ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Ողջ օրվա ընթացքում մենք տեղամասերում միջադեպ, որպես այդպիսին, չենք ունեցել. ունեցել ենք ազատ. հանգիստ ընտրություններ։ Այդ մասին «Լուրերին» ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Այո՛, մասնակցության ցուցանիշը ցածր է, բայց ինձ համար կարևորը, որ բոլոր ընտրողները եղել են ազատ, ազատ մտել են ընտրատեղամաս առանց որևէ խոչընդոտի կամ դրսում կուտակումների. ազատ, գաղտնի քվեարկել են։ Իրենց ընտրությունը կատարել, գնացել են, ու այս ամբողջ պրոցեսը եղել է իրական ժամանակում ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց ԿԸՀ նախագահը։ Խոսելով ընտրողների ցածր մասնակցության իր տպավորությամբ օբյեկտիվ պատճառներից՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե նայենք աշխարհի փորձը՝ ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի, թե ոչ։ Ուղղակի չի ուզում՝ չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է»։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
00:04 - 18 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ

ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ։ Ըստ դրանց՝ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ «Ազգային առաջընթաց»–ը, իսկ երրորդ տեղում՝ «Մայր Հայաստան» դաշինքը։ Արդյունքները առավել մանրամասն՝ ստորեւ․ Հանրային ձայն - 115 ձայն կամ 11․04% Քաղաքացիական պայմանագիր - 382 ձայն կամ 36.66% Արդար Հայաստան - 9 ձայն կամ 0․86% Հաղթանակ - 10 ձայն կամ 0․96% Ուժը հայրենյաց - 8 ձայն կամ 0․86% Հայաստանի եվրոպական - կուսակցություն - 5 ձայն կամ 0․48% Ազգային առաջընթաց - 226 ձայն կամ 21․69% Հանուն սոցիալական արդարության - 2 ձայն կամ 0․19% Հանրապետություն - 89 ձայն կամ 8․54% Միացյալ Հայաստան - 6 ձայն կամ 0․58% Լուսավոր Հայաստան - 37 ձայն կամ 3․55% Ժողովրդավարական համախմբում - 10 ձայն կամ 0․96% Ապրելու երկիր - 22 ձայն կամ 2․11% Մայր Հայաստան - 120 ձայն կամ 11․52% Հավելենք, որ ընտրատեղամասերի ընդհանուր թիվը Երեւանում 475 է։ Այս պահին ընթանում է քվեարկության արդյունքների հաշվարկը։ Ամբողջական նախնական թիվ դեռեւս չկա։ Թարմացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։  
23:20 - 17 սեպտեմբերի, 2023
Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար |armenpress.am|

Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար |armenpress.am|

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։  « Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։  «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։ «Հանրային ձայն» կուսակցությունը ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։ «Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։  «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը մուծումներ և ծախսեր չի կատարել։
22:24 - 17 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, թե արդյոք խախտո՞ւմ է այն, որ ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել քվեարկության տեղի, ժամի վերաբերյալ։ «Կա՞ն նախնական տվյալներ, թե քանի քաղաքացի չի ծանուցվել, ի՞նչ եք կարծում, արդյոք նաև սա՞ է պատճառը, որ համեմատաբար պասիվ են եղել այս ընտրությունները»,- հետաքրքրվեց լրագրողը։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ տեղյակ է ծանուցման խնդրին։ «Ինչպես գիտեք, ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են, ընտրողը հա՛մ իր տվյալները կարող է հայտնաբերել, հա՛մ իր տեղամասի տվյալները։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Եթե մենք ունենք փաստ, որ ծանուցումը ֆիզիկապես չի առաքվել, պետք է պարզենք, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ասաց՝ ինքը չի համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա․ «Բայց գործ ունենք նրա հետ, որ պետության պատվիրած ծառայությունը չի մատուցվել, բողոքներ կան, և էդ բողոքների գնահատակը պիտի տրվի»
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 %-ը

Երևանի ավագանու հերթական ընտրություններն ավարտված են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ բոլոր 475 տեղամասերը 20:00-ին փակվել են, ներկայում ընթանում է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ Ընտրություններին մասնակցության ցուցանիշն այս տարի ցածր է նախորդ տարիներից․ նախնական տվյալներով 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553-ը կամ 28,46 %-ը։ 2018-ի ավագանու րտահերթ ընտրություններին, հիշեցնենք, քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 43.65%-ը։ ԿԸՀ նախագահը նաև ներկայացրեց պատկերն՝ ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 83 հազ․ 14 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազ․ 229 ընտրող՝ 27.98%, Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 39 հազ․ 30 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 հազ․ 575 ընտրող՝ 32,22%, Արաբկիր վարչական շրջանում 94 հազ․ 537-ից ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 301 ընտրող՝ 30,99%, Դավթաշենում 33 հազ․ 484-ից քվեարկությանը մասնակցել է 10 հազ․ 709 ընտրող՝ 31,98%, Էրեբունիում 89 հազ․ 206-ից քվեարկությանը մասնակցել է 21 հազ․ 719 ընտրող՝ 24,35%, Կենտրոնում 94 հազ․ 922-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 714 ընտրող՝ 30,25%, Մալաթիա-Սեբաստիայում 106 հազ․ 317-ից քվեարկությանը մասնակցել է 27 հազ․ 490 ընտրող՝ 25,86%, Նոր-Նորքում 97 հազ․ 497-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 889 ընտրող՝ 29,63%, Նորք-Մարաշում 10 հազ․ 667-ից քվեարկությանը մասնակցել է 3314-ը՝ 31,07%, Նուբարաշենում 8065-ից քվեարկությանը մասնակցել է 2250-ը՝ 27,9%, Շենգավիթում 110 հազ․ 780-ից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 357-ը՝ 26,5%, Քանաքեռ-Զեյթունում 56 հազ․ 731-ից քվեարկությանը մասնակցել է 17 հազ․ 6 ընտրող՝ 29,98%: ԿԸՀ նախագահը նշեց, որ մանսակցության այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է․ «Ես չեմ հիշում նման ցածր ցուցանիշ, բայց կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում․ սա ընտրողների որոշումն է։ Նկատի ունեմ՝ ընտրողն ազատ է, և բոլոր 475 տեղամասերից երեկվանից սկսված է իրական ժամանակում հեռարձակում, այսինքն՝ մարդիկ ազատ պայմաններում քվեարկում են, և ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Կարող եմ որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ ասել, որ ամբողջ աշխարհում ազատ և ժողովրդավարական ընտրություններն ունեն մասնակցության ցածր մակարդակ, որովհետև ինչպես ընտրողին կարող է հետաքրքրել մասնակցելը, կարող է նաև չմասնակցել»։
21:16 - 17 սեպտեմբերի, 2023
«Հայաքվե»–ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած խախտումները

«Հայաքվե»–ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած խախտումները

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է այսօր իր արձանագրած խախտումները։ Դրանք ներկայացնում ենք ստորեւ․ • 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի: • Մեկ այլ տարածքում, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, գրանցված է 48 հոգի: • Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող: • Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 171 քաղաքացի: • Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 66 քաղաքացի: • Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի: • Բազմաթիվ տեղամասերում քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն: • 4/12 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանն անմիջապես ընտրությունների օրն են բերել ընտրատեղամաս, ինչը նշանակում է, որ քվեաթերթիկներն այնտեղ չեն պահվել։ • 6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր։ • 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից: • 2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում գրանցված են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/: • Ընտրատեղամասեր են մոտենում անձինք նոր ստացած անձնագրերով, որոնց վեց ամիսը լրացած չէ։ • 8/60 տեղամասում հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը՝ հիմնավորելով դա նրանով, որ ծրարը խոտանված է։ • Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման՝ կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել: • Մի քանի տեղամասերում նկատվել են ազգությամբ ռուսներ և հնդիկներ, որոնք խմբերով էին ժամանում: Որպես կանոն, նրանք չեն տիրապետել հայոց լեզվին: • Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում ազգությամբ հնդիկ ընտրողների թիվը շատ ավելին է: • 6/13 տեղամասում /տնակում տեղակայված թիվ 43 մանկապարտեզ/ մեծ թվով երիտասարդ տղաներ կան, որոնք անհասկանալի ակտիվություն են դրսևորում: • 9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն, և իրենց փոխարեն ոչ ոք չքվեարկի։ • 2/29 տեղամասում մի ծերունի փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ առկա ցուցակները նայել: Նրան հորդորել են նայել դրսում փակցված ընտրացուցակները, վեճ է հրահրել: • 4/33 տեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է Տիգրան Ավինյանի մեծադիր պաստառը։ • 4/53 տեղամասից 47 մետրի վրա ՔՊ շտաբն ու պաստառն են: • 1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2 /ՔՊ-ի քվեաթերթիկի համարը/: • Ժամը 11:30-ից 12։30-ը՝ մեկ ժամ շարունակ, elections.am կայքը չի գործել, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը մեկ ժամով դադարեցվել է: • 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրահանգին, փորձել է բաց քվեարկել: Դեպքն արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն: • 6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, դա արձանագրել է հանձնաժողովի նախագահը և ոստիկան հրավիրել: • 10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տվել նայել սարքավորման թվերը: • 1/15 տեղամասի առցանց ուղիղ հեռարձակումը ԿԸՀ կայքում բացակայել է: • 3/10 տեղամասում անթույլատրելի հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր: • 4/51 տեղամասում մի ընտանիք հայտարարել է, որ իրենց տանը գրանցված են այլ մարդիկ, ում այդ ընտանիքի անդամները չեն ճանաչում /առկա է տեսանյութ/: • 4/40 տեղամասում «Անկախ դիտորդ» ՀԿ-ից 3 հոգի սադրանք են հրահրել, խնդիրներ ստեղծել: Նրանք առանց գրանցվելու մոտեցել և պահանջել են գրանցամատյանը՝ լուսանկարելու համար: Դիտորդներից մեկը պահանջել է սպասել, մինչև քարտուղարը մոտենա և գրանցի նրանց: • 8/60 ընտրատեղամասում քաղաքացին պայուսակով է ներս մտել, երկար մնացել քվեախցում, այնուհետև հեռախոսով նկարել իր քվեաթերթիկը: • 2/36 տեղամասում 13:17-ի դրությամբ տեսախցիկը սխալ է տեղադրված: • 10/15 տեղամասում բաց քվեարկության դեպք է արձանագրվել, հանձնաժողովի նախագահը դեպքն անուշադրության է մատնել, վստահված անձը զգուշացրել է, սակայն անգամ դրանից հետո նրան թույլ են տվել ծրարը գցել քվեատուփի մեջ: • 2/47 տեղամասում սարքով գրանցող 2 հանձնաժողովականը առցանց հեռարձակման մեջ չեն երևում: • 9/31 տեղամասը Մեսրոպ Մաշտոց համալսարանից օրվա ընթացքում տեղափոխվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: • 6/7 տեղամասում հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողին, որ քվեաթերթիկը ծալված դնի ծրարի մեջ: • Մեծ քանակությամբ անորակ ծրարներ են թողարկվել: Երբեմն հնարավոր չէ քվեաթերթիկն ուղիղ դնել դրա մեջ։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։ • 2/31 ընտրատեղամասում ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանն ուղղորդել է ընտրողներին: • 6/12 տեղամասում մի կին ասել է, որ իր տանը գրանցված է իրեն անծանոթ երկու մարդ: • 7/33 ընտրատեղամասից մոտ 30 մետր հեռավորությամբ ՔՊ-ի շտաբն է՝ պաստառներով: • 3/10 ընտրատեղամասի մոտ՝ 50 մետրից պակաս հեռավորությամբ, ՔՊ-ի նախընտրական շտաբն է՝ քարոզչական պաստառներով և կուսակցական ակտիվի կուտակումներով։ • 2/25 ընտրատեղամասում ընտրողը հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել է Հովակիմյան ազգանվամբ չորս անձ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։ • 10/12-ում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների գրանցամատյանը և թույլ չի տվել գրանցում անել։ • Հայաքվեի թեժ գծին ահազանգած տասնյակ քաղաքացիներ տեղեկացրել են, որ իրենց քվեարկության վայրը փոխել են՝ այդ մասին իրենց նախապես չտեղեկացնելով։ • Քաղաքացի Սամվել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ ընտրացուցակները դիտարկելիս պարզել է, որ իր բնակավայրի շենքերից մեկի նկուղում Հնդկաստանի շատ քաղաքացիներ կան գրանցված, այն պարագայում, երբ նկուղը ոչ բնակելի տարածք է համարում։ • 6/6-ում էլեկտրոնային սարքավորման աշխատակիցը գաղտնի տեսանկարահանել է դիտորդների աշխատանքը։ • 10/3 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության անդամները բացեիբաց ուղղորդել են ընտրողներին։ • 1/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընտրողներին ուղղորդել է՝ քվեաթերթիկը ծրարում դնել ծալված ձևով։ Հանձնաժողովի նախագահն իրեն պահել է ոչ կոռեկտ, ձայնը բարձրացրել է, սադրանքներ հրահրել։ • 10/15 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձն անդադար ներսուդուրս է արել տեղամասից, մարդկանց դիմավորել, իսկ հանձնաժողովի նախագահը չի թողել արձանագրել կատարվողը։ • Անդրեյ Իլիասովիչ ներկայացած քաղաքացին ահազանգել է, որ իրեն անծանոթ մարդկանց է հայտնաբերել՝ գրանցված իր բնակարանում: • 2/1 տեղամասի դիմաց կայանված ամենագնաց մեքենայի միջից ուղղորդել են մարդկանց՝ քվեարկելու ՔՊ կուսակցության օգտին։ • 7/26 տեղամասի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ են խմբված, ՔՊ վստահված անձինք և հանձնաժողովի նախագահը պարբերաբար դուրս են եկել և հանդիպել այդ անձանց։ • 9/40 տեղամասի դիմաց խմբված մի խումբ կասկածելի երիտասարդ տղաներ ուշադիր զննել են տեղամաս մտնող և դուրս եկող քաղաքացիներին։ • 9/39 տեղամասում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված, իրեն անծանոթ անձանց։ • Տասնյակ տեղամասերում քվեաթերթիկների տրցակների մոտ դրված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ, որը կարող է կողմնորոշել և ուղղորդել ընտրողներին։ • Մի քանի տեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվել են դիտորդներին հայտնել այդ պահի դրությամբ քվեարկած քաղաքացիների թիվը։ • 1/15 տեղամասում տեխնիկական սխալի պատճառով կտրոնը տպվել է երկու անգամ, և քաղաքացուն արգելել են քվեարկել։ • 1/2 տեղամասում 7 հոգանոց ընտանիքն իր անունները չի հայտնաբերել ընտրացուցակներում, այն դեպքում, երբ 4 ամիս առաջ է փոխել գրանցումը, և վերագրանցումը պիտի արտացոլվեր ընտրացուցակում։ • 10/9 տեղամասում ՔՊ վստահված անձը փորձել է թաքցնել վկայականը /բեյջը/, և երբ Հայաքվեի դիտորդները պահանջել են ցուցադրել այն, լքել է տեղամասի տարածքը։ • 10/9 տեղամասում անձը քվեաթերթիկը քվեատուփն է նետել առանց դրոշմանիշի, ապա քվեարկել երկրորդ անգամ՝ արդեն դրոշմանիշով։ • 7/26 տեղամասում ընտրողը կորցրել է կտրոնը, բայց ծրարը մարվել է։ • 8/48-ում ընտրողը երկու քվեաթերթիկ է դրել մեկ ծրարի մեջ և նետել քվեատուփը։ • 4/27 տեղամասում ընտրողներից մի քանիսը հայտնաբերել են իրենց տներում գրանցված և իրենց անծանոթ տասնյակ անձանց։ • 6/6 տեղամասում սպառնացել են Հայաքվեի դիտորդին և փորձ արել ջնջելու նկարահանածը։ • 6/6 տեղամասում ընտրողը ծրարի մեջ քվեաթերթիկ չի դրել և չի ցանկացել քվեարկել։ Ծրարը մարվել է։ • Հայաքվեի շապիկներով անհայտ անձինք մուտք են գործել մի քանի տեղամասեր, ներկայացել որպես Հայաքվեի դիտորդներ և ասել, թե կփոխարինեն գործող դիտորդներին։ Հայաքվե դիտորդական առաքելությունը կշարունակի իր աշխատանքը նաև ձայների հաշվարկի փուլի ժամանակ՝ արձանագրելով բոլոր ընտրախախտումները։
20:23 - 17 սեպտեմբերի, 2023
Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց  |factor.am|

Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց |factor.am|

Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա` Ձեր թաղում «դվժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»: Հեռախոսային խոսակցության ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով է քաղաքացին և ով էր նրան ասել, որ իրենց թաղում, իր խոսքով ասած, «դվիժենի անի»: Քաղաքացին, սակայն, չներկայացավ, պնդեց, որ մենք խախտում ենք իր անձնական կյանքի իրավունքը, որ ինքը կարող էր խոսելիս լինել կնոջ հետ, և մենք իրավունք չունեինք լսել իր խոսակցությունը: Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վստահված անձ Աշոտ Միրզոյանն է:Ամբողջական հոդվածը` factor.am-ում
20:21 - 17 սեպտեմբերի, 2023
Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված

Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված

Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։ Դ․ Մ․-ի ստացած ծանուցումը Ծանուցումը Դ․ Մ․-ին զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Այսօր Դ․ Մ․-ն ընտրատեղամաս է եկել ծանուցումը ձեռքին և հանձնաժողովի անդամներից հետաքրքրվել, թե ինչպես կարող էր այսպիսի ծանուցում գալ իրենց հասցեով։ Հանձնաժողովի անդամներից մեկը նրան ուղղորդել է Անձնագրային և վիզաների վարչություն։ ԿԸՀ կայքում երևում է, որ Կուրղինյանը գրանցված է նշված հասցեում Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Դ․ Մ․-ն պատմում է՝ Անձնագրային և վիզաների վարչություն այցելության ժամանակ ինքը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։ Քաղաքացու խոսքով Անձնագրային և վիզաների վարչությունից ասել են, որ սա գուցե տեխնիկական խնդիր է, և առաջարկել են մահացած անձին գրանցումից հանելու համար օնլայն գրանցվել ու սպասել հերթին։ Դ․ Մ․-ն գրանցվել է․ նրա հերթը կհասնի հոկտեմբերին։   Գլխավոր լուսանկարում՝ 2/03 ընտրատեղամասը Ջուլիետտա Հովհաննիսյան
18:51 - 17 սեպտեմբերի, 2023
Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասին

Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասին

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ «Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են բաշխվում հանձնաժողովի անդամների միջև՝ նշելով, որ պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝ «1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը, 2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1200-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը, 3) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը, 4) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1200-ը:»։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։ Հարկ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումը կիրառվում է արդեն շուրջ 20 տարի», - նշված է հաղորդագրության մեջ։
18:44 - 17 սեպտեմբերի, 2023
Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 21, 36 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 176 հազար 27-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։ Աջափնյակ վարչական շրջան՝ 20,79 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 17 հազար 261-ը։ Ավան վարչական շրջան՝ 24,01 տոկոսը կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 9 հազար 373-ը։ Արաբկիր վարչական շրջան՝ 23,62 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 22 հազար 334-ը։ Դավթաշեն վարչական շրջան՝ 23,74 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից 7 հազար 949-ը։ Էրեբունի վարչական շրջան՝ 18, 17 տոկոսը կամ 89 հազար 206 ընտրողներից16 հազար 212-ը։ Կենտրոն վարչական շրջան՝ 23,19 տոկոսը կամ 94 հազար 922 ընտրողներից 22 հազար 15-ը։ Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 19, 22 տոկոսը կամ 106 հազար 317 ընտրողներից 20 հազար 434-ը։ Նոր Նորք վարչական շրջան՝ 22,20 տոկոսը կամ 97 հազար 497 ընտրողներից 21 հազար 648-ը։ Նորք Մարաշ վարչական շրջան՝ 24,16 տոկոսը կամ 10 հազար 667 ընտրողիցներից 2 հազար 577-ը։ Նուբարաշեն վարչական շրջան՝ 18, 52 տոկոսը կամ 8 հազար 65 ընտրողիցներից1494-ը։ Շենգավիթ վարչական շրջան՝ 19, 81 տոկոսը կամ 110 հազար 780 ընտրողներից 21 հազար 945-ը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 22,54 տոկոսը կամ 56 հազար 731 ընտրողներից 12 հազար 785-ը։ 2018 թվականի քվեարկությանը ժամը 17-ին մասնակցել էր ընտրողների 30,72 տոկոսը։
18:28 - 17 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչու է վարչապետի կինը գրանցված մի ընտրատեղամասում, քվեարկել մեկ այլ ընտրատեղամասում
 |azatutyun.am|

ԿԸՀ-ն պարզաբանում է՝ ինչու է վարչապետի կինը գրանցված մի ընտրատեղամասում, քվեարկել մեկ այլ ընտրատեղամասում |azatutyun.am|

azatutyun.am: ԿԸՀ իրավիճակային կենտրոնը ստացել է մի շարք ահազանգեր, այդ թվում՝ մի դեպքի մասին, երբ ընտրողին քվեարկությունից հետո հարցրել են, թե ում օգտին է քվեարկել, ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Ժիրայր Կարապետյանը։ Հիշեցնելով, որ արգելվում է ընտրողին հարցնել, թե ում օգտին է քվեարկել՝ Կարապետյանը նկատեց՝ նման դեպքերում կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ։Ըստ ԿԸՀ անդամի՝ եղել է նաև ահազանգ Երևանում գրանցված օտարերկրյա ընտրող քաղաքացիների հայերեն չիմանալու և կարդալ չկարողանալու մասին։ Կարապետյանի խոսքով՝ նման դեպքում հանձնարարվել է ՏԸՀ ներկայացուցիչներին ընթերցել նրանց համար քվեաթերթիկների բովանդակությունը, առաջարկ է արվել հիշել իրենց նախընտրած թեկնածուի համարը և քվեարկելիս առաջնորդվել թվով:Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։ «Ազատությունը» հետաքրքրվեց Կարապետյանից, թե ինչպես կպարզաբանի նման ընտրությունը, ԿԸՀ անդամը պատասխանեց, որ առաջին անգամ է ստանում նման տեղեկություն և ճեպազրույցից հետո կպարզի՝ ինչու է նման բան տեղի ունեցել և կներկայացնեն լրագրողներին: Ավելի ու ԿԸՀ քարտուղարը պարզաբանեց․ - «Ես անձամբ զանգահարել եմ ԿԸՀ նախագահին, նա էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է»։ Ըստ Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում: ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ տեղամասերի պատերին փակցված են վերջնական ցուցակները, դրանք տեղադրված են նաև police.am կայքում:
16:19 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը
 |armenpress.am|

Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: «Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա: Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և  փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է: «Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվերակել: Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ որևէ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում:  Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով:  Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու մասի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, իսկ էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, կայքում չի կարող լինել, հետևաբար սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրում է տեխնիկական բնույթ: Բոլոր դեպքերում ընտրողները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցել են»,- մանրամասնեց Կարապետյանը: Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից: Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ:    
15:17 - 17 սեպտեմբերի, 2023
Հյուրասիրության դեպքեր տեղամասերում

Հյուրասիրության դեպքեր տեղամասերում

Մեր լրագրողները երկու տեղամասում արձանագրել են հանձնաժողովների ադնամներին հյուրասիրություն կատարելու դեպքեր։ 10/17 տեղամասում հանձնաժողովի անդամները բարձրաձայն քննարկում էին, թե ինչ ուտելիք պատվիրել ընդմիջման համար։ Ի վերջո շաուրմա պատվիրեցին։ Հանձնաժողովի անդամներից մեկը, որը նշանակված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվոտայով, ասաց՝ ՔՊ-ն իրենց ուտելիք է ուղարկում, որը շուտով կհասնի։ Հանձնաժողովի նախագահը, որը նշանակված է «Հայաստան» դաշինքի քվոտայով, նրան զգուշացրեց, որ լռի, քանի որ գովազդ է անում։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները որոշեցին ուտելիքի պատվերը չեղարկել։ Մի քանի րոպե անց հանձնաժողովի՝ ՔՊ քվոտայով նշանակված անդամը դուրս եկավ և ուտելիքները ձեռքին վերադարձավ, ապա դրանք տեղավորեցին սենյակում ու ասացին՝ ով ուզում է, կարող է գնալ և ուտել։ Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե ինչ ուտելիք է, նախագահը պատասխանեց՝ հյուրասիրություն է։  Մեր լրագրողի հարցին, թե ում կողմից է հյուրասիրությունը, նախագահը պատասխանեց՝ եթե ես հիմա այդ անունն ասեմ, քարոզչություն կլինի։ Լրագրողն առաջարկեց քվեարկության սենյակից դուրս գալ, և դուրս գալուց հետո հանձնաժողովի նախագահն ասաց, որ հյուրասիրությունն իշխող կուսակցությունից է։ 2/9 տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը ուտելիքի տոպրակներով մտավ ընտրատեղամաս, կանչեց հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Մազմանյանին, որը նշանակված է ՔՊ քվոտայով։ Ընտրատեղամասը երկար միաջանցքում է, որի մի հատվածում ընտրությունն է, մյուս հատվածը տանում է շենքի այլ կորպուս։ Նախագահը թևը գցեց վստահված անձի ուսին, միասին միջանցքով գնացին մյուս կորպուս, որտեղ ընդմիջումը պիտի տեղի ունենար, ուտելիքը թողեցին այնտեղ ու վերադարձան։ 2/9 տեղամասում Այս պահին Նախագահն ու վստահված անձը գնացել են այդ սենյակ ընդմիջման։   Գլխավոր լուսանկարը՝ 10/17 տեղամասիցԼյուսի Մանվելյան,Ջուլիետտա Հովհաննիսյան
14:28 - 17 սեպտեմբերի, 2023