Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը
 |tert.am|

Հունաստանն ու Թուրքիան 5-ամյա ընդմիջումից հետո վերսկսում են երկխոսությունը |tert.am|

tert.am: Թուրքիան և Հունաստանը 5 տարի անց Ստամբուլում կանցկացնեն երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների շուրջ բանակցությունների 61-րդ փուլը, հիմնականում՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը «լավատեսությամբ ու ինքնավստահությամբ կմասնակցի բանակցություններին»:Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2002 թվականին Անկարայում՝ երկու երկրների արտգործնախարարների խորհրդականների մակարդակով:Երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պահպանվել է մինչև 2016 թվականը: Այդ ընթացքում տեղի է ունեցել հանդիպումների 60 փուլ:
17:10 - 24 հունվարի, 2021
Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Հունաստանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ ապագայում կայանալու է Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ պորտուգալացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Այժմ Հունաստանի հետ ավելի արդյունավետ երկխոսության համար հնարավորությունների պատուհան է բացվել։ Եվ մենք Հունաստանի արտգործնախարար և իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասի հետ պատրաստվում ենք հանդիպել առաջիկա շաբաթներին», - հայտարարել է Չավուշօղլուն։ Անկարայի և Աթենքի հարաբերությունները սրվել էին Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների հետևանքով։ Հունաստանի իշխանությունները 2020 թվականի երկրորդ կեսին կոչ էին անում ԵՄ գործընկերներին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
12:58 - 08 հունվարի, 2021
Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

Հունական և թուրքական առափնյա պահպանության ծառայություններին պատկանող նավերի միջև «բախում» է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Հույն ձկնորսների, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունների միջև տեղի ունեցած միջադեպը մեկնաբանել է Կալիմնոսի քաղաքապետ Դիմիտրիս Դիակոմիչալիսը, հայտնում է greekcitytimes.com լրատվական գործակալությունը: Միջադեպին բացի հույն քաղաքապետից անդրադարձել է նաև Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը:Հույն քաղաքապետը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Աստվածահայտնության տոնի առավոտյան, երբ հույն ձկնորսները մոտեցել են Իմիայի ափերին՝ ծովախեցգետնի որսի նպատակով:Համաձայն քաղաքապետի մեկնաբանության՝ Թուրքիայի առափնյա ծառայության նավերը ներխուժել են հունական ջրային տարածք, ինչից հետո հունական առափնյա պահպանության ծառայության ակտիվացել է: Դրա հետևանքով երկու կողմերի միջև «բախում» է սկսվել՝  հունական նավի վնասվելու պատճառ դառնալով:Անդրադառնալով միջադեպին՝ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հունական նավերը, որոնք սահմաններ չունեն և անօրինական ներգաղթյալներին անընդհատ հետ են մղում Թուրքիայի տարածքային ջրեր` խախտելով միջազգային իրավունքը, այս անգամ վտարվեցին Թուրքիայի տարածքային ջրերից»:Ինչպես տեղեկացնում է լրատվական գործակալությունը, սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
11:26 - 08 հունվարի, 2021
Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|

Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախօրեին ողջունել է Հունաստանի հետ 1,68 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիրը՝ այն որակելով երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում, հաղորդում է հունական Ekathimerini թերթը։ Գանցի խոսքով՝ «սա երկարաժամկետ գործընկերություն է, որը կծառայի ինչպես Իսրայելի, այնպես էլ Հունաստանի շահերին, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում և կնպաստի միջերկրածովյան կայունությանը»։ «Հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի իմ ընկերոջը` Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին, և իմ երախտագիտությունն արտահայտեցի այս նախագծի առաջխաղացման գործում նրա անձնական մասնակցության համար: Ես նաև բարձր եմ գնահատել մեր երկրների միջև պաշտպանական հարաբերությունների վերջին ամրապնդումը և նշել, որ ակնկալում եմ դրանց հետագա խորացում»,- ասել է Գանցը։
12:01 - 06 հունվարի, 2021
«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու
 |tert.am|

«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան Եվրամիության հնարավոր պատժամիջոցների կամ քննադատության պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից, երկուշաբթի հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։«Խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ԵՄ-ի պատժամիջոցների կամ քննադատության պատճառով կարող ենք հրաժարվել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում մեր իրավունքներից և շահերից»,- հայտարարել է նա։Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը:«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել էր նա։Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»:
09:53 - 15 դեկտեմբերի, 2020
Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։ Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը: Հայաստան հումանիտար օգնությունն ուղարկվել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
11:08 - 14 դեկտեմբերի, 2020
Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times |tert.am|

tert.am:  Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրվի Հունաստանի կողմից` տեղի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո: Այս մասին գրում է Greek City Times-ը, նշելով` Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, իր մարդասիրական առաքելության շրջանակներում, օգնությունը կհասցնի Հայաստան: Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայ կապույտ խաչը և Ողորմության խաչ Մակեդոնիա-Թրակիան, Աթենքում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, մարդասիրական օգնություն են հավաքել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմամբ պխայմանավորված:Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրած Ազգային պաշտպանության նախարարության համագործակցությամբ հենց այսօր նախատեսվում է բեռների առաքումն ու տեղափոխումը Հայաստան: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ` արցախցի փախստականների համար: Նախաձեռնությունը պատկանում է թե՛ տեղի հայկական համայնքին, թե՛ հույներին:
13:51 - 12 դեկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային
 |ermenihaber.am|

Եվրախորհրդարանի անդամները Մերկելից պահանջում են կասեցնել գերմանական սուզանավերի վաճառքը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:  «Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,-ասվում է նամակում: Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:  
21:08 - 10 դեկտեմբերի, 2020
Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Սրա հետ կապված Չաուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել:«Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո մենք ուժեղ ենք և՛ սեղանի շուրջ, և՛ ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չաուշօղլուն:Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:
17:33 - 07 դեկտեմբերի, 2020