Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի իշխանությունը ձախողել է և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը. Հայկ Մարության

Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի իշխանությունը ձախողել է և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը եւ «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիեւի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։ Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված  Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»,- ասվում է հայտարարությունում։
21:20 - 19 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ վերջինս պատրաստ է համագործակցության։  Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։  «Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշել էր, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմելու և օգնելու, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի այն դեպքում, երբ հասկանան, որ Մարությանը կիսում է իրենց՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը։ Հայկ Մարությանը իր հերթին անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը, ըստ որի ինքը պետք է առաջադրվեր քաղաքապետի թեկնածու, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունները առանց որևէ նախապայմանի պետք է ընտրեն իրեն։ Եթե այս տարբերակին համաձայնություն չեն տալիս ընդդիմադիր ուժերը, ապա, Մարությանի առաջարկած մյուս տարբերակն այն է, որ գնան քաղաքային նոր ընտրության։ 
21:47 - 18 սեպտեմբերի, 2023
 Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը

Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը») ներկայացրել է իրենց առաջարկը․ «Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։ Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք  լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը: Հայկ Մարությանի խոսքով եթե «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը» ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնվեն այս տարբերակին, ապա մյուս տարբերակով կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների․ «Քանի որ 65 մանդատից իշխանությունը ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի և որի համար պետք է ապահովվի քվորում, կարող է չապահովվել քվորումը։ Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը։ Այսինքն՝ ընդդիմությունը չի ապահովում քվորումը, նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»։ Մարությանի համոզմամբ՝ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:
19:13 - 18 սեպտեմբերի, 2023
Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ Թևանյանի խոսքով Հայկ Մարությանի մասով, հաշվի առնելով այն տոկոսները, որ ինքը հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա իրենք նշված սկզբունքով են առաջնորդվում։  «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։ Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- նշեց Թևանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։  «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի ուշ հայտարարել է, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
16:16 - 18 սեպտեմբերի, 2023
«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին։  «Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Գրիգորյանը։   
13:39 - 18 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։ Վարդան Ղուկասյանը իր առաջարկին պատասխանելու համար 96 ժամ տվեց։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
10:40 - 18 սեպտեմբերի, 2023
Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության
 |news.am|

Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության |news.am|

news.am: Ես ծառայել եմ ՀՀ բանակում, բայց ինձ հետաքրքրիր է, օրինակ՝ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում ամբողջ իշխանության վերնախավը, ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտե՞ն դա ինչ է, թե՞ ոչ. եթե չեն ծառայել, ապա ինչո՞ւ. առողջության հետ կապված խնդի՞ր ունեն, բայց նայում ենք, լավ էլ առույգ թռվռում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թիկունքից հարվածել է, Մարությանն արձագանքեց. «Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես դուրս գայի այդ ժամանակահատվածում թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից եւ հայտարարեի դրա մասին բոլորին, սակայն ես ներքին կարգով միայն մեկ հոգու՝ Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլեւս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ, սա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է, եւ ես ոչ մի դեպքում սրա մասին ոչ մեկին չեմ ասելու եւ կհայտարարեք այդ մասին դուք երբ ձեզ հարմար կլինի, երբ էլ վտանգավոր չի, ամեն հարնդարտվել է եւ հանգիստ է: Անգամ ունենալով սկզբունքային եւ լուրջ տարաձայնություններ ՔՊ-ի վերնախավի հետ եւ այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որպեսզի ապահովեմ իրենց անվտանգությունը»: Մարությանը շեշտեց, որ իր որոշումը եղել է մինչեւ պատերազմը, եւ պատերազմն ուղղակի հետաձգել է այդ որոշման կատարումը: Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ Մարությանը չի նայել իր աչքերի ու չի հայտնել խնդիրների մասին, Մարությանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է եւ ինչ-որ տեղ նաեւ անընդունելի է, որ հեղափոխական թիմի անդամները մյուս օրվանից սկսում են ստանալ ահռելի մեծ պարգեւավճարներ այն դեպքում, երբ մենք 2018-ին հայտարարում էինք, որ առաջինը ժողովրդի վիճակը պետք է բարելավվի, մեկ էլ չգիտես՝ ոնց մյուս օրվանից բարելավվում է հեղափոխականների իրավիճակը, բայց ժողովրդի վիճակը նույնն է մնացել»: Հարցին, թե քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ զանգեր է ինքը եղել, Մարությանն ասաց՝ բազմաթիվ. «Իմ կողմից արձանագրվել է, որ զանգերը իմ սկզբունքներից այն կողմ է, ես այդ ամեն կանխել եմ»:
17:16 - 17 սեպտեմբերի, 2023
Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում վաճառք կիրականացվի

Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում վաճառք կիրականացվի

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե իբր Հայկ Մարությանը հրաժարվել է Factor tv-ում նախընտրական բանավեճից։ Լրատվամիջոցի կողմից նախընտրական բանավեճի հրավեր,  մասնակցության ձեւաչափի, ամսաթվի եւ այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովսեփ Կուբատյանը։  « Factor tv-ն այսօր, ՔՊ շտաբի կեղծ հայտարարությունից  հետո,  այնուամենայնիվ, բանավեճ կազմակերպելու առաջարկ է արել։ Քանի որ քարոզչությանն ընդմանենը մեկ օր է մնում, եւ  վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում։ ՔՊ կուսակցության շտաբին մեկ անգամ եւս  հորդորում ենք հրաժարվել կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու սովորական դարձած  պրակտիկայից»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ երկու կուսակցությունների արձագանքից հետո Factor ТV-ն հայտարարեց, որ  սիրով երկրորդում է իր հրավերը և հրապարակավ ևս մեկ անգամ Տիգրան Ավինյանին և Հայկ Մարությանին, ինչպես նաև նրանց հետ բանավեճին մասնակցելու ցանկություն ունեցող Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջին համարներին հրավիրում է՝ ուղիղ եթերում բանավեճի։
18:46 - 14 սեպտեմբերի, 2023
Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ. Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը

Ի պատասխան Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հրապարակման՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է. «Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ, միջազգային չափանիշների ու լավագույն փորձի կիրառմամբ և նախօրոք ներկայացված հստակ ձևաչափով: Նախորդ ընտրություններին կազմակերպված բանավեճերին Հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված մոդերատորը պահպանել է բանավեճի արդարության և հավասարության կանոնները, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար: Հանրային հեռուստաընկերությունն այս ձևաչափի շրջանակում որևէ քաղաքական ուժից մինչև օրս չի ստացել բացասական արձագանք մոդերատորների թերի կամ կողմնակալ աշխատանքի վերաբերյալ: Կարևոր է, որ Հայկ Մարությանին առաջադրած կուսակցության ներկայացուցիչները երեկ մասնակցել են բանավեճին ընդառաջ կազմակերպված բացատրական հանդիպմանը, որտեղ էլ բանավոր հաստատել են իրենց մասնակցությունը բանավեճին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների խմբագրությունը Հայկ Մարությանին հրավիրել է նաև «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրին, ինչին ի պատասխան կուսակցությունն առաջադրել է նախապայման՝ կմասնակցեն հեռուստաբանավեճին միայն այն դեպքում, եթե Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին հյուրընկալվի քարոզարշավի վերջին օրը։ Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար»։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «կընդունեն բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»։
12:28 - 09 սեպտեմբերի, 2023
Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։ «Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը եւ բազմակողմանիությունը։ Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։ Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։ Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, եւ համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։ Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»:
15:35 - 08 սեպտեմբերի, 2023
Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության
 |news.am|

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են. Մարության |news.am|

news.am: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել: Ամեն տեղից լսում ենք, որ սկսվել է պետական հիմնարկներում այդ քարոզը, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք եւ կլինի օբյեկտիվ ընտրություն: Իհարկե, այսքան կեղծիքներից հետո արդեն մտավախություն  կա եւ ինձ մոտ, եր իմ համակիրների, որ եթե իշխանությունը այսքան կեղծիքներ է անում, մենք տեսնում ենք, արդյոք արդեն պատրաստ են կեղծել ընտրությունները: Սա լրջագույնս հարց է: Մենք մեծ մոնիտորինգ ենք անելու եւ խնդրանքս է միջազգային ու տեղական կազմակերպություններին, որ մոնիտորինգը ուժեղացնեն: Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել, որովհետեւ իրենց դիրքերը շատ թույլ են»,-ասաց նա:
18:17 - 06 սեպտեմբերի, 2023
Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի
 |armenpress.am|

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։
13:12 - 05 սեպտեմբերի, 2023
«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

«Ակնկալում ենք այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»․ Հայկ Մարությանը՝ այլ ուժերի հետ համագործակցության մասին

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ, հին իշխանությունների հետ․ «Ես տեսել եմ՝ ասում են՝ բա եթե 50+ չհավաքե՞ք, դա ընդհանրապես չենք քննարկում մենք։ Չեմ ուզում ասել, որ վստահ ենք, բայց մենք ակնկալում ենք երևանցիներից այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։ Հարցին, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես մենք չենք տեսնում ինչ-որ մեկին գլխավոր մրցակից, բայց պայքարը բնականաբար իշխանությունը փոփոխելն է Երևան քաղաքում։ Իշխանությունը եթե այս պահին ՔՊ-ն է, ցավոք սրտի, մարդիկ ձայնը տվել են «Իմ քայլը» դաշինքին, բայց այսօր ուզուրպացրել են իրենք իշխանությունը, և իշխանությունը, չգիտես ինչպես, հայտնվել է ՔՊ-ի ձեռքերում։  Բնականաբար մեր պայքարը այդ կուսակցության հետ է, որովհետև մենք ուզում ենք փոխել իշխանությունը, որովհետև գտնում ենք, որ այս պահին բացարձակ էֆեկտիվ չի կառավարվում մեր մայրաքաղաքը»։
10:17 - 05 սեպտեմբերի, 2023
«Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքը, և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում»․ Մարության
 |azatutyun.am|

«Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքը, և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում»․ Մարության |azatutyun.am|

azatutyun.am: «Ոչ թե 21, այլ 7 անշարժ գույքի մասին է խոսքն իրականում և ներկայացման մեջ ինչ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն՝ անդրադառնալով Եվրոպայում, մասնավորապես, Չեխիայում իր ունեցվածքի մասին շրջանառվող լուրերին։ Օտատերերը հետաքրքրվում էին, թե եվրոպաներում մեծ ունեցվածք՝ 21 անշարժ գույք ունեցող Մարությանը՝ չորս հողամաս, հինգ բնակարան, ոչ բնակելի տարածք Չեխիայում, երկու բնակարան Ավստրիայում, ավտոտնակներ և այլն, ինչո՞ւ է ներկայացման ժամանակ ասում, որ Երևանի Կենտրոնի իր տունը տվել է վարձով, որպեսզի կարողանա ապրել, բա էդ ունեցվածքն ո՞ւմն է։ Մարությանը շրջանառվող այդ լուրերն ապատեղեկատվություն որակեց։ «Իշխանական մեդիաները և էդ ֆեյքերը՝ կեղծ էջերը, տարածում են ապատեղեկատվություն, ասում են 21 անշարժ գույք Մարությանն ունի Չեխիայում, էդպես էլ գրում են։ Ուզում եմ ասել, քանի որ Չեխիայի օրենսդրությունն այնպիսին է, որ, օրինակ, ինձ մոտ 50 քառակուսիանոց բնակարան է, բայց էդ բնակարանը չի հաշվարկվում որպես մի անշարժ գույք, այլ հաշվում է առնվազն երեք, որովհետև ունի մի ավտոկայանատեղի՝ բաց, երկու քառակուսիանոց նկուղ ունի, այսինքն՝ էդ մի 50 քառակուսիանոց բնակարանը երեք անշարժ գույք է։ Խոսքը գնում է 7 անշարժ գույքի մասին, ոչ թե 21 անշարժ գույքի մասին Չեխիայում և այդ ներկայացման ժամանակ ինչ ասում եմ, ասում եմ մաքուր ճշմարտությունը», - ասաց Մարությանը։ Նա նշեց, որ դրանք գնել է վարկով, տվել է վարձով և վարձից ստացված գումարներով վարկերն է փակում։ «Այ էդ իշխանական մեդիաները չեն նշում, որ նույն այդ հայտարարագրի մեջ նշված է, որ ես վարձով եմ ապրում, բնականաբար, եթե մարդիկ առնչվել են եվրոպական անշարժ գույքի հետ, եթե էդ շուկայում դու վարձով ես տալիս, բավականին փոքր գումարներ են գալիս։ Հաշվի պետք է առնել, որ ես այդ ամեն ինչը վարկով եմ գնել, այսինքն՝ էդ գումարները սպասարկում են վարկը, ամսական վարձավճարները, ինքնամփոփ մի համակարգ է ստացվում էնտեղ», - ասաց Մարուքյանը։ Նա միևնույն ժամանակ չհերքեց՝ Երևանի կենտրոնում շքեզ ու մեծ բնակարան ունի՝ ոչ վարկով գնված, որպեսզի իրենց կարիքները հոգան, այդ բնակարանը ևս վարձով են տվել։ «Բնականաբար, մենք էստեղ ապրելով իմ էստեղի տունը, բավական մեծ և շքեղ բնակարան է կենտրոնում, որը վարկով չի և մենք որպեսզի իրոք մեր կարիքները հոգանք ամսական և որպեսզի բոլոր հարցերը լուծենք, մենք տվեցինք վարձով, գնացինք այլ տուն վերձրեցինք վարձով, որը բավականին մեծ տարբերություն էր գումարային, ինչ կա, դա կա», - ասաց նախկին քաղաքապետը։ Հարցին, թե փաստորեն այս ունեցվածքից գրեթե եկամուտ չունի՞, Մարուքյանը պատասխանեց․ - «Եկամուտը կա, բայց էդ եկամուտը սպասարկում է վարկը, վարձավճարները և այլն»։ Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
10:08 - 05 սեպտեմբերի, 2023
Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության
 |news.am|

Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության |news.am|

news.am: Կառավարությունը խոչընդոտում եւ խանգարում էր, որ 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները ձեռք բերվեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Այդ կապույտ ավտոբուսները, որոնք ասում են՝ լավը չէ, իրենք ինձ երբ հեռացրել են 2 անգամ արդեն այդ գնումը կատարել են, եթե գտնում են, որ դրանք լավը չեն, ապա ինչո՞ւ են գնում: Դա նշանակում է, որ իրենց ամբողջ խոսույթը ապատեղեկատվություն է: Այսինքն՝ դու իմանալով որ դա վատն է, բերո՞ւմ ես վատ բան: Երբ գործադիրը ուզում էր բերել 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները, իրենք ամեն կերպ խանգարել եւ խոչընդոտել են մեզ: Մենք դիմել էինք Կառավարությանը, սակայն մեզ գումար չէին տվել, պետք էր շատ հասարակ բան անել, պետք էր ավագանու քվեարկությամբ պահուստային ֆոնդից գումարը հանել եւ պետք էր ընդամենը քվեարկել: Եվ նախորդ օրը ես խմբակցության ղեկավարից ստանում զանգ այն մասին, որ կառավարությունից ազդակ ունենք, որ այդ ավտոբուսները չպետք է գան, ասում եմ՝ ինչպե՞ս թե, ասում է՝ դե իրենք ասում են, որ այդ ավտոբուսները լավը չեն: Ասում եմ՝ բայց մարդիկ հիմա չեն կարողանում գործի գնալ-գալ, ասում է՝ դե ոչինչ թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան, ես 1-2 րոպե պաուզա տվեցի, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ դա դավաճանական քայլ է երեւանցիների նկատմամբ, եւ մենք դա չպետք է թույլ տանք: Հաջորդ օրը այդպես էլ չհավաքվեց 33 ավագանու անդամը եւ ԲՀԿ-ն անտեղյակ ամեն ինչից, եկան ու իրենց շնորհիվ եղավ քվորումը, եւ այսօր երեւանցիներն ունեն այդ ավտոբուսները: Այդ քաղաքական ուժը պատրաստ է մեկ միլիոն մարդու թողնել առանց տրանսպորտի: Երբ արդեն հանգիստ խոսում էինք, ինձ ասացին՝ դե պարոն Մարության, դուք բերում եք այդ ավտոբուսները, դուք նաեւ մեր կուսակցությունից չեք, ձեր ռեյտինգը բարձրանում է, այդպես ո՞նց կլինի»,- պատմել է Հայկ Մարությանը: Անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Կառավարությունն է աջակցել, որպեսզի ձեռք բերվեն ավտոբուսներ, Մարությանն արձագանքեց. «Բա ի՞նչ պիտի աներ, այդ գումարը տնի՞ց է բերել: Այդ գումարը Կառավարությունը չի փակելու, դա փակելու է ապագա կառավարությունը, որովհետեւ դա վարկ է: Եվ հայաստանցիներն են այս վարկը փակելու երկար ժամանակ»: Այն դիտարկմանը, թե ինքը ինչ աշխատանք որ արել է մայրաքաղաքում, վերագրում է միայն իրեն, Մարությանն ասաց. «Ես երբեւիցե չեմ ասել՝ ես, ես հաշվետվություն եմ տվել, թե այդ 3 տարվա ընթացքում ինչ է արվել: Ես բացարձակ համաձայն չեմ, որ դա քաղաքական թիմն է արել: Այդ ամբողջ աշխատանքն անում է գործադիրը, դա թիմն էր, որը ես էի հավաքել: Երբ մենք օրինակ՝ աղբահանության խնդիրը փորձում էինք լուծել, կառավարությունը բացարձակ չի օգնել, ոչ գումար է տվել, անգամ ասում էին՝ պետք չէ, որ լինի պետական հիմնարկը, պետք է սեփական մի ընկերությանը տանք, իսկ ես պնդում էի, որ դա պետք է համայնքային լինի»:
10:00 - 05 սեպտեմբերի, 2023