ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում:  Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան  կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները: Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:
12:24 - 18 մարտի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ հայտարարվել է արտակարգ դրություն: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է և այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից: ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսևորել տոկունություն և սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով: Միաժամանակ հորդորում ենք՝ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը և պետական լիազոր մարմինների ցուցումներին:
11:36 - 17 մարտի, 2020
Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

factor.am: ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։ «Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։ Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։
14:15 - 06 մարտի, 2020
2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ

2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարեն եկամտային հարկ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։ Ինչպես վճարել եկամտային հարկը Քաղաքացին պետք է 1️⃣հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար և կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր` այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հղումով, 2️⃣եկամտային հարկը վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մինչև ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում, Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` www.azdarar.am: Այսպիսով, հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։  
19:40 - 05 մարտի, 2020
Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Չեմ կարող ասել, թե գույքահարկն ինչ չափով կբարձրանա, քանի որ քննարկվում է 3-4 տարբերակ: Այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 2 շաբաթ առաջ կառավարությունում քննարկված հարկային բարեփոխումներին:   Հարցին՝ ծանոթացե՞լ է արդեն գույքահարկի եւ եկամուտների համատարած հայտարարագրման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը բերել էր հայեցակարգային փաստաթուղթ, որը մոտավորապես 7 արմատական կետեր ուներ ու այդ կետերի շրջանակում ձեր ասած բարեփոխումները պետք է իրականացնենք մոտակա 3-ից 5 տարվա ընթացքում: Ես իզուր չասացի հայեցակարգային փաստաթուղթ, որովհետեւ դա թվարկում էր ընդհանուր մեծ միջոցառումները, որը ենթամիջոցառումներ պետք է ունենա: Այդ ենթամիջոցառումների շրջանակներում նաեւ ձեր հնչեցրած 2 ռեֆորմը պետք է իրականացվի: Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին: Իսկ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտն այո, անպայման պետք է իրականացվի ու կարծում եմ մոտակա 1-2 տարվա ընթացքում կլինի»:
16:52 - 05 մարտի, 2020
Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել  |civilnet.am|

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին: Վարչապետը նշեց, որ մինչևս օրս հայրենադարձերի համար գույքի որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքի: «Մենք այժմ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գույք կարողանան իրենց հետ բերել»,- ասաց վարչապետը՝ ՊԵԿ նախագահին հորդորելով օրինագիծը ներկայացել առավել մանրամասն ու հասկանալի: «Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը հնարավորինս քիչ կիրառվեր: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նոր կարագավորումներով առաջարկվում է փոխել հինգ տարվա նորմը: «Նոր կարգավորումներով առաջարկվում է 1825 օրվա ընթացքում, եթե 915 օր չի գտնվել Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ հինգ տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե [անձը] քանի օր չի գտնվել Հայաստանում: Ընդ որում ոչ թե հаջորդական օրերի մասին է խոսքը, այլ կամայական է հաշվարկվում»,- ասաց Անանյանը՝ թվարկելով, թե արտոնությունից օգտվող քաղաքացին առանց մաքսատուրքի ինչ գույք կարող է ներկրել Հայաստան: «Դրանք են, կենսական և անձնական օգտագործման սարքերը՝ յուրաքանչյուր տեսակից երեք հատ: Օրինակ՝ երեք հեռուստացույց, երեք սառնարան: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի: Եթե երեք հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը: Կարող են ներկրել երեքական հեռուստացույց, սառանարան և այլն: Իսկ ավտոմեքենայի դեպքում իրավիճակն այլ է: Յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ ավտոմեքենա առանց մաքսատուրքի»,- ասաց Անանյանը: Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ բան: 
13:06 - 05 մարտի, 2020
ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ․ հարուցվել է քրգործ

ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ․ հարուցվել է քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։  Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ Երեք օր անց բեռնատարն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել  դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից, ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ սակայն ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և  կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը  և ապրանքներն առգրավվել են։  Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:19 - 05 մարտի, 2020
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|

armenpress.am: 2020-ի ընթացքում շարունակվում են աշխատանքները իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ: Մարտի 4-ին այս մասին ասաց  ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:  Նրա խոսքով` առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրման ուղղությունը, մասնավորապես` 2020-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ: «Այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ սուբյեկտներից ռիսկային են դիտարկվել շուրջ 1150-ը»,- ասաց Թամազյանը: ՊԵԿ վարչության պետի խոսքով` նրանց մոտ նկատվել են հետևյալ ռիսկերը. գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը` գործողությունից հանել են ՀԴՄ և նույն ՀԴՄ-ն, նույն հասցեում գրանցվել մեկ այլ սուբյեկտի անունով, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ` ոսկու շուկաներում, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողները իբրև իրացնում են «սեփական արտադրանք»` գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում և այլն:
14:36 - 04 մարտի, 2020
Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|

Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019 թվականին դեկտեմբերին հարկման բազա ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով: Մարտի 4-ին ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: «Աշխատողների թվաքանակի աճը պայմանավորված է ինչպես հարկային վարչարարություն ,նոր աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում»,- ասաց Թամազյանը:  Նրա խոսքով` աշխատողների աճը ապահովել են հիմնականում հետևյալ ոլորտներում. մանրածախ առևտրի` 18 տոկոս, հանրային  սննդի կազմակերպման` 13 տոկոս, մեծածախ առևտրի`8 տոկոս, սննդամթերքի արտադրության` 7 տոկոս և ծառայության մատուցման` 5 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի, այնպես էլ դրանցով արտացոլված շրջանառությունները: «2018 թվականի ընթացքում 326 միլիոն հատ կտրոն է տպվել, իսկ 2019 թվականին 457 միլիոն հատ կամ 40 տոկոսով ավել: 2018 թվականին ընթացքում 1.65 տրիլիոն դրամ շրջանառություն է եղել, 2019 թվականին այն 20 տոկոսով աճել է` 1.98 տրիլիոն»,- ասաց Թամազյանը:
13:37 - 04 մարտի, 2020
Օֆշորային փոխանցումներ, յուրացումներ. ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Օֆշորային փոխանցումներ, յուրացումներ. ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ 2009-2016 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։ Մասնավորապես, հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ  ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից: Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով  և անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։ Հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով 2 դրվագով էլ հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս: Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։
15:11 - 03 մարտի, 2020
ՊԵԿ-ը հայտարարել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր բջջային հեռախոսներ

ՊԵԿ-ը հայտարարել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են  70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ  քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:      Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի  քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի  33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:  Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ Իրավաբանական վարչությանը:
16:20 - 02 մարտի, 2020
Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ |armenpress.am|

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների զարգացման և բարեփոխումների բարելավման ռազմավարական ծրագրով եկամտային հարկի գումարների վերադարձի ավտոմատացում: Հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը նշեց, որ դա կարևոր քայլ է այս ոլորտում: «Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,-ասաց Թելման Ասատրյանը: Թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի՝ Թելման Ասատրյանը դժվարացավ ժամկետներ նշել: Նա ասաց, որ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Ասատրյանը նշեց, որ շուկայում ավելացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, դրա պատճառով էլ ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի վերադարձի համար: Մասնավորապես, 2015 թվականին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1 303, 2017 թվականին՝ 2 225, 2018 թվականին՝ 4 021, 2019 թվականին՝  7 152: «Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Հիպոթեքային վարկերի սպասարկման մասով եթե 2018 թվականին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4.7 մլրդ դրամ, ապա 2019 թվականին՝ 7.9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3.2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ամփոփեց Թելման Ասատրյանը:
16:30 - 28 փետրվարի, 2020
2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա |news.am|

2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա |news.am|

news.am: Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված 2019-ին պարզեցվել են ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձման ընթացակարգերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը: Նրա խոսքով, դրանով հնարավորություն է տրվել վերադարձնել այսպես կոչված հին դեբետները. «Սա հնարավորություն տվեց, որ հարկ վճարողները տարիներով կուտակված հիմնավոր դեբետային գումարները հետ ստանալ: Հաջորդ փոփոխությամբ 2017-ի երկրորդ կիսամյակի նախորդող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող մինչեւ 5 մլն դրամ ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվեց միասնական հաշիվ՝ ավտոմատ եղանակով, այսինքն առանց դիմումի եւ ուսումնասիրության: Այս եղանակով հարկ վճարողներին հետ է վերադարձվել շուրջ 1,5 մլրդ դրամ: իսկ ընդհանուր առմամբ հին դեբետների մասով հարկ վճարողներին հետ է վերադարձվել շուրջ 42,8 մլրդ դրամ: Հաջորդ փոփոխությունն այն է, որ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ ԱԱՀ հաշվանցման ենթակա գումարների եւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետո ԱԱՀ փոխհատուցվող գումարների համար սահմանվեց պարզեցված ընթացակարգ: Այս ընթացակարգը կիրառվում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով»: Թելման Ասատրյանը նկատեց, որ այս փոփոխությամբ ավելացվել է նաեւ ԱԱՀ վերադարձվող գումարների սահմանային չափը՝ 20 մլն դրամը դարձել է 40 մլն դրամ: ԱԱՀ վերադարձվող գումարների ժամկետը եւս փոխվել է, կիսամյակի փոխարեն, այդ վերադարձը կատարվում է եռամսյակներով: «Ընդհանուր առմամբ ԱԱՀ-ի, ակցիզային հարկերի վերադարձը 2018-ին կազմել է 90,1 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի»,-ասաց նա:
15:29 - 28 փետրվարի, 2020
Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը Ագարակ տերմինալ ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի«Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ: Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու: Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ: ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ: Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ: Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:
10:02 - 28 փետրվարի, 2020