Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին
 |mediamax.am|

Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին |mediamax.am|

mediamax.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։ Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում: «Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
13:07 - 18 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  «Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։ Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Համաժողովի շրջանակում նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվելով Հայաստանի տաղավարում նշել է, որ մեծապես կարևորում է նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը և ընդգծել է հետագա տարիներին այն պահպանելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրությունում։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում    
10:48 - 18 հունիսի, 2022
Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խաչատուրյանը հանդիպել է Պուտինին

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խաչատուրյանը հանդիպել է Պուտինին

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «ՌԴ նախագահը նշել է.«Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»:Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։Ինչ վերաբերում է Պետերբուրգյան համաժողովին, ես առաջին անգամն եմ մասնակցում, սակայն որպես տնտեսագետ միշտ հետևել եմ և բարձր եմ գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։ Շնորհակալություն հրավերի համար։Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է։Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս և մենք պետք է աջակցենք դրան»։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի»-ասված է հաղորդագրությունում։Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:12 - 18 հունիսի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 |armenpress.am|

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ: Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:58 - 17 հունիսի, 2022
Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ուզում բանակցություններ վարել, դա նրա իրավունքն է։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը վերջակետ կդնի «հատուկ գործողությունում այնտեղ, որտեղ իրեն է պետք», հայտնում է «Կոմերսանտը»։ «Մեր արձագանքն այն է, որ այդ պլանները (Ռուսաստանին պարտության մատենու Ուկրաինայի պլանները) խաթարվելու են, դրանք ձախողվելու են, մենք վերջակետ ենք դնելու այնտեղ, որտեղ մեզ է պետք»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապացուցի «կամքի ուժով, զենքի ուժով, այն դիքերը անհողդողդ պաշտպանելու մեր պատրաստակամությունը, որոնք նախանշվել են մեր ղեկավարության կողմից»։ Քաղաքական և դիվանագիտական մեթոդներ պետք են, դրանք չի կարելի մի կողմ թողնել, սակայն նպատակները հստակ որոշված են, հավելել է Ռյաբկովը։ «Եթե Զելենսկին ու նրա թիմը պատրաստ չեն բանակցություններին, և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա հետևում, մտադիր են շարունակել Ուկրաինային զենք մատակարարելու անմիտ, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլերը, դա նրանց ընտրություն է։ Դա տխուր է, ողբերգական, սակայն մենք չենք կարող նահանջել», - ասել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները կայացել են մարտի 29-ին Ստամբուլում։ Հունիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջնորդների ներկայությամբ կամ առանց նրանց, եթե Մոսկվան նույնպես պատրաստ է երկխոսության և Ուկրաինայից իր զորքերի դուրսբերման։   Նորա Վանյան  
16:04 - 15 հունիսի, 2022
 Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա

 |armenpress.am|

Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա |armenpress.am|

armenpress.am:  Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում: «Դիվանագիտական բանակցությունները պետք է վարվեն առաջին հերթին հենց ուկրաինացիների կողմից: Բայց մենք ուկրաինացիներին պետք է պահենք խաղի մեջ»,-հավելել է նա, նշելով, որ Չեխիայի նախագահությունը չի ազդի այդ բանակցությունների վրա: Նախարարը նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրունի խոսքը, որը հայտարարել է, թե «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին» դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորություն ունենալու համար: «Մակրոնը, հավանաբար, այնքան էլ ուշադրություն չի դարձնում այդ հարցին, Պուտինի համար միեւնույն է, թե Ռուսաստանին ինչպես կընկալեն Արեւմուտքում»,-ամփոփել է Լիպավսկին: ԵՄ-ում Չեխիայի՝ կես տարի տեւող նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին: Այժմ Եվրոպական խորհրդի նախագահը Ֆրանսիան է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:35 - 13 հունիսի, 2022
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության բազմադարյա ավանդույթները, ամրությունը և ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային։ Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։
14:34 - 12 հունիսի, 2022
Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ․ «Երբ թերթում ենք պատմության էջերը, հպարտության ու ոգևորության բազմաթիվ պահեր ենք ապրում։ Չափազանց կարևոր է, որ այսօր ստեղծվի այնպիսի պատմություն, որը վաղը հպարտության առարկա լինի սերունդների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հայ- ռուսական հարաբերությունների առանցքն այնքան ամուր  է, որ դրա շուրջ շարունակաբար ձևավորվել են  սերտ բարեկամություն և հուսալի գործընկերություն։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի, անշուշտ, նաև, հայ- ռուսական հարաբերությունների շուրջ։ Պատրաստ եմ այսուհետ ևս իմ հնարավորություններն ի սպաս դնել  այդ հարաբերությունների զարգացմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:
13:27 - 12 հունիսի, 2022
Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, մշակութային, հոգևոր ամուր կապերն ունեն դարերի պատմություն, նրանք միասին անցել են երկար ճանապարհ, համատեղ դիմակայել ժամանակի փորձություններին, հաղթահարել դժվարություններն ու կերտել հաղթանակներ: Այսօր էլ ՌԴ խաղաղապահ զորակազմը գտնվում է Արցախում և իրականացնում չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը: Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ: Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին՝ հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, մեր բարեկամ երկրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:
11:03 - 12 հունիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ: Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։ Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ: Ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնն անքակտելիորեն կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և խոստումնալից նախագծերի իրականացումը լիովին ծառայում են մեր երկրների շահերին, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
10:40 - 12 հունիսի, 2022
Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը $1,5 միլիարդ կտրամադրի Բելառուսին՝ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար, ինչպես գրում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նախագահ Պուտինի հետ վերջերս ենք այդպիսի որոշում կայացրել։ Մեր կողմից ռուսաստանցիներին առաջարկել ենք հստակ նածագծեր, որոնք շատ են պետք և մոտակա ժամանակներս պահանջարկ կունենան ոչ միայն Բելառուսում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանցիները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար են տրամադրում այս ծրագրերի համար միայն Բելառուսի տարածքում։ Մենք հասկանում ենք, որ առանց ներմուծման փոխարինման [․․․] մեզ համար շատ դժվար կլինի զարգանալը», - ընդգծել է Լուկաշենկոն։ Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսն ու ՌԴ-ն մի շարք ուղղություններով աշխատելու հնարավորություն ունեն։ «Մենք նախագահ Լուկաշենկոյի հետ […] խոսել ենք այս մասին, նույնիսկ պայմանավորվել ենք առանձին ֆինանսավորում տրամադրել Բելառուսի ներսում այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնց արտադրանքը պահանջված կլինի Ռուսաստանում», - ասել էր ՌԴ նախագահը։ Նորա Վանյան
15:44 - 09 հունիսի, 2022