Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

 Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հրամանագիրն ստորագրվել է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի»։ Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ է փետրվարի 14-ին հայտարարել  պաշտոնը թողնելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։ 2020թ․ համեմատ 2023թ․ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ․ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։ Երբ 2020թ․ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է Քերոբյանը։  
19:23 - 14 փետրվարի, 2024
 Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ! Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։ 2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։ Երբ 2020թ նոյեմբերի 20ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։ Սիրով»,- գրել է Քերոբյանը։ 
13:58 - 14 փետրվարի, 2024
«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը
 |factor.am|

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը |factor.am|

factor.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս նվիրատվությունը, իսկ ահա ընկերության պարտքերի մասին որևէ խոսք չեղավ։ Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: Դրա համար հունվարի 18-ին կառավարության որոշմամբ 1 ամիս ժամանակ է տրվել։ Նախարարությունը հղում է արել 2023 թ-ի փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրին, որով «Լիդիան Արմենիան» պարտավորվել էր 12․5 % բաժնեմասն անհատույց տրամադրել կառավարությանը՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։ Եթե պայմանագրում հստակ ձևակերպումներ չլինեն պարտավորությունների վերաբերյալ, ապա «Լիդիան Արմենիա»-ի պարտավորությունների 12․5%-ը` առնվազն 67․7 մլն դոլար (2022 թ-ի դրությամբ), կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
21:34 - 13 փետրվարի, 2024
«Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է». hայտարարություն

«Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է». hայտարարություն

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների փաստաբանները Աշոտ Հովհաննիսյանի կալանքի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ դատախազի որոշմամբ փոխվեց «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։ «Այս առարկայազուրկ գործի շրջանակներում, մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Նորից պետք է ընդգծեմ, որ այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», -  նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։ Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։ «Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», - նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի Synergy International Systems միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1997թ ԱՄՆ-ում հայ գործարար Աշոտ Հովհաննիսյանի կողմից, իսկ հիմնադրվելուց երկու տարի անց՝ 1999թ.,  բացվել է ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Մինչ օրս Synergy International Systems-ը նախագծեր է իրականացրել աշխարհի ավելի քան 85 երկրներում։ Այն ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների համար»:  
17:53 - 13 փետրվարի, 2024
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:01 - 12 փետրվարի, 2024
Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան

Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան

Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական ուղղությունները, ներկայացվել են վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները և ապրանքների համապատասխանությունն առաջարկվող շուկաներին։ «Արտահանումը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, որն ապահովում է երկրի մրցունակությունը, դիմադրողականությունը և զարգացումը։ Այս ռազմավարությամբ պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը, դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից՝ շեշտը դնելով այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար։ Պիտի ստեղծենք այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի շուկաների բացահայտմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։ Առաջիկայում քննարկումներ են նախատեսված մասնավոր հատվածի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ ևս։  
18:12 - 10 փետրվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային հնարավորությունները

Փետրվարի 8-ին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը: Հանդիպման ընթացքում «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանը բանգլադեշցի գործարարներին և Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունն ու հնարավորությունները։ Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացմանը միտված անհրաժեշտ քայլերը:
10:11 - 10 փետրվարի, 2024
Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։   Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։   Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։   Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
18:57 - 09 փետրվարի, 2024
Քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերը։ Նարեկ Տերյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։
18:18 - 08 փետրվարի, 2024
«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին
 |civilnet.am|

«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին |civilnet.am|

civilnet.am: «Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։ Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։ «Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ «Պլանավորված չարաշահումը, յուրացումն ու կաշառքը ուրիշ բան է։ Մեր ընթացակարգերը բարդ ու խճճված են»,- հայտարարեց Փաշինյանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 
12:16 - 08 փետրվարի, 2024
Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է,  մոտավորապես 1 տոկոսն է: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասաց նա: Քերոբյանը հիշեցրեց, որ արդեն հայտնի են 2023 թվականի տարեկան ցուցանիշները, և որ արտահանման և ներմուծման առումներով գրանցվել է զգալի աճ: «Բայց առաջին անգամ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը՝ ապրանքների և ծառայությունների, մոտեցել է կամ մենք գնահատում ենք, որ կանցնի 110 տոկոսը մեր ՀՆԱ-ի, իսկ արտաքին առևտրային բացասական սալտոն ավելի մեծ է, քան -2 տոկոսը, այսինքն՝ -2 տոկոսից 0 միջակայքում է լինելու, և դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է մեր Կառավարության դրած թիրախին, այն է՝ հասցնել ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանում ոսկու վերամշակումը նոյեմբերին 13 անգամ մեծացել է, ադամանդի արտահանումը մոտ 660 միլիոն դոլարի է հասել: Քերոբյանը նախ նշեց, որ խոսքը մոտ 10 ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում զբաղվում են ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: Նա նաև նշեց, որ արտահանված անմշակ ոսկին Հայաստանում չի դառնում վերջնական բանկային ստանդարտի ոսկու ձուլակտոր, բայց այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում, և հավանական է, որ առաջիկայում այդ մասով կլինեն նորություններ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ մետաղի ջարդոնների արտահանման մասին նախագծի և այս նախագծի միջև հակասություն է տեսնում, ապա հարցրեց՝ երկաթի դեպքում չի խրախուսվում արտահանումը, իսկ, օրինակ, ոսկու դեպքում խրախուսվո՞ւմ է: Քերոբյանը պարզաբանեց՝ Հայաստանը չի արտադրում ոսկու ձուլակտոր, այսինքն՝ այս դեպքում միջազգային առևտրի մասին է, ոչ թե մեր երկրի ներսում ձևավորված հումքի: «Մեր երկրի ներսում ձևավորված հումքը որևէ այլ կերպ չի կարող արտահանվել՝ բացի Հայաստանից արտահանվելուց, իսկ միջազգային առևտրի մեջ ընդգրկված ընկերությունները հանգիստ կարող են դա անել ուրիշ յուրիսդիկցիայով, մի քանի այլ երկրների միջոցով, և հիմա մենք ունենք մրցակցություն այդ երկրների հետ, որպեսզի ապահովենք այնպիսի միջավայր, որ ընկերությունները ոչ թե ընտրեն այլ յուրիսդիկցիա, այլ, այնուամենայնիվ, Հայաստանի միջոցով դա անեն»,- մեկնաբանեց Քերոբյանը:
11:39 - 06 փետրվարի, 2024
Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը. «Սիներջիի» հայտարարությունը՝ ընկերության աշխատակիցների  կալանավորման մասին

Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը. «Սիներջիի» հայտարարությունը՝ ընկերության աշխատակիցների կալանավորման մասին

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի հայրենակիցներ, Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ  խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։  Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված  պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։   Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման և հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։  Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։  Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար և աշխարհի առջև բացել ՏՏ  ներուժի նոր հեռանկարներ։  Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
13:48 - 05 փետրվարի, 2024
ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն

ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին: Այդ քրեական գործերի գերակշիռ մասն արդյունքում կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռքբերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող և ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր։ Այս մասին հայտարարություն է տարածել Առաջատար տեխնոլոգիաների ձենարկությունների միություն ՀԿ-ն։   «Նման օրինակներից է սույն թվականի հունվարի 31-ին «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ինչպես նաև աշխատակիցներ Լիլի Մկրյանի և Անի Գևորգյանի ձերբակալումները: Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է և հասցնում է այնպիսի վնասներ, որոնց համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում։   Դատավարական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որոնցից են գրավոր բացատրություններ ներկայացնելը, քննիչին կամ դատարան ծանուցմամբ ներկայանալը և այլն: Սակայն ինչպես տեսնում ենք վերջին շրջանում անմիջապես կիրառվում են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորինս աղմկոտ կդարձնեն ձերբակալությունը՝ հանրային գործիչներին հավասարեցնելով ծանր հանցագործություններ կատարած անձանց։   Պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլև տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ հարգվում են բոլոր, այդ թվում՝ դատավարական իրավունքները։   Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում և հորդորում համապատասխան պետական մարմիններին զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից և առաջնորդվել դատավարական օրենսդրությամբ նախատեսված այնպիսի միջոցներից, որոնք անհարկի և չվերականգնվող վնաս չեն հասցնում բիզնեսին և մեր երկրին», - նշված է հայտարարության մեջ։
20:12 - 03 փետրվարի, 2024
Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովին (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից:
16:37 - 03 փետրվարի, 2024
Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը

Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։ Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թ.ի տարեկան հաշվետվությունը։ Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ։ Օրակարգային թեմաների թվում էին սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։ Քննարկվել են սննդամթերքի արտադրության/պատրաստման գործընթացների իրականացման ժամանակ արտադրողի/պատրաստողի կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման և իրականացմանը վերաբերող հարցեր։ Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը։
12:00 - 03 փետրվարի, 2024
«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան
 |aravot.am|

«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան |aravot.am|

aravot.am: «Մի քանի ամիս առաջ հանդիպեցի Դավիթ Յանի (ABBYY ընկերության հիմնադիր) հետ, որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին եւ խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այս տեխնոլոգիական հնարավորությունները»,- այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ եւ սա նշանակում է, որ այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար։ «Այս համաժողովը կարեւոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության նպատակի հետ, որը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Արհեստական բանականությունը միջազգային բոլոր խորհրդատվական գիտական կենտրոններում համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն։ Ես կոչ եմ անում, որ բիզնեսը համաժողովին վերաբերվի որպես լավ հնարավորություն մոդեռնիզացիայի եւ արտադրողականությունը բարձրացնելու համար, եւ քայլեր ձեռնարկի աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով ընկերություններին սուբսիդիաների եւ դրամաշնորհների միջոցով աջակցում են թվային տրանսֆորմացիայի գնալ, այդ թվում՝արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։
12:07 - 02 փետրվարի, 2024