Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ |armenpress.am|

Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ առկա են միայն ընթացակարգային խնդիրներ։ «Համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք և հուսով եմ՝ կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք։ Դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք թոշակները ստանալու համար նրանք որևէ գործողություն պետք է կատարեն, Խաչատրյանը պատասխանել է, որ այն գործողությունները, որոնք պետք է կատարեին, եթե չպարզեցվեին ընթացակարգերը, գործող իրավակարգավորումներով կան։ «Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակը նա է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»,-հավելել է Խաչատրյանը։
14:19 - 02 նոյեմբերի, 2023
Արցախում գործունեություն ծավալած շինարարական ընկերություններին ՀՀ-ում գործունեության դաշտ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում |pastinfo.am|

Արցախում գործունեություն ծավալած շինարարական ընկերություններին ՀՀ-ում գործունեության դաշտ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում |pastinfo.am|

pastinfo.am: Արցախի հանրապետությունում գործունեություն ծավալած շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ-ում մասնակցել տենդերների։ Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է օգնել աշխատանքի տեղավորվել։ «Օրինակ` նրանք կարող են ներգրավվել ՀՀ-ում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներում։ Բազմաթիվ մրցույթներ են եղել, բայց մասնակիցներ չեն եղել, քանի որ ծանրաբեռնված են։ Պրոցեսին կարող է նպաստել նաև այն, որ ԼՂ-ի շինարարական ընկերություններին հնարավորություն տանք մեկ անձից գնում կատարելով՝ ստանձնել այդ աշխատանքները»,– նշեց Փաշինյանը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ավելացրեց, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին իրաբանական կարգավորումների հարցեր կան` կապված ՀՀ-ում համապատասխան ընկերությունների լիցենզավորման հետ․ դրանից հետո միայն կկարողանան լուծումներ գտնել։
13:15 - 02 նոյեմբերի, 2023
100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները
 |1lurer.am|

100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարմիր խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով և այլն, մեր հայրենակիցներ են եղել, որ տեղափոխվել են ՀՀ, և մենք այս նոր նախագծով որոշում ենք կայացնում՝ մշակելու նաև նրանց տվյալները և նրանց նույնպես հատկացնել 100-հազարական դրամ աջակցությունը: Այս նույնը մենք կիրառել էինք 40000+10000 նախագծի պարագայում, և հիմա որոշում ենք կայացնում 100-հազարական դրամների շահառու դարձնել նաև այս խմբին»,- պարզաբանեց նախարարը: Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց. «Մենք ոչ միայն, ըստ էության, 100-հազարականների շահառու ենք ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև մեր կարգն այնպիսին էր, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին: Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում ենք ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով»:
13:24 - 26 հոկտեմբերի, 2023
Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին |1lurer.am|

Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունն աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի ՀՀ Կառավարությունն աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին: Անդրադառնալով 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մշակված աջակցության ծրագրին (50-հազարական դրամի աջակցություն – խմբ.)՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ՀՀ Կառավարությունը, որևէ իրավական հիմք չունենալով, փորձում է ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ունենան բավարար ապահովվածություն: «Երբ մենք հատուցման չափն էինք որոշել, նկատի ենք ունեցել նաև այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, և մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, 1 ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց: Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա այն չափն է, որը «գուցեև ինչ-որ պատճառներով վճարված չի եղել որոշ մարդկանց»: Փոխվարչապետը նաև թվարկեց մինչև այժմ ՀՀ Կառավարության կատարած ծախսերը: Ըստ այդմ՝ 10 միլիարդ դրամ հատկացվել է 100-հազարական դրամների տրամադրման համար, բայց այդ թիվը հանրագումարով կարող է հասնել 11 միլիարդի: Մարզպետարաններին տրամադրվել է մոտ 3 մլրդ դրամ, որպեսզի մարզերում լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սննդով և կեցության պայմաններով ապահովելու հարցերը: «40000+10000» դրամի աջակցության ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 միլիարդ դրամ: Ծրագրի համար ևս 3 միլիարդ դրամ, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի այս շաբաթվա ընթացքում, իսկ առաջիկա 5 ամիսների համար կհատկացվի 25 միլիարդ դրամ: Թվարկվածի հանրագումարը 43 միլիարդ դրամ է կազմում:
18:47 - 23 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ովքեր չեն կարող լինել ֆինանսական աջակցության նոր ծրագրի շահառու. փոխվարչապետի պարզաբանումը
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ովքեր չեն կարող լինել ֆինանսական աջակցության նոր ծրագրի շահառու. փոխվարչապետի պարզաբանումը |1lurer.am|

1lurer.am: Այսօրվա դրությամբ առաջին աջակցության ծրագրի շրջանակում 95200 բռնի տեղահանվածներ ստացել են իրենց աջակցությունը, որից 24 հազարը երեխաներ են, 71200-ը՝ մեծահասակներ: Տվյալների մշակումը շարունակվում է, և աշխատանքների վերջնականացման արդյունքում վճարումները կկատարվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից բացի՝ մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն: «Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50-հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով»,- ասաց փոխվարչապետը, ապա մանրամասնեց, որ այս դեպքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության տրամադրման ձևաչափում: «Շահառու կհանդիսանան նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի, բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ, հետևաբար նաև այն աջակցությունը, որը կատարվում է ամենաառաջնահերթ, հատկապես սննդի ծախսերի փոխհատուցման նպատակով, տրամաբանորեն այդ մարդկանց աջակցելու տեսանկյունից չի ունենա այնքան օգտակարություն, որը վերաբերում է մյուսներին»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված կա մեկ առանձնահատկություն ևս. «Այդ հարցը նկատել եմ, հրապարակումը տեղի ունենալուց հետո որոշակի շրջանառություն է ստացել, թե ինչպես է, որ մենք բանկային գաղտնիքի պայմաններում պետք է համադրենք այդ հայրենակիցների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները: Ուզում եմ նախևառաջ պարզաբանել, որ այդտեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմանում է լինելու ամեն ինչ: Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու: Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ, և երբ որ Կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն և համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն: Այնուամենայնիվ, ոչ թե մենք տվյալների հասանելիությունը կտրամադրենք այն կառույցներին, որոնք որ պետք է նույնականացնեն [տվյալները] վճարումները կատարելուց առաջ, այլ ԿԲ-ն իր իրավասության սահմաններում նախապես ստացված բոլոր դիմումների ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են լինելու տվյալ միջոցառման շրջանակում»:
17:33 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը

ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների հետ հումանիտար արձագանքի կազմակերպմանն ուղղությամբ Կառավարության արդյունավետ փոխգործակցության ապահովմամնը: Զրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը։
22:37 - 19 հոկտեմբերի, 2023
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
 |tert.am|

Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով |tert.am|

tert.am: Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել։ «Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընտացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։
17:33 - 14 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազարից ավելի քաղաքացի ստացել է պետական ֆինանսական աջակցություն. փեխվարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազարից ավելի քաղաքացի ստացել է պետական ֆինանսական աջակցություն. փեխվարչապետ

Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները։ Այս մասին այսօր հատարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   Փոխվարչապետը հայտնեց, որ ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձանց։     «Այս պահին արդեն 50 հազարից ավելի  տեղահանված քաղաքացի  ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Եթե  ինչ որ մեկի հաշվին հատկացվող դրամական միջոցը մուտքագրված չէ, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի բոլոր այդ գումարները կլինեն հաշվի վրա: » ,- ասաց Խաչատրյանը։   Փոխվարչապետը հիշեցրեց, որ այդ աջակցությունը բոլոր բռնի տեղահանվածները կարող են ստանալ միայն բանկային փոխանցումներով` անկանխիկ եղանակով։    
12:55 - 08 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն կշարունակի հավելյալ աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով. Տիգրան Խաչատրյան
 |1lurer.am|

ԵՄ-ն կշարունակի հավելյալ աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով. Տիգրան Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում է գտնվում ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Կառավարությունում քննարկումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը հանդես եկան հայտարարությամբ: «Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրներ շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար աջակցության առնչությամբ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ խոսել են նաև տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար հայրենակիցների հրատապ կարիքների գնահատումից, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական հարցերի շուրջ: «ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ: Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ ՀՀ Կառավարության և ԵՄ-ի կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը»,- ասաց նա: Տիգրան Խաչատրյանը նաև ասաց, որ որպես առաջնահերթ գերակայություն՝ առանձնացվել է բռնի տեղահանվածների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը: «Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում: Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերված աջակցությունն էապես կնպաստի նրան, որ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»,- ասաց փոխվարչապետը:
17:14 - 06 հոկտեմբերի, 2023
Արցախից տեղահանվածներն արդեն երեքշաբթի կարող են դիմում ներկայացնել 100,000 դրամ միանվագ վճար ստանալու համար. փոխվարչապետ |tert.am|

Արցախից տեղահանվածներն արդեն երեքշաբթի կարող են դիմում ներկայացնել 100,000 դրամ միանվագ վճար ստանալու համար. փոխվարչապետ |tert.am|

tert.am: ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօրվա ճեպազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:Նրանք ևս մեկ անգամ հաստատել են, որ Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հրատապ կարիքները հոգալու նպատակով 100,000 դրամ միանվագ վճար կստանա: Ըստ  փոխվարչապետի՝ հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում. վաղն արդեն Կառավարությունը կվերջնականացնի այն կարգը, որով դիմումներն ընդունվելու են:«Ինչ վերաբերում է հաշվառմանը, ապա, նրանց համար, ովքեր ունեն բանկային հաշիվներ և քարտեր, հաշվառման և գումարի փոխանցման գործընթացը կկատարվի ավելի արագ, իսկ ովքեր դրանք չունեն, գործընթացը տեղնիկական պատճառներով մի քանի օրով կերկարի... Երկուշաբթի կհրապարկվի կարգը, երեքշաբթի տեղահանվածները հնարավորություն կունենան արդեն ներկայացնել իրենց դիմումները», - ասել է փոխվարչապետը:Անչափահաս երեխաներ ունեցողների պարագայում, ծնողներից մեկը պետք է նշի, թե որ քարտը կամ հաշվեհամարն է օգտագործվելու անչափահասներին հասանելիք գումարը փոխանցելու համար, հավելել է նա:Խաչատրյանը բոլոր տեղահանվածների հորդորել է ուշադիր լինել այս կարգի նկատմամբ և հնարավորինս շուրտ իրենց անհատական տվյալները ներկայացնել պատկան մարմիններին՝ դիմումները լրացնելով դառանալով այդ գումարների շահառու:
13:07 - 01 հոկտեմբերի, 2023
Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։
19:05 - 29 սեպտեմբերի, 2023
Բռնի տեղահանվածների համար առաջնային բուժօգնության ծառայությունները հասանելի կլինեն, որոշ դեպքերում` արտոնություններ կունենան. ՀՀ փոխվարչապետ |1lurer.am|

Բռնի տեղահանվածների համար առաջնային բուժօգնության ծառայությունները հասանելի կլինեն, որոշ դեպքերում` արտոնություններ կունենան. ՀՀ փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած մեր հայրենակիցները բոլորը կունենան տանիք: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում այս հարցին պատասխանելով` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց. «Առաջին խնդիրը, որ մեզ համար ձևակերպել էինք, այն է, որ ԼՂ-ից տեղահանված, ՀՀ ժամանած անձանց մեջ որևէ մեկն անօթևան չլինի, հետևաբար առաջին հարցը, որ ուղղում ենք` արդյոք ունեն կացարան, թեկուզ ժամանակավոր, թե անհրաժեշտ է, որ մենք ուղղորդենք Կառավարության նախապատրաստած կեցավայր»: Կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններն, ըստ Խաչատրյանի, տարբեր մարզերում են: Նա տեղեկացրեց` Հայաստան ժամանած մոտավորապես 17 200 մարդու արդեն տեղավորել են, մյուսները, ովքեր նախնական դրությամբ տեղավորվել են, հաճախ հաջորդող օրերին դիմում են աջակցության համար: «Մարզերում հասանելի հանգստյան տներ, հյուրանոցներ ենք ամրագրել, խնդրել ենք` դրանք ազատ պահվեն այս հոսքը սպասարկելու համար, զուգահեռաբար դիմում ենք քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես պատրաստ են իրենց ազատ տները տրամադրել, բոլոր հնարավոր եղանակներն օգտագործում ենք»,- ասաց նա: Փոխվարչապետն անդրադարձավ բռնի տեղահանվածների համար նախատեսված միանվագ 100 000 դրամ աջակցությանը: «Բոլոր մարդկանց դեպքում չէ, որ կարող ենք առաջին իսկ օրերից կարիքները հասկանալ, գնահատել, ամենահրատապ անելիքը բնակատեղիով ապահովելն է, բազմաթիվ մարդիկ ուղղակի շատ դեպքերում տրանսպորտային միջոցներով հասել են, մի մասը հագուստի կարիք ունի, մի մասը այլ կարիքներ, ապահովում ենք սնունդով, այս միանվագ աջակցությունը` անկախ տարիքից, պահանջների առանձնահատկությունից, առաջիկա օրերին կտրամադրվի: Այն մարդկանց, ովքեր այսօր աջակցության կարիքը ունեն, միջնաժամկետում այլ լուծումներ ենք պատկերացնում, ավելի հարմարավետ առաջարկներ կձևավորենք, նրանք ապագայի հանդեպ կունենան իրենց պատկերացումները, հավանաբար դա կլինի աջակցության այնպիսի եղանակ, որ մարդիկ ընտրեն երկարաժամկետ բնակարաններ, այդ թվում` վարձակալությամբ, և այն հարմարեցնեն իրենց բնակատեղիին, որը պետք է լինի իրենց պլաններում»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց` հստակ որոշում կա` Երևանն այդ պլանի մեջ չի լինելու` հասկանալի պատճառով: «Մենք երկար ենք քննարկել, հատկապես վերջին շրջանում Երևանում վարձակալության վճարները շատ բարձր են, եթե որևէ ընտանիքի աջակցության չափը պետք է այստեղ կազմի 300 000 դրամ, մարզերում 5 ընտանիքի կարելի է ապահովել»,- ասաց նա: ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ ժամանած անձանց ժողովրդագրական տվյալներին անդրադառնալով` Խաչատրյանը նշեց. «Մենք երկու բան ենք առանձնացնել, նրանք, ովքեր ասել են` աջակցության կարիք ունեն, իրենցից մանրամասն տեղեկություններ ենք վերցրել, նրանք, ովքեր այդ կարիքը չեն ունեցել, աշխատել ենք նրանց տվյալների գրանցման վրա քիչ ժամանակ ծախսել հիմա, առաջիկայում դրանք կլրացվեն: Ժամանողների 2/3-ը` 65 000 տեղահանվածների ժամանակ, երբ մոտ 45 000-ի վերաբերյալ տվյալներ ունեինք, 1/3-ը մինչև 20 տարեկան էին` 32-33 տոկոսը, 15 տոկոսը` 60 անց, մնացած 52-55 տոկոսը 20-60 տարեկան անձինք էին»: Երեխաների կրթության կազմակերպմանն անդրադառնալով` փոխվարչապետը տեղեկացրեց` այնտեղ, որտեղ բնակվում է ընտանիքը, մոտակա դպրոցը կարող է հանդիսանալ երեխայի դպրոցը: «Իհարկե, եթե կան բնակավայրեր, որտեղ կա դպրոցների ընտրություն, որոշել ենք ուղղորդել այն դպրոցներ, որտեղ բեռնվածությունն ավելի քիչ է: Դա կառավարելի գործընթաց է: հենց վաղն էլ կարող են գնալ, պարզապես պետք է հաշվառվեն: Եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` տվյալ պահին փաստաթղթեր չկան, դա ևս խնդիր չի լինի»,- նշեց նա: Խաչատրյանը վստահեցրեց` բռնի տեղահանված բոլոր անձանց համար առաջնային բուժօգնության ծառայությունները նույնպես հասանելի կլինեն, որոշ առումներով կլինեն արտոնյալ պայմաններ: «Շրջափակման պատճառով արդեն քանի ամիս է լիարժեք առողջապահական ծառայություններ չեն մատուցվել: Այս հանգամանքներում կարծում ենք` առաջիկա շաբաթների ընթացքում նման աջակցության կարիք կլինի, նման կարիք ունեցող որևէ մեկը չի մերժվելու»,- ասաց նա: Փոխվարչապետը խոսեց նաև ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել ցանկացողներին տրանսպորտով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներից: «Մենք այսօր Գորիսից Ստեփանակերտ ենք ուղարկել թվով 40 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որ պետք է հասնեն Ստեփանակերտ, բերեն այն մարդկանց, որ սեփական տրանսպորտային միջոցներ չեն ունեցել: Ինչու դա չենք արել երեկ. Ստեփանակերտից Կոռնիձոր մոտ 60 կմ է հեռավորությունը, մեքենաները երեկ անցել են 35 ժամում, եթե ավտոբուսներն ուղարկեինք ավելի շուտ, դրան կհայտնվեին նույն հերթում: Սպասել ենք` ճանապարհի խցանումը թեթևանա, որ մարդիկ լրացուցիչ սթրես և հոգնածություն չունենան»:
23:04 - 28 սեպտեմբերի, 2023
Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝  սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին
 |1lurer.am|

Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝ սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին |1lurer.am|

1lurer.am: Մենք տեղեկացված ենք Ղարաբաղի մեր գործընկերներից, որ բավականին մեծ թվով մարդիկ կան, որոնք սեփական տրանսպորտային միջոցներ չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Ունենք պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք՝ համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված է մեծ տարողությամբ 35 ավտոբուս, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցությունը կապահովեն, բայց սպասում ենք, որպեսզի ճանապարհի ծանրաբեռնվածությանը փոքր-ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը կազմակերպել այն անձանց համար, որոնք դեռևս Ստեփանակերտում են: Ինչի ենք մենք դեռևս հապաղում: Որովհետև ճանապարհին, միջին հաշվով, մինչև երեկ երեկոյան՝ ուշ, միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե հիմա մենք այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, ստիպված կլինենք հերթի մեջ ավելի քան 12 ժամ գտնվել այդտեղ: Սպասում ենք, որ երթևեկությունը ավելի թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Եվ մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել, երևի երկու անգամ պետք է այդ տեղափոխությունն արվի, երկու մասով: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որ որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել»,- ասաց նա:
12:13 - 28 սեպտեմբերի, 2023
Արցախից 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

Արցախից 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:  Խաչատրյանը նշեց՝ 19 հազար մարդ է այս պահի դրությամբ հատել Կոռնիձորի անցակետը։  Փոխվարչապետի խոսքով ամենաառաջին հարցը, որ կարճաժամկետում կառավարությունն իր առաջ դրել է, այն է, որ յուրաքանչյուր ժամանող մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ։ «Հենց դիմավորման պահին փորձում ենք պարզել՝ արդյոք մարդիկ գիտե՞ն՝ ուր են գնալու, ունե՞ն արդյոք նշանակման վայր, որտեղ կարող են տեղավորվել, մինչեւ հետագա կարիքները հասկանանք եւ աջակցության համապատասխան մեխանիզմներ գործադրեք, թե անհրաժեշտ է մեր աջակցությունը։ Նրանք, ովքեր կարիք ունեն կեցավայրով ապահովված լինելու, այդ հարցերը պարզելուց հետո ուղղորդում ենք համապատասխանաբար»։Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երկու կետերում կազմակերպվում է դիմավորում, եւ փորձում են հասկանալ, թե ովքեր են, որ կեցավայրի կարիք ունեն։ Սրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք․ «Գույքագրել ենք ողջ ՀՀ-ում գտնվող այն հյուրատնային եւ հյուրանոցային տեղերը, որտեղ մարդկանց կարող ենք առաջին իսկ դիմումով առաջարկել կեցավայր»։ Այս երեք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդ կեցավայրով է ապահովվել, նրանցից մոտ հազարը ներկայում տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում, 500՝ Վայքում, 500` Գեղարքունիքում, եւ այս օրերին, այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում տեղակայումը։ «Բնականաբար, նույնիսկ քննարկելի չէ, փորձում ենք սահմանը հատած մարդկանց առաջին անհրաժեշտության սննդի եւ այլ պարագաների կարիքները հոգալուն ուղղված քայլեր կատարել։ Հաշվի առնելով քաղաքացիների մեծ հոսքը՝ ուզում եմ պարզաբանել, թե որքան դժվար է միաժամանակ, երբ բնակչության այդպիսի մեծ տեղաշարժ կա, մարդիկ, ովքեր օրեր շարունակ եղել են ճանապարհին, իսկ ամիսներ շարունակ գտնվել են այնպիսի պայմաններում, երբ սննդի ամենաանհրաժեշտ միջոցները նույնիսկ հասանելի չեն եղել, իրենց դիմավորման պահից սկսած շատ անհրաժեշտ է զգույշ, որքան հնարավոր է արագ կազմակերպված աշխատանք տանել, սննդի ապահովումը, առաջին անհրաժեշտության պարագաների ապահովումը եւ տեղակայման վայր հասնելու հետ կապված տրանսպորտային ծառայությունների արագ կազմակերպումը մեր հիմնական նպատակն է եղել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ հնարավոր է՝ որոշ դեպքերում թերացել են, ինչի համար խնդրեց այն մարդկանց ներողամտությունը, որոնք այդ ճանապարհին գտնվելով, այդ հոգեվիճակում գուցե որոշ դեպքերում առնչվել են նաեւ որոշակի դժվարությունների․ «Բայց ուզում եմ վստահեցնել, որ իմ գործընկերները 24 ժամ շարունակ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի ամենակարեւոր հարցերը լուծվեն ժամանակին»։ Խաչատրյանը նշեց, որ այսօր արդեն աշխատանքային քննարկում կա, թե ինչպես պետք է ընդլայնվի այն գործիքակազմը, թե ինչպես աջակցությունը հասանելի դարձնել տեղահանված բնակչությանը․ «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, 44-օրյայի ժամանակ մենք ունեցել ենք նման իրավիճակ, եւ այն ժամանակ դեռեւս որոշակի մեխանիզմներ եղել են կիրառության մեջ, որոնք տարբեր տիպի սոցաջակցություն հասանելի են դարձրել։  Օրինակ, եթե մարդը երկարաժամկետ որոշել է, թե ինչ բնակության վայր պիտի ընտրի, վարձավճարների փոխհատուցում, այն մարդկանց, որոնք եկամտի աղբյուր չեն ունենա, աջակցություն՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար, մենք էդ բոլորը շատ հասկանալի եղանակով կպլանավորենք, կհաստատենք, ովքեր կարիք ունեն, կդառնան դրանց շահառուները»։Հաշվառման նպատակը նախ եւ առաջ կարիքների բացահայտումն է։ Փոխվարչապետը նշում է, որ ամենայն մանրամասնությամբ անհատական տվյալներ շարունակում էին հավաքել մինչեւ նախորդ գիշեր, բայց մի փոքր տեխնիկական խնդրի պատճառով հաշվառման բնույթը փոխել են․ «Բոլոր այն մարդիկ, որոնք մուտք էին գործում դեպի Կոռնիձոր, առաջին հարցին՝ իրենք ունե՞ն իրենց բնակության վայրը, թե նախընտրում են դիմել կառավարության կեցության ապահովման աջակցությանը, մենք անկախ պատասխանից վերցնում էինք բոլոր տվյալները՝ հետադարձ կապի համար, ինչ-որ պահի, երբ մարդկանց հոսքը մեծացավ, մենք որոշեցինք, որ մանրամասն տվյալներ վերցնում ենք միայն այն մարդկանց առնչությամբ, որոնք պետք է կառավարության առաջարկած աջակցույթան շրջանակից օգտվեն, իսկ նրանք, ովքեր ասում են, որ ունեն նախապես որոշված բնակատեղի, միայն մեկ-երկու մարդու տվյալ ենք վերցնում, որպեսզի հետո մնացածների առավել մանրամասն տվյալները լրացնենք մեզ մոտ՝ կարիքներին համապատասխան աջակցություն հոգալու համար»։
17:02 - 26 սեպտեմբերի, 2023
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվաչապետի գրասենյակից։  Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև՝ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Անդրեա Վիկտորինն  իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր ուղղություններին:
16:32 - 14 օգոստոսի, 2023
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում աջակցության կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել ԼՂ բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում աջակցության կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել ԼՂ բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Աշխատանքային խումբն արձանագրել է, որ հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջոցով իրականացված խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը: Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը գումարվելով էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների: Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա: Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
21:48 - 25 հուլիսի, 2023