Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին

Օգոստոսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Ա. Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- ասված է հաղորդագրությունում:
13:38 - 08 օգոստոսի, 2023
Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Ահմադիանը՝ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում |news.am|

news.am: Վերահաստատելով Իրանի աջակցությունը ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կոչ է արել  բանակցային ճանապարհով հակամարտությունների կարգավորման, հաղորդում է Tasnim-ը: «Երկուշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադյանը հայտարարել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները»,- հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Գրիգորյանը շնորհավորել է Ահմադյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր պաշտոնում՝ հուսալով, որ դա օգուտ կբերի Իրանի բարեկամ ժողովրդին, հաղորդում է Press TV-ն։ «Անցյալ ամիս Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և կտրականապես դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Իրանի նախագահը նաև ընդգծել է Հայաստանի հետ կապերի բարելավման կարևորությունը և հայտարարել, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել փոխադարձ հարաբերությունների ընդլայնմանը»,- ընդգծում է Tasnim-ը։
13:18 - 08 օգոստոսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը ողջունեց դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։ Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
09:19 - 08 օգոստոսի, 2023
Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Տոկիոյում հանդիպել է իր ճապոնացի գործընկերոջ հետ, հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին պնդումները՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ Այս մասին նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանի խոսքերն են մեջբերել ճապոնական ԶԼՄ-ները։ Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերություններ ունենք տարբեր բնագավառներում, ներառյալ՝ առևտուրը, տնտեսությունը և զբոսաշրջությունը», - ընդգծել է նա։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Թեհրանը Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ներ է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է բացառապես հայրենական արտադրության թռչող ապարատներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բայց փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:
15:55 - 07 օգոստոսի, 2023
ՀՀ գլխավոր դատախազը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի շրջանակ

ՀՀ գլխավոր դատախազը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի շրջանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ, նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի: Ըստ աղբյուրի՝ դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում: «Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
19:52 - 04 օգոստոսի, 2023
Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից
 |1lurer.am|

Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից |1lurer.am|

1lurer.am: Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Հոսեյն  Ամիր Աբդոլլահիանի և Ֆեսյալ Միքդադի հանդիպումը, որից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով, հայտնում է Fars գործակալությունը: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերել Սիրիայից։ «Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը Սիրիայում չի նպաստում այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ Սիրիայում ռազմական ներկայությունը լուծում չէ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր ուժերը Արաբական Հանրապետության տարածքից, նախքան նրանց կպարտադրեն դա անել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հանրապետությունում անօրինական է, քանի որ «Սիրիան դա չի խնդրել» և ուղղված է ահաբեկչական խմբավորումների գործունեությանն աջակցելուն, սիրիական պետության թուլացմանը, խոչընդոտում է «սիրիական խնդրի որևէ լուծման հասնելու հնարավորությունը»:
20:53 - 31 հուլիսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նախագահին

Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:«Պատիվ ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցել Ձեզ և բարեկամ Հայաստանի ժողովրդին: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանիը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:«Շնորհակալություն պարոն Ռայիսիի ողջույների համար: Փոխանցեք իմ և հայ ժողովրդի անունից ողջույնի խոսքեր ու լավագույն բարեմաղթանքները: Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանը այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
19:46 - 28 հուլիսի, 2023
Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ կառուցողական է. Աբդոլլահիանն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու բանակցությունները և Լաչինի միջանցքը |tert.am|

Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ կառուցողական է. Աբդոլլահիանն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու բանակցությունները և Լաչինի միջանցքը |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերը, հաղորդում է Mehr գործակալությունը։Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա»:Իրանի արտգործնախարարը «հաջող» է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ պայմանավորվածություններ են կնքվել հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։Բայրամովը, իր հերթին, Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել Ղարաբաղի (Արցախ) հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումների համար, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի հետ բանակցություններում և Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը։Կողմերը ոչ կառուցողական են համարել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից։
10:53 - 28 հուլիսի, 2023
Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»
 |azatutyun.am|

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ։ Հաջիևը նշել է, որ Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Նա խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների մասին, որոնց համաձայն, «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»: Հաջիևն ասել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»: Դա, ըստ Հաջիևի, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։ Դեսպանը խոստացել է ադրբեջանական կողմի արծարծած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը և կարևորել է երկու երկրների երկխոսությունը ծագող խնդրահարույց թեմաների քննարկման համար։ Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ՝ նշելով, թե, իբր, Հնդկաստանը Իրանի տարածքով Հայաստանին զենք է մատակարարում։ 
17:31 - 26 հուլիսի, 2023
Ալիևը վստահություն է տվել, որ Ադրբեջանը միտում չունի «Զանգեզուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել․ Իրանի ԱԳ նախարար |tert.am|

Ալիևը վստահություն է տվել, որ Ադրբեջանը միտում չունի «Զանգեզուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել․ Իրանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իլհամ Ալիևը վստահություն է տվել, որ Ադրբեջանը միտում չունի «Զանգեզեուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ Ըստ նրա՝ հայկական կողմն էլ պարզաբանել է, որ արգելքներ չի ստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության համար։ «Մեր քննարկման թեման է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործոակցության զարգացումը։ Անցյալում եղած նախագծերի իրագործման վերաբերյալ բանակցությններ ունեցանք։ Բարեբախտաբար վերջին 3 տարիներին մեր բարեկամ Հայաստանին հարաբերությունները զարգացնելու համար լավ քայլեր են կատարվել։ Բայց գտնում ենք, որ դեռ ներուժ կա հնարավորությունները զարգացնելու համար»,- ասաց Իրանի բարձաստիճան դիվանագետը։
20:31 - 24 հուլիսի, 2023
Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը. Միրզոյան

Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը. Միրզոյան

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:  Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։  «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,     հարգելի՛ գործընկերներ,         տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և սիրելի գործընկերոջը՝ Թեհրան հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ բանակցությունների ու քննարկումների համար:  Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:  Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:  Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի  շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը: Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:  Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։ Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը: Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր:  Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը:  Հարգելի՛ ներկաներ,  Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:  Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար: Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։  Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի  մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։  Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։   Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:   Իմ լա՛վ բարեկամ, պարոն Աբդոլլահիան,  Ցանկանում եմ վերստին ընդգծել Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատրաստակամությունը և քաղաքական կամքը՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ գործընկերության ոգով զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները մեր լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Շնորհակալություն այսօրվա ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար Թեհրանում, որն, ի դեպ այս տարվա սկզբից արդեն Երևանի հետ քույր քաղաք է: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում պատիվ կընձեռնվի Ձեզ հյուրընկալել Հայաստանում, որտեղ բարեկամներին միշտ են սպասում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նաև ՀՀ վարչապետի հրավերն՝ ուղղված իր սիրելի գործընկերոջը՝ նախագահ Ռայիսիին։ Շնորհակալություն»:
19:06 - 24 հուլիսի, 2023
Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ
 |armenpress.am|

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։ Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։ «Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։ Նշենք, որ Թեհրանում հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։
13:52 - 24 հուլիսի, 2023