Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է  Укринформ-ը։ «Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը  միայն կվատթարացնի իրավիճակը»,-ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։  Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղությա ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
14:30 - 19 նոյեմբերի, 2022
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով «հացահատիկի համաձայնագրի» վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական   բանակցությունները։ Նախագահ Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է համարել տեղում անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ:
14:43 - 18 նոյեմբերի, 2022
ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
 |1lurer.am|

ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում՝ հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, գրում է РИА Новости-ն։ «ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվեց ոչ պրոֆեսիոնալ կազմված բանաձև, որը դուրս է գործակալության մանդատի շրջանակից և պարունակում է փաստացի սխալներ Ուկրաինայում միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության և Ուկրաինայում երաշխիքների վերաբերյալ: Սա ևս մեկ քայլ է ԱԷՄԳ-ի աշխատանքի քաղաքականացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ համապատասխան բանաձևը ներկայացրել են Կանադան և Ֆինլանդիան։ Փաստաթղթին աջակցել են 35 երկրից 24-ը, դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ Վիետնամը, Հնդկաստանը, Քենիան, Նամիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Հարավային Աֆրիկան ձեռնպահ են մնացել, Բուրունդիի և Լիբիայի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը։
12:59 - 18 նոյեմբերի, 2022
Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

Լեհաստանի նախագահը հավանական է համարել, որ երկրի տարածք Ուկրաինայի ՀՕՊ-ն է հրթիռ արձակել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները արտահերթ բանակցություններ են անցկացրել չորեքշաբթի օրը՝ քննարկելու Լեհաստան ընկած հրթիռի թեման։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Մեր և մեր դաշնակիցների ունեցած տեղեկության համաձայն՝ դա Սովետական Միությունում ստեղծված C-300 հրթիռ էր, հին հրթիռ էր, և որևէ վկայություն չկա, որ այն ուղարկվել է ռուսական կողմից»,- այս մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ «շատ մեծ է հավանականությունը, որ այն արձակել է Ուկրաինայի ՀՕՊ-ը»։ Նշենք, որ հին C-300 հրթիռներ օգտագործել էին և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ ՌԴ-ն է շարունակում մեղավոր մնալ պատերազմ սկսելով փետրվարյան ներխուժումով և երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, մեծաքանակ հրթիռների արձակումով, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի պաշտպանությանը։ «Սա Ուկրաինայի մեղքը չէ։ Ռուսաստանն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ շարունակելով իր ապօրինի պատերազմը Ուկրաինայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ հավանական  է, որ հրթիռը պատկանած լինի Ուկրաինայի օդուժին։
11:13 - 17 նոյեմբերի, 2022
Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։  Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։  Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:
10:50 - 17 նոյեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ն նիստ կգումարի լեհ-ուկրաինական սահմանի մոտ հրթիռներ ընկնելու կապակցությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կգլխավորի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։Նիստին անդրադարձ է կատարվելու նախօրեին Արևելյան Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանին մոտ տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Ա Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:  
14:22 - 16 նոյեմբերի, 2022
Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին

Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում են, որ ռուս մասնագետները ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում երևում են երկրի արևելքում հրթիռի հարվածների հետևանքները, ինչպես նաև բեկորները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը այդ բեկորները նույնականացրել են, և դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։ Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։ Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից: Լուսանկարը՝ Reuters
13:40 - 16 նոյեմբերի, 2022
Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Բայդենի խոսքով՝ քիչ հավանական է, որ Լեհաստան ընկած հրթիռը արձակված լինի ռուսական կողմից

Հրթիռը, որն ընկել է Լեհաստանի տարածք ու երկու անձի մահվան պատճառ դարձել, հավանաբար արձակված չի եղել Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ Արևմուտքի դաշնակիցների հետ բանակցություններից հետո։ Նշված բանակցությունները, ինչպես գրում է Reuters-ը, այն մասին էին, որ ուկրաինական կոնֆլիկտը կարող է տարածվել նաև հարևան երկրների վրա։  Հարցին, թե արդյո՞ք վաղ է պնդել, որ հրթիռը արձակվել է ՌԴ-ից, Բայդենն ասել է․ «Կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են դա: Ես չեմ ուզում այդպես ասել, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ուսումնասիրել, բայց, ըստ հետագծի (հրթիռի հետագծի- խմբ․), քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց մենք կտեսնենք»: ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ կհետաքնննեն դեպքը նախքան որևէ գործողության անցնելը։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպումը տեղի կունենա այսօր։ Նշենք, որ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։ Լեհաստանի ԱԳՆ-ն պնդել է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են, և ԱԳ նախարարը բացատրությու տալու համար ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին։ Լեհաստանի նախագահը մինչդեռ հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ռուսական հրթիռերը հարվածել են Լեհաստանին կոնֆլիկտի «նշանակալի էսկալացիայի» ֆոնին։ Նա որևէ ապացույց չի բերել՝ հրթիռների ռուսական լինելու վերաբերյալ։ «Ամբողջ Եվրոպան և աշխարհը պետք է պաշտպանվի ահաբեկիչ Ռուսաստանից»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում Լեհաստանի նախագահի հետ զրույցից հետո։ Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն ուժեղացնում է որոշակի ռազմական պատրաստվածությունը, իսկ Լեհաստանի քաղաքացիների հանգստության կոչ արել։ Լուսանկարը՝ Reuters
10:14 - 16 նոյեմբերի, 2022
Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են

Լեհաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ երկրի տարածք ընկած հրթիռները ռուսական արտադրության են

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն գերատեսչություն է կանչել Լեհաստանի Ռուսաստանի Դաշնության դեսպանին և անհապաղ և մանրամասն բացատրություն պահանջել՝ Ուկրաինայի հետ սահմանին ընկած հրթիռների առնչությամբ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից հերթական մեկ ժամանոց զանգվածային հրետակոծություն է տեղի ունեցել Ուկրաինայի ողջ տարածքի և նրա ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ժամը 15:40-ին ռուսական արտադրության հրթիռն ընկել է Լյուբելսկի նահանգի Խրուբիեսցով շրջանի Պրժևոդով գյուղի վրա, ինչի հետևանքով Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի է մահացել։ Հետևաբար, Լեհաստանի ԱԳ նախարարը ԱԳՆ է հրավիրել երկրում ՌԴ դեսպանին և պահանջել անհապաղ և մանրամասն բացատրություն»։ Լեհաստանի գլխավոր դատախազը գիշերը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։ Լեհական ԶԼՄ-ները գրել են, որ հրթիռները ռուսական են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են՝ էսկալացիայի նպատակով»։
09:53 - 16 նոյեմբերի, 2022
Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանին երկու հրթիռ է ընկել. ՌԴ-ն հերքում է դրանց ռուսական լինելու մասին պնդումները |tert.am|

Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանին երկու հրթիռ է ընկել. ՌԴ-ն հերքում է դրանց ռուսական լինելու մասին պնդումները |tert.am|

tert.am: Լեհաստանի գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին հրթիռ է ընկել։  «Հանձնարարել եմ հետաքննություն իրականացնել հրթիռի պայթյունի և երկու լեհ քաղաքացու մնահվան վերաբերյալ»,- գրել է նա Թվիթերում։ Ավելի վաղ Ռիա Նովոստին, հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, գրել էր, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրանք ռուսական հրթիռներ են։ ՌԴ ՊՆ-ն հերքել է տեղեկութունը՝ նշելով․ «Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել»:  Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ հրթիռային հարձակումները Ուկրաինայի դեմ շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց չունեն որևէ միանշանակ ապացույց, թե ով է արձակել այս հրթիռը:
09:35 - 16 նոյեմբերի, 2022
Լավրովը Կիևին բանակցությունների կոչ է արել, Զելենսկին խաղաղության պայմաններ է առաջադրել |armenpress.am|

Լավրովը Կիևին բանակցությունների կոչ է արել, Զելենսկին խաղաղության պայմաններ է առաջադրել |armenpress.am|

armenpress.am: Որքան ավելի երկար Կիևը հրաժարվի բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվածության հասնել: Այս մասին հայտարարել  է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից: Լավրովը շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, այլ Կիևը: Ավելի վաղ Մեծ 20-յակի գագաթնաժողովին տեսակապի ձևաչափով միացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ էր արել վերջ դնել «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին»: Իր ելույթում Զելենսկին նշել էր, որ խաղաղության գործընթաց սկսելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերն Ուկրաինայից, փոխհատուցում վճարի Կիևին պատճառած վնասի համար և ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա նաև կոչ է արել կատարել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Զելենսկին նաև կոչ է արել երկարաձգել ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը, որը կնքվել է հուլիսին ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև: Ըստ ՄԱԿ-ի՝ գործարքի կնքումից ի վեր հաջողությամբ արտահանվել է 10 տոննա ուկրաինական հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ, ինչն օգնել է կանխել պարենի համաշխարհային ճգնաժամը: Գործարքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին:
18:04 - 15 նոյեմբերի, 2022
Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով»․ Զելենսկին ելույթ է ունեցել G20-ի գագաթնաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երեքշաբթի օրը ելույթ ունենալով G20 գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ հիմա է ժամանակը կանգնեցնելու Ռուսաստանի պատերազմը իր երկրում այն  խաղաղության նախագծով, որ ինքն առաջարկել էր։ Այս մասին գրում է Reuters-ը։ G20-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունենում Ինդոնեզիայի Բալի քաղաքում։ Գագաթնաժողովի գլխավոր թեման Ուկրաինայում պատերազմն է, ինչպես նաև գլոբալ ինֆլացիայի, սննդի ու էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները։ Զելենսկին նշել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի «արդար ձևով՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»։ Անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նա կոչ է արել վերականգնելու «ռադիացիոն անվտանգությունը», արժեքային սահմանափակումներց ներդնելու ռուսական էներգետիկ աղբյուրների վրա և ընդլայնելու հացահահատիկի արտահանման նախաձեռնությունը։ Զելենսկին նաև կոչ է արել ազատ արձակելու բոլոր ուկրաինացի գերիներին։ «Ընտրեք առաջնորդության ձեր ճանապարհը, խնդրում եմ, և միասին մենք վստահաբար իրականություն կդարձնենք խաղաղության բանաձևը»,- ասել է նա։ Գագաթնաժողովի բացումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 14-ին՝ Ինդոնեզիայի նախագահի ելույթով, որը վերաբերում էր միասնությանն ու հստակ գործողություններին՝ պատերազմի հետ կապված ճեղքվածքի ֆոնին գլոբալ տնտեսությունը շտկելու համար։
10:43 - 15 նոյեմբերի, 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
 |hetq.am|

ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Համաձայն ամերիկյան կողմի՝ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում HAWK ՀՕՊ համակարգի հրթիռներ, Avenger տեսակի չորս զենիթահրթիռային համալիր և Stinger հրթիռներ, HIMARS տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներ, 21 հազար հատ 155 մմ հրետանային արկեր, 500 հատ գերճշգրիտ 155 միլիմետրանոց արկ, 10 000 հատ 120 մմ ականետային ական, HMMWV տեսակի 100 ռազմական ամենագնաց, 400 նռնականետ, հրաձգային զենքեր, օպտիկա և ավելի քան 20 միլիոն փամփուշտ, ինժեներական տեխնիկա, ձմեռային պայմանների բանակային համազգեստ։ Պենտագոնում ընդգծել են, որ Ուկրաինայի ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական «անողոք հարվածների» պայմաններում հակաօդային պաշտպանությունն ունի առանձնակի կարևոր նշանակություն։ Դրանք ուժեղացվելու են HAWK հրթիռների միջոցով։ Դրանք կլրացնեն արձակման համապատասխան սարքավորումները, որոնք Ուկրաինային տրամադրել է Իսպանիան։ Բացի այդ, ուկրաինական ՀՕՊ-ը կուժեղացնեն նաև Avenger զենիթահրթիռային համակարգերը։
17:22 - 11 նոյեմբերի, 2022