Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Տարածքային պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում․ զորակոչային և գործառնական համեմատական տարբերությունները. Նարեկ Ներսիսյան

Տարածքային պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում․ զորակոչային և գործառնական համեմատական տարբերությունները. Նարեկ Ներսիսյան

ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հանդիսանալով կոլեկտիվ պաշտպանության մաս, առանձին-առանձին սկսել են ավելի ուշադրություն դարձնել զորակոչային համակարգին՝ այն վստահելով հանրության լայն շերտերին և դրանց արտապատվիրման հաշվին թեթևացնելով անվտանգային ոլորտում պետության բեռը։ Սակայն դա չի նշանակում, որ անվտանգային խնդիրները որակական առումով տուժում են, հակառակը՝ հանրության լայն ներգրավվածությունը ավելի արդյունավետ է դարձնում զինված ուժերի համալրումը և անվտանգային այլ բաղադրիչներ։ Այս համատեքստում մենք կդիտարկենք Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Լեհաստանի զորակոչային համակարգերը և վերջին տարիններին մեծ քայլերով զարգացող տարածքային պաշտպանությունը, ստորաբաժանումները և գործառույթները համեմատության մեջ։ Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը ենթադրում է պահեստազորի երեք տեսակներ՝ զինվորական, տարածքային և ընդհանուր: Զինվորական պահեստազորը նախատեսված է կանոնավոր բանակի ստորաբաժանումները արհեստավարժ պահեստազորայիններով համալրելու համար: Ընդհանուր պահեստազորը ներառում է ռազմական մասնագիտություններ ունեցող բոլոր զինապարտներին: Գերմանիայի տարածքային պաշտպանության և աջակցության ուժերը ստեղծվել են 2012-2013 թվականներին: Դրանք նախատեսված են Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերը) զորամասերին լրացուցիչ առաջադրանքներով փոխարինելու համար։ Տարածքային պաշտպանության ուժերը ենթարկվում են դաշնային հողերին և «Հայրենիքի պաշտպանության» գումարտակների իրավահաջորդներն են:  Տարածքային պաշտպանության ուժերի ստորաբաժանումների առաջադրանքները հետևյալն են.  ռազմական օբյեկտների ենթակառուցվածքների պահպանություն,  հասարակական կարգի պահպանում և ներքին անվտանգություն, Գերմանիայի ներսում ահաբեկչության դեմ պայքար, որոնողական և փրկարարական աշխատանքներ, աղետների հետևանքների վերացման գործողություններ, ճգնաժամային կառավարման գործողություններ, պետական սահմանի պահպանությանը մասնակցություն և պաշտպանությանը տարածքի օպերատիվ նախապատրաստման ինժեներատեխնիկական աշխատանքներին աջակցություն: Խաղաղ ժամանակ պահեստազորը կազմված է տարածքային հրամանատարության վարչական Հողերում գտնվող տարածքային պաշտպանության 30  վաշտերից: Յուրաքանչյուր դաշնային Հողում այդ վաշտերի քանակը տարբեր է և տատանվում է 1-ից մինչև 7-ը (Բավարիա): Տարածքային պաշտպանության և պահպանության վաշտերը կարող են կազմված լինել 3-4 պարեկային ջոկատներց և կազմում են մինչև 100-130 զինծառայող: Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմնական գործառույթները  պահպանվում են և չեն ենթադրում ռազմական գործողություններին մասնակցություն։ Բրիտանական պահեստազորային համակարգը Բրիտանական պահեստազորային համակարգը «Պահեստային ուժերի մասին» 1996 թ.-ի օրենքի համաձայն կազմված է հետևյալ տեսակներից՝ կամավորական, կանոնավոր և պայմանագրային։ Մեզ հետաքրքրում է տարածքային պաշտպանությունը, որը կամավորական պահեստազորն է և կազմված է ցամաքային զորքերի՝ ինչպես մարտական, այնպես էլ օժանդակ զորամասերից: Խաղաղ ժամանակ դրանք ունեն մշտական անձնակազմ՝ ուսումնական վարժանքների և վարչական գործառույթների կազմակերպումն ապահովելու համար, ինչպես նաև պահեստազորից բաղկացած ոչ մշտական կազմ: Յուրաքանչյուր ուսումնական կենտրոն ունի 1-2 տարածքային զորամաս՝ դասակից մինչև գումարտակի չափով: Խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության բանակը համալրված է 5-10%-ով։ Կամավորների գործառույթներն են.  բրիտանական բանակում զորահավաքային տեղակայման համար անձնակազմի վարժանք և ուսումնական հավաքներ, վերապատրաստված կադրերով կանոնավոր զորամասերի համալրում, մարտական գործողությունների ընթացքում կրած կորուստների լրացում, արտակարգ իրավիճակներում քաղաքացիական կազմակերպությունների աջակցություն, բրիտանական զինված ուժերում ծառայության խթանում:  Բրիտանական տարածքային պաշտպանությունը բաղկացած է նաև արձագանքման ցածր պատրաստվածության լրացուցիչ պահեսատզորից՝ կոմսություններում տեղաբնակների տեղակայման սկզբունքով։ Յուրաքանչյուր կոմսությունում առկա է 500 մարդուց կազմված կամավորական խումբ: Լեհաստանի պաշտպանության ուժերը Ի տարբերություն Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերը գործառույթների առումով առաջադրանքների ավելի լայն շրջանակ ունեն: Լեհական տարածքային պաշտպանության հիմնական զորամասը կազմված է բրիգադից և գումարտակից, որը իր հերթին բաղկացած է թեթև հետևակային վաշտերից, հատուկ նշանակության վաշտից և առանձին դասակներից: Եթե լեհական թեթև հետևակային վաշտերը համեմատելու լինենք գերմանական տարածքային պաշտպանության վաշտի հետ, ապա կտեսնենք, որ Լեհաստանն ունի չորս ջոկից բաղկացած 4-րդ օժանդակ դասակը (2 հակատանկային, 1 ականանետային և 1 գնդացրային): Հետևաբար, լեհական տարածքային պաշտպանության յուրաքանչյուր հրաձգային դասակ ունի օժանդակ ջոկ: Նաև այս է պատճառը, որ լեհական վաշտերի կարողություններն ավելի մեծ են և բազմաֆունկցիոնալ, քան գերմանականինը: Դա հատկապես երևում է գումարտակի և բրիգադի մակարդակում: Բացի անձնական մարտական հրաձգային զենքից՝ լեհական գումարտակները պետք է զինված լինեն կառավարվող հակատանկային և նռնականետային համակարգերով, ականանետներով և գնդացիրներով։ Խաղաղ ժամանակ  տարածքային պաշտպանությունը բաղկացած է 19 հրաձգային առանձին բրիգադներից՝ յուրաքանչյուր  վարչական տարածքում կենտրոնական բրիգադներից՝ յուրաքանչյուրում 700 զինծառայող: Պատերազմի ժամանակ տարածքային պաշտպանության բրիգադը 3,5 հազար զինծառայողի է հասնում: Հետևակային ստորաբաժանումներից բացի՝ դրանց պետք է միանան նաև հակաօդային պաշտպանության, հրետանային և այլ ստորաբաժանումները: Այսպիսով՝ տարածքային պաշտպանության համակարգի ստեղծման ժամանակ Լեհաստանը նախատեսում է այնպիսի ուժեր, որոնք պետք է կարողանան օժանդակ խնդիրներ լուծել ոչ միայն թիկունքում, այլ նաև ճակատում և նույնիսկ հակառակորդի թիկունքում:  Լեհական տարածքային պաշտպանության ուժերին պատվիրակված առաջադրանքների շրջանակը հետևյալն է.  մասնակցել պահեստազորի զորահավաքներին և կանոնավոր բանակի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ,  ապահովել մարդկանց և գույքի տարհանումը, կազմակերպել ամրացված տարածքի նախապատրաստում, իրականացնել տեղանքի պաշտպանություն, ապահովել կանոնավոր զորամասերի լոգիստիկան,  պաշտպանել կարևոր օբյեկտները, պայքարել դիվերսիոն-հետախուզական խմբերի, դեսանտային և օդային հարձակումների դեմ, պահպանել կանոնավոր ստորաբաժանումների կողային ճակատները, պարտիզանական գործողություններ իրականացնել և այլն:  Պահեստազորի ուսումնական վարժանքները Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմքը կամավորությունն է, անձնակազմը բաղկացած է հիմնականում Բունդեսվերի նախկին զինծառայողներից և քաղաքացիական մասնագետներից: Պահեստազորի ստորաբաժանումները ստեղծվել են կանոնավոր բանակի առկա զորամասերի հիման վրա, որոնց կառուցվածքի հիման վրա էլ կազմակերպվում են նրանց զինպատրաստությունը և նյութատեխնիկական ապահովումը: Կամավորների զինպատրաստության և կրթության համար ֆինանսավորումը կատարվում է տարածաշրջանային բյուջեից, իսկ պահեստազորի սարքավորումների և հատուկ զինամթերքի ծախսերի կեսը հոգում են ՏԻՄ-երը: Առաջին և հատուկ զինպատրաստությունն իրականացվում է բանակային այն զորամասի հիման վրա, որտեղ գրանցված է տվյալ էսկադրոնը: Կանոնավոր զորամասերն այդ նպատակի համար զենք են տրամադրում: Տարածքային պաշտպանության զորամասերի սարքավորումները և զենքը, ի տարբերություն Շվեյցարիայի և Ավստրիայի, պահվում են  զորամասերում, իսկ համազգեստը և հանդերձանքը՝ տանը:  Տարածքային պաշտպանության վաշտերի ամենամյա ուսումնական վարժանքը տևում է 12 օր և իրականացվում է  կանոնավոր զորամասում, որտեղ նրանք գրանցված են: Նշված ուսումնական վարժանքն ավարտելուց հետո թեկնածուն պահեստազորայինի կարգավիճակ է ձեռք բերում: Ուսումնական ծրագրի մեջ մտնում են կրակային, մարտավարական, ֆիզիկական և բժշկական պատրաստությունը, քաղաքային և լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարումը, փրկարարական/կյանքի փրկության ծառայությունները, անձի և տրանսպորտային միջոցների զննությունը:  Կան նաև եռամսյակային ուսումնական վարժանքներ. յուրաքանչյուր եռամսյակում 5 օր նվիրվում է տեսական պարապմունքներին: Բացի դրանից՝ տարին առնվազն 2 անգամ կամավորական դասակները համագործակցում են տեղական կառավարման մարմինների, ոստիկանության և փրկարար ծառայությունների հետ:  Բրիտանական պահեստազորում կամավորները հավաքագրվում են զինպատրաստության կենտրոնների հատուկ նշանակված սպաների միջոցով: Նախքան պայմանագիր կնքելը պոտենցիալ պահեստազորայինը պետք է այդ մասին տեղեկացնի իր գործատուին և ստանա նրա գրավոր թույլտվությունը: Բացի դրանից՝ նա պետք է ձեռք բերի գործատուի գրավոր թույլտվությունը հավաքների ժամանակահատվածի համար: Պահեստազորայինը զինծառայության պայմանագիրը կնքում է նշված տեսակի պահեստազորի կոնկրետ պաշտոնում ծառայելու համար և չի կարող տեղափոխվել առանց իր համաձայնության: Կամավոր պահեստազորայինի պայմանագրի ժամկետը շարքայինների համար կարող է լինել 3, 6 կամ 9 տարի, իսկ սպաների համար՝ 19-25 տարի: Պահեստազորայինի ցանկությամբ պայմանագիրը կարող է երկերեցվել կամ լուծվել՝ ըստ սահմանված դրույթների: Ամենամյա վարժանքները տևում են 50 օր և ոչ ավելի անգամ, քան իրար հաջորդող 21 օրը: Ուսումնական վարժանքը կարող է իրականացվել ինչպես ուսումնական կենտրոններում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի տարածքում և արտերկրում տեղակայված կանոնավոր զինված ուժերի ռազմակայաններում: Հավաքներում պահեստազորայինի տրամադրած ժամանակի համար վճարը կատարվում է պաշտպանության նախարարության բյուջեից: Լեհաստանի տարածքային պաշտպանության պահեստազորի ուսումնական վարժանքն իրականացվում է շաբաթական մեկօրյա վարժանքի տեսքով՝ տեղակայման վայրում, ամսական 2-օրյա վարժանք՝ ուսումնական կենտրոններում, տարեկան 14-օրյա կամ 30-օրյա գործնական վարժանք: Ընդհանուր առմամբ վարժանքերը կազմում են տարեկան 90-ից մինչև 106 օր, որը թույլ է տալիս տարածքային պաշտպանության ուժերի միջոցով ուժեղացնել կանոնավոր ստորաբաժանումները, դրանք  համալրել որակյալ կադրերով: Տարածքային պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը ֆինանսավորելու պարտականությունները դրված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա: Բացի դրանից՝ նախատեսվում է պահեստազորի կողմից անհրաժեշտ սարքավորումների/հանդերձանքի գնումներն ազատել հարկերից։ Հղումներ՝ https://www.bundeswehr.de/en/organization/further-fmod-departments/bundeswehr-homeland-defence-command/auftrag-territoriales-fuehrungskommandos/territorial-reserve  nd-defence-command/auftrag-territoriales-fuehrungskommandos/territorial-reserve https://www.bundeswehr.de/en/about-bundeswehr/the-bundeswehr-reserve https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/210470/Cm8655-web_FINAL.pdf https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/35891/20121123_consultation_fr20.pdf https://www.army.mod.uk/who-we-are/the-army-reserve/ https://pulaski.pl/analiza-wojska-obrony-terytorialnej-rola-miejsce-zadania/ https://www.thekcis.org/publications/insights/insight-28 https://www.gov.pl/web/national-defence/polish-armed-forces1 Նարեկ Ներսիսյան
16:11 - 18 մայիսի, 2023
Սև ծովում ռուսական կործանիչը որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը․ ՌԴ դեսպանը Վարշավայի ԱԳՆ է կանչվել

 |factor.am|

Սև ծովում ռուսական կործանիչը որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը․ ՌԴ դեսպանը Վարշավայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

factor.am: Վարշավայում Ռուսաստանի դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարություն է կանչվել այն բանից հետո, երբ ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռները դժվարությամբ են խուսափել բախումից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ռուսական կողմի սադրիչ և ագրեսիվ պահվածքը, որը հանգեցրել է լուրջ միջազգային միջադեպի»,- Թվիթերում գրել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Լուկաշ Յասինան։ Ռուսական Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչն անցած ուրբաթ որսացել է Լեհաստանի սահմանապահ ինքնաթիռը, որը Ռումինիայի հետ սահմանի մոտակայքում՝ Սև ծովում պարեկություն էր իրականացնում: Տեղեկացվում է, որ լեհական օդանավի թռիչքը ԵՄ երկրների համատեղ առաքելության մաս էր՝ սանձելու անօրինական միգրացիան, անօրինական ձկնորսությունը, ծովի աղտոտվածությունը և սահմանային այլ խախտումներ Սև ծովի արևմտյան մասում: Ըստ Վարշավայի՝ ռուսական ինքնաթիռը մուտք է գործել այս գոտի առանց ռադիոկապի և մի քանի անգամ վտանգավոր հեռավորությամբ մոտեցել լեհական ինքնաթիռին, ինչը քիչ է մնացել՝ բախման պատճառ դառնա, և լեհ օդաչուները ժամանակավորապես կորցրել են օդանավի կառավարումը։ Միևնույն ժամանակ, չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանը՝ կապված մեկ այլ միջադեպի հետ, երբ մայիսի 9-ին ուկրաինացի ակտիվիստները թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպանին ծաղիկներ դնել զոհված խորհրդային զինվորների դամբարանին։ Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ գերեզմանատան մուտքի դիմաց ակտիվիստները տեղադրել են Ուկրաինայի դրոշներ ու խաչեր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվածների անուններով։
13:12 - 11 մայիսի, 2023
Լեհաստանում ամբոխը ՌԴ դեսպանին թույլ չի տվել ծաղկեպսակ դնել խորհրդային զինվորների գերեզմանին  |tert.am|

Լեհաստանում ամբոխը ՌԴ դեսպանին թույլ չի տվել ծաղկեպսակ դնել խորհրդային զինվորների գերեզմանին |tert.am|

tert.am: Լեհաստանում ամբոխը փակել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Անդրեևի ճանապարհը Վարշավայի հուշահամալիրում, որտեղ նա եկել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դնելու։ Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հավաքվածները դիվանագետից պահանջել է հանել գեորգիևյան ժապավենը բաճկոնից։ Նրան թույլ չեն տվել ծաղկեպսակ դնել, և ի վերջո դեսպանը հեռացել է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի մուտքի դիմացի տարածքում «շարված են Ուկրաինայի դրոշներ և խաչեր»։ 2022 թվականի մայիսի 9-ին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի և նրա պատվիրակության մի քանի անդամների վրա կարմիր ներկ էին լցրել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։ 
16:15 - 09 մայիսի, 2023
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»:
11:42 - 03 մայիսի, 2023
Մոսկվան կոշտ կպատասխանի Լեհաստանին Վարշավայի դեսպանատանը կից դպրոց ներխուժելու համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոշտ կպատասխանի Լեհաստանին Վարշավայի դեսպանատանը կից դպրոց ներխուժելու համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոշտ պատասխան կտա Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի տարածք Լեհաստանի իշխանությունների ներխուժմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը լեհական այս գործողությունները համարում է «1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի բացահայտ խախտում և Լեհաստանում ռուսական դիվանագիտական ​​սեփականության նկատմամբ հերթական ոտնձգություն»։ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է՝ Լեհաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները շարունակելու իմաստ չի տեսնում․ «Այս պետությունը մեզ համար չպետք է գոյություն ունենա, քանի դեռ ռուսաֆոբներից բացի ոչ ոք չկա իշխանությունում, իսկ Ուկրաինան լի է լեհ վարձկաններով»։   Ավելի վաղ Լեհաստանում ՌԴ դեսպանատան բանագնաց, խորհրդական Անդրեյ Օրդաշն էր «ՏԱՍՍ»-ին հայտնել, որ Լեհաստանի իշխանությունները մինչև շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ն ժամանակ են տվել Վարշավայում ՌԴ դեսպանատան դպրոցի աշխատակիցներին շենքը լքելու համար։ Նրա խոսքով՝ դպրոցում կա 29 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ 
21:03 - 29 ապրիլի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը:Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով:Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին: Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:
19:49 - 03 ապրիլի, 2023
Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարևոր ձևաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության և օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ և հետևում են մեր երկրում կատարվող քայլերին: Կողմերը մեծ նշանակություն են տվել նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջև կառուցողական փոխգործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով: «Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա: Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: «Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում, ընդհուպ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
14:34 - 03 ապրիլի, 2023
Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ
 |1lurer.am|

Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի իշխանությունները Ուկրաինային են հանձնել մի քանի ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եթե խոսում ենք կործանիչների առաջին մասի փոխանցման մասին, ապա իմ տեղեկություններով՝ այս գործընթացն արդեն ավարտվել է»,- հավելել է Պշիդաչը։ Նրա խոսքով՝ Լեհաստանը նախատեսում էր առաջիկա մի քանի տարիներին այս կործանիչները փոխարինել ավելի ժամանակակից տեխնիկայով։ Լեհաստանն ունի 28 ՄիԳ-29 ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Մալբորկ քաղաքի ավիաբազայում։ Մարտի 16-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Կիևը մոտ օրերս Վարշավայից կստանա առաջին չորս ՄիԳ-29 կործանիչները։ Նրա խոսքով՝ մնացած ինքնաթիռներն այժմ տեխնիկական սպասարկման փուլում են, պատրաստ լինելու դեպքում կհանձնեն Ուկրաինային:
13:10 - 03 ապրիլի, 2023
Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհ պատգամավորներին ուղեկցել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ Ազգային ժողովից։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը հայտարարել է, որ Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ։ Նա նշել է, որ դա պետք է դաս լինի բոլորի համար։
14:31 - 02 ապրիլի, 2023
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժևորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: 
15:31 - 24 մարտի, 2023
Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը
 |armenpress.am|

Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը |armenpress.am|

armenpress.am:  Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: Նման հայտարարություն է արել հանրապետության փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական ռադիոյի եթերում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Եթե նման անհրաժեշտություն լինի, հատկապես անվտանգության խնդիրներով պայմանավորված, ապա մենք, միանշանակ, պատրաստ ենք: Բայց մենք դա կվերլուծենք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց», - ասել Է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեհաստանը պատրաստ է վերջնականապես փակել սահմանը։ Դրա հետ մեկտեղ Յաբլոնսկին ընդգծել է, որ անցակետը փակելու մասին որոշումները չեն ընդունվում բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նրա խոսքով՝ Վարշավայում հասկանում են, որ կան փոխադրողներ և ապրանքներ, որոնք կարելի Է փոխադրել սահմանով։ «Սակայն հենց իրադրության վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա, ապա նման որոշում կարող Է ընդունվել», - եզրափակել է Յաբլոնսկին։ Փետրվարի 10-ից Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի անցակետով՝ ելնելով «պետական ​​անվտանգության շահերից»։ Փետրվարի 21-ի երեկոյան Կոզլովիչի-Կուկուրիկի անցակետը կփակվի ԵՄ-ում և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայում գրանցված բեռնատարների անցման համար։ Այսպիսով, բելառուսալեհական սահմանին կմնա միայն ուղևորների համար նախատեսված մեկ՝ Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար ոչ մի անցակետ չի լինի։ Ի պատասխան՝ Մինսկը փոխել է լեհ բեռնափոխադրողների տեղաշարժի ռեժիմը. նրանք կկարողանան Բելառուսի տարածք մուտք գործել և այնտեղից դուրս գալ բացառապես սահմանի բելառուսալեհական հատվածով։ Վարշավայում նախազգուշացրել են, որ բելառուս փոխադրողների նկատմամբ կմտցնեն համազոր սահմանափակումներ։
13:49 - 21 փետրվարի, 2023