Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ։ «Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։ Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական ​​համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների ոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 13 ապրիլի, 2024
Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ երեկոյան հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա․ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»։
17:22 - 13 ապրիլի, 2024
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ»: IRNA պետական լրատվական գործակալությունը գրում է, որ Պորտուգալիայի դրոշով «MSC Aries» նավը, որը, ըստ իր տեղեկությունների, շահագործվում է մասամբ իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող նավային ընկերության կողմից, առգրավվել է ապրիլի 13-ին և տեղափոխվել Իրանի տարածքային ջրեր։ Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Իրանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին և այս ամիս Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելին վերագրվող հարվածից հետո: Իրանը խոստացել է պատասխան հարված հասցնել ապրիլի 1-ին իրանցի յոթ զինվորականների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարի սպանության համար: Միջադեպից հետո Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ «եթե Իրանն ընտրի իրավիճակն ավելի սրելու տարբերակը, կկրի դրա հետևանքները. «Մենք բարձրացրել ենք Իսրայելը Իրանի հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք նաև պատասխանել»: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ ավելի ուշ ասել է, որ Իրանը ղեկավարվում է «հանցավոր ռեժիմով, որն աջակցում է «Համաս»-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը»։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Associated Press գործակալության տվյալներով Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:
16:48 - 13 ապրիլի, 2024
Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկիրը որոշի վրեժ լուծել Իրանի հյուպատոսության ռմբակոծման համար, որի արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ։ Այդ մասին հայտնում է The Sun-ը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված պարսկերեն ուղերձում ասել է, որ եթե Թեհրանն իր տարածքից հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի հարձակումով Իրանի ներսում։ The Times of Israel-ը հայտնել է, որ, ըստ իսրայելցի զինվորական պաշտոնյաների, Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին ապրիլի 12-ից հետո: Իսրայելն ակնկալում է, որ Թեհրանը քայլեր չի ձեռնարկի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։
13:34 - 10 ապրիլի, 2024
Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։ Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։    
12:50 - 10 ապրիլի, 2024
ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան
 |arm.sputniknews.ru|

ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:  Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:   Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ Իրանի հետ համագործակցության հարցում։ «Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։    
12:07 - 10 ապրիլի, 2024
Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։  
09:28 - 10 ապրիլի, 2024
Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
 |arm.sputniknews.ru|

Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան: Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։ Ուրազ-բայրամը մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։
19:30 - 06 ապրիլի, 2024