Սահման

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։ Թագուհի Թովմասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները:  Նա նշել է, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով Հայաստանին և նրա քաղաքացիներին չեն օգնում: Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ: ՀՀ ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝  ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են։ Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որոնցով խաղաղության գործընթացը վտանգվում է:
12:51 - 01 մայիսի, 2023
Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: «Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,- ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի: Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ վարչապետի խոսքի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտում անում, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ այդ հատվածում  և՛ սահմանապահներ կան, և՛ նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ: Նա վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
12:16 - 24 ապրիլի, 2023
Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ
 |news.am|

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ |news.am|

news.am: Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ասաց Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
12:43 - 17 ապրիլի, 2023
Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

news.am: Կասկածի տակ չեմ դնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են իրենք, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Տիկին Զախարովան նաեւ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու եւ խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի եւ մեր զինվորականության քաջարի գործուղությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ  Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։  Անդրադառնալով Զախարովայի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ այդպես էլ շարունակվելու է: Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական հարաբերությունները: Իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։  Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
12:50 - 14 ապրիլի, 2023
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ
 |civilnet.am|

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ |civilnet.am|

civilnet.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի դեպքերի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով` ապրիլի 13-ին Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Սահմանապահ զորքերի հրամանատարը բարոյական ու պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Ինչքանո՞վ է նրա պաշտոնից ազատումը կապված է Տեղ գյուղի դեպքերի հետ, կարող է և առնչություն ունենա։ Ես առաջարկում եմ պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի հետ, միգուցե նաև պաշտոնեական տեղաշարժներ են»,- ապրիլի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ Տեղի գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի վայրում եղել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. «Կորպուսի հրամանատարը տվյալ տարածքում էր, որպեսզի նման երևույթները առանց կրակոցի լուծվեն»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։  
12:17 - 14 ապրիլի, 2023
Ավանեսյանը մանրամասներ հայտնեց Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից
 |armtimes.com|

Ավանեսյանը մանրամասներ հայտնեց Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից |armtimes.com|

armtimes.com: «Ունենք որոշակի դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը նշեց՝ ովքեր գտնվում են Սիասիանում, նրանց վիճակը բավարար է, որևէ խնդիր չկա. «Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
12:33 - 13 ապրիլի, 2023
ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
 |armeniasputnik.am|

ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։ Գերատեսչությունում միայն կրկնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում: «5 կմ-ի որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը 100-300 մետր ներթափանցել է ՀՀ տարածք, աշխատանքների շարունակվում են»,-ասված է մեր հարցման պատասխանում։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ բարելավման մասին էր ավելի վաղ հայտարարել ԱԱԾ-ն, նշել են, որ այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն իսկ տվել է ՀՀ վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նշենք, որ հարցման պատասխանը ստացվել էր նախքան ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը, որի ընթացքում զոհվել է 4 և վիրավորվել 6 հայ զինծառայող: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:15 - 13 ապրիլի, 2023
Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան |armenpress.am|

Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը։ Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների։ Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել մեր ընկած եղբայրներին»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը անդադարձավ նաև Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին․ «Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են Պրագայում և Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին»,- ասաց վարչապետը։  Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
11:47 - 13 ապրիլի, 2023
Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|

Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: Իր պատասխան արձագանքում պետքարտուղարությունը գրել է. «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
08:26 - 13 ապրիլի, 2023
ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

Երեկ տեղի ունեցած սադրանքի եւ Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակներով զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Արարատ Միրզոյանի խոսքով՝ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունն ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց, նրանք նաեւ նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն․ Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային, մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
17:58 - 12 ապրիլի, 2023
ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը
 |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։  ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։  «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին: Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները: «Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում: Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: «ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
15:42 - 12 ապրիլի, 2023
ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա
 |news.am|

ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր եւ վիրավորներ։ «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատուների հետ եւ միջոցներ ձեռնարկել  իրավիճակի դեէսկալացիայի համար»։ Նա նշել է, որ կատարվածը եւս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
14:49 - 12 ապրիլի, 2023
Վիրավորներին տեղափոխել են Երեւան, Տեղ բնակավայրի 2 դպրոցներում դասապրոցեսը դադարեցվել է
 |aravot.am|

Վիրավորներին տեղափոխել են Երեւան, Տեղ բնակավայրի 2 դպրոցներում դասապրոցեսը դադարեցվել է |aravot.am|

aravot.am: Երեկ՝ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում վիրավորված 6 վիրավորները Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երեւան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ «Բացի նրանից, եւս մեկ հոգու վիրահատել ենք։ 3 հոգու վիճակը համեմատաբար թեթեւ է, մեկը միջին ծանրության, մեկը ծանր, մյուսը՝ ծայրահեղ ծանր։ Այս պահին Գորիսի բժշկական կենտրոնում վիրավորներ չկան»,-ասաց Դավիթ Մաշուրյանը։ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն էլ տեղեկացրեց, որ ուսումնական պրոցեսն ընդհատվել է միայն Տեղ գյուղի երկու դպրոցներում։ «Ճիշտ է, բացակաների թիվը շատ չէ, բայց նման իրավիճակներում դպրոցն ունի իր պլանը եւ ղեկավարվում է դրանով։ Վաղվանից ուսումնական գործընթացը կսկսվի, իսկ համայնքի այլ բնակավայրերում գտնվող դպրոցները աշխատում են»,- նշեց Մերի Գանդալյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
13:35 - 12 ապրիլի, 2023