Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։ «Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը եւ բազմակողմանիությունը։ Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։ Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։ Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, եւ համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։ Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»:
15:35 - 08 սեպտեմբերի, 2023
Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության
 |news.am|

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության |news.am|

news.am: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել: Ամեն տեղից լսում ենք, որ սկսվել է պետական հիմնարկներում այդ քարոզը, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք եւ կլինի օբյեկտիվ ընտրություն: Իհարկե, այսքան կեղծիքներից հետո արդեն մտավախություն  կա եւ ինձ մոտ, եր իմ համակիրների, որ եթե իշխանությունը այսքան կեղծիքներ է անում, մենք տեսնում ենք, արդյոք արդեն պատրաստ են կեղծել ընտրությունները: Սա լրջագույնս հարց է: Մենք մեծ մոնիտորինգ ենք անելու եւ խնդրանքս է միջազգային ու տեղական կազմակերպություններին, որ մոնիտորինգը ուժեղացնեն: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են»,-ասաց նա:
18:17 - 06 սեպտեմբերի, 2023
Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի
 |armenpress.am|

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։
13:12 - 05 սեպտեմբերի, 2023
«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ, հին իշխանությունների հետ․ «Ես տեսել եմ՝ ասում են՝ բա եթե 50+ չհավաքե՞ք, դա ընդհանրապես չենք քննարկում մենք։ Չեմ ուզում ասել, որ վստահ ենք, բայց մենք ակնկալում ենք երևանցիներից այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։ Հարցին, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես մենք չենք տեսնում ինչ-որ մեկին գլխավոր մրցակից, բայց պայքարը բնականաբար իշխանությունը փոփոխելն է Երևան քաղաքում։ Իշխանությունը եթե այս պահին ՔՊ-ն է, ցավոք սրտի, մարդիկ ձայնը տվել են «Իմ քայլը» դաշինքին, բայց այսօր ուզուրպացրել են իրենք իշխանությունը, և իշխանությունը, չգիտես ինչպես, հայտնվել է ՔՊ-ի ձեռքերում։  Բնականաբար մեր պայքարը այդ կուսակցության հետ է, որովհետև մենք ուզում ենք փոխել իշխանությունը, որովհետև գտնում ենք, որ այս պահին բացարձակ էֆեկտիվ չի կառավարվում մեր մայրաքաղաքը»։
10:17 - 05 սեպտեմբերի, 2023
«Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքը, և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում»․ Մարության
 |azatutyun.am|

«Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքը, և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում»․ Մարության |azatutyun.am|

azatutyun.am: «Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքն իրականում և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն՝ անդրադառնալով Եվրոպայում, մասնավորապես, Չեխիայում իր ունեցվածքի մասին շրջանառվող լուրերին։ Օտատերերը հետաքրքրվում էին, թե եվրոպաներում մեծ ունեցվածք՝ 21 անշարժ գույք ունեցող Մարությանը՝ չորս հողամաս, հինգ բնակարան, ոչ բնակելի տարածք Չեխիայում, երկու բնակարան Ավստրիայում, ավտոտնակներ և այլն, ինչո՞ւ է ներկայացման ժամանակ ասում, որ Երևանի Կենտրոնի իր տունը տվել է վարձով, որպեսզի կարողանա ապրել, բա էդ ունեցվածքն ո՞ւմն է։ Մարությանը շրջանառվող այդ լուրերն ապատեղեկատվություն որակեց։ «Իշխանական մեդիաները և էդ ֆեյքերը՝ կեղծ էջերը, տարածում են ապատեղեկատվություն, ասում են 21 անշարժ գույք Մարությանն ունի Չեխիայում, էդպես էլ գրում են։ Ուզում եմ ասել, քանի որ Չեխիայի օրենսդրությունն այնպիսին է, որ, օրինակ, ինձ մոտ 50 քառակուսիանոց բնակարան է, բայց էդ բնակարանը չի հաշվարկվում որպես մի անշարժ գույք, այլ հաշվում է առնվազն երեք, որովհետև ունի մի ավտոկայանատեղի՝ բաց, երկու քառակուսիանոց նկուղ ունի, այսինքն՝ էդ մի 50 քառակուսիանոց բնակարանը երեք անշարժ գույք է։ Խոսքը գնում է 7 անշարժ գույքի մասին, ոչ թե 21 անշարժ գույքի մասին Չեխիայում և այդ ներկայացման ժամանակ ինչ ասում եմ, ասում եմ մաքուր ճշմարտությունը», - ասաց Մարությանը։ Նա նշեց, որ դրանք գնել է վարկով, տվել է վարձով և վարձից ստացված գումարներով վարկերն է փակում։ «Այ էդ իշխանական մեդիաները չեն նշում, որ նույն այդ հայտարարագրի մեջ նշված է, որ ես վարձով եմ ապրում, բնականաբար, եթե մարդիկ առնչվել են եվրոպական անշարժ գույքի հետ, եթե էդ շուկայում դու վարձով ես տալիս, բավականին փոքր գումարներ են գալիս։ Հաշվի պետք է առնել, որ ես այդ ամեն ինչը վարկով եմ գնել, այսինքն՝ էդ գումարները սպասարկում են վարկը, ամսական վարձավճարները, ինքնամփոփ մի համակարգ է ստացվում էնտեղ», - ասաց Մարուքյանը։ Նա միևնույն ժամանակ չհերքեց՝ Երևանի կենտրոնում շքեզ ու մեծ բնակարան ունի՝ ոչ վարկով գնված, որպեսզի իրենց կարիքները հոգան, այդ բնակարանը ևս վարձով են տվել։ «Բնականաբար, մենք էստեղ ապրելով իմ էստեղի տունը, բավական մեծ և շքեղ բնակարան է կենտրոնում, որը վարկով չի և մենք որպեսզի իրոք մեր կարիքները հոգանք ամսական և որպեսզի բոլոր հարցերը լուծենք, մենք տվեցինք վարձով, գնացինք այլ տուն վերձրեցինք վարձով, որը բավականին մեծ տարբերություն էր գումարային, ինչ կա, դա կա», - ասաց նախկին քաղաքապետը։ Հարցին, թե փաստորեն այս ունեցվածքից գրեթե եկամուտ չունի՞, Մարուքյանը պատասխանեց․ - «Եկամուտը կա, բայց էդ եկամուտը սպասարկում է վարկը, վարձավճարները և այլն»։ Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
10:08 - 05 սեպտեմբերի, 2023
Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության
 |news.am|

Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության |news.am|

news.am: Կառավարությունը խոչընդոտում եւ խանգարում էր, որ 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները ձեռք բերվեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Այդ կապույտ ավտոբուսները, որոնք ասում են՝ լավը չէ, իրենք ինձ երբ հեռացրել են 2 անգամ արդեն այդ գնումը կատարել են, եթե գտնում են, որ դրանք լավը չեն, ապա ինչո՞ւ են գնում: Դա նշանակում է, որ իրենց ամբողջ խոսույթը ապատեղեկատվություն է: Այսինքն՝ դու իմանալով որ դա վատն է, բերո՞ւմ ես վատ բան: Երբ գործադիրը ուզում էր բերել 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները, իրենք ամեն կերպ խանգարել եւ խոչընդոտել են մեզ: Մենք դիմել էինք Կառավարությանը, սակայն մեզ գումար չէին տվել, պետք էր շատ հասարակ բան անել, պետք էր ավագանու քվեարկությամբ պահուստային ֆոնդից գումարը հանել եւ պետք էր ընդամենը քվեարկել: Եվ նախորդ օրը ես խմբակցության ղեկավարից ստանում զանգ այն մասին, որ կառավարությունից ազդակ ունենք, որ այդ ավտոբուսները չպետք է գան, ասում եմ՝ ինչպե՞ս թե, ասում է՝ դե իրենք ասում են, որ այդ ավտոբուսները լավը չեն: Ասում եմ՝ բայց մարդիկ հիմա չեն կարողանում գործի գնալ-գալ, ասում է՝ դե ոչինչ թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան, ես 1-2 րոպե պաուզա տվեցի, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ դա դավաճանական քայլ է երեւանցիների նկատմամբ, եւ մենք դա չպետք է թույլ տանք: Հաջորդ օրը այդպես էլ չհավաքվեց 33 ավագանու անդամը եւ ԲՀԿ-ն անտեղյակ ամեն ինչից, եկան ու իրենց շնորհիվ եղավ քվորումը, եւ այսօր երեւանցիներն ունեն այդ ավտոբուսները: Այդ քաղաքական ուժը պատրաստ է մեկ միլիոն մարդու թողնել առանց տրանսպորտի: Երբ արդեն հանգիստ խոսում էինք, ինձ ասացին՝ դե պարոն Մարության, դուք բերում եք այդ ավտոբուսները, դուք նաեւ մեր կուսակցությունից չեք, ձեր ռեյտինգը բարձրանում է, այդպես ո՞նց կլինի»,- պատմել է Հայկ Մարությանը: Անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Կառավարությունն է աջակցել, որպեսզի ձեռք բերվեն ավտոբուսներ, Մարությանն արձագանքեց. «Բա ի՞նչ պիտի աներ, այդ գումարը տնի՞ց է բերել: Այդ գումարը Կառավարությունը չի փակելու, դա փակելու է ապագա կառավարությունը, որովհետեւ դա վարկ է: Եվ հայաստանցիներն են այս վարկը փակելու երկար ժամանակ»: Այն դիտարկմանը, թե ինքը ինչ աշխատանք որ արել է մայրաքաղաքում, վերագրում է միայն իրեն, Մարությանն ասաց. «Ես երբեւիցե չեմ ասել՝ ես, ես հաշվետվություն եմ տվել, թե այդ 3 տարվա ընթացքում ինչ է արվել: Ես բացարձակ համաձայն չեմ, որ դա քաղաքական թիմն է արել: Այդ ամբողջ աշխատանքն անում է գործադիրը, դա թիմն էր, որը ես էի հավաքել: Երբ մենք օրինակ՝ աղբահանության խնդիրը փորձում էինք լուծել, կառավարությունը բացարձակ չի օգնել, ոչ գումար է տվել, անգամ ասում էին՝ պետք չէ, որ լինի պետական հիմնարկը, պետք է սեփական մի ընկերությանը տանք, իսկ ես պնդում էի, որ դա պետք է համայնքային լինի»:
10:00 - 05 սեպտեմբերի, 2023
Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության (ղեկավարը՝ Տիգրան Արզաքանցյան)  ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։ Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու կուսակցությունից («Ազգային առաջընթաց» կուսակցությունից, քաղաքապետի թեկնածուն՝ Հայկ Մարության) Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
16:30 - 24 օգոստոսի, 2023
Հայկ Մարությանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն

Հայկ Մարությանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն։ Այս մասին հայտնում են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակից։ Երևանի ավագանու ընտրություններին 7 համարի ներքո մասնակցող կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախ շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ Մարությանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։ «Մեկը քաղաքն է իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ շարունակ։ Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։ Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», - ասաց Հայկ Մարությանը։ Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգևորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։ Հայկ Մարությանի խոսքով, երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ։ «Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից», - եզրափակեց քաղաքապետի թեկնածուն։ Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։
13:21 - 24 օգոստոսի, 2023
Հայտնի է Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Հայտնի է Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի գրասենյակը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսան համարը։ Ցուցակը կգլխավորի Մարությանը։ Նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի. 1. Հայկ Մարության - պրոդյուսեր 2. Հայկ Գրիգորյան - իրավաբան 3. Իզաբելլա Աբգարյան - դասախոս 4. Գրիգորի Երիցյան - քաղաքագետ 5. Քրիստինա Վարդանյան - բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ 6. Պեդրո Զարոկյան - գյուղատնտես 7. Իոսիֆ Կուբատյան - հանրային կառավարման մասնագետ 8. Սամվել Մելիքյան - իրավաբան 9. Արաքսի Դիլանյան - հանրային առողջապահության մասնագետ 10. Արամ Թորոսյան - ֆիլմարտադրող 11. Ռոբերտ Ծովյան - անհատ ձեռնարկատեր 12. Նարինե Արամյան - իրավապաշտպան 13. Տիգրան Պետրոսյան - տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ 14. Արամ Մանուկյան - անհատ ձեռնարկատեր 15. Սեդա Տեր-Մինասյան - լրագրող, թարգմանիչ 16. Վահագն Իսոյան - հրատարակիչ 17. Մուշեղ Հակոբյան - տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ 18. Լամարա Մանուկյան - թերապևտ-սրտաբան 19. Արմեն Հովսեփյան - գործարար կառավարման մասնագետ 20. Վարդան Զատիկյան - ինժեներ-մեխանիկ
11:17 - 14 օգոստոսի, 2023
Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: v id="news-content-container"> Դրական եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա նախկին քաղաքապետին նորմալ մրցակից է համարում։ Լրագրողների հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրություններն Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն և դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ նման մտավախություն չունի։ Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող սցենարին, ըստ որի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել և Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի և արդյունքների հետևանքով»: Միևնույն ժամանակ չբացառեց, որ հետընտրական դաշինքներ կլինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երևանցիները քվեարկել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:41 - 09 օգոստոսի, 2023
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Հայկ Մամիջանյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: «Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:38 - 07 ապրիլի, 2023
ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան
 |news.am|

ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան |news.am|

news.am: ՊՎԾ-ն դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու. քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել երկու անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երբ Հայկ Մարությանին հեռացրին Երեւանի քաղաքապետի պաշտոնից անմիջապես ուսումնասիրություն սկսվեց քաղաքապետարանում, ինչը հետապնդման տպավորություն է թողնում: «Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածի իրավապահներին դաշտում է»,-ասաց Ավինյանը: Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակից Երեւանի ընտրություններում, նա պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»: Ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարությանը հեռանալիս մեղադրեց իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար, Ավինյանն ասաց. «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ  որոշ հարցեր կարողացել ենք լուծել: Կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել  համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումների էր, իսկ  կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է ճիշտ, ոչ է սխալ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ»:
15:47 - 23 սեպտեմբերի, 2022