցախի խաղաղ բնակիչների վրա կիրառվում են հիմնականում հրետանային միջոցներ»,- հավելեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: «Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է»,- ընդգծեց նա։
22:51 - 23 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ, բայց հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ, բայց հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: «Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- ընդգծեց նա։ Նա նշեց, որ սա է իրերի իրական դրությունը: «Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
22:25 - 23 հոկտեմբերի, 2020