Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում: Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասաց, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ: Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: - Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք: - Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...:  76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ: - Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր: - Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:   Ավելին՝ armtimes.com-ում  
07:24 - 23 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

armtimes.com: Դատարանում երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է իրենից ներկայացնում:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշել էր կալանքի տակ թողնել Քոչարյանին: Ալումյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը շատ կոպիտ ձեւով խախտել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա պաշտպանական կողմը հիմնվում էր: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստարկը առանձին վերցրած բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հենց երեկ ազատ արձակվեր: «Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը ուղղակի լավ իրավաբան լինի, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի այս գործով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, ինքը նաեւ պետք է լինի հերոս»,- ասաց Ալումյանը: Հարցին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերո՞ս է (Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորը,-հեղ.), Ալումյանը արձագանքեց. «Իմ ասածի տողատակերը երեւի ճիշտ հասկացաք՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք եղել են ու կան»: Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։«Կգա դրա ժամանակը եւ կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, եւ զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց նա: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող թաքնվել քննությունից. «Այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը կարող է թաքնվել քննությունից: Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չէ: Ինքը շատ ավելի ծանր կյանքի մեջ շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողը չէ, մենք շատ ավելի հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Ալումյանը: Վերջինս չցանկացավ խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իրենք շատ անսպասելի քայլերի են պատրաստ ու շատ ազդեցիկ, պարզապես չենք ցանկանում, որպեսզի խնդիրը հասնի դրան:Ալումյանը նաեւ խոսեց հիմիկվա գործից ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին:  Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 2.5 տարեկան թոռնիկի տեսակցության մասին, Ալումյանն ասաց, որ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկի մայրիկի հետ միասին գնացել են քրեակատարողական հիմնարկ՝ նպատակ ունենալով տեսակցել Քոչարյանին, ինչը չի թույլատրվել: Հետագայում՝ ապրիլի 4-ին, քննիչը ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը մինչ այսօր չի տեսակցել թոռնիկի հետ:
10:52 - 12 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի մերժման ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը:«Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց անպայման բողոքարկելու ենք: Հիմքերի վերաբերյալ դեռևս ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իր մեջ առհասարակ որևէ պատճառաբանություն չէր պարունակում: Մեր բողոքներից մեկի հիմքը հենց դա էր: Վերաքննիչ դատարանն այդ փաստը հաշվի չառավ և որոշում կայացրեց Քոչարյանին կալանքի տակ պահել»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ մերժվել է նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
10:01 - 11 ապրիլի, 2019
Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան

Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան

|news.am|: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկած՝ առ այն, որ Քոչարյանը կարող էր այդ արարքը կատարած լինել: Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Անդրադառնալով վերաքննիչ բողոքի գործը դատավոր Ռուզաննա Բարսեղյանին մակագրելուն՝ փաստաբանը նշել է՝ ճշտել է, որ գործը նրան է մակագրվել էլեկտրոնային եղանակով, և որ այդ կապակցությամբ խնդիր չի տեսնում: Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրա կալանավորման որոշման դեմ կշարունակեն բողոք ներկայացնել վաղը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
16:40 - 04 ապրիլի, 2019
Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|

Դատարանն մերժեց Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը |news.am|

news.am Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքը:Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Մեր զրույցում այսօր Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննության ժամանակ ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատախազն ու քննիչը բերել են իրենց փաստարկները: Մեր հարցին, թե մեղադրող կողմը ի՞նչ փաստարկաներ էր բերում բողոքի վերաբերյալ, Ալումյանը պատասխանեց. «Գլխավոր փաստարկն այն է, որ այս փուլում այդ հարցը դատական քննության առարկա դառնալ չի կարող: Ըստ իրենց՝ երբ, որ գործը ըստ էության քննության առնվի արդեն դատարանում, այդ ժամանակ նաեւ բոլոր հարցերի հետ մեկտեղ պետք է քննության առարկա դառնա մեղադրանքի ոչ հստակ լինելը: Սա իրենց տեսակետն է: Մեր փաստարկն այն է, որ մեղադրանքի ոչ հստակ լինելը ոչ այդքան հետագայի համար է մեզ համար խնդիրներ ստեղծում, ինչքան հիմա նախաքննության փուլում, այսինքն՝ նախաքննության փուլում ենք մենք զրկված լինում մի շարք դատավարական գործիքներից, երբ որ մեզ համար մեղադրանքը պարզ չէ: Հիմա դատարանը մեր բողոքը մերժել է, դատական ակտը դեռ չենք ստացել, երբ որ կստանանք, հնարավոր է, որ ավելի ընդլայնված կարողանամ ասել, թե ինչու է բողոքը մերժել»:
10:47 - 25 մարտի, 2019
Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ |armenpress.am|

Ինչպես հայտնում է armenpress.am-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական: Ալումյանի խոսքով` կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը: «Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը ոչ միայն բողոքը չի քննել, այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ դատարանը պետք է անհապաղ քննի բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար, այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանն է»,- ընդգծեց Ալումյանը:  
12:36 - 23 մարտի, 2019
Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել |panarmenian.net|

Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել |panarmenian.net|

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ «Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք և այդ մասին կտեղեկացնեն հանրությանը», - ասել է Վանեցյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։ «Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելել է Քոչարյանը։ panarmenian.net
08:30 - 22 մարտի, 2019