Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։ Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում և վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
08:08 - 07 սեպտեմբերի, 2019
Իմ ներքին համոզմամբ՝ զինվորն ուղղակի մոլորվել է․ Տոնոյան  |shantnews.am|

Իմ ներքին համոզմամբ՝ զինվորն ուղղակի մոլորվել է․ Տոնոյան |shantnews.am|

shantnews.am: «Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը նշեց, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արեց Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:  
08:41 - 13 օգոստոսի, 2019
Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով |armenpress.am|

Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաև ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում ևս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է:
08:52 - 22 հուլիսի, 2019
Դավիթ Տոնոյանն ու Չինաստանի դեսպանն այցելել են զորամասերից մեկը. ՉԺՀ-ն սարքավորումներ է նվիրել

Դավիթ Տոնոյանն ու Չինաստանի դեսպանն այցելել են զորամասերից մեկը. ՉԺՀ-ն սարքավորումներ է նվիրել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:«Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։ Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»։-նշել է նա:  
09:50 - 06 հուլիսի, 2019
Կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է. Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին |aysor.am|

Կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է. Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին |aysor.am|

aysor.am։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։ «Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», - ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը։Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր. «Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։
12:03 - 01 հուլիսի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:31 - 27 հունիսի, 2019
Տոնոյանը Միխեևի հետ քննարկել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրելիք վարկի ընթացքը

Տոնոյանը Միխեևի հետ քննարկել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրելիք վարկի ընթացքը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս. թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:
14:12 - 29 մայիսի, 2019
Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան

Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան

aysor.am:  Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք հերոսամարտում, և հաղթանակը բերել է խաղաղություն, այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե Երկրապահ կամավորականների միության ներկայիս կարգավիճակը նրան բավարարո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Երկարապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու։ Դա մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդմեմ մեր երկրի անվտանգությանը»։ Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե Պաշտպանության նախարարությունը շարունակո՞ւմ է համագործակցել Երկրապահ կամավորականների միության հետ, նախարարը դրական պատասխան տվեց. «Անպայման շարունակում է, անպայման։ Ինչպե՞ս կարող է ամենակարևոր հասարակական կառույցի հետ չհամագործակցենք»։
07:18 - 08 մայիսի, 2019