Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանային այլ երկրների հետ քննարկում է ռազմական ոլորտում փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրս բերումից հետո, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Կարծում եմ՝ վստահաբար կարելի է ասել, որ մենք Պետդեպարտամենտի մեր գործընկերների հետ հարևան երկրների հետ բանակցություններ ենք վարում և փորձում ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող են գոյություն ունենալ այդտեղ, օրինակ, որ այդ երկրներն իրենց դեմքով հանդես գան, բայց, կարծում եմ, կարելի է համոզմունք հայտնել, որ բանակցություններ ենք վարկում մի շարք երկրների հետ այդ հնարավորությունների շուրջ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
10:36 - 03 հուլիսի, 2021
Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը |armenpress.am|

Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը |armenpress.am|

armenpress.am: Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել Է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին վկայում Է հատուկ ծառայությունների հայտարարությունը: Նշվում Է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք Է մտել «արտիստի քողի ներքո»: Իր հետ նա վերցրել Էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում Էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում Է, մտադրվել Էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»: «Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում Է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում: Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:59 - 02 հուլիսի, 2021
ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում Է նրա խոսքը AFP գործակալությունը: Նա չի ճշտել, թե հատկապես երբ Է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին: Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել Է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 02 հուլիսի, 2021
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ էական արդյունքներ չեն բերում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել հուլիսի 1-ին: Նրա խոսքով՝ հիշյալ կոնսուլտացիաների ժամանակ սոսկ «շատ ոչ մեծ առաջընթաց» է ձեռք բերվել: Ինչպես նշել է Աբդուլլան, բանակցություններն ընթանում են «շատ դանդաղ տեմպերով»: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հարկ է շարունակել երկխոսությունը, միայն եթե «Թալիբանն» այն չընդհատի: Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահն ընդգծել է, որ արմատական շարժման զինյալները «մեծացնում են տեմպն» այն բանում, ինչ վերաբերում է երկրի տարածքում հարձակողական գործողությունների անցկացմանը: Խոսելով այն մասին, թե իսլամական հանրապետությունում հնարավոր է արդյոք իշխանության զավթումը թալիբների կողմից, Աբդուլլան հայտնել է. «Դա տեղի չի ունենա»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ ապագայում երկրում կարող են իրենց դիրքերն ամրապնդել ծայրահեղական խմբավորումները: Աբդուլլայի խոսքով՝ թալիբները չեն կատարել խոստումը խզելու բոլոր կապերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Այնպես որ դա վտանգ է ներկայացնում մեզ համար եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- արձանագրել է նա: Մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի հետախուզությունը հնարավոր է համարում Աֆղանստանի իշխանությունների տապալումը վեց ամսվա ընթացքում, Աբուլլան նշել է. «Ինձ այդպես չի թվում»: Սակայն նա հավելել է, որ նման նախազգուշացումներին անհրաժեշտ է «վերաբերվել լրջորեն»: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբեման մասին՝ Աբդուլլլան նշել է. «Եթե ընտրեինք մենք, ապա կորոշեինք այլ կերպ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:24 - 02 հուլիսի, 2021
Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ավարտել Է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին: «Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել Է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները: Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել Է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի: Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն Է եղել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել Է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն Է անցել իտալացի 50 հազար զինվորական: ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:16 - 30 հունիսի, 2021
Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանից միջազգային ուժերը դուրս բերելուց հետո Միացյալ Նահանգների աջակցությունը Աֆղանստանին շարունակվելու է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն ընդունելով Աֆղանստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ հարգում է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու Բայդենի որոշումը, նշելով, որ այդ որոշումը բոլորին ստիպել է վերահաշվարկել ու վերանայել իրենց դիրքորշումները։ Աղֆանստանի պատվիրակությունը նույն օրը, ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինի հետ։ «Ամերիկացի և աֆղան զինվորները կողք կողքի կռվել են ընդհանուր նպատակների համար։ Ես համոզված եմ, որ «Վճռական աջակցության» առաքելության ավարտից հետո մենք կանցնենք նոր հարաբերությունների Աֆղանստանի և աֆղանական ուժերի հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ Աֆղանստանում կառավարական զորքերը երկու տասնամյակ պայքար են մղում «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերը մինչև սեպտեմբերի 11-ը դուրս են բերվելու Աֆղանստանից։ Այս հեռանկարից ոգևորված թալիբանները վերջին երկու շաբաթների ընթացքում նոր տարածքներ են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Հյուսիսում նրանք հասել են Տաջիկստանի սահման ու գրավել սահմանային անցակետերից մեկը։ Աֆղանստանի նախագահը Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ կառավարական զորքերը վեց շրջան հետ են վերցրել։ Նրա խոսքերով՝ հետևանքների կառավարումը Քաբուլի գործն է։
10:16 - 27 հունիսի, 2021
ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
 |tert.am|

ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը |tert.am|

tert.am: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է ավարտվել հուլիսի սկզբին, ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Tolo News հեռուստաալիքին:Ըստ աղբյուրների, եթե այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, «Թալիբան»-ը կվերադառնա բանակցությունների և կմասնակցի Թուրքիայում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին և ձեռնամուխ կլինի բռնության մակարդակի նվազեցմանը:Փետրվարի վերջին Քաթարում կայացած արարողության ժամանակ Միացյալ Նահանգների և «Թալիբան»-ի ներկայացուցիչները փետրվարի վերջին ստորագրել են ավելի քան 18 տարվա հակամարտության ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է իսլամական հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում և բանտարկյալների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:
20:30 - 03 մայիսի, 2021
Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո: Մարտի 23-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Աֆղանստանից զորքերի դուրսբերման շուրջը քննարկումը ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկն Է, որը տեղի Է ունենում մարտի 23 – 24-ը Բրյուսելում: Նախարարները պետք Է քննարկեն այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դորսբերման նպատակահարմարության հարցը մարտական գործողությունների գրեթե 20 տարուց հետո: Ըստ «Թալիբան» շարժման հետ ԱՄՆ-ի հաշտության համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն պետք Է իրենց զորքերն Աֆղանստանց դուրս բերեն մինչեւ 2021 թվականի մայիսը: Սակայն ռազմական իրադրությունն այնտեղ չափազանց լարված Է, թալիբների խմբավորումների զգալի մասը չի թաքցնում բացահայտ նախապատրաստությունը կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողություններին 2021 թվականի գարնանը: Այս պայմաններում երկու հնարավոր որոշումները ՆԱՏՕ-ի պետությունների համար կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Երկրից զորքերը դուս բելերով՝ նրանք ոչ միայն կթուլացնեն Քաբուլի իշխանությունն, այլեւ կբարոյալքեն կառավարական ուժերը՝ գործելու հզոր ազդանշան տալով «Թալիբանին», ինչպես նաեւ ավելի արմատական ահաբեկչական խմբավորումներին, որոնց պարագլուխները երբեք հավանություն չեն տվել ԱՄՆ-ի հետ համաձայնությանը: Մնալով Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի սահմանափակ ուժերը թույլ չեն տա բեկել իրադրությունը, եւ այդ քայլը լայնորեն կօգտագործվի հակակառավարական ուժերի քարոզչության մեջ, որոնք կսկսեն պնդել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնություններին վստահել չի կարելի: Դա նույնպես կարող Է զգալիորեն ուժեղացնել անհաշտ իսլամիստների դիրքերը: Ըստ որում Էապես մեծացնել ռազմական ներկայությունն այդ երկրում, իրադրությունը բեկելու համար, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող: Դրա համար միջոցներ չկան աֆղանական ռազմարշավից դաշինքի պետություններում համընդհանուր հոգնածությության, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով: Այսպիսով, եթե դրանից հետո թալիբներն այնուամենայնիվ հաթանակ տանեն կառավարական ուժերի նկատմաբ, ապա դա կդառնա դաշինքի իրական ռազմական պարտությունը նրա պատմության մեջ խոշորագույն ռազմարշավում, որը շարունակում Է երկու տասնամյակ, այսինքն՝ իր մաստաբներով աղետալի արդյունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:08 - 23 մարտի, 2021