Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

ԱԺ հանձնաժողովների մեծ մասն այս տարի մատնված է եղել պարապության. Բաբաջանյան |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովների մեծ մասն այս տարի մատնված է եղել պարապության. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ տպավորություն է, թե այս խորհրդարանը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունն այդ գործընթացում:  «Ո՞վ է ձեզնից այն անմեղը, որն այս օրակարգն է բերել ԱԺ, թող նետի այդ քարն առաջինը: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր աչքի միջի ճյուղը ընդունակ չեք եղել տեսնել, բայց տեսնում եք դիմացինի աչքի գերանը: Ձեզ թվում է, թե Արցախյան պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պետք է քննարկվի այստեղ, և դուք կարծում եք, որ հարկատուները դրա համա՞ր են մեզ փող տալիս, կարծում եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հա՞րցը պետք է քննեինք: Ես շատ ավելի պետք է ուզեի, որ ձեր մեծամասնությանը հանձնված հանձնաժողովների հարցերը քննարկեինք առհասարակ, ոչ թե գրառումների բովանդակությունը քննելու տեսանկյունից, այլ այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության, զբաղվածության»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովների մեծ մասն այս տարի մատնված է եղել պարապության: Ասաց՝ դեմ է լինելու այս նախաձեռնությանը: «Գուցե պետք է քննարկեինք հենց այդ հանձնաժողովների ղեկավարների հարցը, իսկ Զոհրաբյանը մեկ ավել, մեկ պակաս գրառում է կատարել, դրանից ընդհանուր մթնոլորտը ավելի վատը չի դարձրել: Բանակ և արդարադատություն՝ դրանք են կարևոր երկու առաջնահերթությունները, որոնք պետությունը պետք է ապահովի քաղաքացիների համար»,- ընդգծեց Բաբաջանյանը:
12:15 - 29 դեկտեմբերի, 2020
Քաղաքացուն իշխանության ձևավորման գործընթացից դուրս դնող ուժերի պահանջը հակահեղափոխական ռևանշիստին վարչապետ ընտրելն է. Բաբաջանյան
 |1lurer.am|

Քաղաքացուն իշխանության ձևավորման գործընթացից դուրս դնող ուժերի պահանջը հակահեղափոխական ռևանշիստին վարչապետ ընտրելն է. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին՝ նշելով, որ ժամանակն է, որ քաղաքական այն ուժերը, որոնք իրենց որևէ կերպ չեն տեսնում գործող իշխանության ու հրապարակում հանդես եկող 16 կուսակցությունների շարքերում, արագ համախմբվեն, քանի որ, իր կարծիքով, իրավիճակը կայունացնելու հիմնական հնարավորությունն այդ ուժերին է վերապահված: «Սա այլևս հնարավոր չէ հանդուրժել, քանի որ տեսնում ենք, որ այդ ուժերի, այդ ոհմակի առաջնորդն այսօր արդեն նոր էպիտետներ է դնում շրջանառության մեջ, և դա ակնհայտորեն այլևս խոսում է հոգեխանգարմունքի մեջ գտնվող քաղաքական գործչի, քաղաքական առաջնորդի մասին, իսկ սա ավելի ու ավելի վտանգներ է ենթադրում: ՀՀ քաղաքացուն իշխանության ձևավորվման ողջ գործընթացից դուրս դնող այս քաղաքական ուժերի պահանջն է, որ այս խորհրդարանը հակահեղափոխական ռևանշիստին ընտրի որպես երկրի վարչապետ: Դա, ըստ իս, հղի է նոր քաղաքացիական պատերազմով և արյունահեղությամբ: Հայաստանի քաղաքացին այս խորհրդարանի միջոցով ձեզ իշխանություն տալու մանդատով չի օժտել, այս խորհրդարանում գտնվող որևէ ուժի, որևէ առանձին պատգամավորի այդպիսի իրավունք չի տվել»,- հայտարարեց Բաբաջանյանը: Ըստ պատգամավորի՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հանձնառությունը հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին նվազագույն համահայկական կարևորության սպասված քայլ է: Դրանք կարող են դառնալ մեր պետության կայունացման և հետագա զարգացման գրավականը: «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է նախանշված քաղաքական բոլոր քննարկումներին և արտահերթ ընտրություններին՝ հայտարարեց Բաբաջանյանը: 
16:50 - 28 դեկտեմբերի, 2020
Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին կոչ է արել քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ իրականացնել նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության առնչությամբ: Այս մասին Բաբաջանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կոչ եմ անում ձեզ՝ նախաձեռնել քննարկումներ՝ քաղաքական ուժերի և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ, որոնք կվերաբերվեն նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքին, այդ հայտարարության ՀՀ և Արցախի համար բարենպաստ բաղադրիչների վերհանմանն ու իրագործման հնարավորություններին»,- նշված է նախագահին ուղղված դիմումում: Բաբաջանյանը նախագահին նաև կոչ է արել սահմանների դեմարկացիայի հետ կապված կառավարության որոշումների իրականացումը ժամանակավորապես սառեցնել:
20:28 - 23 դեկտեմբերի, 2020
Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: Այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  «Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին` չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից: Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- ասված է դիմումի մեջ:
13:30 - 22 դեկտեմբերի, 2020
Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, սակայն, ի դեմս ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հայտարարում է, որ թեեւ Փաշինյանի հրաժարականի լեգիտիմ պահանջը պետք է մնա օրակարգում, սակայն ճանապարհային քարտեզ պիտի լինի, արտահերթ ընտրությունների կոնկրետ ամսաթիվ, եւ որ դրանք պետք է կազմակերպի գործող կառավարությունը՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից եւ այլ օրակարգային բարեփոխումներից հետո միայն։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց՝ արտահերթ ընտրությունների պահանջի տրամաբանությունն այն է, որ պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 2018 թվականի դեկտեմբերին եղած իրավիճակից, երբ ձեւավորվել է ներկա քաղաքական լանդշաֆտը՝ մասնավորապես խորհրդարանի մակարդակում, դրա համար էլ հասարակության իրական տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ են նոր ընտրություններ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս գործընթացն է համարում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ լեգիտիմ ճանապարհը․ «Կարծում ենք՝ արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են, եւ ցանկացած այլ զարգացում, օրինակ՝ վարչապետի հրաժարականը, որին կհետեւի այլ կուսակցությունից մի անձի առաջադրում, կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը այլ ձեւերի եւ չի բերի լարվածության թուլացման ու ներհասարակական կայունության ապահովման»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնի հենց գործող կառավարությունը, քանի որ լեգիտիմ ձեւավերված իշխանություն է․ «Այն, որ այսօր հասարակության տրամադրությունները փոխվել են քաղաքական ուժերի նկատմամաբ, չի նշանակում, որ մենք ապրիորի կարող ենք ընդունել, որ կա մեկ այլ ուժ, որը կարող է ունենալ համարժեք լեգիտիմություն, եւ ընտրությունները այդ ուժին վստահելը որեւէ կերպ կարող է արդարացված լինել։ Արտահերթ ընտրությունները պետք է իրականացնի այն ուժը, որին ՀՀ քաղաքացին տվել է իր քվեն, սակայն ե՛ւ ես, ե՛ւ մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ ընտրությունների գնալուց առաջ անհրաժեշտ են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, անհրաժեշտ է, որ նոր Սահմանադրության գոնե նախնական պատկեր ունենանք, որի ընդունումը կամ փոփոխությունները տեղի կունենան արդեն արտահերթ ընտրություններից հետո»։  Ղեւոնդյանի համոզմամբ՝ պետությունը պետք է շարունակի գործել, եւ, իր բնորոշմամբ, 2,5 տարվա ընթացքում հանցավոր անգործության պատճառով չիրականացրած, բայց ժամանակին խոստացած ծրագրերը կառավարությունն առաջիկայում շուտափույթ պետք է կատարի, որից հետո արդեն ՀՀ քաղաքացին իր քվեի միջոցով կձեւավորի նոր իշխանություն։  «Այս ամբողջ ժամանակահատվածում կառավարող քաղաքական ուժը դրսեւորել է հանցավոր անգործություն, այդ անգործության հետեւանքներն ենք մենք այսօր տեսնում՝ ոչ միայն Արցախի հարցում, այլ նաեւ մեր ներքաղաքական իրավիճակում։ Վեց ամսվա ընթացքում, այսպես, թե այնպես, հարկավոր է գտնել լուծումներ, որոնք կբերեն գոնե այն հիմնարար դրույթների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան ժողովրդավարական ընթացակարգերով, կայանան այնպիսի ընտրություններ, որոնց համար 2018 թվականին քաղաքացին իր քվեն տվեց այս իշխանությանը։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա այդ ընտրությունները կարող են կասկածի տեղիք տալ, եւ մենք կընկնենք շրջապտույտի մեջ, որը կարող է ժամանակ առ ժամանակ հանգեցնել այնպիսի ներքաղական լարվածության եւ ճգնաժամերի, որոնք արգելակում են Հայաստանի զարգացումը»։  Ինչ վերաբերում է այս օրերին Փաշինյանի ընդդիմախոսների կազմակերպած ակցիաներին՝ Ղեւոնդյանի կարծիքով՝ դրանք հիմա ոչ կմարեն, ոչ էլ թափ կհավաքեն, այլ որոշակի ամպլիտուդով ժամանակ առ ժամանակ կլինեն․ «Մարգինալացված այդ խմբերի ռեսուրսն այնքան է, ինչքան տեսնում ենք, այդ ռեսուրսը բավարար չէ, որպեսզի ստիպի Փաշինյանին հրաժարական տալ եւ երկրում իշխանափոխություն անել, սակայն բավարար է, որպեսզի լարված մթնոլորտը պահպանվի։ Իսկ թե ինչպիսի զրագցումներ կլինեն, կախված է իշխանության քայլերից․ ինչպես նշեցի՝ մեր պատկերացմամբ՝ լարվածությունը թուլացնելու քայլը արտահերթ ընտրությունների հայտարարումն է՝ ճանապարհային քարտեզում կոնկրետ թվերի ու ժամկետների ֆիքսումով»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով՝ անպայման է, որ ընտրություններին մասնակցի նաեւ ներկա քաղաքական ուժը․ «Գուցե կստանան քաղաքացու վստահության քվեն, բայց մեծ նշանակություն կունենա՝ քանի տոկոս կլինի այն»։ Մեր դիտարկմանը, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարել է նաեւ՝ վստահության այս պաշարով Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանը, Ռոբերտ Ղեւոնդյանն արձագանքեց, որ հարցն այս պարագայում անձին չի վերաբերում, այլ ինստիտուտներին․ «Խնդիրն այն է, թե որ ինստիտուտը պետք է Հայաստանում ձեւավորվի քաղաքացու քվեի եւ հասարակության տրամադրությունների հիման վրա եւ գնա բանակցության։ Եթե կառավարության ղեկավարը գնա՝ վարչապետը, ապա, ըստ մեր տրամաբանության, այդ անձը պետք է ունենա վստահության այնքան մեծ պաշար, որը բավարար լինի, որպեսզի նա խոսի ՀՀ քաղաքացու անունից։ Մենք դրա համար ենք ասում, որ այսօրվա իրավիճակում պետք են արտահերթ ընտրություններ՝ հասկանալու՝ իրականում որ քաղաքական ուժը որքան աջակցություն ունի Հայաստանում, եւ որ քաղաքական ուժը կարող է ընտրել այն անհատին, որը կարող է բանակցել»։  Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որ կետից պետք է սկսեն Արցախի հարցով բանակցությունները, երբ բանակցային սեղանին կարծես այլեւս որեւէ փաստաթուղթ հիմնարար չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանզի ներկա իրավիճակն այդ պլանից էլ դուրս է, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել․ «Փաստացիորեն, Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ թելադրողը ադրբեջանական կողմն է։ Հայաստանի դիվանագիտությունը պետք է շատ բարդ, շատ լուրջ աշխատանք իրականացնի, որպեսզի կարողանա գոնե ֆիքսել այն կետը, որտեղից կսկսեն նոր բանակցությունները, եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը կրկին մանիպուլացնի, շահարկի այդ բանակցությունները սկսելու կետը։ Բնական է, որ Ադրբեջանն անընդահատ փորձելու է այդ կետը Հայաստանի համար ավելի վատացնել»,- ասաց Ղեւոնդյանը՝ կրկնելով, որ այս դեպքում էլ ոչինչ ապրիորի չէ, եւ այն, որ բանակցությունները տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, համընդհանուր համաձայնության արդյունք է՝ թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի․ «Այդ համաձայնությունից դուրս որեւէ այլ պայմանավորվածություն գոյություն չունի, այսինքն՝ մենք ուզենք, թե չուզենք, Մինսկի խումբը այն շրջանակն է, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը։ Պետք է մի շատ կարեւոր բան էլ հաշվի առնենք․ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես հասկանալի է նրանց հայտարարությունների վերլուծություններից, որեւէ կերպ թույլ չեն տալիս Թուրքիային, ՌԴ-ին Մինսկի խմբի ֆորմատը ենթարկել փոփոխության։ Անհրաժեշտ է Մինսկի խմբի շրջանակներում գնահատել ՀՀ շահերի սպասարկման գործընթացը, հասկանալ եւ հաշվի առնել շատ էական մի գործոն, թե Արցախի հասարակությունը, իշխանությունները, հայությունը նոր ձեւավորված պայմաններում ինչպիսի ցանկություններ եւ տեսլական ունեն Արցախի ապագայի հարցում։ Շատ աշխատանքի տեղ կա»,- եզրափակեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռոբերտ Ղեւոնդյանը։ Հայարփի Բաղդասարյան
17:24 - 13 դեկտեմբերի, 2020
Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ կուսակցությունները որևէ երկրի համար պետք է ոչ թե սպառնալիքների ու վտանգների աղբյուր լինեն, այլ երաշխավորեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը: «Բայց այդպիսի երաշխիքներ ստեղծելու համար կուսակցությունները պետք է իրենք իրենց ներսում ժողովրդավար լինեն՝ ներքին հակակշիռների մեխանիզմներով: Քանի՞ այդպիսի ուժ գիտեք Հայաստանում: «1995 թվականից սկսած ամենաշատը թմբկահարված ազատ և անկախ ընտրությունների օրինականության հարցը, իհարկե, կարևոր, բայց խիստ տեխնիկական հարց է եղել: Դրանում համոզվեցինք 2018-ի այս օրը կայացած ընտրություններում»,- նշեց Բաբաջանյանը՝ նշելով, որ ամենակարևոր հարցն այն է, թե ովքեր պետք է իրավունք ստանան մասնակցել ընտրություններին և հաջողության դեպքում վճռեն ազգի ու պետության ճակատագիրը: Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: «Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը: Այդպիսի բան տեղի ունեցավ 2007-ին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց կուսակցության ղեկավար մարմինը՝ այդ կուսակցության համեմատաբար քաղաքական մասը ոչնչացնելով, առաջին պլան բերեց քրեաօլիգարխիային»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ դա իր անդառնալի հետևանքներն է թողել մեր պետության վրա:
11:52 - 09 դեկտեմբերի, 2020
Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։   «Դատապարտում ենք դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները։   Սա աննախադեպ ոտնձգություն է մարդու և ընտանեկան կյանքի իրավունքի, անձնական տարածքի նկատմամբ, ինչը ժողովրդավարական պետությունում չի կարող համարվել քաղաքական պայքարի բարոյական միջոց։   Շուրջ քսանամյա քաղաքական պայքարի ընթացքում որևէ անգամ ընդդիմության կողմից փորձ չի արվել ժողովրդին ուղղորդել դեպի կառավարական ամառանոց, այլ միայն՝ պաշտոնյայի աշխատավայր։ Նույնիսկ 2018 թվականի ապրիլին սեփական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների տների մոտ ձեռնարկված անթույլատրելի գործողությունները հավանության չարժանացան հավաքների կազմակերպիչների կողմից։   Տեղի ունեցածը կրկնակի մտահոգիչ է այն տեղեկությունների համատեքստում, որ այսօրվա հավաքի և երթի կազմակերպիչներից շատերի համախոհներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծը, կառավարությունում և Ազգային ժողովում ջարդարարություն իրականացնողները:   Վճռականորեն դատապարտում և անթույլատրելի է համարում նման անթույլատրելի նախադեպի ձևավորումը։ Հռչակված նպատակին հասնելու միջոցները պետք է մնան բացառապես քաղաքական, միևնույն ժամանակ զսպվածության և բարոյականության սահմաններում»։   Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոցներ:  
19:43 - 05 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020
Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ես նկատի չունեմ Ձեր ստորագրած հայտարարությունը, նկատի ունեմ այն իրողությունը, որ մենք միայն պատերազմի ընթացքում արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Պետք է խոստովանենք, որ Դուք ու Ձեր թիմը ձախողել եք այյս բոլոր ուղղություններով, եւ ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ՊՆ, ԱԳՆ ղեկավարները, ԱԽ քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն Դուք նաեւ պիտի հորդորեիք նրանց ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին: Այս իրավիճակից ելքը բացառապես Ձեզանով եմ պայմանավորում»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը պիտի առաջարկի ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է, կարվեն հետեւություններ։ «Ինչ վերաբերում է անելիքներին՝ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք ՀՀ-ում վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը, եւ ժողովրդավարական քննարկում ծավալելեու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի՝ բացառված է, որ ինքը որեւէ այնպիսի քայլ անի, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինակ, արդար թափանցիկ ձեւով իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն այդպիսի քայլ երբեք չի անի, իսկ որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա եւ էդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի, աներկբա է։ «Մենք, այո, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը։ Իսկ վերջինն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղուժերի միջեւ․ դրա համար կա մի պայման․ բոլոր քաղաքական ամսնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում եւ իրենց գործիքակազմում որեւէ պարագայում չի լինելու բռնության դրսեւորում։ Մյուս կողմից, ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
15:02 - 16 նոյեմբերի, 2020
Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությանը, այսօր մամուլից իմացա, որ կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին Հայաստանի ԱԳ նախարարը անտեղյակ է եղել։ Հույս ունեի, որ նախարարը օրվա մեջ կհերքի լուրը։ Առհասարակ կարծում եմ, որ անկախ նախարարի տեղյակ լինել չլինելուց լավ կլիներ, որ փաստաթղթի հանրայնացումից անմիջապես հետո վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ պատերազմը առհասարակ որպես արցախյան կարգավորման հնարավորություն թույլ տալու, այդ ուղղությամբ բավարար կամ առհասարակ դիվանագիտական ջանք չգործադրելու, կատարած աշխատանքի կամ տոտալ անգործության պատճառով այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար։ Հրաժարական չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ Մնացականյանը, թեև անտեղյակ է եղել ստորագրված հայտարարության բովանդակությանը, այնուամենայնիվ մասնակի կամ ամբողջությամբ համաձայն է դրա բովանդակության հետ։ Այսպիսով, Մնացականյանի հետ երկար խոսելու նյութ է կուտակվել։ Հայաստանի անմիջական հարևանների, աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունները, իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանը անմիջապես պատերազմի ժամանակ, վկայում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատի զգալի հատվածը, դիվանագիտական կորպուսի մեծ մասը՝ ի մասնավորի կարևորագույն երկրներում ամբողջ դեսպանատները, երկար ժամանակ՝ 2018-ից շատ առաջ և հետո, մատնված են եղել հանցավոր անգործության։Այս և շատ ուրիշ խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ խոսելու, քննարկելու կարիք կա։ Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավիրի հանձնաժողովի նիստ, հրավիրի նախարար Մնացականյանին՝ կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու․․․»։
17:47 - 14 նոյեմբերի, 2020
Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը հաշվի առնելով՝ արձանագրում է, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը հայկական կողմերի համար խիստ պարտվողական է և ոչ այս փուլում, ոչ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չի լուծում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ՝ գոյաբանական մարտահրավերը։   Այդ հայտարարությունը և դրանից բխող համաձայնագիրը չի լուծում արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Այն նոր, արդեն անխուսափելի պատերազմների սկիզբ է նախանշում, որի նպատակը այլևս ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը։ 1994թ. մայիսի 12-ին հաստատված եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո 26 տարվա այս ողջ ժամանակահատվածում աշխարհում և տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների տոտալ չգիտակցումը, դիվանագիտական, պաշտպանական և անվտանգային համակարգերի անհրաժեշտ մակարդակի չապահովումը ըստ էության հանգեցրեց այս իրականությանը։   Այս օրհասական պահին ողջունում ենք Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությունը։ Խիստ կարևոր ենք համարում, որպեսզի նախագահ Սարգսյանը ձեռնամուխ լինի Հայաստանի դաշնակիցների, բարեկամների և գործընկերների հետ քննարկումների և խորհրդակցությունների անցկացմանը։   ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրը, մասնագետների պնդմամբ, ունի սահմանադրականության հետ լրջագույն խնդիրներ։ Այս ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում արագ կերպով քննարկումներ սկսել միջազգային և սահմանադրական իրավունքի վկայակոչված մասնագետների հետ։   Ավելին՝ համաձայնագիրը հիմնավորապես խարխլում է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպական անվտանգության ապահովման տեսանկյունից կառույցի առանցքային դերն ու նշանակությունը։ Եռակողմ համաձայնագիրը դելեգիտիմացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քառորդդարյա աշխատանքը, որին Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա պետք է վերապահի Արցախյան չկարգավորված հակամարտության և այդ կառույցի շրջանակներում հավասարակշռված, տարածաշրջանին տևական, երկարաժամկետ կայունություն ապահովող լուծումներ փնտրելու միջազգային մանդատը։ Հայաստանում հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարվի միայն քաղաքական ճանապարհով։ Երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ենթադրում է ընտրական արտահերթ գործընթացներ, որոնք պետք է տեղի ունենան հայաստանյան քաղաքական առողջ ուժերի և քաղաքացիական հասարակության լայն ներկապնակի հետ խորհրդակցաբար, որոնց անցկացումը պետք է երաշխավորվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։ Այդ ուժերը անմիջապես պետք է ձեռնամուխ լինեն իշխանական ճյուղերի հետ համաձայնեցված ժամանակացույցի մշակմանը, երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածների հստակ սահմանմամբ։ Առաջիկա 72 ժամերը Հայաստանի համար ունեն ճակատագրական կարևորություն։ Հավատացած ենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ իրավիճակը բեկող լուծումներով՝ անհրաժեշտ քաղաքական աջակցություն ապահովելով հայկական զինված ուժերի՝ իրենց դիրքում աներեր ու անսասան մնալուն։ Առավել երկարաժամկետ հեռանկարում պետք է ստանձնել ռազմավարական խնդիրների կազմման աշխատանքները, որոնք կերաշխավորեն ՀՀ ազգային անվտանգությունը ապահովող ինստիտուտների անցնցում գործարկումն ու ապահովումը։ Վստահ և համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական մարտահրավերը կդիմագրավի խոհեմությամբ և բարձր պատասխանատվությամբ»։ 
21:13 - 11 նոյեմբերի, 2020
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին կառավարության հրաժարականի պահանջը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին կառավարության հրաժարականի պահանջը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Շուրջ 45 օր շարունակ արտաքին թշնամու դեմ կռիվ տվող հայ զինվորի կամքի, հնարամտության և ռազմական մտքի գերազանց իրականացման արդյունքում հնարավոր է դարձել կասեցնել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի և նրանց կողմից վարձված ահաբեկիչների համատեղ արշավը։ Սահմանի ամեն մի մետրի համար կյանք տվող հայորդիների հերոսական ջանքերը հնարավոր են դարձնում բեկել պատերազմի ընթացքը՝ մեր վերջնական հաղթանակն առավել իրական դարձնելու և դարավոր հակառակորդին այս մի ճակատում անվերադարձ խաղաղություն պարտադրելու միջոցով։ Ճակատում կռվող զինվորից ոչ պակաս կարևոր է նաև թիկունքում միասնականության մթնոլորտի պահպանումը։ 2018 թվականին համաժողովրդական վերելքի միջոցով ինքնորոշման ուղին բռնած և ավտորիտարիզմից անվերադարձ ազատագրված Հայաստանն ազատ ու անկոտրում Արցախի գոյության միակ երաշխավորն է։ Պատերազմի այս օրհասական պահին միայն գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ Հայաստանի ռազմական-քաղաքական-բանակային ղեկավարության շուրջ համախմբումը կարող է ապահովել սահմանների ամրությունն ու հայկական բանակի և հայկական պետականության հաղթանակը։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է մի շարք քաղաքական ուժերի կողմից պատերազմի այս ճակատագրական պահին, ռազմական դրության ժամանակ կառավարության հրաժարականի պահանջը։ Այդպիսի կենտրոնախույս միտումները գնահատում ենք որպես դավաճանություն՝ նախ և առաջ կենաց ու մահու պայքար մղող հայ զինվորի, այնուհետև՝ մեր պետականության նկատմամբ, դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով»։
20:29 - 09 նոյեմբերի, 2020
Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|

Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը կարող է ընկալվել նաեւ որպես մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, այս մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Արման Բաբաջանյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։ Նկատենք՝ նախագիծը չի տարածվում կեղծ օգտատերերի` ֆեյքերի վրա, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող պարզվել` ով է պատասխանողը: Կարծիքներ կան, որ այս օրինագիծը կարող է ծառայեցվել ազատ խոսքը ճնշելու համար։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը համաձայնեց, որ օրինագիծը կարող է ընկալվել նաև որոշակիորեն մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։ Բաբաջանյանի դիտարկմամբ` ինչպես այս, այնպես էլ տվյալ ոլորտին վերաբերող ցանկացած իրավակարգավորում ընդունելիս չափազանց կարեւոր է հնարավորության սահմաններում հստակ տարբերակում մտցնել բոլոր այն սուբյեկտերի մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են մեդիա տիրույթում։ «Ասածս, իհարկե, հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, սակայն եթե խիստ պայմանականորեն բաժանենք այդ սուբյեկտներին, կարող ենք առանձնացնել երեք հիմնական խումբ՝ առաջին՝ իրական լրատվամիջոցներ, որոնք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից մատուցում են պրոֆեսիոնալ լրատվություն՝ պահպանելով մասնագիտական էթիկայի ու օրենսդրությամբ սահմանվող կանոնները, երկրորդ խմբում այն համացանցային աղբյուրներն են, որոնք ներկայանում են որպես լրատվամիջոց, սակայն գործում են առանց խաղի կանոնների պահմանման, հանուն այցելությունների նենգափոխելով տեղեկատվությունը, կատարելով անորակ, բայց ընթերցողի համար գայթակղիչ մանիպուլյացիաներ, սրանք իրականում պսեվդոլրատվամիջոցներ են։ Եվ երրորդ խումբն արդեն այդ կեղծ օգտատերերն են, ֆեյքերի բանակները, որոնց դեմ պայքարն ամենաբարդն է՝ նաև Ալեն Սիմոնյանի վկայաբերած պատճառով։ Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք կարգավորել դաշտը, պետք է դա անել այնպես, որպեսզի նվազագույն վնաս հասցվի իրական լրատվամիջոցներին, կրկնում եմ, անկախ նրանից՝ դրանք գործում են իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական նախասիրությունների տիրույթում»,-նշեց Բաբաջանյանը` ընդգծելով, որ թիրախում պետք է լինեն պսեվդոլրատվամիջոցներն ու կեղծ օգտատերերը ։ Ներկայացված իրավակարագավորումը՝ դրական լինելով գաղափարի, նպատակի առումով, պատգամավորի խոսքով, թերի է կիրառելիության դաշտում։ «Առանց իմ նշած հստակ տարբերակման, այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է։ Բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանն՝ ինքը ներկայացնելով օրինագիծն այս տեսքով նպատակ է հետապնդել հարուցել դրա շուրջ հանրային, քաղաքական, մասնագիտական քննարկում, որի արդյունքում, հուսամ կլրամշակի նախաձեռնությունը և այն կներկայացնի արդեն հաշվի առնելով հնչած բոլոր մտահոգություններն ու քննադատությունները»,-նկատեց նա։ Որպես իրավակարգավորում, գլոբալ առումով պատգամավորն օրինագիծը դրական է գնահատում, բայց, ասում է, այն խոցելի է՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները։ «Նախ իրավական նորմը պետք է լինի լիարժեք կիրառելի, որպեսզի տվյալ հասարակական հարաբերությունը միակերպ կարգավորի: Այս պահին գործող կարգավորումն էլ, որը նախատեսում է շատ ավելի նվազագույն շեմ, կրկին արդար կերպով չի իրագործվում: Օրինակ՝ եթե որևէ մեկը հայտարարի, որ Պողոս Պողոսյանին կյանքից դիտավորությամբ զրկելու արարքի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, արարքը կատարողը անզգուշությամբ չի կատարել, այլ դիտավորությամբ, այս դատական համակարգի պայմաններում կենթարկվի պատասխանատվության: Պատճառը դատաիրավական համակարգի վիճակն է և քանի դեռ իրավապահները չեն բացահայտել այն իրականությունը, որը բոլորիս հայտնի է, ապա այդ հայտարարությունը անողը կարող է վճարել 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ հայտարարությունը նախկինում անելու համար կենթարկվեինք քաղաքական հետապնդման, ներկա պայմաններում կարող է վճարենք այդչափ մեծ գումար: Նախատեսվածը, ըստ նրա, հարաբերականորեն է որոշակի, չկա նվազագույն շեմ, թողնված է դատարանի հայեցողությանը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, սակայն այս դատական համակարգի պայմաններում, Բաբաջանյանի դիտարկմամբ, չկա այն երաշխիքը, որ դատարանը ձեռնամուխ կլինի քրեաիրավական որակմանը սպասելուն, դրան ուղղված գործողություններ կանի և վարույթը կկասեցնի մինչև այդ հանգամանքի հայտնի դառնալը, այլ որոշակի ազդեցությունների տակ կկայացնի վճիռ ի օգուտ Քոչարյանի: Մյուս կողմից չկա այն ակտիվ աշխատանքը, որը պետք է կատարեր իրավապահ համակարգը նախկինում կատարված սարսափելի հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Այսինքն, այս նախագիծը ինքնաբերաբար բերելու է արդարությանը տենչողներին լռեցնելուն, ինչը, վստահ եմ, որ նախագծի հեղինակի նպատակը չէ, ընդհակառակը, պարոն Սիմոնյանը ցանկանում է արդար կերպով տալ դրան կարգավորում»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը: Մյուս կողմից էլ, ասում է, կարող են աճել կեղծ օգտատերերի ու իրենց լրատվություն հռչակած որոշ կազմակերպությունների աճը, քանի որ չհայտնաբերված պատասխանող չի կարող լինել, ուստի նրանք էլ գնալու են ծպտված կեղծ լուրեր տարածելու ճանապարհով. «Ահա այն վտանգները, որոնք կարող է առաջացնել այս նախագծի ընդունումը»: Պատգամավորի խոսքով` լրատվամիջոցը իր աղբյուրից կարող է տեղեկանալ որևէ կոռուպցիոն դեպքի մասին, հրապարակել, սակայն իրավապահների ոչ պատշաճ գործողությունների արդյունքում կամ ընդհանրապես անգործության արդյունքում հայտնվել այս կարգավորման դաշտում և կրել մեծ վնաս:
10:57 - 10 սեպտեմբերի, 2020