Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսով զրուցել է Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել Ժնև ռուսական պատվիրակության ժամանման հարցը, որը չի կարողանում մասնակցել միջազգային միջոցառումներին՝ օդային տարածքի փակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական   ներկայացուցչությունը Նյու Յորքում խնդրել է գլխավոր քարտուղարին «օգնել այս իրավիճակում»։ «Չնայած գլխավոր քարտուղարը պատասխանատու չէ անդամ պետությունների համար թռիչքների թույլտվություն ստանալու համար, նա և նրա աշխատակազմի ղեկավարը խոսել են ԵՄ համապատասխան իշխանությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում հետ Գլխավոր քարտուղարը երեկ երկու անգամ զրուցել է՝ փորձելով լուծել այս հարցը»,- ասել է Վելուչին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ մասնակցելու Զինաթափման խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ԵՄ սահմանափակումների պատճառով:
12:39 - 28 փետրվարի, 2022
Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

hetq.am: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ 
16:02 - 23 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփման գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել է նա: «Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել է նա: Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը։
11:26 - 23 փետրվարի, 2022
Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաէսկալացիայի միջոցներ»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները: «Բայց պետք է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում է ամբողջ ծավալով, հայտարարել է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին: Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։
10:43 - 15 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցուցակը, որոնք ժամանակավորապես զրկվում են ձայնի իրավունքից՝ կազմակերպության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, հայտնում է AFP-ն: Ձայնի իրավունքից զրկվել են՝ Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Վանուատուն: ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկիրը զրկվում է ձայնի իրավունքից երկու և ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում:  Նվազագույն գումարը, որն Իրանը պետք է վճարի ՄԱԿ-ին՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար, գերազանցում է 18 մլն դոլարը: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանն ի վիճակի չէ վճարելու պարտքը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Գերատեսչությունը ՄԱԿ-ին կոչ է արել՝ հաշվի առնել այդ հանգամանքը:
13:18 - 13 հունվարի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:  «Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվի առնել ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունն՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակներից և հնարավորություն տալ պահպանել ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում: Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել նոր շտամի՝«օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով:
21:25 - 29 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Սոչիում կայացած եռակողմ բանակացությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը տեղադրվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը։ Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ուղիղ կապի վերականգնումն ամենաբարձր մակարդակով և նրանց պատրաստակամույունը կատարել Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորվածությունները։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի մոտեցումներն առ այն, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն կառուցողական երկխոսության արդյունքում, նաև՝ հնարավոր բոլոր ֆորմատների օգտագործմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։ Գուտերեշը գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», – ասված է հայտարարության մեջ։
11:10 - 28 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում։  «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից»,- ասել է Անտոնիու Գուտերիշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:29 - 17 նոյեմբերի, 2021