Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը: «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:   Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի  
16:05 - 11 մայիսի, 2023
Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ
 |armenpress.am|

Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Չինաստանը և Ֆրանսիան պետք է սերտ շփումներ պահպանեն բարձր մակարդակով... մշտապես յուրացնեն համագործակցության նոր ոլորտներ», - մեջբերված է Ցին Գանի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության  հաղորդագրության մեջ։ Նա մանրամասնել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգռված են չինական և ֆրանսիական շուկաների փոխադարձ մատչելիության ամրապնդմամբ։ Ցին Գանը նաև մատնանշել է երկու երկրների մասնակցությամբ մատակարարումների հուսալի շղթաների ապահովման կարևորությունը: «Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերի շուրջ, միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին», - հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ Պեկինն անշեղորեն կվարի արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանափակումների վերացման քաղաքականություն, կխթանի զարգացման ինտենսիվ մոդելի ձևավորումը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առկա բարենպաստ հնարավորությունները համատեղ օգտագործելու նպատակով։  «Մենք միշտ Եվրոպան դիտարկում ենք որպես համապարփակ ռազմավարական փոխգործակցության խթանման գործընկեր», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Չինաստանը մշտապես պաշտպանում է Եվրամիության քաղաքական անկախությունը:
12:14 - 11 մայիսի, 2023
Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ին ահաբեկչական կազմակերպությունների շարքում ընդգրկելու բանաձև է ընդունել
 |azatutyun.am|

Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ին ահաբեկչական կազմակերպությունների շարքում ընդգրկելու բանաձև է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում երկրի կառավարությանը և Եվրամիությանը «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ Բանաձևը պարտադիր ուժ չունի, սակայն արտացոլում է ֆրանսիական քաղաքական ուժերի ողջ սպեկտրի միասնականությունն այս հարցում։ «Վագներն» ու դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինն արդեն հայտնվել են արևմտյան երկրների տարբեր պատժամիջոցների ցուցակներում։ ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում կարելի է հանդիպել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում դրանք նույնպես հայտարարված են ահաբեկչական և արգելված)։ «Վագների» ընդգրկման համար ավելի վաղ քվեարկել էին Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները։
11:45 - 10 մայիսի, 2023
Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse-ի լրագրողը
 |azatutyun.am|

Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse-ի լրագրողը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse գործակալության լրագրող Արման Սոլդինը։ Գործակալությունը պարզաբանել է, որ Սոլդինը մահացել է Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի մոտ՝ հրթիռակոծության հետևանքով։ Նրա հետ այնտեղ են գտնվել ևս չորս լրագրողներ, նրանք չեն տուժել։ Արման Սոլդենը 32 տարեկան էր, ծնունդով Բոսնիայից էր: Սոլդինի վերջին թվիթերյան գրառումները մայիսի 8 էին: Նա պատմում էր Բախմուտում վիրավորված ուկրաինացի զինվորների և դաշտային հոսպիտալի աշխատանքի մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ցավակցություն է հայտնել՝ Թվիթերում գրելով. - «France-Presse գործակալության լրագրող, մեր հայրենակից Արման Սոլդինը սպանվել է Ուկրաինայում: Արիաբար, հակամարտության առաջին իսկ ժամերից նա եղել է ճակատում՝ փաստեր արձանագրելու համար: Մեզ տեղեկացնելու համար: Կիսում ենք նրա հարազատների և բոլոր գործընկերների ցավը»։
10:55 - 10 մայիսի, 2023
Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
11:29 - 09 մայիսի, 2023
«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին». Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին». Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրայի ռադիոյի հետ հարցազրույցը, որում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։ Նա նաև շեշտել էր, որ Լաչինի միջանցքը շարունակում է շրջափակված մնալ՝ պահանջելով բացել այն։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ նման հայտարարությունն «անհարգալի վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։ «Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը», - նշել է Գաջիզադեն։ Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն»։ «Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», - հայտարարել է նա։
12:25 - 06 մայիսի, 2023
Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ: «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից, ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ»,- արձագանքելով նախաձեռնությանը՝ նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:  
14:17 - 05 մայիսի, 2023
Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռը հայտնել է, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությումբ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։ «Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:  Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:42 - 03 մայիսի, 2023
Վարչապետը ողջունել է Օ դը Ֆրանսի և Վայոց ձորի միջև համագործակցությունը

Վարչապետը ողջունել է Օ դը Ֆրանսի և Վայոց ձորի միջև համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում: Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում: Օ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ  կատարած այցից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 
14:55 - 03 մայիսի, 2023
Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|

Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևանում արած հայտարարությունները՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման մասին: Ֆրանսիացի պաշտոնյայի պնդումները «անհիմն» որակելով Ադրբեջանի ԱԳՆ մասնավորապես նշել է, որ «հայկական կողմը դեռ ամբողջությամբ իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»: «Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսել՝ կատարելու համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Հայաստանին Ադրբեջանի դեմ սադրանքներից», - նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։ Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։ Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։
21:34 - 28 ապրիլի, 2023
Բաքվում մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքվում մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքվում, ինչպես Ֆրանսիան արել է նաև նախկինում հանրայնորեն, մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով։ Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարեց Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։ «Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնելու անարգել տեղաշարժը՝ համաձայն ձեր 2 կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) ստանձնած պարտավորությունների և Միջազգային արդարադատության դատարանի վճռի։ Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ․ այն չի համապատասխանում միզազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար։ Ես ասել եմ նաև երեկ, մենք բազմիցս ենք արտահայտվել, բայց ես ցանկանում էի նորից ասել դա տեղում․ մենք ցանկանում ենք, որ բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքերի ու երաշխիքների շուրջ»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ Կատրին Կոլոնան շեշտեց՝ ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ, անվտանգության մեջ, իր մշակույթի և իր ավանդույթների հարգանքով․ «Ես դա նաև Ազգային ժողովում եմ ասել, ես վստահեցնում եմ, պարոն նախարար, որ մենք դա ասում ենք ոչ միայն ձեզ, այլ նաև այլոց և մասնավորապես  ադրբեջանական կողմին»։
15:22 - 28 ապրիլի, 2023
Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, Ֆրանսիան դա մենակ չի անում, այլ ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, ինչպես նաև կապ պահելով ՄԱԿ- ու ԵԱՀԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։  «Բորորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է, դժվար է գտնել նաև հաճախ երկար, բայց ես ասում եմ Երևանում, ես ասել են նաև Բախվում, որ դա միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել 2 երկրների ապագայի ու հնակչությունների համար, ուստի վճռականորեն քաջալերում ենք այդ ճանապարհի վրա կանգնել»,- ասաց ԱԳ նախարարը։  Հիշեցնելով անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի հետ հայկական և ադրբեջանական կողմերի համատեղ հանդիպումը՝ Կատրին Կոլոնան նշեց՝ Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը  ջանքեր գործադրեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում, եւ դա կատարվեց, այդ հայտարարությունն արվեց։ «Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, սա թերևս առաջնային կլինի, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է կատարել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը Ձեր վարչապետի ու Ալիևի կողմից հայտարարվեց Պրագայում։ Բայց տարածքային ամբողջականության հարգանքը, որը բոլոր երկրների համար կարևոր սկզբունք է, նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից․ դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ։ Ադրբեջական ուժերի առաջխաղացման հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը, և հակառակ պարագայում ևս նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ 2 կողմերն առաջն գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ ես դա ասել եմ երեկ նաև նրանց, ովքեր ինձ ընդունեցին ամենաբարձր մակարդակով»,- ասաց ԱԳ նախարարը։ ,- նշեց ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ 
14:56 - 28 ապրիլի, 2023