Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին պաշտոնի նշանակելու առթիվ ԱԾԾ նախկին տնօրենը հրավիրել է քննչական մարմին

51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին պաշտոնի նշանակելու առթիվ ԱԾԾ նախկին տնօրենը հրավիրել է քննչական մարմին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում  ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին  արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։  Դիմումի կապակցությամբ  իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում: Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները: Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:05 - 31 հուլիսի, 2020
Անհեթեթ գործի շրջանակում եմ հրավիրվել, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան |pastinfo.am|

Անհեթեթ գործի շրջանակում եմ հրավիրվել, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Հարցին՝ ինչ քրեական գործի շրջանակում էր հրավիրվել ԱԱԾ և ինչ կարգավիճակ ունի, Արթուր Վանեցյանն ասաց. «Մի անհեթեթ գործի շրջանակներում։ Որևէ կարգավիճակ չունեմ։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։ Որևէ պարտավորություն չունեի՝ գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,-ասաց Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ այդ գործն իրականում ոչնչի մասին է։ Արթուր Վանեցյանն այս գործը որակեց որպես շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ։ Նա ընդգծեց՝ վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամաբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը։
10:43 - 31 հուլիսի, 2020
Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու |armenpress.am|

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջներիի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։ «Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։
10:31 - 31 հուլիսի, 2020
8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ: Հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: Այդ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Մարտիրոսյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ հարցման պահին: Հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է մուտք եղել բյուջե: Մարտիրոսյանն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է: Նույն հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերը, այսինքն Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ: 2020 թվականի հունիսի 8-ին Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշոնից: ԱԱծ գործող տնօրենը Արգիշտի Քյարամյանն է:
13:58 - 29 հունիսի, 2020
Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ: - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում է իշխանության 100 տոկոս հրաժարական, արտախորհրդարանական որոշ ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Լուսավոր Հայաստանը» անդադար քննադատում է իշխանությանը. քաղաքական դաշտում մենա՞կ եք մնացել: - Մեր ուժի հենարանը մեզ աջակցող, մեզ հետ համագործակցող քաղաքացիներն են: Մենք մենակ չենք։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը մեզ աջակցեն, եթե մենք դաշինքի մեջ չենք նրանց հետ և չունենք համագործակցության հուշագիր։ Դա նախկինում էր, երբ կային իբր անկախ կուսակցություններ, որոնք, չգիտես ինչու, ամեն հարցում սատարում էին կառավարող ուժին։ Այսօրվա իրավիճակն ընդամենը վկայում է, որ մենք չունենք գրպանային ընդդիմություն, և ոչ մեկը պարտավոր չէ մեր մասին բարի խոսք ասել։ Իհարկե, կան արտախորհրդարանական ուժեր, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմա կառավարությանը չեն քննադատում և սպասում են համաճարակի հաղթահարմանը։ Իսկ մյուսները, կառավարության հրաժարականը պահանջելով, ցուցադրում են իրենց քաղաքական մանկամտությունը կամ կամա թե ակամա՝ ծառայություն մատուցում օտարների օրակարգին: - ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը: Մտավախություն չունե՞ք, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն ձեր դեմ, և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա: - Նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։ - Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, թե իշխանությունը տապալել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, վիրուսի տարածումն ընդլայնվում է, ավելանում է տնտեսական ճգնաժամը: Եվ դա աշնանը հանգեցնելու սոցիալական դժգոհության: Իշխանությունը կանխատեսո՞ւմ է նման զարգացումներ: - Եղած խնդիրների մասին կառավարությունն էլ է անթաքույց խոսում։ Հանրային դժգոհություն կարող է լինել, եթե կառավարությունը թաքցնի իրավիճակի լրջությունը, սխալները։ Իսկ կառավարությունը, բարեբախտաբար, չգնաց այդ ճանապարհով, այլ ամեն բան թափանցիկ շարունակում է ներկայացնել հանրությանը։ Պատեհ պահին հանրության հետ կխոսի նաև հնարավոր բացթողումների և սխալների մասին։ Եթե կոռոնավիրուսով ոգեշնչված ընդդիմախոսները հույսները դրել են այս հարցում կառավարության սխալները քննադատելով առաջ գնալու վրա, ապա իզուր, որովհետև կառավարությունն իր ասելիքով նրանցից առաջ կլինի։ Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հասարակական համերաշխությունը, մեր փոխօգնությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն է քննություն հանձնում։ Ի վերջո, մարդկանց կյանքեր փրկելու, բժիշկների կյանքեր փրկելու, պետության առողջապահական համակարգը փրկելու խնդիրը Հայաստանում ապրող յուրաքանչյուրի անելիքն է, ոչ միայն կառավարության։ - Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իրավապահներին հանձնարարում է տարբեր աղմկոտ քրեական գործեր հարուցել, որպեսզի քողարկի հեղափոխական բարձր վարկանիշի անկումը: - Վերաբերվում եմ որպես անհիմն քաղաքական հայտարարությունների։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարող ուժից որևէ մեկը իրավապահ մարմնին հանձնարարել շինծու քրեական գործեր հարուցել, և ինչպես կարող է դա չբացահայտվել ու չդառնալ հենց այդ նույն կառավարող ուժին շանտաժի ենթարկելու առիթ։ Պատկերացրեք՝ գեթ մեկ այդպիսի հրամանի կամ հանձնարարության մասին տեղեկության բացահայտում, և կառավարող ուժի հանդեպ վստահությունը խաթարված է։ Իրավապահ մարմիններին տրված միակ ուղերձը եղել է այն, որ եթե կան ապացույցներ և իրավական հիմքեր, ապա գործե՛ք առանց կաշկանդվելու, առանց երկմտելու, առանց հապաղելու իրականացրե՛ք օրինապահ գործունեությունը՝ բոլորը հավասար են օրենքի առաջ սկզբունքով։ Սա է եղել ու մնում կառավարող ուժի միակ քաղաքական պատվերը իրավապահ մարմիններին։     - Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: - Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քննվելու է ամբողջությամբ՝ ծայրից ծայր, լինի նա տանը թե դատարանում: Մենք բոլորս իմանալու ենք, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին, երբ սպանվեցին մեր երկրի քաղաքացիներ։ - Որոշումը կայացրած դատավորի վրա նախկին նախագահի մերձավորներն ունեցե՞լ են կողմնակի ազդեցություն: - Չեմ կարող նման կռահումներ անել առանց փաստերի։ Միևնույն ժամանակ, այսպիսի հարցադրումները չեն դադադրի, քանի դեռ Հայաստանում չի հանգուցալուծվել դատարանների քաղաքական և կոռուպցիոն կախյալության հարցը։ Այն, որ 2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, դա խոստովանեց նաև վարչապետը՝ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Դեռ այս մարտահրավերի առաջ ենք։ Արդեն հաստատված է խնդրի լուծման ռազմավարությունը, որի արդյունավետության մասին դատողություններ կանենք դրա իրականացման ընթացքում կամ ավարտին։ - Ավարտվեց գարնանային նստաշրջանը: Ի՞նչ հասցրեցիք անել, ո՞ր կարևոր հարցերը մնացին չլուծված:: - Հասցրեցինք ընդունել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքով իրավապահները կարող են յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը, և ոչ ոք չպետք է խուսափի այս հարցի պատասխանից։ Օրենքը մի կարևոր կարգավորում էլ ունի, որի մասին քիչ է խոսվել`ապօրինի գույքին տիրապետողը կարող է գույքը պետությանը վերադարձնելու հաշտության համաձայնագիր կնքել և խուսափել դատական երկարատև գործընթացներից։ Հաջորդը Դատական օրենսգրքի ծավալուն փոփոխություններն էին, որոնք կառավարությունն առաջարկեց վեթթինգի փոխարեն։ Անցյալը խմբագրելու այս իրավական գործիքների կիրառումը առաջիկայում մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարվածության մեջ: Արդեն դրա ականատեսն ենք։ Եվ, վերջապես, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկող պատգամավորների նախագծերը, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին: Որպես չարված էլ՝ պիտի հիշեմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց կանդրադառնանք հաջորդ նստաշրջանում։
12:00 - 25 հունիսի, 2020
Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|

fip.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 3-ին Վանաձորում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռացումից հետո բյուջե գումար չի վերադարձվել: Մասնավորապես, նորաստեղծ կուսակցության վանաձորյան գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր. «…Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել»:  ԱԱԾ նախկին տնօրենի պնդումն իրականությանը չի համապատասխանում: Խոսքը ԱԱԾ քննչական դեպարտամենտում կոռուպցիոն հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնված գումարների մասին է։  Նշենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսի 10-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Մոտ մեկուկես տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, նա ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո Վանեցյանը հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ՝ սկսելով քննադատել գործող իշխանություններին։ Ընդդիմադիր կեցվածք ընդունած ԱԱԾ նախկին տնօրենը 2020 թ. մայիսին ընտրվել է աջ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության նախագահ:  Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո պետբյուջե վերադարձված գումարների չափը։ Ներկայացվածից պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարումից հետո ևս վերականգնվել  են միլիարդավոր դրամներ: Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամիսների ընթացքում (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր` 17 ամիս), բյուջե է վերականգնվել մոտ 16 մլրդ 874 մլն 166 հազար դրամ: Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունիս (10 ամիս) ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3 մլրդ 943 մլն 670 հազար դրամ:   Պետբյուջե վերադարձված գումարները Հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի մատնանշած 43 միլիարդ դրամը վերականգնվել է ոչ միայն ԱԱԾ-ի, այլ բոլոր իրավապահ մարմինների (ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ) կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Եվ ինչպես տեսնում ենք, նրա հրաժարականից հետո միայն ԱԱԾ-ն կոռուպցիոն գործերով պետբյուջե է վերականգնել շուրջ 4 միլիարդ դրամ։    Լուսինե Ոսկանյան
14:23 - 12 հունիսի, 2020
Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ |armtimes.com|

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։ Կիվիրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պահանջում են 2 մլն դրամի չափով փոխհատուցում։ Նրա խոսքով՝ մամուլի խոսնակը հանդես է գալիս վարչապետի անունից, այդ իսկ պատճառով հայցը ներկայացվել է նաեւ վարչապետի դեմ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ հայցը դեռ չի ստացել։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հերքել իր գրառումը՝ նա բացասական պատասխան տվեց։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
10:44 - 06 հունիսի, 2020
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։ «Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։
19:43 - 30 մայիսի, 2020
ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան
 |aysor.am|

ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am: Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև, նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալիս, որտեղ վերջինս հրավիրվել էր հարցաքննության, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ։«Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է», - պատասխանեց Արթուր Վանեցյանը։Նա ասաց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել», - ասաց Արթուր Վանեցյանը։
21:34 - 25 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը: Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։  
18:16 - 13 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

news.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- փոխանցեց Աբրահամյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ եւ արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որեւէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր:
17:13 - 04 մայիսի, 2020
Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

factor.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Ստի վերջը» վերնագրված տեսանյութով մանրամասներ է ներկայացրել իր ու Արթուր Վանեցյանի հանդիպումից՝ նշելով նաև, թե որն է եղել թեման։ Ըստ Մինասյանի, Արթուր Վանեցյանն իրեն զանգահարել է 2019 թվականի փետրվարին, երբ ինքը Հռոմում է եղել, ասել է, որ ուզում է հանդիպել։ Իր հարցին՝  որն է թեման, Վանեցյանը, ըստ Մինասյանի, պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ ունի իրեն։ Նրանք հանդիպել են Հռոմի կենտրոնի սրճարանում։ Վանեցյանը ներկայացել է իբրև ԱԱԾ տնօրեն ու ասել, որ իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ «Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը՝ դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- ներկայացրեց Միքայել Մինասյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը նաև ասում է՝ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրեն չէր կարող ներել ու չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը այս վիճակում է. «Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, պետության թշնամի, որովհետև ՀՀ-ում այսօրվա կատարվողը պարզապես պետական դավաճանություն է։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, որ ինձ սպասում է»։
22:14 - 02 մայիսի, 2020