Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը (մարտի 9, 1963, Երեւան) եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին, հայտնի է որպես Նեմեց Ռուբո։
 
1988թ․ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
 2003, 2007 եւ 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ 
 
1980-1982 թթ. Երեւանի «Ալմաստ» գործարանում աշխատել է որպես էլեկտրամոնտյոր, 1985-1988 թթ. Երեւանի սննդի թիվ 7 միավորում՝ բանվոր, 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում՝ տնօրենի տեղակալ, 1996-1999 թթ. եղել է Ավանի թաղապետ, 1998 թ.՝ «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ, 2002-2018 թթ.` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, 2003 թ. - մինչեւ 2012 թ. ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ռուբեն Հայրապետյանը, որդին և փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն |factor.am|

Ռուբեն Հայրապետյանը, որդին և փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն |factor.am|

factor.am: ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, վերջինիս որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, նրանց փոխկապակցված անձանց՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանին, Մարիամ Միքայելի Հայրապետյանին, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցել է օգոստոսի 18-ին ներկայանալ դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից՝ azdarar.am-ից։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին» ,- նշված է հրապարակային ծանուցումների մեջ։
14:25 - 08 օգոստոսի, 2023
Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|

Ամրամ Մակինյանը հայտնեց, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար |tert.am|

tert.am: Այս տարվա հունվարին վարույթ իրականացնող մարմնին նամակ եմ ուղարկել, որտեղ ցույց եմ տվել, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ամրամ Մակինյանը։ «Փաստաթղթավորված ներկայացրել եմ 22 չարտերային թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015թթ. ընթացքում և որոնք կազմակերպվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի`այլ երկրներ տեղափոխման համար։ Խնդրել եմ քննիչին պարզել` այս թռիչքների համար ՀՖՖ-ն մեկ դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ ոչ, որ Հայրապետյանին մեղադրում են 18 մլն դրամի վատնում կատարելու մեջ։ Անձը կազմակերպել է 22 չարտերային թռիչք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ գումարի մասին է խոսքը։ Խնդրել եմ պարզել, թե ով է վճարել ֆուտբոլի հավաքականի արտասահմանից հրավիրված մարզիչների ու իր թիմի աշխատավարձերը, այս ամենը վճարվել է Հայրապետյանի հաշվին, չի կարելի մարդուն մեղադրել 18 մլն վատնելու մեջ, երբ այդ մարդը կազմակերպում է 22 չարտերային թռիչք։ Միայն Հենկ Վիսմանը Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից որպես աշխատավարձ վարձատրվել է 96.000 դոլար։ Ավելին ասեմ, Հայրապետյանի անձնական միջոցներից ՀՖՖ-ի հաշիվներին և դրամարկղ մուտքագրվել է 228 մլն դրամ և 103 հազար ԱՄՆ դոլար որպես նվիրատվություն։ Մենք խնդրել ենք քննիչին հարցաքննել ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին և պարզել` Հայրապետյանի անձնական միջոցներից իրենց պարգևավճարներ տրվե՞լ են, թե՞ ոչ, ընդ որում՝ ամեն խաղից հետո, հանդերձարանում։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:21 - 09 փետրվարի, 2022
Ռուբեն Հայրապետյանի և որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ռուբեն Հայրապետյանի և որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից  Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Վերջինս 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39.030.000 դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը: Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու, 18.470.000 ՀՀ դրամը բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ նախնական համաձայնությամբ, ինքնիրավչության եղանակով 57.500.000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած երիտասարդի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել է նրան, առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար նրանից վերցրել բջջային հեռախոսը, պարբերաբար առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը, ձեռքերով, ոտքերով և մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016թ. հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 1 հասցեում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով ու երկու ապտակ հասցնելով նրա դեմքին, վերջինից, պահանջել է նրա կողմից վերցված վարկերի ընդհանուր գումարին մոտ՝ 57.138.000 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, որը ներառել է նաև ՍՊ ընկերության կարիքների համար ծախսված և ընկերության ֆոնդում առկա միջոցներից արդեն իսկ վճարված 18.470.000 ՀՀ դրամը: Նույն օրը երիտասարդին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է նշված համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել նրան, որտեղ էլ որդու ներկայությամբ, հայհոյանքներ տալով, էլեկտրական մահակով հարվածել է երիտասարդի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով երիտասարդին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում նրա առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Երիտասարդի փախուստը կանխելու նպատակով Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են տնօրենի կարգավիճակ ունեցող երիտասարդին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան: Ռաֆիկ Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով երիտասարդին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը: 2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին երիտասարդի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս ընտանիքի անդամները, ընկերները և ընկերուհին: Ռաֆիկ Հայրապետյանը, Ռուբեն Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ, երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է 57.500.000 ՀՀ դրամը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 18.470.000 ՀՀ դրամի շորթում, ինչպես նաև, իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերը նշված անձանց հետ ինքնակամ իրականացրել է իր և հոր իրական և ենթադրյալ իրավունքները՝ պահանջելով ևս 39.030.000 ՀՀ դրամ:   Իրական համարելով երիտասարդի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները, երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել 25.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 70.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանի, 210.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, 238.075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1.428.450  դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա, որը նշված արժեքով վաճառվել է, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենա, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել՝ նշված գումարի չափով երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, 300.000 ՀՀ դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350.000 ՀՀ դրամը, 10.000 ԱՄՆ դոլար տվել է ընկերը, երիտասարդի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց արդյունքում գոյացած գումարը ընկերոջ տված գումարի հետ միասին՝ 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոցները անձամբ, ինչպես նաև խմբի անդամների միջնորդությամբ փոխանցել են Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, իսկ երիտասարդի ընկերուհին խմբի անդամների միջոցով նրանց է հանձնել ընկերոջ կողմից իրեն նվիրած՝ 70.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում՝ 2016թ. օգոստոսի 13-ին, երիտասարդը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, իսկ մեկ այլ օր՝ Երևան քաղաք՝ տարբեր վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար, որից հետո նորից վերադարձրել են «Հարսնաքար» համալիր և շարունակելով հանցավոր ոտնձգությունները՝ ազատությունից ապօրինի զրկված վիճակում պահել են նրան այնտեղ: Հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող՝ ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը, որի ձևակերպման համար անհրաժեշտ օրինականացման գործընթացը կազմակերպվել է նրանց միջնորդությամբ: 2016թ. հոկտեմբերի 18-ին նշված առանձնատան նկատմամբ ձևակերպվել է Հայրապետյանների մտերիմի սեփականության իրավունքը, այնուհետև երիտասարդի կողմից «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ վերցրած վերը նշված վարկերի մնացորդը վճարելուց հետո ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ ձևակերպվել է մեկ այլ անձի անվամբ: 2016թ. օգոստոսի 15-ին Ռաֆիկ Հայրապետյանի որոշմամբ երիտասարդն ազատվել է տնօրենի պաշտոնից, իսկ օգոստոսի 18-ին ազատ է արձակվել:  2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տանից տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն - ֆուդբոլի ակադեմիա՝ Ռուբեն Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց  ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը,  հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության: Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին  զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին: Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
10:54 - 21 հունվարի, 2021
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»:
14:45 - 05 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ «ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից: Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորություններըչարաշահելու համար:
15:25 - 04 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ է թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմիններին»: Մեր հարցին՝ Քննչական կոմիտեն տեղեկացված եղե՞լ է նրա գտնվելու վայրի մասին, պաշտպանը պատասխանեց, որ մինչ հետախուզում հայտարարելը անձամբ ինքն է տեղեկացրել՝ նշելով կոնկրետ հասցեն, բնակարանը. «Ռուբեն Հայրապետյանի շուրջ կատարվող քրեադատավարկան բոլոր պրոցեսները շատ հեռու են իրավունքի հետ կապ ունենալուց, ես ուրախ եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները գործեցին օրենքին համապատասխան»,- նշեց նա: Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել,որ անօրինակ քրեական գործերի տեղատարափը չշատանա»: Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյո՞ք Հայրապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, թե՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են. «Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասաց Աբրահամյանը: Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ: Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:37 - 30 հուլիսի, 2020
«Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է

«Հարսնաքար»-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 22-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը:Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար, ինչը բավարարվել է:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել:Վերջինս, ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, Ռուբեն Հայրապետյանին և հետախուզվող մյուս երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
15:55 - 27 հուլիսի, 2020
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Հիշեցնենք, որ  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ևս ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:14 - 25 հունիսի, 2020
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը
 |news.am|

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը |news.am|

news.am: ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի եւ առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։ Մակինյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հհայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ եւ ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։ Ամրամ Մակինյանն ասաց, որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր, մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։  Մակինյանը հայտնեց, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։ Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն՝ Ռաֆիկ  Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
19:22 - 23 հունիսի, 2020
Հայրապետյանը Հայաստանը լքել է քրգործի հարուցումից առաջ. ՔԿ նախագահը՝ հետախուզվողների վերաբերյալ մեղադրանքների մասին
 |armtimes.com|

Հայրապետյանը Հայաստանը լքել է քրգործի հարուցումից առաջ. ՔԿ նախագահը՝ հետախուզվողների վերաբերյալ մեղադրանքների մասին |armtimes.com|

armtimes.com: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե չի կարող վերադառնալ ՀՀ, քանի որ Ռուսաստանում կարանտինի մեջ է։    «Մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցություն դեսպանատան, դեսպանի միջոցով Հայաստան վերադառնալու հարցում օժանդակելու համար: Բացի այդ, քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ է տալիս անձանց քրեական հետապնդման ներկայանալու համար տան, բակի, շրջանի տարածքը լքել: Այսինքն սահմանափակում այդ մասով չկար»,- հավելեց Գրիգորյանը: Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Հայրապետյանը կարողացավ լքել Հայաստանը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նա Հայաստանը լքել է փետրվարին, իսկ քրգործը հարուցվել է մարտ-ապրիլին: «Անձի տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա խափանմման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Այլ խափանման միջոցի պարագայում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ որպեսզի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրվի, անձը պետք է լինի կամ մեղադրյալ կամ կասկածյալ: Կանխատեսելու խնդիր չկա, պրոցեսներ են, որոնք պետք է իրականացվեն»,- հետապնդվողների փախուստի մասին մեղադրանքներին արձագանքելով նկատեց ՔԿ նախագահը:
19:52 - 09 հունիսի, 2020
Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, նախկին քաղաքապետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին է կայացրել այդ որոշումը: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիակնությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 30 մայիսի, 2020
Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․ «Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին, ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 2002-2018 թվականներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Հայրապետյանը։ 
11:37 - 30 մայիսի, 2020
Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Քրեական ոստիկանությունում ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել, որը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Նշենք, որ հաղորդագրության մեջ հիշատակված տարեթվերին ՀՖՖ նախագահի պաշտոնին է եղել Ռուբեն Հայրապետյանը։ Նա պաշտոնավարել է 2002-2018 թթ։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորեւ․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։ Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին՝ ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել էանհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։
21:31 - 29 մայիսի, 2020
Բավարարվել են Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները. ՔԿ

Բավարարվել են Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները. ՔԿ

Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են: Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել: Ավելի վաղ ՔԿՆ տեղեկացրել էր, որ պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև՝  քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 
19:13 - 28 մայիսի, 2020