«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի մոնիտորինգ: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել ենք 200 դիմում- բողոք»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես արտակարգ դրության ժամանակահատվածում 83 դիմում-բողոք են ստացել՝պաշտպանին ուղղված։ Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: «Օրինակ վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, մեխանիկորեն քաղաքացիները ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:40 - 24 սեպտեմբերի, 2020
«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմնակից է, որ համավարակի պայմաններում վարկերի հարցում երկրում ներդրվի համաներման համակարգ:Այս մասին ասաց պատգաավոր Արման Աբովյանը՝ խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: Արման Աբովյանը նշեց՝ լսումներն ուղղված են քաղաքացիների առաջ քաշած խնդիրները բարձրաձայնելու, հավաքելու, համակարգելու և օրենսդրական համապատասխան առաջարկներով հանդես գալու համար: Աբովյանը նկատեց՝ Covid-19-ի համավարակը ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, և դրանց հետևանքով այսօր ՀՀ-ն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ: Եվ պատգամավորի կարծիքով՝ այդ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր մի բան. այն է՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում: «Մարդիկ թե մինչև համավարակը, թե մինչև տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, ունեին որոշակի տեսլական ապագայի համար: Սակայն այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել: Ծանրագույն իրավիճակում հայտնվել են ոլորտներ»,- ասաց պատգամավորը: Նա նշեց՝ իրենք դիտարկում են համաներման համակարգի ներդրումը: Նրա կարծիքով՝ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, պետությունը պետք է քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկի: «Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ֆինանսական կազմակերպություններն առաջին հերթին գործընկեր լինեն քաղաքացու հետ»,-նշեց նա:
13:27 - 24 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց

Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի եւ նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ձեւով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին: Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրեւ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։ Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա եւ պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար։ Դժվար է պատկերացնել, որ պատշաճ ծանուցման ակայության դեպքում դատարանը եւ մյուս շահագրգիռ պետական մարմինները չէին օգտվի դատական նիստը Գագիկ Ծառուկյանի եւ նրա պաշտպանների բացակայությամբ իրականացնելու եւ նրա վերաբերյալ արագ կարգով կալանավորման որոշում կայացնելու այս հնարավորությունից, առավել եւս եթե ներկայացնենք պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած այն ապացույցները, որոնք ապացուցում են, որ մի շարք պետական մամիններ/պաշտոնատար անձինք/ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ակնհայտ կասկածելի եւ պրակտիկայից տարբերվող ջանասիրություն են ցուցաբերել, որպեսզի սույն միջնրդությունը հնարավորինս արագ կրկին քննվի առաջին ատյանի դատարանում եւ այն էլ իրենց նախընտրած դատավորի կողմից։ Վերջում ցանկանում ենք նշել, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի եւ ժամանակի վերաբերյալ, նշված օրը ներկայանալու ենք դատարան եւ օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը»։
13:16 - 24 սեպտեմբերի, 2020
Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին
 |armtimes.com|

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին հարց ուղղվեց ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության վերաբերյալ: «Դոսյե» կենտրոնը, հիշեցնենք, օրեր առաջ հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի բոլոր պետական կառույցներում: Հետաքննության մեջ նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահական աշխատակազմում`գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով այս դիտարկանը, նշեց՝ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, այստեղ որևէ էքստրաօրդինալ կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: «ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտանլսում  է քաղաքական դաշտի ընդդիմախոսներին, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու, դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այս առումով բավականին լուրջ քայլ կունենայինք:    
11:17 - 22 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 115 կողմ, 5 ձեռնպահ ձայներ: Մելքումյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: Պատգամավորը նախագծով այդ ցանկում ներառել է լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն:
11:17 - 18 սեպտեմբերի, 2020
Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարակատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով:  Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում: Նա հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: «Մի շարք մասնագետներ կան, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում, սակայն չեն ցանկանում գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր կամ այլ սուբյեկտներ: Բայց մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք այդ ցանկում լինեն: Ներառել եմ լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»,-ներկայացրեց պատգամավորը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը սկզբանապես բացասական վերաբերմուք է ունեցել այս նախագծի մասով: «Գործող կարգավորումների համաձայն՝ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ, առանց այս օրենսդրական փոփոխության, հնարավոր է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է որպես անհատ ձեռնարկատեր: Քաղաքականությունը, որ ֆիզիկական անձը, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, գոնե հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր,  կարևոր է այն իմաստով, որ այդ պարագայում ֆիզիկական անձը դառնում է հարկային մարմնի համար ավելի հասկանալի, թափանցիկ գործընկեր, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, ավելի վերահսկելի դաշտում է գործում»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարությունը վստահ է, որ հարկման այս արտոնյալ համակարգը նախատեսված է հենց այդ ֆիզիկական անձի համար:
17:18 - 17 սեպտեմբերի, 2020
Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: Փաստաբանության մասին գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես, ՀՀ-ի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը նշել էր՝  կարծում են, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում: Այսպիսով սահմանվել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական ծառայություններից կօգտվեն սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:
11:43 - 17 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին  |tert.am|

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը և միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ քննդատությունն արժանապատիվ ընդունելու, քննադատությունից հետևություն անելու փոխարեն, նախարարն անցնում է մարդկային կոռեկտության, բարոյականության բոլոր սահմանները։ Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն կառավարության հարցուպատասխանը բոյկոտում է: «Մենք քննարկելու ենք մեր փաստաբանների հետ Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը: Իսկապես, այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ, այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ անգամ, որևէ կառավարությունում չեն եղել, այսպիսի ագրեսիա այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում քո կարծիքը: Պարոն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, հայ եկեղեցու առարկան պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» վերաբերյալ: Ադեկվատ քննադատությանն արձագանքել անձնական տիրույթ մտնող կեղտոտ, անպարկեշտ ապատեղեկատվությամբ  հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային և տղամարդուն»,- հայտարարեց Զոհրաբյանը: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավալեց. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ դահիլճում, անբարո ձևակերպումներով հայտարարություն էր, որը բանականության մեջ չի տեղավորվում: Սա խորհրդարան է և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու»: Նա հավալեց, որ կողմ են քվեարկելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ այս նախարարն անելիք չունի: Իվետա Տոնոյանն էլ նշեց, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատակնները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ ԿԳՄՍ նախարարը, ոլորտի պատասխանատուն, ով հպարտությամբ իր գրասենյակում տրանսգենդերի էր ընդունում, իսկ դրանից հետո տրանսգենդերը նշում էր, որ բավարարված է հանդիպումից, նա կմնա միակ նախարարը, ով հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, ով հայ գրականության առարկայից հայ բաղադրիչը վերացրեց։ Եթե այս կառավարությանը կոմֆորտ է նրա հետ աշխատելը, ապա մեզ համար, որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ «մասնագետի» գործունեությունը»,- շեշտեց պատգամավորը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ լրագրողների հարցին, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, նշեց, որ անձնական վիրավորանք է հասցրել մի ողջ մարզի բնակչությանը: «Անձնական վիրավորանք է արել, նշել՝ կոտայքցիներ, դա անհարիր բան է, ժամանակին ղարաբաղցիներ, շիրակցիներ, տարբեր հատվածների իրար դեմ էին հանում, հիմա էլ նույնը: Սա լուրջ վիրավորանք ենք համարում, կրթության, մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է թույլ տալ վիրավորանք հասցնել ցանկացած մարդու: Ես չեմ էլ ուզում ասել՝ ինչ վիրավորանք է, չեմ ուզում կրկնել, քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա»,- հավելեց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:52 - 16 սեպտեմբերի, 2020
Դուք հիմա ուրիշ բան եք մտածում կատալիզատորի մասով, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում. առաջարկում եմ հետ կանչել նախագիծը․ Արթուր Դալլաքյանը՝ հարակից զեկուցողին |tert.am|

Դուք հիմա ուրիշ բան եք մտածում կատալիզատորի մասով, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում. առաջարկում եմ հետ կանչել նախագիծը․ Արթուր Դալլաքյանը՝ հարակից զեկուցողին |tert.am|

tert.am: Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որով փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Այսպիսով առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Առաջարկվում է նաև վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը նշեց, որ  նախագիծը ամբողջությամբ թերի է և, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին, ասաց. «Դուք հիմա ուրիշ բան եք մտածում կոնկրետ կատալիզատորի մասով, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում»,-ասաց նա և նշեց, որ տեխզննումը իրենից շատ կարևոր բան է ներկայացնում։ Արմեն Խաչատրյանը արձագանքեց, որ կատալիզատորի մասով այս նախագծում որևէ նշում չկա, այս հարցը կառավարության որոշմամբ է կարգավորվում: Արթուր Դալլաքյանը իր ելույթում նշեց, որի չի կարողանում հասկանալ, թե կատալիզատորի պատմությունը ինչ պետք է լինի: «Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ պետք է վեցերորդ ամիսը լրացած բոլորը կատալիզատորները փոխած լինենք, դուք այսօր լուրջ բեռ եք ավելացնում: Համաձայն չեմ, որ կառավարության որոշմամբ պետք է լինի: Աշխարհում 50-60 տոկոս երկրներում գոյություն չունի տեխասմոտոր, որտեղ էլ գոյություն ունի՝ առանց կատալիզատորի տեխզննում չկա»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
14:58 - 16 սեպտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի արտոնություն տալ |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի արտոնություն տալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ: Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Դալլաքյանը: «Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման  արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում»,- ասաց Դալլաքյանը: Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:
15:34 - 15 սեպտեմբերի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ: «Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը: Նաև ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան»-ը դժգոհեցին, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել: Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խուդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
11:14 - 14 սեպտեմբերի, 2020
Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Դուք ի վերջո չասացիք, թե ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․ «Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 04 սեպտեմբերի, 2020