Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից: «Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինը դուրս չբերի (ուժերն) Ուկրաինայից»,-  նոյեմբերի 10-ին ասել Է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ։ Բայդենի խոսքը մեջբերում Է Սպտակ տան մամուլի միավորումը: Բայդենը նոյեմբերի 10-ին մեկնել Է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Եգիպտոս, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովին (COP-27), ինչպես նաեւ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովը եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Ինդոնեզիա՝ Քսանի խմբի (G20) գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:29 - 11 նոյեմբերի, 2022
Հարավում ուկրաինական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում․ Զելենսկի |azatutyun.am|

Հարավում ուկրաինական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում առաջին անգամ մեկնաբանել է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման Մոսկվայի որոշումը։ «Հարավում մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր դիրքերը։ Պետք է, սակայն, հստակորեն հասկանալ, որ որևէ մեկը չի նահանջում առանց համապատասխան ճնշման։ Թշնամին մեզ ոչինչ չի նվիրում և բարի կամք չի դրսևորում։ Մենք այդ ամենի համար կռվում ենք», - հայտարարում էր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ամենածանր մարտերը ծավալվել են Դոնեցկի մերձակայքում։ «Այնտեղ կատարվող իրադարձությունները կարևոր են և որոշիչ։ Դոնեցկում հնարավոր կորուստները կնշանակեն նոր կորուստներ մեր ողջ երկրի համար։ Այդ իսկ պատճառով մենք հաստատակամորեն կանգնած ենք մեր դիրքերում և որևէ բան զիջելու մտադրություն չունենք», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։
13:05 - 10 նոյեմբերի, 2022
ՌԴ զորքը դուրս է գալիս Խերսոնից՝ տեղակայվելով Դնեպրի ձախ ափին |tert.am|

ՌԴ զորքը դուրս է գալիս Խերսոնից՝ տեղակայվելով Դնեպրի ձախ ափին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ «Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,- ասել է Սուրովիկինը։ «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը: Նշենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։
19:52 - 09 նոյեմբերի, 2022
Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում
 |azatutyun.am|

Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած ուկրաինական պատերազմին։ Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունենք»։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «այս հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երկրի շահերից»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի վտանգը կանխելու համար։
12:14 - 08 նոյեմբերի, 2022
Իրանն առաջին անգամ խոստովանեց Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին |azatutyun.am|

Իրանն առաջին անգամ խոստովանեց Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Թեհրանում այսօր ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանը՝ միաժամանակ հերքելով հրթիռներ մատակարարելու մեղադրանքները։ «Ինչ վերաբերում է արևմտյան որոշ երկրների բողոքներին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռներ ու դրոններ է տրամադրել Ռուսաստանին օգնելու համար Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա հրթիռների մասով այն բոլորովին կեղծ է, իսկ դրոնների մասով՝ ճիշտ։ Մենք սահմանափակ քանակությամբ դրոններ ենք տվել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմից ամիսներ առաջ»։ Մինչ այս, իրանցի պաշտոնյաները բազմիցս հերքել են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու պնդումները։ Բայց Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը իրանական դրոններով են հարվածում Ուկրաինայի էներգետիկ ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:30 - 05 նոյեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

ՄԱԿ ԱԽ-ը չընդունեց Ռուսաստանի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների» մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը» հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին։ Նախագիծը չի ստացել պահանջվող 9 ձայնը` ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ դեմ, մյուս անդամ երկրները՝ ձեռնպահ։ ՄԱԿ-ում Ռուսաստանյան Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հիասթափված է քվեարկության արդյունքներից։ Ավելի վաղ Ռուսաստանը պաշտոնական բողոք էր հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված «Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության» հետ, ինչպես նաև շրջանառության մեջ էր դրել բանաձևի նախագիծ, համաձայն որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «որոշում է ստեղծել հանձնաժողով, որը բաղկացած է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից՝ հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանյան Դաշնության բողոքում ներկայացված պահանջները»։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե մասնավորապես «Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի լաբորատորիաները» կենսաբանական զենք են մշակում, ինչը Վաշինգտոնը և Կիևը կտրականապես հերքում են:
10:45 - 03 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը վերադառնում Է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում: Այնտեղ նշել են, որ դա տեղի Է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ: «Հաջողվել Է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում: «Ռուսաստանի Դաշնությունը կարծում Է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում Է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:49 - 02 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա, և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի |tert.am|

Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա, և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային։Ինչպես գրում է pravda.com.ua-ն, նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում:«Ահաբեկիչների խաղադրույքը ձմռան վրա միանգամայն թափանցիկ է բոլորի համար, և այս մարտահրավերը պետք է դիտարկել հենց որպես մարտահրավեր ամբողջ Եվրոպային։ Մոսկվան իր քարոզչության մեջ ձմռան հետ կապված ցանկացած դժվարություն կներկայացնի որպես միասնական Եվրոպայի ձախողման ապացույց։ Ուստի մենք միասին պետք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թե Եվրոպայի», - ասել է Ուկրաինայի նախագահը։Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամեն ինչ կանի կյանքի բնականոնությունը ոչնչացնելու համար և միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչության համար: Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հետագա հարվածների դեպքում:
12:43 - 02 նոյեմբերի, 2022
Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան շարունակել հացահատիկի արտահանումն Ուկրաինայից․ Աքար |azatutyun.am|

Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան շարունակել հացահատիկի արտահանումն Ուկրաինայից․ Աքար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի շարունակել հացահատիկի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից՝ չնայած Ռուսաստանի մասնակցության կասեցմանը, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը նաև հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան պայմանավորվել հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի կատարման շուրջ ամբողջ ծավալով: Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովոնն էլ հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին, մեկօրյա դադարից հետո, ուկրաինական գյուղատնտեսական մթերքներով բեռնված նավերի տեղաշարժը կվերսկսվի։ Վաղը միջանցքով անցնելու է 8 նավ։ «Մենք ստացել ենք հաստատում ՄԱԿ-ից»,- հավելել է նախարարը։ Շաբաթ օրը Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Կրեմլը պնդում է, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը Սև ծովով՝ դա բացատրելովՍևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակմամբ։ Համաձայնագրի մյուս երեք կողմերը՝ ՄԱԿ-ը, Ուկրաինան և Թուրքիան, սկզբում շարունակեցին նավերը բաց թողնել առանց Ռուսաստանի մասնակցության, սակայն երեքշաբթի օրը հայտարարեցին, որ այսօր «հացահատիկային միջանցքը» չի աշխատի։ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» ՄԱԿ-ի համակարգող Ամիր Աբդուլան հույս է հայտնել, որ ուկրաինական նավահանգիստներից նավերի տեղաշարժը կվերսկսվի հինգշաբթի օրը: Հացահատիկի գործարքի թեման, ինչպես հաղորդվում է, երկուշաբթի և երեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։
12:22 - 02 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|

news.am: Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումիս հետո, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից, բրիտանացի մասնագետների մասնակցությամբ, ահաբեկչական գործողությունը՝ Սևծովյան նավատորմի նավերի և հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերի դեմ, ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին համաձայնագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կիևի ռեժիմը Սևաստոպոլում ահաբեկչություն է իրականացրել» Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։
21:28 - 29 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար
 |1lurer.am|

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է Սևծովյան նավատորմի վրա «ահաբեկչական հարձակման» համար |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 29-ի լուսադեմին ուկրաինական կողմն «ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա», որոնք գտնվում էին Սևաստոպոլի տեղակայման կետերում: Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարձակմանը ներգրավված են եղել ինը անօդաչու թռչող սարք և յոթ ծովային հեռակառավարվող սարք: «Հարկ է ընդգծել, որ ահաբեկչական հարձակման ենթարկված Սևծովյան նավատորմի նավերը ներգրավված են «հացահատիկի միջանցքի» անվտանգության ապահովման գործում՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջազգային նախաձեռնության շրջանակներում»,- նշել են ՌԴ ՊՆ-ից: Ըստ ռուսական կողմի տեղեկությունների՝ հարձակման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են եղել բրիտանացի մասնագետներ:
17:43 - 29 հոկտեմբերի, 2022
Բայրաքթարը ծրագրում է երկու տարում Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել

 |factor.am|

Բայրաքթարը ծրագրում է երկու տարում Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել |factor.am|

factor.am: Թուրքական պաշտպանական «Բայքար» ընկերությունը ծրագրում է երկու տարում ավարտել Ուկրաինայում արտադրական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է Reuters-ը։ Նշվում է, որ «Բայքարի» կողմից Ուկրաինային մատակարարված անօդաչու թռչող սարքերը մեծ դեր են ունեցել ռուսական զրահատեխնիկայից և հակաօդային համակարգերից Ուկրաինայի պաշտպանության համար ռուսական ներխուժման առաջին մի քանի շաբաթների ընթացքում: Որպես Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի մաս, որը ստորագրվել էր փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից առաջ, «Բայքարը» համաձայնել էր Ուկրաինայում կառուցել իր երկրորդ արտադրամասը: Հալուք Բայրաքթարը լրատվամիջոցին ասել է, որ ծրագրերն առաջ են գնում՝ չնայած Ռուսաստանի ներխուժման հետևանքով ստեղծված խոչընդոտներին։ «Մեր ծրագիրն առաջ է շարժվում։ Հիմա մենք ունենք ճարտարապետական նախագիծը։ Նախագծման փուլն ավարտված է, և մենք գործնականում կանցնենք շինարարությանը, երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը Ստամբուլում SAHA պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում ունեցած ելույթում: 
14:34 - 28 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
 |aysor.am|

Ռուսաստանն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ռուսաստանը մտադիր չի եղել և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, երկրի ղեկավարությունից ոչ մեկը նման հնարավորության մասին չի հայտարարել, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։   «Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվել և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Մեր երկրի ղեկավարներից և ռազմական գերատեսչությունից ոչ մի տեղ և երբեք չեն նշել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորության մասին», - Newsweek-ին ասել է Անտոնովը։   Նա ընդգծել է, որ Արևմուտքը չի արձագանքում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի մոտալուտ սադրանքի մասին Ռուսաստանի նախազգուշացումներին։  «Ռուսաստանը նսեմացնելու և Ուկրաինան սպիտակեցնելու իրենց մոլագար ցանկությամբ՝ արևմտյան երկրները պատրաստ են խաղադրույքի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու կյանքը», - ընդգծել է դիվանագետը։
11:07 - 26 հոկտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

 |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին: «Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:52 - 26 հոկտեմբերի, 2022