Միքայել Մելքումյան

Միքայել Սերգեյի Մելքումյանը (ապրիլի 1, 1962Երեւան) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր է, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ։ Եղել է 6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. աշխատել է ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք) եւ ԱԺ նախագահի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:


Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

 Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել ՀՀ կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միքայել Մելքումյանը։ Նա գրել է․«Կարևորն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո, կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում:3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության:Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման իմաստով:3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ ստացող ընտանիքի միակ աշխատողը:4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելը:5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգով:7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով:8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկայինբ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկայինգ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
18:47 - 10 ապրիլի, 2020
Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|

Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|

aysor.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ կառավարությանն ուղղված հրատապ կոչով: «Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել», - ասաց նա: Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ մարդիկ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է: «Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց», - ասաց նա:
11:13 - 25 մարտի, 2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ քննարկումների առանցքում մասնավորապես լինելու է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները: «Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքները բացի իրենց սեփական եկամուտներից կունենան հնարավորություն ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելուն»,-ընդգծել է Վարազդատ Կարապետյանը: Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը: Զեկուցողի համոզմամբ՝ Տավուշի մարզում այս միավորումը միայն շրջանային ձեւաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից եւս խնդիրներ չեն առաջանա, դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին: Խորհրդարանականները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացու խոսքը պետք է լսելի լինի երկրի օրենսդիր մարմնում. այս համատեքստում նա արժեւորել է հանրություն-խորհրդարան համագործակցությունը: Խորհրդարանականը կարեւորել է ծախսերի արդյունավետությունը, ըստ նրա՝ միավորված համայնքը չպետք է առօրյա հոգսեր սպասարկի, այն պետք է ունենա համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը կապահովի տնտեսական զարգացում: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանների կառուցվածքի ու գործառույթների վերանայման, համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատման գործիքակազմի անհրաժեշտության մասին, անդրադարձել խոշորացման գործընթացին հաջորդող քայլերի իրականացման ժամանակացույցին: Նա կողմ է արտահայտվել այս հարցով տեղական հանրաքվեի անցկացմանը: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի գնահատմամբ՝ պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել ժողովրդի կարծիքը գործընթացի վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է համայնքներում ներդրումների խրախուսման անհրաժեշտությանը, մարզերի երիտասարդներին տեղում պահելու համար համապատասխան քայլերի իրականացմանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձել են հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսել խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին: Փոխնախարարն ընդգծել է, որ արդեն իսկ 52 խոշորացված համայնք կա: Նա կարեւորել է այդ համայնքներում արդյունավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Բանախոսների համոզմամբ՝ կառավարությունն այս գործընթացում ճիշտ ճանապարհի վրա է:
16:38 - 12 մարտի, 2020
Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին երկրում ունենք ինը նման ընտանիքներ, որոնք արժանացել են Ծնողական փառքի մեդալի»,-ասաց նա և նշեց, որ մեդալին արժանանալու հիմնական երկու պայմաններն են՝ վեց և ավելի երեխաներ ունենալը և ընտանիքի մասին դրական  ձևավորված կարծիքը: «Այս ընտանիքների համար կառավարությունն առաջարկում է ամսական 40 հազարի չափով պատվովճար սահմանել»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իր իմանալով շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն վեց և ավելի երեխաներ: «140 ընտանիք ունենք, որոնք բազմազավակ են և 40 հազար դրամով տարեկան ծախսը՝ կազմելու է 67 միլիոն դրամ, որը բավականին թեթև ծախս է»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:30 - 03 մարտի, 2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Մարտի 2-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ` նախագծով առաջարկվող իրավակարգավորումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց ձեռնարկատիրական գործունեության ժամանակ ծագող վեճերի լուծման նպատակով իրականացվող քաղաքացիաիրավական գործերին: Առաջարկվում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Պատգամավորը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ կողմից նման արտոնություն նախատեսված չէ եւ մեր երկրի կողմից օրենքի նախագծով առաջարկվող դրույթի ընդունումը կծառայի որպես առաջադեմ պրակտիկա եւ իր դրական ազդեցությունը կունենա միկրոբիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջարկել է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն: Հանձնաժողովը որոշել է մարտի 10-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում` ՀՀ-ում փաստաբանական գործունեւության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ` ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ:
17:01 - 02 մարտի, 2020
«Սա բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա». ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը Բիշքեկ |news.am|

«Սա բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա». ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը Բիշքեկ |news.am|

news.am: 2020թ․ փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաեւի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Սարիկ Մինասյանը եւ Արամ Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը։ Պատվիրակությանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան։ Նիստի սկզբում ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընգծեց, որ վերոնշյալ հանդիպումը բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա եւ նոր որակ կհաղորդի հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին։ Տեղեկացնելով, որ կարեւորում են բարեփոխումները սոցիալական, գենդերային, առողջապահության ոլորտներում, նա նաեւ նշեց, որ 2020թ․ Ժոգորկու Քենեշի նոր կազմում նախատեսված է 30% քվոտա կանանց համար։ Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց գործընկերներին՝ նշելով, որ այս այցը բարեկամական խմբերի ձեւաչափով առաջինն է։ Իր խոսքում պարոն Մելքումյանն առաջարկեց մանրամասն ուսումնասիրել համագործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում: Նա կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, հավելեց, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ՏՏ կենտրոններ։ Միքայել Մելքումյանը նշեց, որ 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաջողությամբ է ընթանում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ առանձին ընկերություններին տրվում են բիզնես արտոնություններ, պետության կողմից առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը։ Նա նաեւ ներկայացրեց գործընկերներին, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմային էլեկտրակայան։ Նշվեցին ոսկերչության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր հեռանկարները ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում  պարոն Մելքումյանն առաջարկեց կազմակերպել բիզնես համաժողովներ, որտեղ հնարավոր կլինի առարկայական քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Իր խոսքում նա կարեւորեց նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում պատվիրակությունների համագործակցությունը։ Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամ Աալի Կարաշեւը կարեւորեց այն փաստը, որ երկու երկրներն իրենց համագործակցությունն ընդլայնելու համար շատ ընդհանուր ոլորտներ ունեն։  Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանն ունի զգալի հաջողված փորձ լեռնաարդյունաբերական ոլորտում, ինչպես նաեւ առաջարկեց հնարավոր  համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում։ Կարաշեւն ընդգծեց նաեւ տարբեր միջազգային հարթակներում  խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը։ Պարոն Մելքումյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ ԱԺ առաջիկա նստաշրջանում կվավերացվի Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչը եւս կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը։ Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության համատեքստում թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ղրղզստանի համար արտոնություններ ունեցող ապրանքների ժամկետների երկարաձգման անհրաժեշտության հարցին ։  Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնահարցերին՝ բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ընդունումը միջազգային հանրության կողմից։ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծեց, որ ղրղզական կողմը եւս կողմնակից է հակամարտությունների միմիայն խաղաղ կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ղրղզստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ հայրենակիցների գործունեությանը։
11:21 - 29 փետրվարի, 2020
2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

2018-ի մայիսից հետո ձկնաբուծական որևէ կազմակերպության Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ծրագրի նախնական փուլում ներկայացված անհամապատասխանությունների մասով և մեր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվում են և աշխատանքներ իրականացվում են: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե Ամուլսարի հարցի վերաբերյալ որ կետում ենք գտնվում: Ներկաները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնալու ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, այն պարագայում, երբ 2019-ի ընթացքում նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման ժամկետի երկարացման 34 թույլտվություն, սակայն դրանցից մի քանիսն իրավական հիմքերի առկայության պայմաններում դուրս են մնացել: Նախարարն ասաց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվելու են: «2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,-նշեց նախարարը: Անդրադառնալով  անտնտեսվար և անտերության մատնված խորքային հորերի լիկվիդացման հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության  կողմից 2018-ի մայիսից հետո որևէ ձկնաբուծական կազմակերպությանը Արարատյան դաշտում նոր ջրաօգտագործման թույլտվություն չի տրվել և այն թույլտվությունները, որոնք տրված են եղել նախկինում, դրանք կարգավորվում են օրենսգրքով: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն, թեև համաշխարհային արտանետումների ծավալում մեծ կշիռ չունի, բայց կլիմայի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանում համարվում է 4-րդ ամենախոցելի երկիրը: «Խոցելի են շատ ոլորտներ՝ անտառներ, ջրային պաշարներ, էկոհամակարգեր, գյուղատնտեսություն: Արդեն ունենք միջին ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացում և տեղումների նվազում՝ 9%-ով», - նշեց նախարարը:
16:10 - 26 փետրվարի, 2020
Միքայել Մելքումյանը ՄԱԿ–ում խոսել է Արցախում կրթական իրավունքի իրացման մասին

Միքայել Մելքումյանը ՄԱԿ–ում խոսել է Արցախում կրթական իրավունքի իրացման մասին

Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի' գործընկերներ,Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի և աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաև համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատևման աշխատավարձ և համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է:Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես և մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաև ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող և սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30  տարի է դե ֆակտո անկախ է և ձևավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական և մյուս իրավունքների իրացման հարցը: Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»:
09:42 - 19 փետրվարի, 2020
Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ավտոներկրողների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է ավտոներկրման գործընթացի և ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից 22000-ն արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան: Մնացած 130000-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ քաղաքացիներն այդ մեքենաների մեծ մասը հետագայում իրացնելու նպատակով վերցրել են վարկեր, ներգրավվել փոխառու միջոցներ: Արտահանման տեսանկյունից ավտոներկրողները մտահոգություն են հայտնել ղազախական շուկայի հետ առաջացած անհամաձայնությունների վերաբերյալ: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հարցի առնչությամբ Կառավարությունն արդեն պետք է բանակցած լիներ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների հետ առկա արգելքները հանելու համար, ինչը կնպաստեր շուկայի ակտիվացմանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ հարցը կբարձրաձայնի այսօր Կառավարության հետ տեղի ունենալիք հարցուպատասխանի ընթացքում: «Առաջարկ կանեմ, որպեսզի այս շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն»,- նշել է Միքայել Մելքումյանը:
21:53 - 12 փետրվարի, 2020
Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում ոլորտի պատասխանատու նախարարներին դիտարկել դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին: «Այսօր հանրապետության դպրոցներում և այլ նախակրթարաններում բավականին մեծ թիվ են կազմում երեխաների շրջանում ծանր շնչառական հիվանդությունները: Չնայած կար հաղորդագրություն, որ դեռևս խնդիրը չի հասել նրան, որ երեխաները ժամանակավոր դպրոց չգնան, սակայն կարծում եմ, որ առողջապահության նախարարը մեկ անգամ ևս պետք է որոշակի գնահատական տա, քանի որ տեսնում ենք, որ խնդիրը չի լոկալիզացվում, այլ հակառակը` ընդլայնվում Է»,-ասաց Մելքումյանը: Պատգամավոր դիմեց առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին` մեկ անգամ ևս դիտարկում անցկացնելու և այս հիվանդությունները կանխելու համար:   
18:49 - 11 փետրվարի, 2020