Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար |armenpress.am|

Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ: Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ուսումնասիրությունները միայն մեկ բժշկական կենտրոնում չեն իրականացվում, այլ ամբողջ հանրապետությունում: Բոլոր բժշկական կենտրոններում էլ վերահսկողություն է սահմանվել: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը»,-շեշտեց Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով այն փաստին, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո  քաղաքացին 90 օր կարող է չպատվաստվել՝ նա տեղեկացրեց՝ հաճախ են դեպքերը, երբ քաղաքացին վարակվում է, բուժվում, սակայն բուժումից հետո դեռ մեկ կամ երկու ամիս կեղծ դրական պատասխաններ է գրանցում: Նախարարի խոսքով՝ դա նշանակում է, որ ՌՆԹ-ի մնացորդներ դեռ պահպանվում են օրգանիզմում և հնարավոր չի լինի հասկանալ պատասխանն իսկապես դրական է, թե չեն վերացել բուն հիվանդացության հետևանքները: «Այդ պատճառով էլ մասնագիտական խորհուրդը որոշել է, որ վարակվելուց հետո երեք ամսվա ընթացքում ՊՇՌ թեստի պատասխան անհրաժեշտ չէ, բայց դա չի նշանակում, որ անձը պետք է սպասի երեք ամիսն: Ախտանշանների վերանալուց 14 օր հետո նա հանգիստ կարող է պատվաստվել:  
15:46 - 16 հոկտեմբերի, 2021
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը |armenpress.am|

ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են: Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա ու հավելեց, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը: Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգը գերլարված է: «Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում:  Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծեց նախարարն ու քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:
15:08 - 16 հոկտեմբերի, 2021
Միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի. Անահիտ Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է կանանց եվրասիական համաժողովին

Միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի. Անահիտ Ավանեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է կանանց եվրասիական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Կանանց եվրասիական համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:  Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ: Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին՝ հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը: Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում: Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում:
12:31 - 15 հոկտեմբերի, 2021
Պատվաստումը այն կանխարգելիչ միջոցառումն է, որը դուրս կհանի մեզ համավարակից. առողջապահության նախարար

 |armenpress.am|

Պատվաստումը այն կանխարգելիչ միջոցառումն է, որը դուրս կհանի մեզ համավարակից. առողջապահության նախարար |armenpress.am|

armenpress.am: Պատվաստումը և դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանելը այն միջոցներն են, որոնք պետք է, ի վերջո, դուրս հանեն բնակչությանը կորոնավիրուսի համավարակից: Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովից հետո լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:    Հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այն խնդիրը, որ հիվանդանոցներում մահճակալներն արդեն չեն բավականացնում հիվանդներին հոսպիտալացնելու համար, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է, որ տվյալ պահին 2600 մահճակալ արդեն զբաղված է, սակայն խնդիրը ոչ միայն մահճակալային ֆոնդի, այլև բուժանձնակազմի ռեսուրսի սահմանափակ լինելն է: «Մենք պիտի հասկանանք, որ խոսքը միայն մահճակալների մասին չէ, այլ նաև բուժանձնակազմի: Մենք պիտի հասկանանք, որ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս հիվանդացության ալիքը հնարավորինս մեղմենք: Ի՞նչ պիտի անենք: Պիտի դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանենք: Ոչինչ չարժեցող, փոքր գործողություն է, որը կարող է ձեր կողքը կանգնած մեկի կյանքը փրկել: Սա՝ առաջինը: Երկրորդը, իհարկե, պատվաստումներն են: Պատվաստումը այն միջոցն է, այն կարևոր, կանխարգելիչ միջոցառումն է, որը պիտի, ի վերջո, դուրս հանի մեզ այս համավարակից», - ընդգծել է նախարար Ավանեսյանը: Նախարարը նշել է, որ տվյալ պահին չի կարող ասել՝ որքանով է ավելացվելու մահճակալային ֆոնդը: Ավանեսյանի խոսքով՝ պետք է, նախ, պարզել, թե ո՞ր հիվանդանոցներում ո՞ր բաժանմունքներն են կարողանում ազատել իրենց մահճակալները ընթացիկ այլ հիվանդությունների սպասարկումից և դրանք հատկացնել COVID-19-ով հիվանդներին:  
18:23 - 13 հոկտեմբերի, 2021
Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը: «Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է: Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը: Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ: Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին:
21:28 - 12 հոկտեմբերի, 2021
ՀՀ-ն ու Լիտվան առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Լիտվան առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում: ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը: Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն հանրային առողջության, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում, առողջապահական ապահովագրության ներդրման և զարգացման շուրջ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարությունը Հայաստան է գործուղել արագ արձագանքման բժշկական թիմ, որը COVID-19-ով վարակված պացիենտների բուժման համար նախատեսված բժշկական կենտրոններում օժանդակել է տեղի մասնագետներին և իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել է ՊՇՌ թեստեր, պացիենտների բուժման համար նախատեսված անհրաժեշտ սարքեր և պարագաներ: Լիտվայի Հանրապետությունը, որպես նվիրատվություն, Հայաստանին է տրամադրել նաև 27500 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ:
21:41 - 04 հոկտեմբերի, 2021
COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանըև հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։ «Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք հոսպիտալացման կարիք ավելի շատ ենք ունենում։ Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- նշեց Ավանեսյանը։ Խոսելով ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, ԱՆ նախարարն ասաց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Նա շեշտեց, որ գուցե այն հանգամանքը, որ թեստերը 15 հազար դրամից ավելի են էժանացել, կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի հետ։ «Ներկա պահին կան անձինք, ովքեր պատվաստվել են, սակայն հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,-  ասաց Ավանեսյանը։
13:52 - 28 սեպտեմբերի, 2021
Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով,  իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906։ Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ։ Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություն, 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Պետք է ասեմ, որ ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է քովիդ պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս առկա է հիվանդացության աճ, ինչը բնական է։ Ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է։ Նախարարի խոսքով վերջին երկու օրերին արձանագրվել է օրական պատվաստումների թվի շեշտակի աճ․ երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ՝ 8440 պատվաստում։ Ավանեսյնաի կարծիքով թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չի առաջանում։ Նախարարը վստահեցրեց, որ պատվաստումները արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց։  «Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունենք քովիդ թեստի դրական պատասխան, այսինքն սա ակտիվ դեպքերի թիվն է և նրանցից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներն են։ Սա իհարկե շատ բանական է, նորմալ է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այդ ռիսկը շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։ Ընդհանուր առմամբ 2006 քաղաքացիները, ովքեր հիմա հոսպիտալացված են, նրանցից միայն 38-ն են պատվաստված և այս քաղաքացիները նույպես տանում են շատ ավելի թեթև, նրանց հոսպիտալացման պատճառն այն է, որ ունեն խրոնիկ, բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար, ավելորդ զգուշությունից ելնելով, նրանք գտնվում են հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- հավելեց նախարարը։ Վերջինիս խոսքով Հայաստանում և շատ այլ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ցուցանիշը և ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնությունը, ինչն էլ հանդիսանում է նախարարության գլխավոր նպատակը։ Նախարարը շեշտեց, որ պետք է ավելացնեն օրական պատվաստվողների թիվը, որեպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ձևավորվի հանրային իմունիտետի բավարար շերտ։ «Հույս ունենք, որ այս աշնան ալիքը պետք է վերջինը լինի նման բարձր հոսպիտալացման ցուցանիշներով։ Սա մեր գլխավոր նպատակն է»,- եզրափակեց Ավանեսյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտեց, որ պատվաստվելը 97․5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և 98․2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։ Նա ընդգծեց նաև, որ ավելացվել են կարողությունները․ այսօր արդեն կարողություններ կան մինչև 10․000 քաղաքացու ամեն օր պատվաստելու։ Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ
11:54 - 24 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի: Անդրադառնալով պատվաստումներին՝ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 277 000-ից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում: Դրական դինամիկայի մասին է վկայում քաղաքացիների տրամադրվածությունը. ԱՆ ուսումնասիրության համաձայն՝ եթե այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով: Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս օրենսդրական կարգավորման կարևորությունը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու համատեքստում և կարևորել այս ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:
19:23 - 23 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 30-ամյակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։  Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։  Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն ունենալու հավատամքը, և մեր կամքը անկախ պետականություն ունենալու աներեր է։   Անցած տարիները հեշտ չէին բոլորիս համար. պատերազմը, համավարակը դանդաղեցրին մեր նախանշած բարեփոխումների թափը՝ միառժամանակ երևան բերելով այլ առաջնահերթություններ։ Սակայն դրանք ճգնաժամեր էին, որոնք ցուցադրեցին մեր ուժեղ և խոցելի կողմերն ու բարեփոխումների նոր անհրաժեշտություն ստեղծեցին:  Այսօր ևս մեկ անգամ ամրագրում ենք՝ մեր երկրի համար հիմնաքարային են խաղաղությունն ու առողջապահությունը: Հաստատելով սա առաջիկա տարիների համար` մենք առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները դարձրել ենք երկրի զագացման գլխավոր առաջնահերթություններից:  Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ պարտավորեցնում են բոլոր նրանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության: Մեզ ոգևորում են այն քաջերը, ովքեր հաղթահարելով դժվարությունները` այսօր ապրում ու արարում են մեր երկրում։ Մենք պարտք ունենք նրանց առջև։ 30-ամյա անկախությունը նաև սթափեցնում է մեզ. հապաղելու իրավունք չունենք. մենք պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի: Եկե՛ք փառք տանք այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող ամեն հային, ծառայությունն իր ուսերին տանող բժշկին, հողն ապրեցնող մշակին ու հայրենասեր ուսուցչին։ Կեցցե՜ն անկախության համար իրենց կյանքը նվիրած «սպիտակ բանակն» ու մեր մյուս հերոսները:  Կեցցե՜ն ՀՀ քաղաքացիներն ու անկախ Հայաստանը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղերձում։
13:14 - 21 սեպտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի մոտ ապագայում վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություն` հոգեկան առողջություն,  մարդուն oրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստում, էլեկտրոնային առողջապահություն, առողջության համապարփակ ապահովագրություն, որոնց շուրջ ցանկալի է կառուղոցական-խորհրդատվական քննարկումներ կազմակերպել: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ կառավարության ծրագրով առաջիկա տարիներին առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթություններից են և կարևորել այդ գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը: Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը խոսել է COVID-19-ով պայամավորված իրավիճակից և դրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ, չնայած դժվարություններին, արվում է առավելագույնը, մի կողմից հասարակության համար անվտանգ միջավայր ստեղծելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների անքակտելիությունն ապահովելու նպատակով:  ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր հերթին վերահաստատել է  ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու Եվրախորհրդի հանձնառությունը և գոհունակություն հայտնել Անահիտ Ավանեսյանին նախորդ տարիների համատեղ ձեռքբերումների համար:  Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ բաց և կառուցողական երկխոսությամբ Հայաստանին օժանդակելու պատրաստակամության համար: Հանդիպման վերջում մասնակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:
18:21 - 17 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ժամանակ առ ժամանակ վարակակիր չլինելը հավաստելու պահանջը։ Ընդհանրապես, համաճարակաբանական միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ․ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ որեւէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման բացառումը, բայց համադրության մեջ, երբ ստեղծվում են մի շարք ֆիլտրեր, հնարավորություն է լինում զսպելու վարակի տարածումը․ «Նման ֆիլտր է, օրինակ, ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Արդյոք սա 100 տոկոսով բացառում է հիվանդ անձի մուտքը ՀՀ, իհարկե ոչ, որովհետեւ 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել։ Բայց մենք իհարկե շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը, եւ դրանում համոզվեցինք, երբ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, ուժգնացավ դելտա շտամի վարակը, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել ՀՀ-ում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը։ Նույն կերպ 14 օրը մեկ թեստավորման պահանջը եւս մի ֆիլտր է․ կարող էինք դնել 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք մի ռացիոնալ՝ ինկուբացիոն շրջանի թիվ, եւ խնդրում ենք, որ քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,- ասաց Ավենսյանը։  Ի դեպ՝ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք, հակացուցում ունեցող քաղաքացիները։ Ինչ վերաբերում է հակացուցումներին՝ Ավանեսյանն ասաց, որ դրանց վերաբերյալ բժշկական տեղեկանք պետք է տրամադրվի․ «Լինում են ժամանակավոր եւ բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել, երբ կանցնի սրման ընթացքը, նա կարող է հանգիստ պատվաստվել։ Հենց առաջինը նրան է ցուցված պատվաստելը։ Մեր հոգածության կենտրոնում ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են»։ Ավանեսյանն ասաց, թե կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի աշխատակիցների համար․ «Բոլորը նույն կանոնի հետեւանքները պետք է կրեն։ Պետապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողներն արդեն երկու, երեք ամիս է՝ ակտիվ պատվաստվում են։ Պետապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Եթե չպատվաստված անձ լինի պետապարատում, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»։
11:40 - 16 սեպտեմբերի, 2021
Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան

Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան

Մեկնարկել է կառավարության նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 68 հարց, որից 65-ը՝ չզեկուցվող։ Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Դուշանբեում է։ Նախքան հարցերին անցնելը՝ Պապիկյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ներկայում ինչ վիճակ է COVID-19-ի, դրա դեմ պայքարի մասով, ի՞նչ նորություններ կան։ Ավանեսյանը ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ 6049 թեստ է իրականացվել, որից դրական է եղել 764-ը․ «Ցավոք, երեկ 19 մահ է գրանցվել։ Պետք է շեշտեմ, որ դելտա շտամի հետ պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա։ Երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսն ավելի նվազ էր կազմում, քան հիմա։ Սա նշանակում է, որ հիմա նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, եւ մեր մահճակալային ֆոնդն ավելի արագ է սպառվում։ Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը»,- ասաց Ավանեսյանն ու նշեց, որ սա ամբողջ աշխարհում նկատվող տենդենց է։ Բացի դրանից՝ հիվանդանոցային զբաղվածության 7-8 տոկոսը կազմում են այն քաղաքացիները որոնք կա՛մ պատվաստված չեն, կա՛մ չեն ստացել ամբողջական պատվաստում․ «Մենք դիտարկում ենք Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավականին բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթեւությամբ անհամեմատելի է անցյալ տարվա հետ։ Այսինքն՝ մեր գերխնդիրը քովիդի համավարակը հաղթահարելու՝ ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ առողջապահական համակարգին հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը թույլ տալն է։ Առջեւում աշուն է, աշնանը նկատվում է տարբեր հիվանդությունների սրում, աճ, բայց եթե Հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել քովիդով հիվանդներին, պատկերացրեք, որ այլ հիվանդություններ ունեցողներին բուժօգնություն տրամադրելն ավելի դժվար է լինում»։ Առողջապահության նախարարը հորդորեց եւ խնդրեց միացյալ ջանքերով հնարավորինս կառավարելի շրջանակներում պահել հիվանդության տարածումը եւ թույլ տալ, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի։
11:26 - 16 սեպտեմբերի, 2021