Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաներից մեկը |hetq.am|

Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաներից մեկը |hetq.am|

hetq.am: Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող թուրքական Զիլիքան ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությանը։  «Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական բազայի տեղակայման շրջանում երեք հրթիռ է ընկել։ Թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով»,- նշել է իրաքյան գործակալության աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ ռմբակոծության հետևանքով ռազմաբազայում գտնվող թուրք զինծառայողները չեն տուժել։  Հունվարի 15-ի առավոտյան թուրքական Զիլիքան ռազմաբազան դարձյալ հրթիռակոծվել էր «Կատյուշա» համակարգի երկու հրթիռներով։ Մոսուլի հյուսիս-արևելքում գտնվող Զիլիքան ռազմաբազայում թուրք զինծառայողների ներկայությունը արդեն վաղուց հանդիսանում է Բաղդադի և Անկարայի միջև կռվախնձոր, որն իր ներկայությունը հիմնավորում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտութամբ։
14:28 - 16 հունվարի, 2022
Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում |armenpress.am|

Իրաքի օդուժն ԻՊ-ի հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Իրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ զինյալների Է ոչնչացրել երկրի արեւելքում գտնվող Դիյալայի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Նոյեմբերի 18-ին այդ մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Հետախուզական գործողության կատարման ժամանակ Իրաքի ռազմաօդայն ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի հինգ զինյալների, որոնք մտադրվել Էին դիվերսիա կատարել: Ահաբեկիչները պլանավորել Էին հարձակվել արեւելյան նահանգում Միացյալ օպերատիվ հրամանատարության շտաբի ստորաբաժանումների վրա: Ավելի վաղ իրաքցի ուժայինները կալանավորել են ԻՊ-ի «Ալ Ֆարուք» բջջի հրամանատարներց մեկին: Նշվում Է, որ «Ալ Ֆարուքի» զինյալները յոթ տանկ են հրկիզել Էլ Մահմուդիա եւ Էլ Հասվա բնակավայրերը միացնող ճանապարհին, ինչպես նաեւ կազմակերպել պայթյուն, որի հետեւանքով զոհվել Է չորս խաղաղ բնակիչ: Վերջին ժամանակներս Իրաքի տարբեր նահանգներում հաճախացել են հարձակումները, որոնց հետեւում կանգնած են ԻՊ-ի զնյալները: Երկրի ուժային կառույցներն արդեն մի շարք գործողություններ են իրականացրել ծայրահեղականների դեմ, սակայն նրանք նախկինի պես շարունակում են կատարել իրենց հարձակումները, որոնց զոհեր են դառնում իրավակարգի մարմինների աշխատակիցներ եւ զինծառայողներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:31 - 18 նոյեմբերի, 2021
Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:«Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր:«Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:  
15:18 - 15 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ մահափորձի մասին |1lurer.am|

Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ մահափորձի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին մեկնաբանել է իր դեմ մահափորձը՝ հաղորդում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ ինքը գիտի, թե ով է փորձել սպանել իրեն՝ իր նստավայր ուղղորդելով պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերը։ Վարչապետը նշել է, որ այս հանցագործությունը կատարած անձինք կբացահայտվեն ու կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն ահաբեկչություն էր որակել Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձը։ Հարձակում իրականացրած երեք անօդաչու սարքերից երկուսը վերացրել են, մեկին հաջողվել է կրակել շենքի վրա՝ վիրավորելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում: Իրաքից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բաղդադի «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ գտնվում են կառավարական շենքերն ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, պայթյուն է որոտացել։ Միջադեպը տեղի է ունեցել Էլ-Կարադա էլտար շրջանի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է էլեկտրական գեներատորը, սակայն պայթյունի ստույգ պատճառը չի նշվում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
11:25 - 08 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել  է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։ Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել կառավարության ղեկավարի դեմ՝ ականակիր անօդաչուների օգնությամբ: Ալ  Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: Նստավայրին նյութական լուրջ վնաս է հասցվել. շենքում կոտրվել են պատուհանները, դուրս են եկել դռները, վնասվել են կառուցատարրերը: Դրանից հետո «կանաչ գոտի» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Բացի այդ, հարձակմանը նախորդել է ինտենսիվ փոխհրաձգությունը մայրաքաղաքի կենտրոնում։  Սկզբում հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա Twitter-ում գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
18:32 - 07 նոյեմբերի, 2021
Իրաքի վարչապետի դեմ կամիկաձե անօդաչուով մահափորձ է իրականացվել  |tert.am|

Իրաքի վարչապետի դեմ կամիկաձե անօդաչուով մահափորձ է իրականացվել |tert.am|

tert.am: Կիրակի գիշերը պայթուցիկներով լիցքավորված կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա, հայտնում է իրաքյան բանակը։ Ինքը՝ վարչապետը, չի տուժել, սակայն նրա թիկնապահները վիրավորվել են, հայտնում է BBC-ն։Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, վարչապետի դեմ մահափորձն իրականացվել է նրա նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման միջոցով՝ Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտում»:Ալ Քադիմին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ողջ է և առողջ։«Ես լավ եմ և բոլորին կոչ եմ անում հանգստության և զսպվածության՝ հանուն Իրաքի», - ասվում է գրառման մեջ։ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն Իրաքի վարչապետի դեմ մահափորձն անվանել է «ակնհայտ ահաբեկչություն»։«Մենք թեթևացած զգացինք, երբ իմացանք, որ վարչապետն անվնաս է: Այս ակնհայտ ահաբեկչական գործողությունը, որը մենք խստորեն դատապարտում ենք, հարված էր Իրաքի պետության սրտին», - ասել է Նեդ Փրայսը:Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է Իրաքի հետախուզական ծառայությունների հետ և օգնություն է առաջարկել հետաքննության հարցում։
11:55 - 07 նոյեմբերի, 2021
Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|

Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը: «Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,- Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։ Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։
23:09 - 06 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում «ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին: Կոնֆերանսի մասնակիցների շարքում են Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիան: Այցի շրջանակում Մակրոնը այցելել է Բաղդադի մզկիթ, լինելու է Մոսուլում՝ հանդիպելով քրիստոնյա համայնքի անդամներին, այցելելու է տեղի համալսարան: Այցի եզրափակիչ հատվածում նա Հյուսիսային Քրդստանի Էրբիլ քաղաքում կհանդիպի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
15:15 - 28 օգոստոսի, 2021
Իրաքում ՀՀ դեսպանը քննարկել է Իրաքյան Քուրդիստանի և ՀՀ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Իրաքում ՀՀ դեսպանը քննարկել է Իրաքյան Քուրդիստանի և ՀՀ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Օգոստոսի 23-25-ը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխնախագահ Մուստաֆա Սայիդ Քադերի, փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, Ազգային ժողովի նախագահ Ռեվազ Ֆաիքի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դիզայիի, ինչպես նաև Էրբիլի, Դհոկի, Զախոյի և Մոսուլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը։   Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպան Հր. Փոլադյանի ներդրած ջանքերը և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական առաքելության իրականացման մեջ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները շեշտել են ս.թ. փետրվարին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը, որը կարևոր ազդակ է երկու ժողովուրդների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման համար: Կարևորվել է նաև Էրբիլի հնամենի միջնաբերդում Հայկական մշակութային կենտրոնի բացումը:   Դեսպան Հ. Փոլադյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի համար: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:   Դհոկ կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը այցելել է նաև եզդի ժողովրդի սրբատեղի Լալեշ, որտեղ հանդիպում է ունեցել աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխի, եզդիական համայնքի ղեկավար Միր Միրայի հետ:   ՀՀ դեսպանին շնորհակալություն են հայտնել հայ և եզդի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած անձնական ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
19:58 - 26 օգոստոսի, 2021