Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:   Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:   Հույն պատգամավորներն առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:   Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Հարություն Մարությանը հյուրերին է նվիրել 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:    
15:55 - 27 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Անգելոս Սիրիգոսը Flash 99.4, FM, Skai TV ռադիոյով տարածաշրջանային հարցերին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման փաստին (3:40 րոպեից սկսած)։ Ստորեւ ներկայացնում այդ հատվածը հայերեն թարգմանությամբ։ «Հունաստանը և Թուրքիան, ինչպես որ Հայաստանն ու Ադրբեջանը» Անգելոս Սիրիգոս. - Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր անում «պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին», Ադրբեջանը կրկին արժանացավ Թուրքիայի լիակատար աջակցությանը: Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում: Հստակ է, որ ադրբեջանցինները՝ թուրքերի օգնությամբ, փորձում են հարձակվել և կտրել Հայատանի հարավային հատվածը՝ միանալով ադրբեջանական Նախիջևանին՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը այդ հարցում: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան Հայաստանի դեմ: Ադրբեջանցիները հարձակվում են հայերի վրա և միաժամանակ ասվում է, որ ամեն ինչ լավ է զարգանում, գնում ենք դեպի խաղաղության պայմանագիր: Մենք չենք տեսնում միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում է»:
12:03 - 22 սեպտեմբերի, 2022
Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:
21:27 - 19 սեպտեմբերի, 2022
Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին
 |tert.am|

Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին, գրում է Anadolu գործակալությունը:«Աթենքն իրեն անհանգիստ է պահում: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ թիրախավորելու թուրքական F-16-ները։ Հունաստանը հերքում է դա։
14:22 - 12 սեպտեմբերի, 2022
Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|

Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|

news.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած անընդունելի հայտարարություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մինչ այդ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր «ապառազմականացված կղզիների օկուպացիայի մեջ» Էգեյան ծովում և ասել, որ Թուրքիան պատրաստ է «անել անհրաժեշտ ամեն բան», երբ ժամանակը գա։ «Ես Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»,- ասել է Միցոտակիսը Սալոնիկի մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ միշտ պատրաստ է եղել հանդիպել Էրդողանի հետ։ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետևանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։ Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։
18:11 - 11 սեպտեմբերի, 2022
Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները


 |armenpress.am|

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության սրացմանը, Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, որոնք հասնում են ընդհուպ մինչև Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը, այն երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է», – հայտնել են  մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը ասել էր․  «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»։
21:34 - 06 սեպտեմբերի, 2022
ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը
 |azatutyun.am|

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակվող թշնամական հայտարարությունները Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ լուրջ անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում։ «Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիակատար հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն», - ասվում է երկուշաբթի երեկոյան Բրյուսելում տարածված կոմյունիկեի մեջ: Փաստաթղթում ասվում է, որ «բովանդակալից և անկեղծ երկխոսությանը մասնակցությունն անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու և բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու համար»։ «ԵՄ-ը վերահաստատում է իր ակնկալիքները Թուրքիայից, որ նա լրջորեն կաշխատի լարվածության կայուն թուլացման ուղղությամբ՝ ի շահ Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային կայունության, և լիովին կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծված է փաստաթղթում: Ե՛վ Անկարան, և՛ Աթենքը նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի մաս են կազմում։ Երկու երկրների միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողություններն ինքնապաշտպանական է համարում:
11:43 - 06 սեպտեմբերի, 2022
Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

 |armenpress.am|

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:  Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։ «Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ: Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են  օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։ Թուրքիան արդեն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հալածանքների և ամբողջ Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականության հարցը։
18:29 - 03 սեպտեմբերի, 2022
Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ

 |factor.am|

Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում թուրքական ռազմաօդային ուժերի դեմ Հունաստանի գործողությունները «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մաս են կազմում»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանը C-300 ՀՕՊ համակարգեր է օգտագործել  թուրքական F-16-երին ուղեկցելու և դրանք կալանելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից արևմուտք։ Հունաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել է թուրքական կողմի պնդումները։ «Մենք շատ լավ գիտակցում ենք իրական պատճառները, որոնք կանգնած են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերի հետևում։ Մենք նաև տեղյակ ենք ուժերի ու շրջանակների նպատակներից, որոնք այսօր անվճար զինում են Թուրքիային սահմանակից ահաբեկիչներին՝ չնայած ժամանակին հրաժարվել են Անկարային գումարի դիմաց զենք տրամադրել»,- ասել է Էրդողանը։ Նա նաև սադրանք է անվանել, իբր, Հունաստանի գործողությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերի նկատմամբ Էգեյան ծովում և նշել, որ այն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մի մասն է։  
17:37 - 01 սեպտեմբերի, 2022
Թուրքիան մեղադրում է Հունաստանին F-16-ների դեմ S-300-ներ օգտագործելու համար․ Աթենքը հերքում է |news.am|

Թուրքիան մեղադրում է Հունաստանին F-16-ների դեմ S-300-ներ օգտագործելու համար․ Աթենքը հերքում է |news.am|

news.am: Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, հղում անելով ՊՆ աղբյուրներին, գրել է, որ Հունաստանի զինված ուժերը սադրանք են իրականացրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում առաքելություններ իրականացնող թուրքական ռազմական ինքնաթիռների դեմ՝ օգտագործելով S-300 ՀՕՊ համակարգեր։ «Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ռազմական ինքնաթիռները թռչում էին Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի միջազգային օդային տարածքում»,- հայտնել են նախարարությունից և հավելել, որ, չնայած սադրանքին՝ թուրքական օդանավն ավարտել է իր ծրագրած առաքելությունը ու ապահով վերադարձել իր բազաը։ Հունաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, կտրականապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները՝ դրանք անվանելով առասպելներ և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու Թուրքիայի ձախողված փորձերի մաս։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Էգեյան ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում։ Թուրքական ռազմական ինքնաթիռները մտել են Հունաստանի օդային տարածք՝ պարզելու S-300 ՀՕՊ համակարգերի գտնվելու վայրը, սակայն Հունաստանը խափանել է նրանց թռիչքը՝ թույլ չտալով կատարել առաջադրանքը։
20:27 - 28 օգոստոսի, 2022
Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից
 |shantnews.am|

Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից |shantnews.am|

shantnews.am: Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ ընդգրկելով վիճելի կետերը, որոնք սահմանվել են համապատասխան նախարարությունների և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից», - ասված է հաղորդագրությունում: Որոշում է կայացվել նաև արդիականացնել և ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները: Կառավարության խոսնակ Իկոնոմուն երեքշաբթի ասել է, որ թուրքական իշխանությունները կրկին փորձում են ներգաղթը որպես գործիք օգտագործել, իսկ ներգաղթային ճգնաժամի նոր փուլը տեղի է ունենում Հունաստանի վրա «հիբրիդային հարձակման պես»։ «Օգոստոսի 18-ին ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալներ փորձել են անցնել Էվրոսը: Անցյալ շաբաթ Հունաստանի իշխանությունների կողմից փրկված 38 միգրանտներ բողոքել են, որ թուրքական իշխանությունները բռնի կերպով իրենց տեղափոխել են Էվրոսի կղզի: Վերջին օրերին 60 մաքսանենգ է ձերբակալվել և պատասխանատվության ենթարկվել», – ասել է Իկոնոմուն: Անցյալ շաբաթ մոտ 40 միգրանտ արգելափակվել է Էվրոս գետի կղզում, իսկ 5-ամյա մի աղջիկ մահացել է կարիճի խայթոցից: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում միգրանտների հետ տեղի ունեցած միջադեպի համար, քանի որ կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին Թուրքիայից հազարավոր անօրինական միգրանտներ փորձեցին ներխուժել հունական տարածք, Հունաստանը կառուցեց նոր 26 կիլոմետրանոց պարիսպ և արդիականացրեց ցանկապատի հին հատվածները՝ 10 կիլոմետր երկարությամբ, Էվրոսի հյուսիսարևելյան շրջանում: Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկարությունը Էվրոսում կազմում է մոտ 200 կիլոմետր։
10:32 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ
 |pastinfo.am|

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ |pastinfo.am|

pastinfo.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքի համար Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ չհամաձայնելը սկզբունքի հարց է: Միցոտակիսը ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակի» առցանց գագաթնաժողովում, որի նպատակներից են Կիեւի իշխանությունները համարում Ղրիմի «դեօկուպացիայի» ուղիների քննարկումը: «Սահմանների անխախտելիությունն այն հիմքն է, որի վրա կառուցվել է Եվրոպան Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո։ Ղրիմի գրավումը 2014 - ին առաջին քայլն էր, իսկ փետրվարի 24 - ին՝ Եվրոպայի սահմանների վերաձևման ռեվիզիոնիստական ծրագիրը։ Նախկինում մենք ունեցել ենք թուրքական ներխուժման և Կիպրոսի զգալի մասի օկուպացիայի նման փորձ 1974 թվականին։ Այս վերքը դեռ չի բուժվել, գրեթե 50 տարի անց։ Մենք գիտենք, թե ինչ ցավ ու գին է դա բերում երկրին», - ասել է Միցոտակիսը։ Հունաստանը 2014 թվականին, նախագահելով Եվրամիությունում, ակտիվորեն պաշտպանել է պետական հեղաշրջումն Ուկրաինայում։ Հունաստանի ԱԳ նախարար էվանգելոս Վենիզելոսը դարձել է առաջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը Կիեւ էր մեկնել նոր ռեժիմին շնորհավորելու պետական հեղաշրջումից հետո իշխանության գալու կապակցությամբ: Վենիզելոսի այցը՝ որպես ԵՄ նախագահող, օրինականացրել է նոր ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:
09:35 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանում ընդդիմությունը, գաղտնալսման սկանդալի ֆոնին, պահանջում է վարչապետի հրաժարականը
 |tert.am|

Հունաստանում ընդդիմությունը, գաղտնալսման սկանդալի ֆոնին, պահանջում է վարչապետի հրաժարականը |tert.am|

tert.am: Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հրաժարական տալ՝ կապված Ազգային հետախուզական ծառայության կողմից ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման առնչությամբ սկանդալի հետ, որի հետևանքով հրաժարական են տվել նրա գլխավոր քարտուղարը և Հունաստանի հետախուզական գործակալության ղեկավարը: Այս մասին հայտնում է greekcitytimes.com կայքը:«Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քաջություն չունեցավ անել այն, ինչ ինքնին ակնհայտ է եվրոպական լիբերալ ժողովրդավարության մեջ՝ հրաժարական տալ», - հայտարարել է ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք կուսակցությունը:Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան: Սակայն Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պնդմամբ՝ վարչապետը «ստախոս լինելուց բացի ամբարտավան է և չզղջացող, քանի որ չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվությունը»:Եվրախորհրդարանի պատգամավոր և ՊԱՍՕԿ-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ուրբաթ ասել էր, որ տեղեկացել է 2021 թվականի իր խոսակցությունների գաղտնալսման մասին։ Նա չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ՊԱՍՕԿ-ը Հունաստանի երրորդ կարևորագույն քաղաքական կուսակցությունն է։ Տասնամյակներ շարունակ այն եղել է Միցոտակիսի պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցության գլխավոր քաղաքական մրցակիցը:
12:36 - 09 օգոստոսի, 2022