Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։ Նշենք, որ Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 1005-ը՝ մեկ օրում։
12:20 - 26 մարտի, 2021
Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական Միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում: Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են մարտի 24-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:   Նիստի օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:
16:48 - 25 մարտի, 2021
Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ նվազել է 5.3 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:   Աճ է արձանագրել սպառողական գնաճը՝ 5.3 տոկոս, արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 7 տոկոս: Աճել է նաեւ շինարարության ծավալները՝ 1.1 տոկոսով եւ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 0.9 տոկոսով: Մնացած ցուցանիշները շարունակում են անկում արձանագրել։ Ամենամեծ նվազումն արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 13.7 տոկոս, դրան հաջորդում է ծառայությունների ծավալի նվազումը (առանց առեւտրի)՝ 12.2 տոկոս: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են՝ 9.5 տոկոսով, ընդ որում սա հիմնականում պայմանավորված է ներմուծման նվազմամբ. արտահանումը նվազել է 2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.6: Առեւտրի շրջանառությունը նվազել է 7.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5.1: Ընդհանուր առմամբ՝ հունվար-փետրվարին՝ 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.7 տոկոս անկում: ՎԿ-ի փետրվարի ցուցանիշներին անդրադարձել է նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»:
16:01 - 25 մարտի, 2021
Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար

 |armenpress.am|

Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Լարսի անցակետում բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ, պետությունը զբաղվում է այդ հարցով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի դիտարկմանը: Պատգամավորի տեղեկությամբ՝ արդեն 20 օրից ավել է, ինչ բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում, և խնդիրը եղանակային պայմանների հետ կապ չունի: «Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են ՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի: «Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,-եզրափակեց նախարարը:
19:20 - 24 մարտի, 2021
Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|

Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից մինչև իրականացում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:  «Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա, մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիկսերի չեզոքացմանը»,- նշեց փոխնախարարը:  Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրը, այո, վատացել է և ժամանակ է պետք, որ ներդրողները գան: «Կարճաժամկետ, այո, խնդիր կա, սակայն երկարաժամետում մենք կարողանալու ենք աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը և այլն: Մեր խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել»,- ընդգծեց Ավանեսյանը:  Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը, բայց կատաստրոֆիկ հարված չի սպասվում: «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները»,- ասաց նա:
12:37 - 22 մարտի, 2021
Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն

Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «2020-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 146 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դա շուրջ 7000 տոննայով ավել է, քան 2019-ին արտահանվածը»,-ասաց փոխնախարարը: Ընդ որում 2020-ին արտահանվել է 89 հազար տոննա պտուղ, որից շուրջ 20 հազար տոննան՝ ծիրան, 11 հազար տոննան՝ խնձոր, 3.5 հազար տոննան՝ կեռաս և այլն:Շեշտակի աճել է կարտոֆիլի արտահանումը: Գաբրիելյանը կարևորեց, որ համավարակի և պատերազմի պայմաններում նաև բավականին հաջող և լավ է իրականացվել գյուղկենդանիների պատվաստման ծրագիրը: «Արդյունքում չեն գրանցվել համավարակներ՝ չնայած այն հանգամանքին, որ բավականին շատ մասնագետներ հիվանդ էին կամ պատերազմի դաշտում էին: Սակայն մենք այդ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացրեցինք»,-ասաց փոխնախարարը:
17:37 - 18 մարտի, 2021
Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորոգրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը։ Մինչ փաստաթղթերի ստորագրումը էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին, փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական  հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։ Արման Խոջոյանը տվյալ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է համարել ֆերմերային տնտեսությունների համար՝ հասնելու զարգացման նոր մակարդակի՝  ոլորտում գրանցելով տեսանելի արդյունքներ։ Սիսիան քաղաքում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումն, ըստ Արման Խոջոյանի,  միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արդյունքում համայնքները նույնպես ապահովված կլինեն  բարձր որակավորում ունեցող երիտասարդներով, ովքեր ոչ միայն օժտված կլինեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով, այլև կունենան գործնական հմտություններ` հաղթահարելու ժամանակակից գյուղատնտեսության առջև ծառացած համընդհանուր մարտահրավերները: Փոխնախարարի կողմից հավասարաչափ ընդգծվել է նաև Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարևորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը հսկայական դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և այն ուղղակիորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա: Հետևաբար, այս նախագծերի  իրականացումն անչափ կարևոր է ոչ միայն տեղական, այլև ազգային մակարդակում։ Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ թեև այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը և մարդկանց կյանքի և կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը։ «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» 69,971 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաև հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը և ապահովելով բարձր բերքատվություն։ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասել է, որ հայ-ճապոնական այս գործակցությունը նշանավորվում է ոչ միայն որպես ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ ՀԱԱՀ-ի բարեփոխման ճանապարհին, այլև բարեկամության հերթական դրսևորում։ Ռեկտորը հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային ներդրած ջանքերի համար և շնորհավորլ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին,  Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» 79,401 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաև պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան և հավելյալ վեց կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։  «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը կենսական կարևոր է նամարել համավարակի և հետպատերազմյան ժամանակաշրջանում նոր ծրագրերի և նոր հնարավորությունների իրագործումը և հավելել, որ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շնորհիվ  համայնքը կունենա սոցիալ-տնտեսական զարգացում և կկրճատվի գործազրկության մակարդակը։
15:57 - 18 մարտի, 2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կհամալրվի նոր, ժամանակակից շարժակազմով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը: Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։ Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը․ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով կցորդներով փոխադրումներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։ Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։  Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։
16:54 - 16 մարտի, 2021
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է տեղական արտադրողների հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է տեղական արտադրողների հետ

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործող մատակարար ընկերությունների ներկայացուցիչների և տեղական արտադրողների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների գործարար փոխհարաբերություններին առնչվող հարցեր՝ առևտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների, նաև խոշոր ցանցերի կողմից հարկման այլընտրանքային համակարգերում գործող մատակարարների հետ պայմանագրեր կնքելու բարդությունների վերաբերյալ։   Քննարկման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները խորքային կուսումնասիրվեն Գործարարության աջակցման գրասենյակի կողից և, հիմնվելով նաև միջազգային փորձի վրա, գրասենյակի մասնագետներն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կփորձեն համատեղ ներկայացնել լուծումների ամբողջական շղթան։
16:02 - 16 մարտի, 2021
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի Հանրապետության կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Արցախի գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։  
23:02 - 15 մարտի, 2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությունն աճել է 7,7 տոկոսով |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությունն աճել է 7,7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության,  խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։ Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։ Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։ Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։ Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը  խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։ Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։ Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։  Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։  Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ  փոխգործակցության լայն հնարավորությունները։
11:07 - 15 մարտի, 2021
Հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման ՌԴ փորձի ուսումնասիրմամբ. Խոջոյան

Հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման ՌԴ փորձի ուսումնասիրմամբ. Խոջոյան

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թ․ կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։ Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։ Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։ Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։ Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։ Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուսական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։ Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։
17:17 - 13 մարտի, 2021
Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել։ «Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ ավելացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։ «Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նա: Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե կարծում է, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայքի։
14:38 - 12 մարտի, 2021
Նոր աշխատատեղեր, բիզնեսի ստեղծում. մեկնարկեց ՀՀ երեք մարզի զարգացմանն ուղղված ծրագիրը |armenpress.am|

Նոր աշխատատեղեր, բիզնեսի ստեղծում. մեկնարկեց ՀՀ երեք մարզի զարգացմանն ուղղված ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ազդարարեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը: Ծրագրի գործընկերները ներկայացրին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի երեք հյուսիսային մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:  «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում: Ծրագիրը հնարավորություն է տալիս ժողովրդավարության և իրավունքների գերակայություն ունենալ, ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը, ստեղծել նորանոր աշխատատեղեր, ստեղծել բիզնես և այլն»,- ասաց Վիկտորինը: 14.6 մլն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը կենտրոնանալու են ՀՀ-ում: «Այս ծրագիրը շատ կարևոր է: Մեր ռազմավարությունն ու քաղաքականությունն է՝ օգնել մարդկանց, որպեսզի գյուղական բնակավայրերում բարելավվի կյանքը, որպեսզի ավելի շատ լինեն աշխատանքի և զբաղվածության հնարավորությունները: Այսպիսով, մարզերում ապրող մեր հայրենակիցները կկարողանան ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, այլև բիզնեսով: Ես անձամբ, հանձն եմ առնում ամեն ինչ անել այս ծրագրի հաջողության համար»,- ասաց Վահան Քերոբյանը: Վաչե Տերտերյանն ընդգծեց, թե խորհրդանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկը տրվում է համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ: «Համոզված եմ, որ սա շատ լավ նախադրյալ է, և մեր համատեղ ջանքերը՝ ուղղված այս ծրագրի իրագործմանը, որակապես նոր մակարդակ կտեղափոխեն ՀՀ-ում եվրոպական արժեքների տեղայնացումը: Հուսով եմ, որ ՀՀ երեք հյուսիսային  մարզերում այս ծրագրի հաջող իրագործումը նաև ամուր նախադրյալ կստեղծի մնացած մարզերում ևս LEAD-ի փիլիսոփայության տեղայնացման և, ինչու չէ, այն մեր համատեղ ջանքերով իրականացնելու համար»,- նշեց Տերտերյանը: Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքերի անդամների ներուժի մոբիլիզացմանը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների կողմից իրականացվող 150 բիզնես-նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9 000 շահառու կներգրավվի ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներում:
14:09 - 12 մարտի, 2021