Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է նաեւ մեր սահմանագծին՝ հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտենք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, եւ որոշում է կայացվել նախնական դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկել, եկել են այդ պաշտոնյաները եւ իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումների միջոցով փորձել ենք հասկանալ մինչ այս պահը գոնե՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի բարձրագույն մարմնի այս նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը․ այս փուլում ենք այժմ․ որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա խորհրդի նիստ։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգա մեր դաշնակից պետությունները, բայց նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, եւ այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։  ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունից ՀՀ ակնկալիքներին․ «ԵՄ դիտորդական առաքելությունից ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, դերակատարաում Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում, սա լայն իմաստով, իսկ եթե մասնավորեցնենք, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս ունենա, որոնք կվկայեն, որ ՀՀ պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը, բայց նաեւ, իհարկե, այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելությունն եւ լայն իմաստով կայուն խաղաղության հաստատումը, հույս ունեմ՝ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում։
15:54 - 18 հոկտեմբերի, 2022
 Ըստ Չավուշօղլուի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակը համարժեք պետք է լինի Լաչինի միջանցքին
 |armtimes.com|

Ըստ Չավուշօղլուի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակը համարժեք պետք է լինի Լաչինի միջանցքին |armtimes.com|

armtimes.com: Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց։ Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցք»-ի համարժեք կարգավիճակը Լաչինի միջանցքին»,- ասել է նա: Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորությանը։ «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպման. նման հանդիպում եղել է Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց կոնկրետ ժամկետների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասել է Չավուշօղլուն։ 
16:48 - 17 հոկտեմբերի, 2022
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով. ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով. ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։  Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:  Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված  միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել: Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում կուտակումներ կան։ 
16:23 - 17 հոկտեմբերի, 2022
Իրանի ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի շրջանում |news.am|

Իրանի ԻՀՊԿ-ն զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի շրջանում |news.am|

news.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժություններն սկսվել են երկուշաբթի առավոտյան Արաքս գետի շրջանում, Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգների հյուսիսում, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Փակպուրը նշել է պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակման գործողությունը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական եւ մահասփյուռ անօդաչուների գործողությունըը ինչպես նաեւ Արաքսի վրայով կամրջի կառուցումը, հաղորդակցությունների գրավումն ու վերահսկողությունը, բարձունքների գրավումն ու ավերածությունները՝ որպես այս զորավարժությունների տարբեր փուլեր։ «Այս զորավարժությունների ուղերձը հարեւան երկրների համար խաղաղության, բարեկամության եւ կայուն անվտանգության ամրապնդումն է, իսկ թշնամիների համար՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի պատրաստ լինելն՝ Իրանի Զինված ուժերի մյուս ստորաբաժանումների հետ պաշտպանելու երկրի սահմաններն ու պատասխանելու ցանկացած սպառնալիքի»,-ընդգծել է գեներալ Փակպուրը։  
15:33 - 17 հոկտեմբերի, 2022
Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը

Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թվիթերում արձագանքել է Փաշինյանի գրառմանը․ «Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ փորձելով խուսափել 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից՝ «Զանգեզուրի միջանցքով» (չակերտները՝ խմբ․) ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացման մասով։ Լավ քաղաքականություն չէ, 20 ամիս ձգվող քննարկումներն անտեսելով, անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու նշել. «Մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ՝ ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
15:11 - 17 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ

ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ

ԵՄ խորհուրդը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, դիտորդական առաքելություն է տեղեկայում տարածաշրջանային իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության վերականգնմանը։ Տեղակայվելու է մինչև 40 դիտորդ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքէջից։  ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը կփորձի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում կյանքեր և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին նպաստելու ԵՄ լիակատար հանձնառության։ «ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ դիտորդները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից:  Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տևի»,- նշված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։  
13:28 - 17 հոկտեմբերի, 2022
9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո
 |1lurer.am|

9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Նրանցից 5-ը աշխարհը ցնցած գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյությում երևացող զինծառայողներն են: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Իշխանասարի դիրքում: Հայ ռազմագերիների սպանության ադրբեջանական հաջորդ տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանական ուժերի վայրագ գործողությունը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքում:Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Վերջին տեսագրությունը խոշտանգման, վատ վերաբերմունքի դաժան տեսանյութ էր, դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու ենք: Այստեղ էլ ունենք նույնականացում, ցավոք, զոհված են վերադարձվել: Սա կոպտագույն պատերազմական հանցագործության դրվագ է, պետք է բարձրաձայնենք բոլոր ատյաններում: Ռազմական էսկալացիայի առաջին օրերին Ադրբեջանը շրջանառեց տեսանյութ՝ իբր բուժօգնություն է ցուցաբերում վիրավոր զինծառայող Դավիթ Գիշյանին, այնուհետև վերադարձրեց նրա դին: Ձեռնարկված նախնական քննչական գործողություններն ապացուցում են՝ Գիշյանին խոշտանգել են, Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Միևնույն ժամանակ Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման փաստով մեր երկրում նախաձեռնվել է քրեական վարույթ. դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ պարզվել են պատերազմական հանցագործության մի շարք դեպքեր»։ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ մարտադաշտում սպանված հայ զինծառայողների դիակները անարգանքի ենթարկելու, այդ կապակցությամբ համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, այդ թվում՝ հայ զինծառայողի դիակը անարգանքի ենթարկելու, մասնատման վերաբերյալ: Դրանք քրեական վարույթի շրջանակում դարձվել են քննության առարկա, ձեռնարկվում են քննչական, վարութային գործողությունների իրականացում:Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ նպատակն է բացահայտել ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունները, ամրագրել ապացույցները: Տելեգրամյան ալիքներում հայ ռազմագերիների տեսանյութերի շրջանառության պահից Հայաստանը դիմել է միջազգային իրավական ատյաններ:Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ գնդակահարության հետ կապված տեսագրությունը թե՛ ՄԻԵԴ, թե՛ Հաագա ուղարկել էինք, քանի որ դիմել էինք միջանկյալ միջոցի, նաև Արդարադատության միջազգային դատարանից էինք խնդրել, որ դատարանը նախկինում կիրառած միջոցները կիրառի նորերի նկատմամբ, տեսագրությունը ուղարկվել էր դատարաններին՝ ներկայացնելու վտանգը, որ սպառնում է գերիներին:«Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին վերադարձրեց լայնածավալ վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 զինծառայողին: Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Ադրբեջանում նրանց հանդեպ վատ վերաբերմունքի փաստերը ևս ներառելու են միջազգային դատարաններ ուղարկված գանգատներում: Թե՛ Պաշտպանն է ասել այդ մասին, թե՛ բժշկական զննության արդյունքում ձեռք բերված նախնական ապացույցներով կարելի է փաստել, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, ծեծի, հետքերը կան:17 զինծառայողից մեկն է ժամկետային զինծառայող՝ Վահե Գիժլարյանը, որ սեպտեմբերի 13-ին պայքարել է՝ կանխելու թշնամու առաջխաղացումը Ջերմուկի դիրքերում»,- նշեց Կիրակոսյանը։ Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք առանձին քրեական վարույթի շրջանակում դարձվում է մանրակրկիտ քննության առարկա: Նախաքննությունը շարունակվում է: Կատարված յուրաքանչյուր հանցագործության դեպքը, դրա համար մեղավոր անձանց շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության հասնելու ուղղությամբ:Հայ զինծառայողների նկատմամբ դաժանությունների առնչությամբ միջազգային լայն արձագանքից հետո Բաքուն շրջանառեց վերջին ագրեսիայի հետ կապ չունեցող, հին տեսանյութեր՝ պնդելով, թե իբր հայ զինծառայողները խոշտանգել են ադրբեջանցիներին: Ըստ Կիրակոսյանի, Բաքվի նպատակն է զոհի տպավորություն թողնել:Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Եթե նայենք տեսագրությունները, որոնցում ադրբեջանցի զինծառայողները կատարում են զազրելի պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ կատարված հանցագործություններ, դրանք հարյուրավոր են՝ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, ծեծերը, դիակների նկատմամբ անարգանքը, գլխատումները, գնդակահարությունը ահռելի շատ են, ծանրագույն են: Տեսանյութերը, որոնք պտտվում են համացանցում կամ եղել են պատերազմի ընթացքում, ենթադրաբար հայ զինծառայողների, մի քանիսն են, 2-3 տեսագրության մասին է:Հակառակ ադրբեջանական պնդումներին, Եվրադատարանում չկա Հայաստանի դեմ որևէ վճիռ, որոշում՝ հայ զինծառայողների կատարած պատերազմական որևէ հանցագործության վերաբերյալ: Չկա գեթ մեկ դեպք, երբ Եվրոպայի սրտում հայը սպանած լինի ադրբեջանցի սպայի ու հերոսացվի, որ դաժան խոշտանգման ենթարկի փայտ հավաքելու գնացած գյուղացի երիտասարդի կամ հովվի, դիզվառելիք ներարկի Ադրբեջանի տարեց քաղաքացու: Այդ բոլոր գործերով ՝ ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ընդդեմ Բաքվի, որոնք մինչև այժմ կատարված չեն: Եվրադատարանի որոշումների կատարումն այս պահին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության տակ է: Թե 16-ի պատերազմի ժամանակ, կհիշեք Քյարամ Սլոյանի դեպքը, մեր զինծառայողների կողմից նույնիսկ մոտեցող այդ ծանրությանը, չունենք: Չունենք իրավիճակ, երբ Եվրոպայի սրտում կացնահարած անձը հերոսացվում է, դառնում օրինակ, չունենք նման օրինակ: Սա է ատելությունը, ատելության պաշտոնական մակարդակում քարոզի արդյունքը այս ծանր հանցագործությունն է: Այս կոչը միջազգային հանրությանն է ուղղված, պետք է գիտակցի, որ վտանգը մեծ է: Նման հանցագործությունները անվերահսկելի են կատարվում: Հայաստանն այդ բոլոր ապացույցները հավաքվում է ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակում միջազգային դատարանում վարույթի շրջանակում կներկայացվեն: Այդ կոնվենցիայի ուղղակի խախտում են:44-օրյա պատերազմից հետո Եվրադատարան ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատը Մեծ պալատի քննության վարույթում է: Գրավոր ընթացակարգով դիրքորոշումների փոխանակումն ավարտական փուլում է: Մեծ պալատը գործը հրապարակային կքննի հաջորդ տարի: Եվրադատարանում է նաև Ադրբեջանի դեմ հայցը հայ գերիների ապօրինի դատավարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների, Քարագլխի, Փառուխի, Աղավնոյի դեպքերի առնչությամբ: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ առաջիկայում կամփոփեն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան հիմնական հայցադիմումը և մինչև հունվարի 23-ը կներկայացնեն Հաագա»:
10:59 - 17 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց
 |azatutyun.am|

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է ընդունել վերջին ագրեսիաների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների հայրենադարձում պահանջող բանաձև, որի դեմ կանանց բողոքի ակցիա է կայացել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բանաձևի նախագծում, որը հրապարակված է ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքէջում, վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավային և հարավարևելյան շրջաններում: Սենատը նախագծի ընդունվելու դեպքում ֆրանսիական կառավարությունից կպահանջի հետամուտ լինել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ արտակարգ նիստի ժամանակ միջազգային հանրությունը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան, դիմի միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»: Նախագիծը կառավարությանը կոչ է անում եվրոպական գործընկերների հետ դիտարկել ավելի վճռական պատշաճ պատասխաններ ադրբեջանական նոր ագրեսիաներին, այդ թվում՝ ադրբեջանական ղեկավարների գույքի բռնագրավում և էմբարգո Ադրբեջանից գազի ու նավթի արտահանման վրա: Սենատի բանաձևի նախագիծը ֆրանսիական կառավարությանը հորդորում է «բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի սատարումը Հայաստանին՝ դիտարկելով մասնավորապես Հայաստանի պաշտպանունակության ուժեղացումը», և «անմիջապես ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու հայ և Հայաստանի բնակչությունների անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Նախագծով վերահաստատված է նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը», որի մասին ֆրանսիական խորհրդարանի երկու պալատները բանաձևեր էին ընդունել դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից շատ չանցած: «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում բողոքի ակցիայի մասնակից կանայք պարզել են երեխաների դիմանկարները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծության հետևանքով: Բաքուն հաղորդում է այդ հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի զոհվելու մասին, հայկական կողմը հերքում է մեղադրանքները: Ադրբեջանցի կանայք վստահեցրել են, որ ինքնաբուխ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատին ուղղված դիմումով պահանջագրի, որն անցած շաբաթ է հրապարակվել: Ադրբեջանցի ակտիվիստները և պահանջագրի հեղինակները պնդում են, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի հայ - ադրբեջանական հակամարտության «միակողմանի ընկալումից և ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրի»: Փաստաթուղթը նաև կոչ է անում շանս տալ բանակցային գործընթացին ու չշիկացնել իրավիճակը Ադրբեջանի դեմ մեղադրանքներով ու պատժամիջոցներով:
09:38 - 17 հոկտեմբերի, 2022
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման օր և վայր է առաջարկել

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման օր և վայր է առաջարկել

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդել էր, թե Բայրամովն ասառաջրկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել ավելի վաղ, քան նախատեսված է։ Սակայն, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Infocom-ի հետ զրույցում հայտնել էր, որ հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ 
14:55 - 15 հոկտեմբերի, 2022