ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թթ. եւ 2016 թ. փետրվարի 24-ից գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում եւ համակարգում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Գործող նախարարը 2022 թվականի ապրիլից Արմեն Փամբուխչյանն է։ 

Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Նոյեմբերի 10-ին, ժամը 21։17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Ս. Բ., ծնված 1973 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դաշտամիջյան հատված (մոտ 15 մ) և կողաշրջվել։ Փրկարարները վարորդին և ուղևոր Ջ. Յ. Ֆ.-ին (ԻԻՀ քաղաքացի) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս  հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար։
10:14 - 11 նոյեմբերի, 2022
Քաղաքացին ինքահրկիզվել է կառավարական առանձնատան մոտ |news.am|

Քաղաքացին ինքահրկիզվել է կառավարական առանձնատան մոտ |news.am|

news.am: Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել քաղաքացու քայլը, սակայն չեն հասցրել, նա ինքնահրկիզվել է: «Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց, ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել է այրվածքաբանության  ինստիտուտ»,-ասաց նա: Քաղաքացին արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ: Քաղաքացի Ա.Ա.-ի եղբայրը պատմել է, որ նա մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք: Եղբոր խոսքով`Ա.Ա.-ն հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:
09:20 - 07 նոյեմբերի, 2022
Պարգևատրվել են «Սուրմալուի» ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները

Պարգևատրվել են «Սուրմալուի» ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:   ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:   Արարողությունն անցկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:   Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը:  
12:54 - 04 նոյեմբերի, 2022
Հրդեհ ավտոմեքենայում․ կա երեք զոհ և մեկ տուժած

Հրդեհ ավտոմեքենայում․ կա երեք զոհ և մեկ տուժած

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2006 թ․) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ն-ն (ծնված 2005 թ․) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և ուղևորների (Մ․ Մ․, ծնված 2005 թ․ և Ն․ Պ․, ծնված 2004 թ․) այրված դիերը, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
11:13 - 26 հոկտեմբերի, 2022