Ինֆոքոմ

Աժ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը

Աժ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Պատգավորներ Հերիքնազ Տիգրանյանի  և Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։   Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 0։ Նախագծով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:   Ազգային ժողովն այսօր ընդունեց նաև մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին  ԱԺ որոշման նախագիծը։ Նախագծին կողմ  քվերակեց 99 պատգամավոր , դեմ՝  0։
10:54 - 12 մայիսի, 2020
ՇՄ նախարարության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել՝ Infocom-ի հրապարակումից հետո անցկացված ծառայողական քննության արդյունքում

ՇՄ նախարարության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել՝ Infocom-ի հրապարակումից հետո անցկացված ծառայողական քննության արդյունքում

Դեռևս այս տարվա հունավարի 17-ին տեղեկացրել էինք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մեր՝ «Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ծառայողական քննություն է նշանակել։   Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացանք, որ սույն թվականի ապրիլի 28-ին ՇՄ գլխավոր քարտուղար Աշոտ Ավալյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Արման Շահնուբարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նախազգուշացման ձևով:   Հրամանը ներկայացնում ենք ստորև․
23:54 - 11 մայիսի, 2020
Արցախում վարակված քաղաքացիների հիվանդության ընթացքը եղել է ասիմպտոմ, նրանցից միայն երկուսն են ունեցել թոքաբորբ․ Արցախի պարետ

Արցախում վարակված քաղաքացիների հիվանդության ընթացքը եղել է ասիմպտոմ, նրանցից միայն երկուսն են ունեցել թոքաբորբ․ Արցախի պարետ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառները չեն վերացել, այսօր Արցախի նախագահի կողմից ստորագրվել է հրամանագիր ոի Արցախի հանրապետությունում Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով, մինչև հունիսի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։ Իսկ դա նշանակում է, որ բոլորս շարունակելու ենք ապրել որոշ սահմանափակումների պայմաններում։  Մասնավորապես դա կվերաբերի երկի սահմանային  մուտքերին և ելքերին։  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պարետ Գրիգոր Մարտիրոսյանը։ Արցախի պարետի խոսքով  կախված իրավիճակից՝ հնարավոր  է նոր սահմանափակումների կիրառում ։  Մարտիրոսյանը նշեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվեր, ապա իրավիճակը կդառնար անկառավարելի։ «Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քյալբաջար քաղաքին  և այլ առանձին համայքներին, բոլորը կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբհյուրից են՝ Շահումյանի շրջանաի երկու համայքներից»,- ասաց Մարտիրոսյանը։ Արցախի պարետի որոշմամբ Նոր բրաջուր և Նոր Վերինշեն համայքներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ  է սահմանվել։ Այդ սահմանափակումները կգործեն անվազն 14 օր։ Այս պահին  ընդհանուր առմամբ  Արցախում իրականացվել է 360 թեստավորում։  Այսօր նույնպես մի քանի տասնյակ նմուշառում են իրականացվել։ «Վարակված   քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում»,- ասաց Արցախի պարետը։ Պարետի խոսքով Արցախում հիմնականում կիրառվում է ինքնամեկուսացման մեթոդը։ Ըստ Մարտիրոսյանի կառավարությունը մշակում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։ 
18:00 - 11 մայիսի, 2020
Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել: Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։ Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից: Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով: Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։ Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․ «Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։ Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։  Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։ Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։ Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։  Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։ Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։ ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։ Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։  Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։  Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։  Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի:  Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։  Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։  Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։ Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։ Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։ Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․ «Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։ Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․ «Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։  Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․ «Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։  Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։ Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․ «Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։ Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։ Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան
16:37 - 11 մայիսի, 2020
Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշեց, որ Կարեն Կարապետյանի  Ազգային ժողով գալը  նույնպես  օգնել է հանձնաժողովի աշխատանքին։ Քոչարյանի խոսքով հնաձնաժողովի նկատմամբ որոշ ժամանակ առաջվանից փոխվել է վերաբերմունքը, թե՛ ըննդիմության որոշ ներկայացուցիչների  վերաբերմունքն է փոխվել , թե՛ նախկին իշխանության։ «Այդ ամենն այն բանի արդյունքն է, որ երևաց որ հանձնաժողովը քաղաքական նպատակներ չունի։ Կա Ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու  ցանկություն և  այս պահին այդ ցանկությունը բավարարվել է ։ Այսօր չկա մեկը, որը չուզենա գալ քննիչ հանձնաժողովին, բացառությամբ՝ պարոն Խաչատուրովի։ Հանաձնաժողովի համար իր գալը էական է միայն այնքանով, որ նա ղեկավարել է մեր զինված ուժերը և իր ենթակայության տակ գտնվող բոլոր զինվորները հարգել են մեր պետականությունը և եկել են Ազգային ժողով։ Եթե պարոն Խաչատուրովը մինչև հունիսի 4-ը գիտակցի այս ամենի կարևորությունը, շատ ավելի լավ կլինի առաջին հերթին իր համար»,- ասաց պատգամավորը։ Հարցին, թե ինչո՞ւ է հենց Յուրի Խաչատուրովի համար լավ հանձնաժողովի նիստին ներկայանալը, Քոչարյանը պատասխանեց, որ  եթե հարցերին չի պատասխանում, Խաչատուրովը, ապա իր փոխարեն պատասխանում են շատ այլ մարդիկ։ «Ես ուզում եմ ,որ հանձնաժողովը հենց իրենից լսի այդ հարցերի պատասխանները։ Ես հարգում եմ Խաչատուրովի անցած ուղին, մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը»,- հավելեց Քոչարյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում հանձնաժողովի աշխատքները, պագամավորն ասաց․ «Եզրակացության կմախքն արդեն պարզ է։ Ուրբաթ օրը ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան  Տողանյանին, որպեսզի նա աջակցի, և նաև ուղարկել եմ  պարոն Էդուարդ Նալբանդյանի հրավերը, և առաջարկել եմ, որ եթե կա տարբերակ , ապա մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի  Նալբանդյանի ֆիզիկական մասնակցությունը։ Եթե չկա հանրավորությունը, ապա կազմակերպվի և տեսակապով աշխատենք»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով Արցախի նախագահ Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը նիստին մասնակցելու,  և անհրաժեշտության դեպքում նա նույնպես կհրավիրվի Ազգային ժողով։ 
15:13 - 11 մայիսի, 2020
Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու․ Կարեն Կարապետյան

Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու․ Կարեն Կարապետյան

Այսօր ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ներկա էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը։ Դռնփակ նիստի ավարտից հետո նախկին վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի որ նիստը դռնփակ է և բովանդակությունը պարունակում է պետական գաղտնիք ՝  չի կարող ներկայացնել այսօրվա  քննարկման թեման։Հարցին, թե ինչպե՞ս է Կարապետյանը գնահատում կառավարության կատարած աշխատանաքները , վերջինս պատախանեց՝«Որոշ չափով հետում եմ , սակայն ոչ այնքան համակարգված ձևով։ Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի  այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք։ Բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»։ Այն հարցին, թե ինչու է   Կարապետյանը միջնորդել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի  փոփոխման համար․ Կարապետյանը պատասխանեց, որ միջնորդության մեջ ֆիքսել է պատճառը։ «Նախ և առաջ, ինչպես շատերը, ես նույնպես շահագրգռված եմ, որպեսզի մարտի մեկի հետ կապված հասարակության մեջ  առաջացած հարցադրումներին տրվի լիարժեք պատասխան, որպեսզի բաց կողմեր չլինեն և համապատասխան նստվածք չլինի։  Ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի  ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի անկախացման և կայացման գործում։ Երկու տարի է համարյա, այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ այն շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդել եմ, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով  այս դատական պրոցեսը բավականին քաղաքականացված է, ինչպես կգնահատի հասարակությունը  իր քայլը Կարպետյանը դժվարացավ մեկնաբանել, բայց նշեց, որ իր քայլի պատճառներն  արդեն հիմնավորել է։ « Կարծում եմ, որ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու հնարավորություն ունի, ոչ մեկ չի ասում մեղավորեն անմեղացրեք, ուղղակի ասել ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները, ,որոնք նշել ենք ՝պրոցեսը  կատարեք մեկ այլ կերպ»,- նշեց Կարապետյանը։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Կարապետյանը հետագայում զբաղվելու է քաղաքականությաբ Կարապետյանը պատասխանեց, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությմաբ։
14:38 - 11 մայիսի, 2020
Երեխաների ապօրինի որդեգրման գործի վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում  նույնպես կա հարուցված վարույթ․ Արման Թաթոյան

Երեխաների ապօրինի որդեգրման գործի վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում նույնպես կա հարուցված վարույթ․ Արման Թաթոյան

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը անդրադարձավ անցած տարի  տեղի ունեցած ապօրինի որդեգրումներին, որոնք իրականացվել են այլ երկրների քաղաքացիների կողմից։  «Վստահաբար գիտեք, որ անցած տարի աղմակահարույց քրեական գործ հարուցվեց, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի որդեգրումներ։ Ինչպես ժողովուրդն է ասում՝  երեխաներ են վաճառվել։ Հետևո՞ւմ եք այս գործին, ի՞նչ պետք է արվեր, ի՞նչ չի արվել»,- ՄԻՊ Արման  Թաթոյանին։  «Երեխաների իրավունքների պաշտպանության ռիսկային կողմերից է համարվում որդեգրումների հետ կապված հարցերը՝ այդ թվում միջազգային պրակտիկայում։  Ռիսկային է նաև այյն, թե որքանով է պաշտպնաված որդեգրման ինստիտուտը։ Կա հարուցված քրեական վարույթ։ ՄԻՊ աշխատակազմում այդ առումով նույնպես կա հարուցված վարույթ, քրեական հետապնդման մարմիններին համապատասխան հարցումներ ենք ուղարկել, կատարվել են ուսումնասիրություններ»,- ասաց Թաթոյանը։ Ինչ վերաբերում է նախկինում եղած խնդիրներին, Թաթոյանի խոսքով ՝ այս ոլորտը  նախկինում է եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո, շատ դեպքերում՝ անտեսված։  Այդ է պատճառը, որ այստեղ կան կուտակված խնդիրներ։ Պապոյանն արձագանքեց, նշելով, որ համակարգը պետք է գործի ի շահ երեխաների լավագույն շահի պաշտպանության համար և ոչ թե որպես բիզնես, որոշ անձանց համար։ Թաթոյանը նկատեց, որ համապատասխան ինստիտուտներ պիտի մշակվեն ոլորտի համար ու դրանց հիմքերը հստակ պիտի դրվեն:    
13:56 - 11 մայիսի, 2020
ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը աճել է գրեթե  3 անգամ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Վերջինս Ազգային ժողովին ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԻՊ 2019 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման զեկույցը։ 2019 թվականը ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի։  2016 թվականին ստացվել է 5513 դիմում բողոք, 2017-ին՝ 6417 դիմում , 2018-ին՝ 10754 դիմում , իսկ 2019 թվականին՝ 13140 դիմում։ Ընդ որում 2020 թվականն ավելի ծանրաբեռնված է, հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի բողոք -դիմումները  75 տոկոսով գերազանցում են նախորդ տարում ստացված դիմումների քանակին» ,- ասաց Թաթոյանը։  ՄԻՊ Արման  Թաթոյանն ընդգծեց,, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ: Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին սկզբունքային առաջընթացներ են գրանցվել միջազգային հեղինակության հարցում։  ՀՀ ՄԻՊ-ը միակ հաստատությունն է երկրում, որ օժտված է միանգամից 3 միջազգային կոնվեցիոն կարգավիճակով։ 2019թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Միջազգային անկախ հանձնախումբը վերջնականորեն հաստատել է ՝ ՀՀ ՄԻՊ-ին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ A միջազգային կարգավիճակի վերաշնորհումը։ Այս գնահատականը վերաբերում է ՄԻՊ աշխատանքին  սկսած 2016 թվականից։ «Միջազգային հանրապետական ինստիտուտ հեղինակավոր կազմակերպության 2019 թվականի հետազոտության արդյունքներով ՀՀ ՄԻՊ-ի նկատմամաբ վստահության ցուցանիշը 63 տոկոս է, իսկ բացասական կարծիք ունի 12 տոկոսը։  Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրի արդյունքների համաձայն քաղաքացիները նշել են , որ պաշտոնյանների կոռուպցիոն վարքագծի մասին տեղեկացնելու համար երկրի վարչապետից ու ոստիկանությունից հետո կդիմեին ՄԻՊ-ին»,- հավելեց Թաթոյանը ։
11:27 - 11 մայիսի, 2020
Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 12 դեմ ձայներով։ Քվեարկության դրվեց  պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ՝ 0։ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի  կողմից ներկայացված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ   ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Նախագծին կողմ քվեարկեցին 86 պատգաամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4։ Կառավարության, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված՝ «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ։ Նախագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, 3 պատգամավոր մնաց ձեռնպահ։ Կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և  «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների  նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Կողմ քվեարկեցին բոլոր ներկա ՝ 95 պատգամավորները։ Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» և կից ներկայացված  օրենքի նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից։ Կողմ քվեարկեց 95 պատգամավոր։      
10:35 - 11 մայիսի, 2020
Տուրիզմ․ մարդու համար և մարդու մասին [Challenge 3.3 | Տաթև Ասրյան]

Տուրիզմ․ մարդու համար և մարդու մասին [Challenge 3.3 | Տաթև Ասրյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Տաթև Ասրյանը, ընդունելով Սիրանուշ Փիլոյանի՝ «Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։ Դեռևս մի քանի ամիս առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ մեծ քայլերով զարգացող, միլիոնավոր աշխատատեղեր ապահովող, համաշխարհային ՀՆԱ-ում 2019 թվականին շուրջ երեք տրիլիոն դոլար ներդրում ունեցած աշխարհի խոշորագույն ոլորտներից մեկը կարող էր մի քանի շաբաթվա ընթացքում ծնկի գալ աչքի համար անտեսանելի մակաբույծի պատճառով։ Անկումը հսկայական է՝ որոշ տարածաշրջաններում ձգտելով նույնիսկ զրոյական վիճակի։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում աշխարհը ճիգեր է գործադրում այս հսկայական ինդուստրիան հոգեվարքից հանելու՝ միացնելով «արհեստական շնչառության սարքը»: Օրեցօր ի հայտ են գալիս նորանոր լուծումներ՝ մեկը մյուսից ստեղծագործ, մեկը մյուսից հետաքրքրական՝ բացահայտ ի ցույց դնելով մարդկանց բուռն ցանկությունն ու երազանքը ճամփորդելու: Լայն տարածում են գտել #traveltomorrow, #travelfromhome, #dontcancelpostpone հեշթեգերը` փորձելով պահպանել մարդկանց ոգևորությունն ու փրկել ոլորտը։ Ես դա կանվանեի կախվածություն։ Այո, այն կախվածություն է առաջացնում․ դրա «համը» տեսած մարդուն դժվար է հետ պահել նոր վայրեր բացահայտելու, նոր փորձառություններ ունենալու գայթակղությունից: Եվ, թերևս բոլոր խաղադրույքները այս շատ մարդկային բուռն կրքի վրա են դրված, որ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ են մղվելու։ Այդ կախվածությունը տուրիզմն է՝ տուրիզմամոլությունը, զբոսաշրջամոլությունը։ Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար և մարդու մասին է։ Իսկ ի՞նչ է զբոսաշրջությունը, ի՞նչն է այն այդքան գրավիչ դարձնում։ Զբոսաշրջության սահմանումը բարդ հարցերից մեկն է, եթե ոչ ամենաբարդը, զբոսաշրջության մասին խոսակցություն ծավալելու համար: Գրականության մեջ կարելի է գտնել հարյուրավոր սահմանումներ, սակայն անհնար է գտնել գեթ մեկ սահմանում, որը լիարժեքորեն և ամբողջապես բնութագրում է զբոսաշրջությունը՝ որպես երևույթ: Սահմանելը բարդանում է, քանզի հստակ չէ, թե ինչ է իրականում «արտադրում» տուրիզմը, որն է նրա հիմնական արտադրանքը (պրոդուկտը): Այս շարքի շրջանակներում գործընկերներս իրենց հոդվածներում բացահայտ կամ սքողված կերպով փորձել են սահմանել զբոսաշրջությունը՝ ելնելով իրենց փորձառությունից և գիտելիքներից: Հնչած տեսակետները պաթոսի, խորհրդավորության, պարծանքի, հպարտության, զվարճանքի, հետաքրքրասիրության, հիասթափության մասին վկայում են, որ զբոսաշրջությունը զգացողությունների/զգացումների ինդուստրիա է: Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2 | Սիրանուշ Փիլոյան] Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան] Ի՞նչ է արտադրում զբոսաշրջությունը, եթե ոչ զգացում/զգացողություն: Ինչքան նոր բարքերը, նոր տեխնոլոգիաները մարդուն մեկուսացնում և նրանից խլում են իր «ավանդական» մարդկային զգացումները, այնքան այդ բացը լրացնելու մղումը մեծանում է, և այդ կարիքին հագուրդ տվող երևույթներից է ճամփորդությունը։ Ժամանակին ինձ համար մեծագույն բացահայտում էր այն, որ տնտեսության մեջ տուրիզմը դասակարգվում է արտահանման ցանկում։ Իսկ ի՞նչ է արտահանում տուրիզմը․ պատասխանն ինձ համար միանշանակ է՝ հիշողություն, տպավորություն, զգացողություն։ Երբ մեզ հարցնում են մեր ճամփորդությունների մասին, անմիջապես սկսում ենք թվարկել այն տպավորությունները և զգացողությունները, որոնք ամենաշատն են մեխվել մեր հիշողության մեջ: Եվ պարտադիր չէ, որ տպավորությունները լինեն միանշանակորեն դրական հիշվելու համար. դրանք իրավունք ունեն լինելու նաև վատը, շատ վատը, որոնք ամբողջացնում են տվյալ վայրի մասին մեր ընկալումները։ Մարդը զգայական էակ է, և անկախ մեր կամքից՝ տպավորություններն «արտադրվում են» ամեն ժամ, ամեն վայրկյան, լինեն դրանք դրական, թե բացասական։ Ոլորտի գուրուները վստահաբար կասեն, որ տուրիզմի արժեշղթայում «պաշտոնապես» ներգրավված անձանց հիմնական խնդիրը զբոսաշրջիկի փորձը, տպավորությունները, զգացողությունները առավելագույնս դրական դարձնելն է: Դրան են միտված հաճախորդների սպասարկման լավագույն փորձերի, ծառայությունների որակի մասին բազում ու անվերջանալի քննարկումները՝ ձգտելով նորանոր յուրահատուկ ու երբեմն նույնիսկ աբսուրդ մոտեցումներ կիրառելով կատարելագործել  ինքզինքը, սեփական ծառայությունները՝ բիզնես պայքարի մեջ հաղթող դուրս գալու համար: Լավագույնի, ստեղծարարության ձգտումը, իհարկե, հրաշալի է, սակայն չպետք է մոռանալ, որ տպավորությունների/զգացողությունների ձևավորումը կախված է ոչ միայն սպասարկողից, այլև սպասարկվողից, նրա կրթվածության աստիճանից, հոգեկան վիճակից, անձնային որակներից, կյանքի փորձառությունից, ճամփորդությունից առաջ նրա տրամադրվածությունից և ակնկալիքներից: Զբոսաշրջությունը թերևս այն բացառիկ ոլորտներից է, որի վերջնարդյունքի, այն է՝ տպավորության/զգացողության ստեղծման բարդ գործընթացում այդքան անմիջական մասնակցություն է ունենում հենց ինքը հաճախորդը/զբոսաշրջիկը: Միանշանակ համաձայն եմ գործընկերներիս այն դիտարկման հետ, որ մենք խնդիր ունենք մեր հյուրերին լիովին, 360 աստիճանով ճանաչելու և նրանց նախասիրություններն ու ակնկալիքները ռեալ գնահատելու և դրանց համապատասխան ծառայություն առաջարկելու համար։ Այս առումով շատ կարևորում եմ զբոսաշրջիկի հետ նախնական աշխատանքը մինչև նրա ժամանումը, նրա մոտ ռեալ ակնկալիքներ ձևավորելը, նրան այցելությանը տրամադրելը։ Սակայն իրականում դա այնքան էլ դյուրին աշխատանք չէ, և երբեմն լավագույն ձգտումները կարող են ոչ այնքան ցանկալի արդյունքներ տալ, քանզի մարդկային սուբյեկտիվությունը մեծագույն գործոն է հաջողության կամ ձախողման համար։ Տվյալ օրվա համար նախատեսված «պրոդուկտը» կարող է պարզապես չստացվել զուտ այն պատճառով, որ զբոսաշրջիկը գիշերը լավ չի քնել, հոգնած է ու տրամադրություն չունի: Նույն փաթեթից օգտվող, նույն ծառայությունները ստացող զբոսաշրջիկները միանգամայն հակադիր զգացողություններ կարող են ունենալ, որովհետև տարբեր մարդիկ են, և դա կառավարելը այնքան էլ հեշտ չէ։    Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար է և մարդու մասին։ Մարդիկ ճամփորդում են այլ մարդկանց հանդիպելու, նրանց պատմություններն իմանալու համար։ Մարդկանց հուզում են հին և նոր մարդկանց մասին պատմությունները, նրանց ապրումները, պայքարները, տառապանքներն ու ուրախությունները։ Շրջայցի ավարտից հետո հարցրեք ձեր հյուրերին, թե ինչն են ամենաշատը մտապահել, ինչն է նրանց ամենաշատը տպավորել, և նրանք անպայմանորեն կհիշեն ինչ-որ գյուղում հանդիպած պապիկի խորունկ աչքերը և նրա հետ ունեցած ջերմ զրույցը։ Ցավոք, այսօրվա հայաստանյան զբոսաշրջային դասական առաջարկների հիմնական շեշտը հուշարձանների, մասնավորապես եկեղեցիների և վանքերի այցելությունն է։ Երբեմն նույնիսկ այնպիսի երթուղիներ են առաջարկվում, որ խեղճ զբոսաշրջիկը հասցնում է մի հուշարձանի մոտ միայն մի քանի լուսանկար անել՝ օրվա համար նախատեսված ողջ ցանկով անցնելու համար, ուր մնաց թե տեղացիների հետ շփվելը, նրանց կենսակերպին ծանոթանալը։ Այդ ամենի հետևանքով նրանց հայաստանյան հիշողությունները ասոցացվում են իրենց ավտոբուսի հետ, որն էլ պարզապես հայկական չէ։ Մենք պիտի հիմնովին վերանայենք երթուղիների կառուցման մեր մոտեցումը՝ այն հարստացնելով մարդկանցով և դարձնելով ավելի մարդկային, ավելացնելով զբոսաշրջիկների և տեղացիների միջև շփման կետերը։ Մենք ճամփորդության տեմպը դանդաղեցնելու կարիք ունենք՝ այն ավելի իմաստալից ու հիշարժան դարձնելու համար։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դուք՝ որպես սովորական քաղաքացի, կարող եք, ձեր կամքից անկախ, ձեր երկրի զբոսաշրջային «պրոդուկտի» մասնիկը դառնալ։ Երբ քայլում եք փողոցում, սրճարանում նստած ձեր մի բաժակ սուրճն եք վայելում կամ աշխատանքից հետո մի կերպ ավտոբուս խցկված, հոգնած տուն եք վերադառնում, դուք զբոսաշրջիկի աչքերում Հայաստանն եք, և նրա հայաստանյան տպավորություններն ու ընկալումները պայմանավորված են նաև ձեզանով։ Կշփվեք իրար հետ, թե պարզապես անտարբեր կանցնեք իրար կողքով, միևնույն է, դուք Հայաստանն եք, նրա գլխում ստեղծվող Հայաստան ֆիլմի գլխավոր կամ երկրորդական դերասանը։ Այնպես որ հաճախ ժպտացեք․ կարող է պատահել՝ ձեզ հետևում են։ Ինձ միշտ հիացրել և միաժամանակ վախեցրել են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես զբոսաշրջության ոլորտում, որոնք շատ հաճախ փոխարինելու են գալիս մարդկային պարզ շփումներին։ Այսօրվա համավարակային իրադրությամբ պայմանավորված՝ տեխնոլոգիաները մեծագույն արագությամբ գալիս են լրացնելու զբոսաշրջային վակուումը՝ առաջարկելով վիրտուալ, առցանց շրջայցեր աշխարհի՝ մտքովդ անցած կամ նույնիսկ չանցած ցանկացած վայրում, AR և VR տեխնոլոգիաների կիրառմամբ ճամփորդական նոր փորձառությունների առաջարկություններ, մարդկային շփումները սահմանափակող և վերացնող տարբեր հավելվածներ, որոնք երաշխավորում են անվտանգությունն ու առողջությունը՝ միաժամանակ նոր զգացողություններ պարգևելով։ Բայց ես լիահույս եմ, որ այս ամենը ավարտվելու է ավելի շուտ, քան մենք կսովորենք առանց մարդկանց ապրել, և մոտ ապագայում հասարակ մարդկային շփումը չի վերածվի  էլիտար ճոխության։ Իսկ մինչ այդ մեզ մնում է պարբերաբար ինքներս մեզ համար կրկնել ու հիշեցնել, որ #ամենինչլավէլինելու։ Ասում են՝ եթե մի բան շատ ես ասում, իրականություն է դառնում։ Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Վահագն Վարդումյանին։
21:24 - 10 մայիսի, 2020
Մենք պատրաստ (չ)ենք մահանալ [Challenge 6.1 | Սմբատ Հակոբյան]

Մենք պատրաստ (չ)ենք մահանալ [Challenge 6.1 | Սմբատ Հակոբյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Մահը մարդկային կյանքի և գոյության ամենասարսափեցնող, ամենաահարկու և ամենաառեղծվածային երևույթներից մեկն է: Մարդիկ դարեր շարունակ փորձել են բացատրել, մեկնաբանել և իմաստավորել մահը փիլիսոփայական, կրոնական և գիտական քննարկումների ու բանավեճերի միջոցով։ 2020 թվականը բերեց կորոնա համավարակը, որն ազդեց համայն մարդկության կենսագործունեության վրա՝ նոր մարտահրավերներ նետելով առողջապահությանը, տնտեսությանը, հասարակական կյանքին և մարդկանց հոգեբանական վիճակին։ Թեև ուսումնասիրողները շարունակում են վիճել համավարակի պատճառով մահացությունների թվի հաշվառման այս կամ այն մեթոդի ճիշտ կամ սխալ լինելու մասին, սակայն մի բան ակնհայտ է․ մարդկությունը, ի դեմս covid19-ի, բախվեց մահվան նոր վտանգի։ Սա կրկին դրդում է մտածել մահվան մասին, վախենալ և զգուշանալ դրանից, փորձել հաղթահարել այն, բայց ո՞րն է մահվան մեր մշակութային ընկալումը, ինչպե՞ս ենք մենք՝ որպես քաղաքակրթություն, դիմավորում այն, և ի՞նչ է փոխում այս ամենում կորոնավարակի հայտնվելը։ Այս հարցերի պատասխանը կամ գուցե պատասխանների տարբերակներն առաջարկելու համար փորձենք ներկայացնել, թե ինչպես է մահը և մահվան մշակույթը ձևափոխվել վերջին դարերի ու տասնամյակների ընթացքում։ Ավանդաբար մահը պատկանել է կրոնի դաշտին, այսինքն՝ կրոնն է եղել այն ոլորտը, որն իմաստավորել է մահը, փորձել է հանգուցյալներին այն աշխարհ ճանապարհել ծեսերի միջոցով, տվել է մարդկանց խորհուրդներ, թե ինչպես վերաբերվել մահվանը և այլն։ Կրոնը ուսումնասիրող գիտնականների մի մեծ խումբ հենց մահվամբ է բացատրում կրոնի առաջացումը․ մարդկությունը ստեղծել է կրոնը որպեսզի բացատրի և իմաստավորի մահը։ Սակայն գալիս է արդիականության (մոդեռն) շրջանը, և կրոնը կորցնում է իր քաղաքակրթական երբեմնի գերիշխող դիրքը․ ձևավորվում են ազգային պետություններ, կապիտալիստական տնտեսություն, աշխարհիկ հասարակարգ, որոնք փոխում են նաև մահվան հանդեպ վերաբերմունքն ու ընկալումները։ Ավանդական հասարակությունները փորձել են մահը հաղթահարել խորհրդանշական միջոցներով՝ ծեսերով, որոնք հաճախ համայնքային և հանրային էին․ մահացած մարդու դիակ կամ մահվանն առնչվող առարկաներ, իրեր կարելի էր տեսնել հանրային դաշտում։ Ինչ-որ առումով մահն ու կյանքը իրար էին միահյուսված (պատահական չէ, որ թե՛ անտիկ ժամանակաշրջանում և թե՛ միջնադարում գերեզմանների մի մասը գտնվում էր քաղաքների մեջ, այս կերպ սահման չէր անցկացվում ապրողների և հանգուցյալների միջև)։  Արդիականությունը իր հետ բերում է մի երևույթ, որը հետագայում անվանում են մահվան մերժում կամ ժխտում։ XX դարասկզբին արևմտյան մի շարք երկրներում մահը աստիճանաբար սկսում է հեռանալ մարդկանց ապրելու տարածքներից՝ տներից՝ տեղափոխվելով հիվանդանոցներ, իսկ թաղման ծեսերը անց են կացվում հատուկ դրա համար ստեղծված վայրերում՝ սգո սրահներում (funeral houses): Մահվան հետ առնչվող բազմաթիվ երևույթներ հեռացվում են մարդկանց տեսադաշտից և առօրյայից։ Նույնիսկ «մահանալ» բառը արտասանելն է արգելքի տակ ընկնում և փոխարինվում է տարատեսակ փոխաբերություններով։ Հետարդիության (պոստմոդեռն) շրջանում՝ 1960-ականներից սկսած, առաջանում է մահվան հանդեպ հետաքրքրության աճ և մահվան ընկալումների փոփոխություն, որն անվանում են «մահվան գիտակցման» շարժում։ Սրան նպաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ատոմային ռումբի ստեղծումը, ինչը մեծացրեց զանգվածային մահվան վտանգը և վախը, այս շրջանում սկսեցին առաջանալ ծերերի համար նախատեսված խնամքի կենտրոնները, որտեղ կարիք կար հոգ տանելու մահվանը մոտ գտնվող մարդկանց մասին, զարգացան բժշկությունը և բժշկագիտությունը, ինչը իր հետ բերեց մահացողների և մահվան հանդեպ վերաբերմունքի քննարկումներ, այս ամենին գումարվեց նաև այն, որ աշխարհիկ հասարակություններում կար կարիք նորից իմաստավորելու մահը։ Եթե ժամանակին մահը պատկանում էր կրոնի դաշտին, ապա այժմ այն գերազանցապես կազմում է երկու ոլորտների մաս՝ բժշկության և մեդիայի։ Ժամանակակից աշխարհում մահերը հիմնականում տեղի են ունենում բուժհաստատություններում, մահվան լուրը մենք առաջին լսում ենք բժիշկներից, և նրանք են այն մարդիկ, որոնք շփվում, առնչվում և խնամում են մահացող մարդկանց։ Մյուս կողմից էլ մեդիան ողողված է մահվան տեսարաններով և պատկերներով։ Ֆիլմերը, համակարգչային խաղերը և վավերագրական կադրերը, որտեղ կան մահվան բազմաթիվ տեսարաններ, հանգեցրին նրան, որ ժամանակակից աշխարհում ապրող մարդն ամենից շատն է տեսնում մահը էկրաններից՝ լինեն դրանք հորինված թե իրական։ 1990-ականների կեսերին արված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ մինչև 16 տարեկան միջին վիճակագրական ԱՄՆ բնակիչը միջինացված հաշվով օրական  հեռուստացույցով տեսնում է 3 սպանություն։ Այս ամենը կարծես պիտի մեծացներ կամ գոնե պակասեցներ մահը ժխտելու կամ մերժելու մարդկանց սովորույթը․ մահը ժամանակակից հասարակության համար ավելի ընդունելի պիտի դառնար՝ և շատերը հենց այդպես էլ կարծում են․ մենք մերժում ենք մահը միայն հոգեբանական և ոչ մշակութային կամ սոցիալական մակարդակում։ 2020-ին տարածված կորոնա համավարակը նոր փորձության ենթարկեց այս տեսակետը՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունելու մահը և համակերպվելու դրա հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից և հավանաբար Կարիբյան ճգնաժամից հետո մարդկությունը երբեք չի հանդիպել կյանքին սպառնացող զանգվածային վտանգի, չի ունեցել զգացում և գիտակցում, որ իր գոյությունը վտանգված է։ Իհարկե պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, բնական և մարդածին աղետներ տեղի էին ունենում XX դարի երկրորդ կեսին, սակայն այդ ամենը միշտ ունեցել է տեղային բնույթ, և եթե Մերձավոր Արևելքում պատերազմների պատճառով մահանում էին մարդիկ, ու տեղի բնակիչներն ունեին կյանքի վտանգի զգացում, ապա մոլորակի շատ հատվածներում այդ ամենը չկար։ Ի դեմս կորոնավարակի՝ մարդկությունը Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ կանգնեց միասնական և ընդհանուր մահվան վտանգի առջև։ Այստեղ էական չէ, թե որքան վտանգավոր կամ սպառնալից է վարակը ի համեմատության այլ վարակների կամ կյանքին սպառնացող այլ վտանգների։ Ես խոսում եմ վտանգի զգացողության և գիտակցման մասին․ կորոնավարակի, որպես կյանքի սպառնալիքի, գնահատման աստիճանն ու մասշտաբները էապես տարբերվում են այն ամենից, ինչ եղել է մինչ այդ։ Մենք ամեն օր տեղեկանում ենք տասնյակ, հարյուրավոր և հազարավոր մահացողների մասին։ Պատահական չէ, որ որոշ մարդիկ զարմացած ասում են, թե այլ պատճառներով ավելի շատ մահեր են լինում, իսկ դրանց մասին չի խոսվում, և նույնիսկ այս ամենում տեսնում են դավադրություն։ Սակայն խնդիրն այն չէ, որ այլ մահերը փորձում էին թաքցնել կամ կորոնավարակը ամենասպառնալից բանն է կյանքին, խնդիրն այն է, որ կորոնավարակի մահվան դիսկուրսը ներխուժում է մեր առօրյա, ստիպում է տեղեկություն փնտրել և քննարկել նաև այլ պատճառներով մահերը, որոնց մասին մենք գուցե տարիներով չլսեինք կամ էլ չհետաքրքրվեինք։ Մահը մեզ մեկ կամ մի քանի քայլով ավելի է մոտեցել։ Վերադառնանք մահը ընդունելու, գիտակցելու կամ էլ մերժելու թեմային։ Արդյոք մենք՝ որպես քաղաքակրթություն, պատրա՞ստ ենք ընդունելու մահը, և արդյոք 60-ականներից հետո տեղի ունեցած զարգացումները իսկապես փոխե՞լ են մարդկանց վերաբերմունքը մահվան հանդեպ։ Մի կողմից մահվան հանդեպ հետաքրքրության աճը, դրա պատկերումը մեդիայում հանգեցրեց նրան, որ մենք ավելի շատ խոսենք կամ տեսնենք այն, սակայն առօրյա կյանքում մահը մեզ համար մնում է օտարված մի բան, մենք այլևս չենք տեսնում դագաղների մեջ պառկած դիակներ կամ թաղման այլ առարկաներ․ բժշկության զարգացումը հանգեցրեց նրան, որ մարդկային կյանքի միջին տևողությունը երկարեց, իսկ երեխաների, երիտասարդների և միջին տարիքում գտնվողների մահացությունները պակասեցին։ Որքան էլ մեդիան շատ պատկերի մահը, այնուամենայնիվ էկրաններից այն էկզոտիկ կերպով է ներկայացվում․ մահը այստեղ գերազանցապես բռնի է, և ոչ այլ ինչ է, քան հորինվածք, որը մեզ շատ քիչ է մոտեցնում իրական մահվանը, ինչին մենք անձամբ ականատես լինում ենք շատ հազվադեպ, որովհետև այն տեղափոխվել է հիվանդասենյակներ։ Մահը որքան էլ մոտեցել է մեզ, նույնքան էլ հեռացել և օտար է դարձել։ Այսօր, երբ ստեղծվել է մահվան նոր վտանգ և նոր դիսկուրս, մենք տեսնում ենք, թե որքան քիչ տեղ է թողել ժամանակակից քաղաքակրթությունը մեր կյանքում և առօրյայում մահվան համար։ Մենք կրկին հուսահատորեն փորձում ենք վերադառնալ նախկին առօրյա կյանքին և տարբեր միջոցներով ժխտում ենք այն փաստը, որ կյանքի համար կա նոր սպառնալիք, սակայն վերադառնալ նախկին կյանքին (եթե մինչև այդ չգտնվի բուժման միջոց), կնշանակի, որ մենք համակերպվեցինք և ընդունեցինք մահվան ներկայությունը մեր կյանքում, մենք ընդունեցինք, որ այսուհետ մահվան հետ մենք ավելի շատ կառերեսվենք։ Սա չափազանց վհատեցնող և ահաբեկող միտք է, որպեսզի այն արտաբերվի բարձր ու ուղիղ տեքստով, բայց թե՜ մարդիկ և թե՜ պետությունները ձգտում են հետ բերել նախկին կյանքն ու առօրյան։ Մինչ գրում էի այս վերջաբանը, բազմիցս փորձեցի ձևակերպել և վերաձևակերպել այս միտքը, որպեսզի այն հուսահատեցնող չլինի, սակայն երբեմն կարիք ունենք նայելու իրականությանը այնպես, ինչպես այն կա։ Որքան էլ ժամանակակից մարդը խուսափում է մահվանից, նույնքան էլ, ըստ էության, ընդունում և համակերպվում է դրա հետ, քանի որ այն մնում է մեր գոյության բաղկացուցիչ մասերից մեկը, երբեք չի վերանա, երբեք չի դառնա լավը և բարի․ միակ բանը, որ մենք կարող ենք անել, նրան մերժելը կամ ընդունելն է․․․ Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Տիգրան Ամիրյանին։
20:59 - 09 մայիսի, 2020
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ օրենքով սահմանված կարգապահական միջոցներ այդպես էլ չկիրառվեցին

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր մթնոլորտն այնքան լարված էր, որ հարցը հասավ ընդհուպ ծեծկռտուքի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ։ Բանն այն է, որ Մարուքյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին, որը խիստ վրդովեցրեց Միքայելյանին։ Վերջինս տեղից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Մարուքյանի հասցեին, նա էլ ամբիոնից իջավ՝ պարզաբանման համար, իսկ Միքայելյանը ապտակեց ԼՀԿ-ական պատգամավորին։  Մյուս պատգամավորները շտապեցին հարթել իրավիճակը, բայց դա հեշտ չտրվեց նրանց, քանի որ, ինչպես հետագայում ամբիոնից հայտարարեց Մարուքյանը, եւ ինչպես երեւում էր տեսանյութում, Մարուքյանին մի քանի հարված էլ հասցրին «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վերեւի դրվագում՝ ձախից Արտակ Մանուկյանը, աջից՝ Մարուքյանը, ներքեւի դրվագում՝ աջից Վահե Ղալումյանը, ձախից՝ Մարուքյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները, սակայն, այդպես էլ չենթարկվեցին Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության։ Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։  Նույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողը՝ այս դեպքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իրավունք ուներ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ:  Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կարգապահական միջոցներն են նախազգուշացումը, խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, հեռացումը՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը: Բայց, փաստացի, Միրզոյանը նույնիսկ նախազգուշացում չհնչեցրեց։ Այնինչ, ԱԺ նախագահը նույն գործելաոճը չդրսեւորեց ամիսներ առաջ, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ փորձեցին «հաշիվ պարզել» անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ Այս տարվա հունվարի 21-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։ Այդ ելույթին վրդովված տոնով արձագանքել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը Գեւորգ Պետրոսյանի՝ իր խոսքով՝ խայտառակ պահվածքի համար պետք է ներողություն խնդրի։ Դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, ու ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ՝ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, շտապել էին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ նրանից «հաշիվ պահանջելու»։ Այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց էր կիրառել ԲՀԿ-ական 4 պատգամավորների նկատմամբ՝ նրանց ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հեռացնելով մինչեւ այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ընդգծենք, որ այդ միջադեպի ժամանակ հարցը ծեծկռտուքին չէր հասել, մյուս պատգամավորները հասցրել էին հանդարտեցնել մթնոլորտը, սակայն, ինչպես այսօր, այնպես էլ հունվարի այդ նիստի ժամանակ, պատգամավորները չէին պահել էթիկան, ինչի համար էլ օրենքի սահմաններում կարգապահական պատասխանատվության էին ենթարկվել։ Հայարփի Բաղդասարյան
20:32 - 08 մայիսի, 2020