Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար
 |armeniasputnik.am|

Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ներկայումս սառեցված է, սակայն այն կարող է համապատասխան հանգամանքներում կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաև փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջև հարաբերությունների դինամիկային և համատեղ աշխատանքի բացակայությանը։ «Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է: Բայց ես չեմ կարող հերքել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել, համապատասխան պայմանների առկայության դեպքում: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Օսմանին։ Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջան է ժամանել հենց այդ գործընթացին նպաստելու, կայուն կարգավորման հասնելու համար։ Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
12:30 - 13 ապրիլի, 2023
Տեղ գյուղի մոտ սադրանքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին |news.am|

Տեղ գյուղի մոտ սադրանքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին |news.am|

news.am: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
08:29 - 13 ապրիլի, 2023
ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան
 |armenpress.am|

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները: «Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասաց Միրզոյանը: Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը: Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա արդյոք ԵՄ-ի կողմից: Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին: Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև  հայտարարություն է տարածել, որի վերջին մասում  կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:
19:49 - 12 ապրիլի, 2023
ՀՀ-ն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման իրատեսական չի համարում տարածաշրջանում երկարատև խաղաղությունը

 |factor.am|

ՀՀ-ն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման իրատեսական չի համարում տարածաշրջանում երկարատև խաղաղությունը |factor.am|

factor.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը։ «Անշուշտ, այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չէ, որ ասում ենք, վերջնական կարգավորումը տարածաշրջանում, երկարատև խաղաղության ու կայունության հաստատումը առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,- ասաց Միրզոյանը: «Տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված գործընկերների կողմից  մշտապես եղել են առաջարկներ՝ կազմակերպելու հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներ, այժմ էլ կան այդպիսի առաջարկներ, առաջիկայում տեղի կունենան հանդիպումներ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝  անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, որ Ջեյհուն Բայրամովն ասել է, թե իբր միջազգային գործընկերները ճնշում են գործում հայկական կողմի վրա՝ վերադառնալու բանակցություններին: «Մենք հետաձգել ենք մեր նախատեսված վերջին հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին: Եվ դա պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով: Առանցքային է հետաձգել բառը: Եվ մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, քննարկումները»,- նշեց Միրզոյանը:
19:04 - 12 ապրիլի, 2023
Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև՝  Իրանի հետ կողմերի համագործակցության, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության թեմաներով

Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև՝ Իրանի հետ կողմերի համագործակցության, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության թեմաներով

Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը: Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը։
12:24 - 12 ապրիլի, 2023
Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ
 |factor.am|

Մոսկվան և Երևանը վերահաստատում են համագործակցության մեխանիզմների խաթարումը կանխելու իրենց մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Ռուսաստանը և Հայաստանը վերահաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման և համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու իրենց ընդհանուր մտադրությունը։ Այս մասին ասվում է ՝ Հայաստանի գործընկերների հետ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ զրույցների արդյունքներով տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Քննարկվել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության վրա։ Հաստատվել է ընդհանուր մտադրությունը՝ համախմբել ջանքերը եվրասիական տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, ներառական և փոխշահավետ գործնական համագործակցությանն ուղղված մեխանիզմների արդյունավետության խաթարումը կանխելու համար», – երեքշաբթի օրը հանդիպման արդյունքներով հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Խորհրդակցությունների հիմնական թեման, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, եղել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրների և աշխարհի այս մասի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Բացի այդ, տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ձեռնարկած քայլերը, որոնք կօգնեն կարգավորել իրադրությունը, ինչպես նաև՝ ակտիվացնել տնտեսական և տրանսպորտային կապերը։
20:14 - 11 ապրիլի, 2023
Ընդգծվել է Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը

Ընդգծվել է Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը

Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը: Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանի և Վասիլ Դանիել Սուչիուի մասնակցությանբ Պատգամավորների պալատում կայացել է Ռումինիայի հայտնի գործիչ, ազգությամբ հայ գեներալ Հակոբ Զատիկին (Յակոբ Զադիկ) նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Ընդգծվել է տարբեր ժամանակահատվածներում Ռումինիայի հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքում ռումինահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը, որի վառ օրինակներից է Ռումինիայի և այլ երկրների բարձր գնահատանքին արժանացած գեներալ Հակոբ Զատիկի գործունեությունը:
12:05 - 04 ապրիլի, 2023
Միրզոյանը Ռումինիայի Սենատի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը

Միրզոյանը Ռումինիայի Սենատի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Բուխարեստում  հանդիպել է Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:   Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը երկու ժողովուրդների, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:  ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի գործող նախագահին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման արդյունքում պահպանվող մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առանցքային խնդիրներին արդար լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմի տեսլականին ու ջանքերին: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման, միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը: 
22:15 - 03 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ

Ապրիլի 3-ին Բուխարեստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:   Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը երկու ժողովուրդների, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:  ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի գործող նախագահին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման արդյունքում պահպանվող մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առանցքային խնդիրներին արդար լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմի տեսլականին ու ջանքերին: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման, միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը: 
20:56 - 03 ապրիլի, 2023
Ռումինիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը
 |armenpress.am|

Ռումինիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը |armenpress.am|

armenpress.am: Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավասության ընդունումն ու դատարանին դիմելը ցանկացած տեսակի վեճ լուծելու համար: Այս մասին ասաց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասությունը ճանաչած Ռումինիայի գնահատականը Ադրբեջանի կողմից նույն  դատարանի որոշման չկատարմանը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ: «Ռումինիան երկրներից մեկն է, որը մեծապես աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին և միջազգային արդարադատությանը: Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը մարմնավորված է Ռումինիայի արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգում: Միջազգային արդարադատությանը դիմելու առավելությունները մեզ համար պարզ են: Դա պրակտիկ եզրահանգում է, քանի որ Ռումինիան օգտվել է Արդարադատության միջազգային դատարանից՝ լուծելու կարևոր հարց մեր հարևաններից մեկի հետ: Դա շատ օգտակար էր»,-ասաց Ռումինիայի ԱԳ նախարարը:  Ըստ նրա՝ դա անշուշտ շատ արժեքավոր գործիք է՝ լուծելու ցանկացած վեճ:  «Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասության ընդունումը»,-ասաց նախարարը (հեղ.-դատարանի որոշումները որպես պարտադիր կատարման ենթակա ակտ ընդունելը): Ռումինիայի ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ 2 տարի առաջ ինքը նախաձեռնություն է սկսել ՄԱԿ-ի մակարդակում՝ նպաստելու ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից այդ պարտադիր իրավասության ընդունմանը: «Մեզ համար Արդարադատության միջազգային դատարանը մեծ կարևորություն ունի: Եվ մենք աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանին դիմելը` բոլոր վեճերը լուծելու համար»,-ասաց Բոգդան Աուրեսկուն:
16:52 - 03 ապրիլի, 2023
Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը. Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը. Միրզոյան

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24 թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին: Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգելի պարոն նախարար, Հարգելի գործընկերներ, Նախ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ նախարար Բոգդան Աուրեսկուին, ջերմ ընդունելության և օգտակար քննարկումների համար:  Այսօր մենք հնարավորություն ունեցանք քննարկել Հայաաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ: Մենք ստորագրեցինք երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2023-2024 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը: Շարունակելով այն ուղին, որ մեր երկրներն անցել են անկախացումից ի վեր՝ մենք հայտնեցինք երկկողմ օրակարգն առավել ամրապնդելու մեր հստակ պատրաստակամությունը: Իրավապայմանագրային բազայի հետագա ընդլայնումը, հաճախակի քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև մշակութային և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացումն, անշուշտ, կծառայեն այդ նպատակին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք քայլեր ձեռնարկել նաև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ամբողջական ներուժն իրացնելու ուղղությամբ:    Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ձևավորվել են նաև հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր կապերի միջոցով: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Ռումինիայում հայերի կարևոր դերն ու ներդրումը և մեր երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին հայկական համայնքի և նրա մշակութային ու կրոնական ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Դրա վառ օրինկաներից է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը: Հարգելի մասնակիցներ, Անցնելով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին մեր ընդլայնվող համագործակցության մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեր փոխգործակցության շուրջ:    Կցանկանայի ընդգծել, որ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Նշեմ, որ մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում:  Հարգելի գործընկերներ, Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման՝ պետք է նշեմ, որ մենք անդրադարձանք Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:   Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահաջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Պետք է նշեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձինք և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել և օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քմ: Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ։ Հարգելի պարոն նախարար, Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօրվա անկեղծ զրույցի համար։ Ես իրապես շահագրգռված եմ շարունակել մեր երկխոսությունը՝ նոր լիցք հաղորդելու մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը։ Եվ, ամփոփելով, հարգելի Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Երևան»:
15:09 - 03 ապրիլի, 2023
ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան
 |armenpress.am|

ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։: Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
12:43 - 03 ապրիլի, 2023
Միրզոյանը Մալթայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Միրզոյանը Մալթայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:  Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող  առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը:
21:36 - 30 մարտի, 2023
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն ընդգծել են խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն ընդգծել են խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով: Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ակտիվ համագործակցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:
18:05 - 30 մարտի, 2023