ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: Շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիայից հետո մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ: «Հուլիսի 5-ի համար ևս որոշակի գործողություն է մշակված»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա հավաքը ևս պահանջված էր գաղափարակիցների շրջանում: Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները` մասնավորապես Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում, իսկ  ԵՄ-ն այդտեղ խնդիր չի տեսնում: «Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը: Անդրադառնալով խմբակցության  ներսում մանդատներ վայր դնելու հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ  մանդատը պետք է ծառայեցվի կորևորագույն օրակարգերին` օրինակ վարչապետի ընտրությանը: «Մենք խնդիր չունենք մանդատ վայր դնելու, եթե իմանանք, որ դրանով ինչ որ հավելյալ արժեք կստեղծվի»,-ասաց նա: Նշենք, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը շարժումը երթ է  նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
11:18 - 04 հուլիսի, 2022
Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|

Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին ձևավորել ազգային համաձայնության նախարարների կաբինետ, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել և հասնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։ Հանրահավաքի մասնակիցները փակել էին Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է հանրապետության խորհրդարանի շենքը։ Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային թեկնածուների կարգավիճակ տրամադրեցին։ Նրանք ընդունեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև մի շարք պայմանների կատարման դեպքում նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը։ Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց վիզայի։
09:49 - 04 հուլիսի, 2022
ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Եվրոպան կլինի Կիևի կողքին․ Եվրահանձնաժողովի նախագահ
 |azatutyun.am|

ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Եվրոպան կլինի Կիևի կողքին․ Եվրահանձնաժողովի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևին հավաստիացրել է, որ Եվրամիությունը կկանգնի Ուկրաինայի կողքին Եվրամությանը անդամակցելու ամբողջ գործընթացում։ Վերջերս Ուկրաինան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ, բայց անդամակցությունը կարող է երկար տարիներ տևել։ Բրյուսելից այսօր դիմելով Ուկրաինայի խորհրդարանին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի վճռականությունը։ «Առջևում երկար ճանապարհ է, բայց Եվրոպան ձեր կողքին կլինի ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, այնքան ժամանակ, որքան կպահանջվի, պատերազմի այս մութ օրերից մինչև այն պահը, երբ դուք կանցնեք Եվրոպական միություն տանող դուռը։ Ես հավատում եմ Ուկրաինայի եվրոպական ապագային», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։
15:48 - 01 հուլիսի, 2022
Տոյվո Կլաարը ողջունել է Վրաստանում անցկացված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը

 |factor.am|

Տոյվո Կլաարը ողջունել է Վրաստանում անցկացված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը |factor.am|

factor.am: ԵՄ աջակցությամբ ավելի քան 40 հայ ու ադրբեջանցի փորձագետներ են հանդիպել կլոր սեղանի շուրջ Վրաստանի Կախեթի քաղաքում՝ հունիսի 29-30-ը։ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործընկերների հետ նրանք քննարկել են ապագա խաղաղ Հարավային Կովկասի հնարավոր սցենարները: Քննարկումները վերաբերվել են տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում սցենարներին, գնահատվել են ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին դերակատարների կողմից հնարավոր քայլերը՝ բարելավել հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:   Շարունակությունը՝ factor.am-ում
12:18 - 01 հուլիսի, 2022
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը

 |armenpress.am|

ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները հունիսի 29-ին Վաշինգտոնում անցկացրել են տիեզերքի շուրջ երկխոսության (Space Dialogue) հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են այդ թվում տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովումը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ հունիսի 29-ին տարածած հայտարարության մեջ: «Պաշտոնատար անձինք քննարկել են համագործակցությունը Երկրի մակերևույթի դիտարկման և տարերային աղետների արձագանքման, գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգերի, տիեզերական թռիչքների անվտանգության, տիեզերքի իրադրության դիտարկման, ինչպես նաև անդրատլանտյան համագործակցության համար հնարավորությունների բնագավառում՝ տիեզերական տարածությունում անվտանգության և երկարաժամկետ կայուն գործունեության ապահովման նպատակով»,- նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:37 - 30 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Անկարայի դեմ կայացված որոշումները կողմնակալ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»։ Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:09 - 25 հունիսի, 2022
ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը

ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը

2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:   Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:   Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:
15:03 - 24 հունիսի, 2022
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Փարիզում կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին։ «Խալաֆովն ու Մոնդոլոնին քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլն ու հեռանկարները, […] տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման, հետկոնֆլիկտային համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։   Նորա Վանյան
17:46 - 23 հունիսի, 2022
 Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը պաշտպանել է բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 529 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 45-ը, 14-ը ձեռնպահ է մնացել: «Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ հորդորել է Եվրամիության գագաթնաժողովին՝ ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային… Ինչպես նաեւ շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ»,-ասվում է բանաձեւում: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին հանձնարարել է՝ Եվրամիությունում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն կոչ է արել՝ առայժմ նման կարգավիճակ չտալ Վրաստանին: Այդ հարցի վերաբերյալ վերջնական լուծումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ին՝ Մադրիդի գագաթնաժողովում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում նենգություն է որակել Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության անդամի կարգավիճակներ տրամադրելու ԵՀ-ի հանձնարարականը:
15:35 - 23 հունիսի, 2022
Ղարիբաշվիլին պախարակել է հակառակորդներին հօգուտ ԵՄ անդամակցության ցույցից հետո
 |civilnet.am|

Ղարիբաշվիլին պախարակել է հակառակորդներին հօգուտ ԵՄ անդամակցության ցույցից հետո |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ ասելով, որ Վրաստանն արժանի է ԵՄ-ի թեկնածությանը և նսեմացրել է հակառակորդներին: Չորեքշաբթի վարչապետի ելույթը հաջորդել էր Վրաստանի նորագույն պատմության ամենաբազմամարդ ցույցերից մեկին։ Երկուշաբթի 60 000-150 000 մարդ էր դուրս եկել փողոց՝ աջակցելու Վրաստանի ԵՄ անդամակցությանը: Ուրբաթ ԵՄ-ն որոշում կկայացնի Վրաստանի անդամակցության դիմումի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել երկրին չտրամադրել թեկնածուի կարգավիճակ՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները: Խորհրդարանի աղմկոտ նիստի ժամանակ, որը մի քանի անգամ քաոսի վերածվեց, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ քիչ էր մնում՝ վտարվեին անվտանգության աշխատակիցների կողմից՝ վարչապետի վրա բղավելուց հետո: Ղարիբաշվիլին նրանց վիրավորանքներով է պատասխանել՝ ասելով, որ Միացյալ ազգային շարժում կուսակցության Անա Ցիտլիձեն դավաճանների կուսակցությունից է: Մյուսներին, այդ թվում՝ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» պատգամավոր Տակո Չարկվիանիին և Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավոր Խատիա Դեկանոիձեին նա արձագանքեց՝ անվանելով «հիվանդ» և դեղորայքի կարիք ունեցող: Ղարիբաշվիլին պնդում էր, որ Վրաստանին հնարավոր թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու պատասխանատվությունը կրում է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը, որը, ըստ նրա, Բրյուսելում լոբբինգ է իրականացրել, որպեսզի Վրաստանի թեկնածությունը մերժվի: Եվրախորհրդարանի Չեխիայի պատգամավոր Մարկետկա Գրեգորովան Թվիթերում արձագանքել է այս պնդմանը և վարչապետին մեղադրել ստելու մեջ։ «Ես հանդիպումների եմ եղել ընդդիմության հետ, և նրանք բոլորը մեզ գրեթե աղաչում էին թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Այնպես որ, մի՛ ստեք: Եկե՛ք Բրյուսել, և մենք կարող ենք զրուցել: Մի՛ եղեք խնդիրը, եղե՛ք լուծումը»,- գրել է նա։ Գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը, մինչդեռ, հայտարարել է, որ վարչապետի հետ հանդիպելու իր փորձերը անտեսվել են։ Ղարիբաշվիլին թվարկել է Վրացական երազանքի իշխանության ներքո մի շարք ենթադրյալ ձեռքբերումներ՝ պնդելով, որ Վրաստանն այժմ որոշ առումներով գերազանցում է նույնիսկ ԵՄ անդամ որոշ երկրների: Նա ծավալուն խոսքով նաև քննադատել է Միացյալ ազգային շարժման նախկին կառավարությանը։ Իր ելույթի ընթացքում Ղարիբաշվիլին բազմիցս գովաբանել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, որի ենթադրյալ ոչ պաշտոնական ազդեցությունը Վրաստանի քաղաքականության համար ԵՄ-ի համար դարձել է օրակարգային հարց: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանի համար մի քանի պայմաններ առաջ քաշել՝ նախքան անդամակցության հայտի վերանայումը։ Դրանք ներառում են «ապաօլիգարխացման պարտավորություն»՝ վերացնելով շահերի չափազանց մեծ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում», որը, ենթադրաբար, թիրախավորում է Իվանիշվիլիին: Նա նաև ասել է, որ Իվանիշվիլիի՝ կառավարության վրա իշխանություն ունենալու պնդումը հավասարազոր է նրան, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրեն «օլիգարխիկ տիպի կառավարություն և ոչ պաշտոնական կառավարություն» ղեկավարելու մեջ, քանի որ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում աշխատում են Օբամայի նախկին խորհրդականներից մի քանիսը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:01 - 23 հունիսի, 2022
Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը

 |factor.am|

Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը |factor.am|

factor.am: Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, քանի որ նա փորձում է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունն ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, փոխանցում է VOA-ն։ Նրա կարծիքով՝ Եվրոպան այսօր պետք է նախապատրաստվի իրադարձությունների նման զարգացմանը։ «Ես չէի բացառի, որ Ռուսաստանը կշարունակի տարբեր խնդիրներ գտնել այստեղ և այնտեղ, և կշարունակի պատրվակներ գտնել՝ Եվրոպա գազի մատակարարումների հետագա կրճատման և, հնարավոր է, նույնիսկ ամբողջությամբ դադարեցնելու համար։ Հետևաբար, Եվրոպան պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագիր»,- Reuters-ին ասել է ՄԷԳ գործադիր տնօրենը։ Բիրոլի կարծիքով՝ Ռուսաստանից գազի հոսքերի վերջին կրճատումը պետք է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձ։ Այսպիսով, Ռուսաստանը նախապես ցուցադրել է մի սցենար, որը կարող է իրականացվել ձմռան ամիսներին, երբ գազի պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Միաժամանակ, Բիրոլը նշել է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունն (ՄԷԳ) ամենահավանականը չի համարում ռուսական գազի ամբողջական դադարեցման այս հիպոթետիկ սցենարը։  
18:41 - 22 հունիսի, 2022
Ուկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
 |1lurer.am|

Ուկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ ԵՄ կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման: «Արագացված ընթացակարգ և ազատ մուտք չեն լինի: Մենք բացում ենք դուռը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն և ժողովրդավարության մակարդակ: Դա ժամանակ է պահանջում»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել: Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները լիակատար քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
13:12 - 22 հունիսի, 2022