ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
06:34 - 09 հոկտեմբերի, 2019
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ

Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Շաբաթվա ընթացքում, հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի > տիպի անօդաչու թռչող սարքը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:
10:56 - 28 սեպտեմբերի, 2019
ՊՆ-ն շարունակում է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներ

ՊՆ-ն շարունակում է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներ

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունըՎերջին շրջանում մամուլում հաճախ անհարկի քննարկվում և քննադատվում է ՀՀ պաշտպա­նության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ hraparak.am կայքում «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» խորագրով սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում նաև հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյուն­­­­աբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր:Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ռազմական նախագծերին առնչվող թեմաներով անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
09:58 - 27 սեպտեմբերի, 2019
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|

pastinfo.am։ Վիրավորում ստացած շարքային զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ, սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06.00-ից 06.30 ընկած ժամանակահատվածում, որովայնի շրջանում հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը։Այժմ նա գտնվում է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալում՝ վերակենդանացման բաժանմունքում։ ՔԿ հայտարարել էր, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
09:39 - 24 սեպտեմբերի, 2019
Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

pastinfo.am։ «Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։Արցախի նախագահի խոսնակը շեշտեց՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երեւանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»։ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա պետք է Արցախը որոշի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է,, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նախարարի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ և հարցեր, որոնք այժմ բացահայտել չի կարող։Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու մասին։ «Ես երեկ մի համեմատություն բերեցի, եթե մեր ձեռքում լիներ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած տականք Սաֆարովը, եթե նա լիներ Երեւանում, մենք պետք է նրան արտահանձնեինք Բաքվի՞ն։ Նույն տարբերակն է, ոչ մի տարբերություն այս հանցագործների արարքի մեջ չկա։ Այդ 2 հանցագործները կատարել են հանցագործություններ Արցախի տարածքում, նրանց նկատմամբ դատ է եղել՝ բաց, թափանցիկ։ Մենք ի՞նչ է, պետք է վերադարձնե՞նք նրանց։ Մենք ո՞նց ենք նայելու Գուրգեն Մարգարյանի ծնողների աչքերին, ո՞նց ենք նայելու Ցականյանների աչքերին եւ տասնյակ հազարավոր այլ մարդկանց աչքերին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։Նրա խոսքով, խնդիրն, իհարկե, բարոյական ու հոգեբանական տեսանկյունից շատ ծանր է, որովհետեւ մեր տղաներն էլ սահմանից այն կողմ են գտնվում, բայց Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքում պահել ՀՀ քաղաքացիներին։ «Գիտե՞ք ինչու է մեզ ասում՝ բաց թողեք այդ ահաբեկիչներին, որպեսզի ոտնահարի մեր արժանապատվությունը։ Գիտե՞ք ինչ է լինելու, պայթելու է հասարակությունը։ Չի լինելու այդպիսի բան, որեւէ մեկը թույլ չի տալու այդպիսի բան, կուլ չի գնալու այդ ամենին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։Շարունակությունը՝ pastinfo.am-ում
11:52 - 20 սեպտեմբերի, 2019