Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին: Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է CNN-ը։  Իրավապահները հայտնել են, որ չարագործը հանգամանորեն պլանավորել էր հարձակումը. նրա մոտ գտել են դպրոցի մանրամասն հատակագծերը, ինչպես նաև տարբեր գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են: Հրաձգությունն իրականացրած Օդրի Հեյլը ժամանակին եղել էր այդ դպրոցի աշակերտ: Նա անցյալ տարի ավարտել էր Նաշվիլի Արվեստի և դիզայնի քոլեջը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է իջեցնել Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ Նաշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի: Այս կարգադրությունը ուժի մեջ կմնա մինչև ուրբաթ: Բայդենը Նաշվիլի դպրոցի հրաձգության մասին խոսելիս դարձյալ զենքի մասին օրենքում փոփոխությունների կոչ է արել: Նա նշել է, որ հարկավոր է արգելել հարձակողական զենքերը: Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ 2023 թ.-ին ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել առնվազն 130 զանգվածային հրաձգություն:
10:01 - 28 մարտի, 2023
ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տեղեկություններ, հաղորդում է Սպիտակ տունը։ «Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի լավ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները՝ ներառյալ այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ», - ընդգծել է Բայդենը։ Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկել էին COVID-19-ի ծագման վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալները գաղտնազերծելու օգտին, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր նախագահ Բայդենին՝ ստորագրման։
10:49 - 21 մարտի, 2023
Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»

Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։ Գրասենյակից հավելում են, որ Իսրայելի վարչապետը հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Թել Ավիվը շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։ «Զրույցը կենտրոնացած էր իրանական սպառնալիքի ու խաղաղության շրջանակի ընդլայնման վրա»,- ընդգծված է գրառման մեջ։ Նեթանյահուն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ Իսրայելը «եղել է և կմնա հզոր ու դինամիկ ժողովրդավարությամբ» երկիր։ Բացի այդ՝ նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «Իսրայելի անվտանգությանը նրա նվիրվածության համար»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում ողջունել է իսրայելա-պաղեստինյան պայմանավորվածությունները Արևմտյան ափում լարվածությունը թուլացնելու համար և օգնություն առաջարկել հրեական պետության ներքաղաքական հակասությունները լուծելու հարցում։ Շուրջ երեք ամիս Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Նեթանյահուի կոալիցիայի կողմից իրականացվող իրավական բարեփոխումների: «Բայդենը ողջունել է Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել մարտի 19-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում՝ նպատակ ունենալով թուլացնելու լարվածությունը։ Նախագահն ընդգծել է բոլոր կողմերի կողմից հրատապ հավաքական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ուղղված անվտանգության համակարգումն ուժեղացնելուն, ահաբեկչության բոլոր գործողությունները դատապարտելուն և երկու պետությունների որոշման կենսունակության պահպանմանը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
10:12 - 20 մարտի, 2023
Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

Բայդենն ու Շոլցը պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից: Բայդենն ու Շոլցը նաև վերահաստատել են Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև ամուր երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել այլ գլոբալ հարցերի շուրջ։
13:12 - 04 մարտի, 2023
ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։ Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները: Այս մասին հայտնում է BBC-ն: Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում: «Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Մինչդեռ Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկու ցանկությանը։ Ռուսաստանը իր հերթին ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները», - ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են․ «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թ․ սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։   Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով չինական ծրագրի մասին հարցին, ասել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին, բացի Ռուսաստանից»: Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել էր չինական ծրագիրը և նշել՝ «Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա․ այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ»:   
16:20 - 25 փետրվարի, 2023
Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում
 |tert.am|

Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում |tert.am|

tert.am: Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է korrespondent.net-ը։ «Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։ «Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում ասել է, որ ամերիկացի առաջնորդի Կիև այցի արդյունքը շոշափելի կլինի ռազմի դաշտում՝ Ռուսաստանի դեմ պայքարում։Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, Զելենսկին ասել է Կիևում Բայդենի հետ համատեղ ճեպազրույցում։«Այս շաբաթ արդեն լրանում է մեր անպարտելիության, ռուսական ագրեսիայի դեմ պայքարի տարին: Եվ շատ խորհրդանշական է, որ մենք ամրապնդում ենք մեր դիմադրողականությունը պարոն նախագահի հետ երկու հանդիպումներով՝ իմ ու մեր թիմի այցով Վշաինգտոն: Այս այցերի արդյունքները, անշուշտ, շոշափելի կլինեն մարտի դաշտում, մեր զինվորների հզորացման և մեր տարածքների ազատագրման գործում»,- ընդգծել է Զելենսկին։Նրա խոսքով՝ Ուկրաինային M1 Abrams տանկեր տրամադրելու ԱՄՆ որոշումը արդեն հիմք է դրել «տանկային կոալիցիայի» ստեղծմանը։
16:40 - 20 փետրվարի, 2023
«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցին։ Իր տելեգրամյան ալիքում նա հրապարակել է լուսանկար, որում Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի Միխայլովյան տաճարի պատերի մոտ է։ «Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ», - գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով։ Այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։  Սպիտակ տունը Ջո Բայդենի այցի մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար»։
15:52 - 20 փետրվարի, 2023
Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։ «Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված: Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ: Բայց նա չափազանց սխալ էր»,- ասվում է հայտարարությունում։ Ասվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար․ «Ես կհայտարարեմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ փաթեթի առաքման մասին, ներառյալ՝ հրետանային զինամթերքի, հակատանկային համակարգերի և օդային հսկողության ռադարների, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից»։ Սպիտակ տնից հայտնում են նաև, որ այս շաբաթվա վերջում կհայտարարեն լրացուցիչ պատժամիջոցների մասին էլիտաների և ընկերությունների դեմ, որոնք կփորձեն աջակցել ռուսական ռազմական մեքենային: Անցած տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծեց ազգերի կոալիցիա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի: Ասվում է նաև, որ հաջորդիվ Բայդենը մեկնելու Լեհաստան՝ հանդիպելու նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ արևելյան դաշնակիցների առաջնորդներին։ «Ինչպես նաև ընդգծելու, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու համախմբել աշխարհը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և ամբողջ աշխարհում մեզ միավորող, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված մարդու իրավունքների ու արժանապատվության հիմնարար արժեքներն պաշտպանելու համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
14:24 - 20 փետրվարի, 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Զելենսկին։ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով, այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է kyivindependent-ը։  Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը պետք է Լեհաստան մեկնի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկամյակի կապակցությամբ: Մինչ այդ Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր 2022 թվականի փետրվարից ի վեր: «Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տալ այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար», - ասել է Բայդենը Զելենսկու դեկտեմբերյան այցի ժամանակ։  
14:01 - 20 փետրվարի, 2023
Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

Բայդենը Էրդողանին ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հանրապետությունում ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցում, տեղեկացրել է Սպիտակ տունը։ «Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային այս ողբերգությունից հետո։ Նախագահ Բայդենն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել կամ մերձավորներ են կորցրել իրար հաջորդող երկրաշարժերի պատճառով»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի՝ երկու ղեկավարների զրույցի հիման վրա տարածած հաղորդագրությունում։ Նշվել է նաեւ, որ Բայդենն անդրադարձել է ամերիկացի մասնագետների աշխատանքի հարցին, որոնք «օպերատիվ աջակցություն կցուցաբերեն Թուրքիային որոնողափրկարարական եւ այլ աշխատանքներում», ինչն արդիական է երկրաշարժից հետո։ Դա ներառում է նաեւ բուժօգնության ցուցաբերում եւ առաջին անհրաժեշտության առարկաների առաքում, նշել են Բայդենի վարչակազմում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
10:41 - 07 փետրվարի, 2023
Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

Բայդենը Նեթանյահուին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա։ Նա առաջարկել է առաջիկա օրերին Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին աջակցության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը և խոստացել, որ իր թիմը մշտական կապ կպահպանի իսրայելցի գործընկերների հետ»,- հայտնել են Սպիտակ տանը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։
12:32 - 28 հունվարի, 2023