«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու:  ««Բարգավաճ Հայաստանի» համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրակարգին, որով կանցկացվեն ընտրությունները, Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մենք կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի, մենք մեր ընտրողների քվեն կստանանք ցանկացած ընտրակարգով»,- նշեց նա:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի՞ է իրենց համար ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը՝ պատգամավորն ասաց, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը ներքաղաքական լարվածության հանգուցալուծումն է, որի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
11:43 - 26 մարտի, 2021
Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ |1lurer.am|

Դեռ պատրաստ չենք սահմանին վերացնելու ավելացված արժեքի հարկը. ՊԵԿ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դրական գնահատեց Կառավարության՝ ավելացված արժեքի հարկի հետվճարումը եռամսյա ժամկետից մեկամսյա ժամկետ տեղափոխելու որոշումը: Նա ասաց, որ, իր տեղեկություններով, ՊԵԿ նախագահը նաև առաջարկել է քննարկել սահմանից ավելացված արժեքի հարկի տեղափոխման խնդիրը: Պատգամավորը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից՝ արդյոք հիմա պատրա՞ստ են այդ քայլն անելու:   Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ նման առաջարկ արել է համակարգի մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, որոնք փոխանցել են նախկինում արդեն իսկ քննարկված գաղափարները և առաջարկները:  «Այս պահին մենք դեռ պատրաստ չենք վերացնելու սահմանին ավելացված արժեքի հարկը: Կառավարության նիստում ասել եմ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման ինստիտուտի զարգացման հաջորդ քայլը դա կլինի»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաշվի առնելով վարչարարական ռիսկերը, կառավարելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը՝ այս պահին պատրաստ չեն, թեև քննարկումներն ընթացքի մեջ են. երբ կգնահատեն, որ պատրաստ են գնալ դրան, առարկայորեն կքննարկեն առաջարկը:
13:15 - 24 մարտի, 2021
ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային․ Միքայել Մելքումյան |tert.am|

ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային․ Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: ԲՀԿ-ն ինչպես ասել էր, աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների: Այս մասին լրագրողների հետ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, մենք միշտ պատրաստ ենք: Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորել իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին մենք միշտ երազել ենք:   Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ էր, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, Մելքումյանը դրական արձագանքեց: «Այո, իհարկե մենք տեղյակ ենք եղել, բայց կոնկրետ ժամով չգիտեինք: Կուսակցության ներսում մենք միշտ խորհրդակցություններ ենք անում: Ամեն ինչ քաղաքական խորհրդի շրջանակում է: Հիմա կարող է այդ օրը մարզերի մարդիկ մի քանիսը մասնակցել են կամ չեն մասնակցել, դա այլ հարց է»,- ասաց Մելքումյանը: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:13 - 19 մարտի, 2021
Ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը մերժվել է |1lurer.am|

Ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը մերժվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ ռազմական դրության վերացումը կօգներ թոթափել երկրում քաղաքական լարվածությունը: Նրա գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին: Աբովյանը անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ արտահերթ ընտրության գնալու պատրաստակամության հայտարարությանը: «Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի և որքան հնարավոր է՝ շուտ արտահերթ ընտրությունների մասին: Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու շատ պարզ պատճառով՝ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է»,- հայտարարել է պատգամավորը:
13:14 - 15 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ: Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
15:46 - 04 մարտի, 2021
Մելքումյանը խոսեց քաղաքական ճգնաժամի և տնտեսական խնդիրների կապի մասին |armenpress.am|

Մելքումյանը խոսեց քաղաքական ճգնաժամի և տնտեսական խնդիրների կապի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծումը, որպեսզի տնտեսական խնդիրներն էլ ավելի չխորանան: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Ըստ Մելքումյանի՝ երկրում տնտեսական, ֆինանսական, սոցիալական խնդիրները գնալով խորանում են: «Բնական է, այսօր անվտանգության հարցն է շատ կարևորվում, բայց նաև չպետք է մոռանանք, որ անվտանգության բաղադրիչ է հանդիսանում նաև տնտեսական անվտանգությունը»,- նշեց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ թե 2020-ին, թե 2021-ի հունվարին տնտեսական անկում է գրանցվել: «Իմ հաշվարկներով՝ օրական 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում, որովհետև բոլորը սպասողական վիճակում են, կա քաղաքական ճգնաժամ, կա տոտալ ճգնաժամ, բիզնես-ծրագրերը չեն իրականացվում: Մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու»,-ասաց Մելքումյանը: Ըստ նրա՝ նույնիսկ եթե հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա մինչև այդ ընտրությունների ավարտը և նոր կառավարության ձևավորումը մարդիկ որևէ լուրջ բիզնես-ծրագիր չեն իրականացնելու. դա այդպես է ամբողջ աշխարհում:  Նա ձախողված է համարում տնտեսական հեղափոխությունը՝ դրա պատճառը համարելով պետական կառավարման համակարգի աշխատանքը: Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում, օրինակ, ներդրումների հետ կապված հարցերն ամիսներով չեն լուծվում, ձգձգվում են: Անդրադառնալով հարցին, թե արդյոք տնտեսական խնդիրների լուծման ճանապարհներից մեկը համարու՞մ է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ Մելքումյանն ասաց. «Կա ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է լուծվի: Մեր օրակարգում կան արտահերթ ընտրություններ, սակայն դրանց անցկացման ձևը, պայմանները դեռևս պետք է քննարկվեն: Դա ինչ-որ պահի պետք է հանգուցալուծվի»,- ասաց նա ու կարևորեց, որ հանգուցալուծումը շուտ լինի:
12:55 - 04 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի։ Խոսքը ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև վարչապետի դեմ հրավիրվող հանրահավաքների մասին է։ Այս իրավիճակում դա կարող է բերել բախումների, և ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։ Դրա համար կա ամենակարևոր քայլը․ վարչապետը պետք է հրաժարական տա»,- ասաց նա։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան»-ի հետ նախաձեռնում է համատեղ արտահերթ նիստ։ «Այս իրավիճակը անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է բացահայտվեն։ Պետք է բոլոր պրոցեսները բերվեն այն դաշտ, որ հանկարծ բախումներ ցնցումներ չլինեն»,- ասաց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
15:04 - 25 փետրվարի, 2021
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ հայտարարությունը

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԶՈՒ Գլխավոր շտաբի հաղորդագրության հետ, որով սպաները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է:  Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:   Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում: Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական  ճանապարհով:  Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն  ապահովելու համար»։
13:39 - 25 փետրվարի, 2021
Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:   «Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։ Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։
12:25 - 17 փետրվարի, 2021
Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր  էջում  գրել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։  «Քաղաքական հայտարարություն Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով: Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր... Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»:
14:47 - 16 փետրվարի, 2021
Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Սյունիք այցերի և Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ դրոշներով և զենքերով տեղակայման մասին, որը նրա գնահատմամբ՝ այն եղել է երկկողմ համաձայնությամբ: «Եթե անգամ առանց համաձայնության է եղել, նշանակում է, որ ադրբեջանցիներն այդպես ուր ասես կարող են գնալ Հայաստանի տարածքով, բնականաբար, ես ուզում եմ ասել, որ կապիտուլյացիան շարունակվում է և եթե իշխանությունը սա շարունակում է, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա: Այսինքն՝ ժողովուրդը պետք է այս իշխանության ընդդիմությունը դառնա և շատ արագ, որովհետև մենք հիմա չգիտենք Խորհրդային Հայաստանի 29,800 քառակուսի կմ-ից ինչքանն է մնացել, որևէ մեկը սա չի կարող ասել»,-ասաց նա: Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման»՝ այսօր հրավիրված հանրահավաքի մասին՝ Մելքումյանը նշեց, որ այն հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա, քանի որ ըստ երևույթին՝ նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում: Ըստ նրա՝ նույնիսկ եղանակային պայմանների փոփոխություններից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ: «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ այս հրատապությունը դրանով է պայմանավորված»: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 12 փետրվարի, 2021