Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ իրավական առումով հնարավորություն կա Հոկտեմբերի 27-ի գործով հասնելու բացահայտումների։ Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կարծում եմ՝ նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք է կատարել և թողել է շատ հարուստ ժառանգություն գործը շարունակելու համար։ Ասում եք, թե ժողովրդի համար բացահայտված չի, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։  Իրավական առումով բացահայտումները ի՞նչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը, և քննչական ու օպերատիվ խումբը աշխատում է այդ ուղղությամբ։ «Լիահույս եմ, որ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը (1999 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար -խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին»,- ասաց Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
15:51 - 27 հոկտեմբերի, 2023
Տիգրան Աբրահամյանը դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեկ տարի է մեր ոչ մի նիստի չի մասնակցել.Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Տիգրան Աբրահամյանը դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեկ տարի է մեր ոչ մի նիստի չի մասնակցել.Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Տևական ժամանակ է ես մեր հանձնաժողովի նիստում չեմ տեսնում Տիգրան Աբրահամյանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց նախագահող, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և աշխատակիցներից խնդրեց բացակայությունների վիճակագրությունը տալ իրեն: Նա ընթերցեց վիճակագրությունը՝ ասելով, որ 2022 թ. սեպտեմբերից մինչև  2023-ի օգոստոսը մեր հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը չի ներկայացել հանձնաժողովի աշխատանքներին: «Բայց ես տեսնում եմ, որ ինքը տարբեր դատարանների դահլիճներում հարցազրույցներ է տալիս, բայց մեր մեկ տարվա նիստերին չի մասնակցել: Ես խնդրում եմ նորից իմ անունից՝ տեղեկացնեք պարոն Աբրահամյանին, որ ինքը հանձնաժողովի անդամ է, ճիշտ կլինի, որ նա մասնակցի նիստերին, քանի որ երկրի անվտանգային, օրենսդրական և վերահսկողական խնդիրները ՀՀ Սահմանադրության համաձայն իրականացվում են Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից»,-ասաց նա: Քոչարյանը խոսեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի մասին՝ ասելով. «Տիկին Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր համար բարդ է մասնակցել հանձնաժողովի նիստերին, որտեղ մենք ներկայացված ենք, բայց դա է ճակատագիրը, դա է ժողովրդի քվեի պահանջը»: Հանձնաժողովն առանց ելույթների քննարկեց և հինգ րոպեում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով զինվորական հաստիքի վրա գրանցված ոչ զինվորականների ընտանիքները նույնպես կստանան զոհվելու դեպքում նախատեսված պետական փոխհատուցման վճարները և առողջությանը հասցված վնասների՝ օրենքով սահմանված փոխհատուցումները:  
12:42 - 29 սեպտեմբերի, 2023
Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Այս պահին լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մեր պատասխանը չի ուշացել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ լարվածությունը պահպանվում է Սոթքի հատվածում. մենք որոշակի արդեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր ամրությունների պաշտպանությունն ավելի ամուր իրականություն դարձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ինձ ասվել է, որ սկսվել է նրանից, որ երբ դիրքային հերթափոխ է եղել, կրակոց է եղել: Բնականաբար, այլեւս նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հհերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավելեւս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան: Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են  այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք  կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,-ասաց նա: Քոչարյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից ականանետներ են կիրառվել, իսկ այդ դեպքում բեկորները բավականին տարածություն են վերցնում, զոհերի առկայությունը հենց դրա մասին է խոսում: «Առաջ մեզ մեղադրում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն ինչ ուզում՝ անում է, գերիներ է վերցնում: Հիմա եթե նման գործողություն իրենց մտքով անցնում է, նրանք գիտեն, որ անպատասխան չի մնալու, պատասխանը հետեւում է»,-ասաց նա:
13:08 - 01 սեպտեմբերի, 2023
Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան

Վաղը ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Վիլեն Գաբրիելյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրինագիծը» ներկայացրած պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հետ․ «Առաջինը` ինչպես գիտեք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցավ խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրառկել լիարժեք, և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող մեր քաղաքացիների համար ըստ տեքստի և տեխնիկական պայմանների` փաստացի կար անհաղթահարելի խոչընդոտ: Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով: Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-րի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաև համափարպակ առումով: Երկրորդը` ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է, ասեմ ավելին՝ ինձնից լավ, ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու՝ թե իբր տեսե՛ք, մտահոգ եմ, տեսե՛ք, որ ես ասել էի: Ինչպես նաև ես շատ հարգանքով եմ վերաբերվում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ որոշակի ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ և վստահեցնում եմ, որ չլսված մարդ չկա։ Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց, երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել, և վնաս հասցնել նրան, ինչ որ արվում է համընդհանուր շահի համար։ Երրորդը՝ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, փորձելով իրար ընկալել առանց մեծամտության դրսևորումների, կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծանրացած են։ Եվ վերջինը` վաղը Կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք ի վերջո աշխատացնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական»,- գրել է Գաբրիելյանը։ 
15:10 - 12 հուլիսի, 2023
Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1 -ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո: «Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», - հայտարարել էր նա:
17:25 - 07 հուլիսի, 2023
Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով, չգալ չի կարող. Անդրանիկ Քոչարյան
 |armtimes.com|

Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով, չգալ չի կարող. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը ինչին տիրապետում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրայնացված տեղեկատվությանը:   «Արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում ենք քննիչ հանձնաժողով: Ոնց որ վարչապետը եկավ, ոնց որ եկել են իր բոլոր ղեկավարները, նա ևս պետք է  գա և պարզապես ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է: Հիմա ուշադիր հետևել է, և արձագանքել է այն հատվածին, որը վարչապետը հանրայնացրեց: Բայց չէ որ այդ դրվագների մասով ինքը ասելիք ունի, և քննիչ հանձնաժողոըվ շատ կցանկանա իրեն լսել: Մենք բոլորին հրավերներն ուղարկել ենք և այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն՜ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը և Մովսես Հակոբյանը անպայման պետք է ներկայանան»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը: Քննիչ հանձնաժողով չգալը, ըստ Քոչարյանի, չի բխում ոչ մեր երկրի շահերից, ոչ էլ տվյալ պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնավարման ընթացքում տիրապետած տեղեկատվությունը հանձնաժողովին չներկայացնելու շահերից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ներկայացրել էր 7-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ խոսակցությունները, որը գլխավորել է Մովսես Հակոբյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։ Մովսես Հակոբյանը անդրադարձել էր Փաշինյանի հայտարարություններին, ասելով, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։   
18:11 - 27 հունիսի, 2023
Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին
 |armenpress.am|

Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հունիսի 5-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանն ասաց, որ զինծառայողներն արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները։  «Այսօր հրաձգային զենքերից են կրակելու, իսկ վաղը լինելու է մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում, բացի Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետներից, որոնք հիմա զբաղեցնում են վարչապետի օգնականի պաշտոնը, ընդգրկված են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Դա արվում է՝ ելնելով  ընդհանուր թափանցիկությունը և մեր խնդիրները վեր հանելու, նաև հսկողական գործառույթները իրականացնելու տրամաբանությունից, որպեսզի ատեստավորումը անցկացվի օբյեկտիվ մթնոլորտում։ Նաև նշեմ, որ պատգամավորներին ևս կարող է հնարավորություն տրվել մասնակցել ատեստավորման գործընթացին՝ դիտորդի կարգավիճակում։ Դրա մասին բազմիցս ասել ենք, մենք որևէ խնդիր չունենք։ Ընդհակառակը, ավելի ուրախ կլինենք, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի և բոլորի համար տեսանելի լինի, թե ինչ ենք իրականացնում»,- նշեց Սարգսյանը։
12:47 - 07 հունիսի, 2023
Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել
 |1lurer.am|

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։ «Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ։ Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նշենք, որ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ընթացակարգերի կատարման մասին։ 
12:28 - 07 հունիսի, 2023
18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը
 |aravot.am|

18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ «Մասնավորապես, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչեւ համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման եւ առողջական վիճակի գնահատման գործընթացը։ Մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու զորակոչման այդ օրին հաջորդող զորակոչին։ Խոսքը վերաբերում է ամառային եւ ձմեռային զորակոչերին»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ դիմում ներկայացնելուց հետո նրանք իրավունք են ունենալու մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասում, եւ ծառայությունը բացառապես կազմակերպվում է այդ զորամասում։ Պապիկյանի խոսքով՝ այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձեւավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանում են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք։ «Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է վճարել՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա վրա բաժանելու եւ փաստացի ծառայության ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքում զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ բնականաբար օգտվելով ծրագրի բոլոր արտոնություններով»,- ասաց նա։ Կարդացեք նաևԸստ նախարարի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ սահմանվում են դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը։ Դրանք են՝ մինչեւ զորակոչվելու օրը զորակոչվելուց գրավոր հրաժարվելը՝ կամ առողջական վիճակի պատճառով, կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:19 - 30 մայիսի, 2023
Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ջալալ Հարությունյանը համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք Ջալալ Հարությունյանին հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։ Քոչարյանն ասաց, թե Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին։ «Շատ քիչ մարդիկ են եղել, որ համաձայնություն չեն տվել։ Ինչպես նշեց նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չօգտվել այս հարթակից, այս հնարավորությունից, պարզապես կլինի ախմախություն», - ասաց Քոչարյանը։ Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ Քննիչ հանձնաժողով։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։   Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
18:12 - 18 ապրիլի, 2023
«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|

«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Շոշափելի դիրքային տեղաշարժեր Տեղ գյուղում չկան, տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ադրբեջանական զինուժը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքներից, թե՞ ոչ։ Մինչդեռ անցած շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակացությամբ իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե այդ բարելավումը կոնկրետ ինչ է նշանակում. - «Վիճակի բարելավում երբ որ այս երկու օրվա ընթացքում խոսվում էր, խոսվում էին այն քննարկումները, որոնք պետք է բերեն դրան, շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկա, բայց հույս է ներշնչել, որ զրույցները ոնց որ թե փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի, որովհետև մենք պետք է ելնենք այն բանից, որ այն, ինչ որ մերն է, դա մերն է, իրենք էլ պետք է հասկանան՝ այն, ինչ որ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»։ Երեկ կառավարության նիստում անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Ո՞վ պետք է պատասխան տա Տեղ գյուղում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման համար։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, թե պետք է ծառայողական քննություն անցկացվի. - «Ինչո՞ւ եղավ, այդ ինչուի պատասխանը պետք է գտնենք, որովհետև մեզ համար է, մեր երկրի համար է, որովհետև կարող էր և չլինեն։ Եթե կարող էր չլինել, ինչո՞ւ եղավ, կարար չլիներ մի շարք հանգամանքներից ելնելով։ Ենթադրում եմ, որ մենք թերացել ենք։ Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապագ զորքերը։ Դուք հիմա ասում եք ճանապարհի շինարարություն, այո, ոչ մեկի մտքով պետք է չանցներ, որ այդ արանքում պետք է իրենք որոշում կայացնեն դիրքային բարելավում անեն, գան, ավելի մոտենան մոտ։ Մենք հիմա իրարից 10 մետր հեռավորության վրա ենք։ Եթե մենք այդ 10 մետրը մի քիչ շուտ նստած լինեինք, ոնց որ ամեն տեղ է, այլ կլիներ, բայց մենք պետք է նստենք հիմնովին, հիմնովին նստելու համար հիմնովին բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն», - ասաց նա։ Դիտարկմանը, որ նույնիսկ պաշտոնանկություններ չեղան, Քոչարյանն արձագանքեց. - «Դուք ինչի՞ եք ուզում հենց հիմա տեսնեք»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:56 - 07 ապրիլի, 2023
ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|

ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|

news.am: Վերջերս ԱԺ-ի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի ՀԿ-ի կողմից, որի ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը բերել էր ԱԺ որպես  ՄԻՊ-ի թեկնածու. այդ հավաքի ժամանակ հնչել են բռնության ակնհայտ կոչեր, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Խոսքը կախաղանների մասին է, ընդ որում՝ գլխիվայր: Ես ուզում եմ հետաքրքրվել՝ արդյոք ՆԳՆ-ում կա արդեն հարուցված վարույթ այդ ամենի կապակցությամբ, եւ ինչ գործողություններ են ձեռնարկվում, որովհետեւ ԱԺ-ի դիմաց ինչ-որ մի ՀԿ-ի տարօրինակ ծագմամբ անդամներ իրենց իրավունք են վերապահում  կախաղանի, մահվան եւ այլ սպառնալիքներ հնչեցնել»,-ասաց նա՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին: Վերջինս ի պատասխան ասաց. «Անկախ միջադեպից, բռնության ցանկացած կոչ, աղաղակումներ միանշանակ անթույլատրելի են: Ոստիկանության խնդիրը այդտեղ հասարակական կարգն ապահովելն է: Այդ դեպքի հետ կապված մեր ծառայողները եղել են տեղում եւ պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները, բայց վարույթի հարուցման լիազորությունը մենք այլեւս չունենք: Կարծում եմ՝ գլխավոր դատախազության գործընկերները հետեւել են պրոցեսին եւ  համապատասխան հատկանիշների արձանագրման պարագայում գուցե հարուցված է քրեական վարույթ: Տեղեկություն չունեմ»:
13:47 - 07 ապրիլի, 2023